Հին Կտակարան 2022
Հոկտեմբերի 24-30-ը Եզեկիել 1-3, 33-34, 36-37, 47․ «Նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը»


Հոկտեմբերի 24-30-ը Եզեկիել 1-3, 33-34, 36-37, 47․ «Նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հոկտեմբերի 24-30-ը Եզեկիել 1-3, 33-34, 36-37, 47, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Հիսուսը ոչխարների հետ

Եկ, հետևիր ինձ, Սքոթ Սամներ

Հոկտեմբերի 24-30-ը

Եզեկիել 1-3, 33-34, 36-37, 47

«Նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը»

Եզեկիելին հրավիրեցին խորհրդանշական ձևով «ուտել» Աստծո խոսքը՝ դրանով լցվելու համար (տես Եզեկիել 2․9-3․3,10)։ Այս շաբաթ դուք ինչպե՞ս կլցվեք Աստծո խոսքով։

Գրի առեք ձեր տպավորությունները

Եզեկիելն աքսորված մարգարե էր։ Մյուս իսրայելացիների հետ միասին, նա գերեվարվել և ուղարկվել էր Բաբելոն Երուսաղեմի կործանումից մի քանի տարի առաջ: Երուսաղեմում Եզեկիելը կլիներ տաճարում ծառայող քահանա: Բաբելոնում նա «գերիների մօտ» էր և «ուր որ իրանք նստած էին՝ [նա] էլ նստեց այնտեղ» (Եզեկիել 3․15), հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվելով տաճարից և Աստծո սիրված տուն վերադառնալու շատ քիչ հույսով: Հետո, մի օր Եզեկիելը տեսիլք տեսավ։ Նա տեսավ «Տիրոջ փառքը» (Եզեկիել 1․28) ոչ թե Երուսաղեմի տաճարում, այլ այնտեղ՝ Բաբելոնում, աքսորվածների մեջ: Նա իմացավ, որ Երուսաղեմի ամբարիշտությունն այնքան էր շատացել, որ Աստծո ներկայությունն այլևս այնտեղ չէր (տես Եզեկիել 8-11, 33․21

Եզեկիելի առաջադրանքներից մեկը իսրայելացիներին նախազգուշացնելն էր նրանց ըմբոստության հետևանքների մասին. նախազգուշացում, որը, մեծ հաշվով, անուշադրության մատնվեց: Բայց Եզեկիելի ուղերձն ավելի բովանդակալից էր. նա մարգարեացել էր, որ չնայած վատ բաներին, հետդարձի ճանապարհ կար: Եթե Աստծո ժողովուրդն ընդուներ «Տիրոջ խոսքը» լսելու հրավերը (Եզեկիել 37․4), այն, ինչ ժամանակին մեռած էր, կարելի էր վերակենդանացնել: «Քարեղէն սիրտը» կարող էր փոխարինվել «նոր սրտով» (Եզեկիել 36․26)։ Տերը նրանց ասաց․ «Եւ ես իմ հոգին ձեր մէջը կդնեմ, եւ դուք կկենդանանաք» (Եզեկիել 37․14)։ Եվ վերջին օրերում Տերը հիմնելու է նոր տաճար և նոր Երուսաղեմ, «Եւ քաղաքի անունը այն օրից Եհովա-շամմա է» (Եզեկիել 48․35

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Եզեկիել 1-3

«Եւ իմ խօսքերն ասիր նորանց»

Կարդալով այն մասին, թե ինչպես է Եզեկիելը կանչվել ծառայելու Եզեկիել 1-3, գուցե դուք հուշում ստանաք մտածել, թե Աստված ինչ հնարավորություններ է տվել ձեզ՝ «[Նրա] խոսքերովը» մարդկանց հետ խոսելու (Եզեկիել 3․4Եզեկիել 2-3 գլուխները կարդալիս ուշադրություն դարձրեք Եզեկիելին ուղղված Տիրոջ քաջալերող և ուսուցանող խոսքերին: Չնայած այն մարդիկ, որոնց դուք ծառայում եք, հավանաբար, այդքան ըմբոստ չեն, որքան Եզեկիելի օրոք ապրող մարդիկ, մտածեք, թե Եզեկիելին ասված Աստծո խոսքերն ինչպես են ազդում ձեր ծառայության վրա՝ Եկեղեցում, տանը և այլուր։

Տես նաև Եզեկիել 33․1-9, Դ․ Թոդ Քրիստոֆերսոն, «Նախազգուշացնող ձայնը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 108-111։

Եզեկիել 33․10-19

Տերը ցանկանում է ներել

Գերության մեջ գտնվող իսրայելացիները մտահոգված էին․ «թէ մեր յանցանքներն ու մեր մեղքերը մեզ վերայ է … ուրեմն ինչպէս պիտի ապրենք»։ (Եզեկիել 33․10)։ Ի պատասխան՝ Տերն ուսուցանեց նրանց ապաշխարության և ներման կարևոր ճշմարտությունները։ Այս հարցերը կօգնեն ձեզ խորհել այդ ճշմարտությունների մասին․

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «վստահանաք [ձեր] արդարութեան վերայ» (տես Եզեկիել 33․12-13

  • Ի՞նչ կասեք այն մարդուն, ով մտածում է, որ Եզեկիել 33․12-19 հատվածներում նկարագրված արդար և ամբարիշտ մարդկանց հանդեպ վերաբերմունքն անարդար է (տես նաև Մատթեոս 21․28-31, Ղուկաս 18․9-14

  • Ի՞նչ արտահայտություններ եք գտնում այս հատվածներում, որոնք հասկանալի են դարձնում ապաշխարության նշանակությունը։ Ուրիշ ի՞նչ գաղափարներ եք գտնում Եզեկիել 36․26-27 և Ալմա 7․14-16 հատվածներում։

Եզեկիել 34

Տերը հրավիրում է ինձ արածեցնել Իր ոչխարներին

Եզեկիել 34 գլխում Տերն Իր ժողովրդի առաջնորդներին անվանում է «հովիվներ»: Ընթերցելիս մտածեք, թե այս գլխում ինչ է ասվում առաջնորդ լինելու մասին: Ովքե՞ր են այն «ոչխարները», որոնց, Տերը ցանկանում է, որ դուք արածեցնեք: Ինչպե՞ս կարող եք հետևել Փրկիչի՝ մեր հովվի օրինակին (տես 11-31 հատվածները

Տես նաև Հովհաննես 21․15-17։

Նկար
անապատը և Մեռյալ ծովը

Եզեկիելը տեսիլքում տեսավ մի գետ, որը հոսում էր տաճարից և բուժում էր Մեռյալ ծովը:

Եզեկիել 37

Տերը հավաքում է Իր ժողովրդին և նրանց նոր կյանք տալիս:

Իսրայելի հավաքումը պատկերված է Եզեկիել 37 գլխում երկու խորհրդանիշների միջոցով։ Երբ կարդաք առաջինի մասին՝ ինչպես են կենդանանում չորացած ոսկորները (տես 1-14 հատվածներ), խորհեք, թե ինչ եք սովորում վարագույրի երկու կողմերում Իսրայելի հավաքման մասին (տես նաև Եզեկիել 36․24-30

Երկրորդ խորհրդանիշը (տես 15-28 հատվածներ) երկու փայտերն են, որոնք շատ գիտնականներ մեկնաբանում են որպես գրելու համար նախատեսված փայտե տախտակներ, որոնք իրար են միացված ծխնիով։ Հուդայի փայտը կարող է ներկայացնել Աստվածաշունչը (քանի որ Աստվածաշնչի մեծ մասը գրվել է Հուդայի հետնորդների կողմից), իսկ Հովսեփի փայտը՝ Մորմոնի Գիրքը (քանի որ Լեքիի ընտանիքը Եգիպտոսի Հովսեփի հետնորդն էր): Հաշվի առնելով դա, այս հատվածներն ի՞նչ են ձեզ ուսուցանում Իսրայելի հավաքման գործում սուրբ գրությունների դերի մասին: Ի՞նչ լրացուցիչ գիտելիք են ձեզ տալիս 2 Նեփի 3․11-13 հատվածները (մարգարեություն Ջոզեֆ Սմիթի և Մորմոնի Գրքի մասին)։

Տես նաև 2 Նեփի 29․14, “The Book of Mormon Gathers Scattered Israel” (video, ChurchofJesusChrist.org

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Եզեկիել 33․1-5Այս հատվածները պատկերավոր դարձնելու համար ձեր ընտանիքի անդամներից մեկը կարող է «դէտ» (պահակ) ձևանալ՝ նայել պատուհանից դուրս, ընտանիքի մյուս անդամներին պատմելով, թե ինչ է կատարվում դրսում: Ի՞նչ առումով է մեր ապրող մարգարեն հանդիսանում մեր պահակը։

Եզեկիել 33․15-16։Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում մեզ ներման մասին, որը կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի միջոցով։

Եզեկիել 36․26-27։Ձեր ընտանիքի անդամներին ցույց տվեք մի քանի քար, երբ քննարկեք, թե ինչ է նշանակում ունենալ «քարեղէն սիրտ»: Թող նրանք ասեն բառեր, որոնք նկարագրում են «նոր սիրտը» և «նոր հոգին», որոնք Փրկիչն է մեզ տալիս (տես Մոսիա 3․19, 5․2

Եզեկիել 37․15-28:Ընտանիքի անդամները կարող են վերցնել երկու փայտիկ, մեկի վրա գրել Հուդայի համար (Աստվածաշունչ) իսկ մյուսի վրա՝ Հովսեփի համար (Մորմոնի Գիրք) (տես 16-19 հատվածներ)։ Դրանից հետո նրանք կարող են կիսվել Աստվածաշնչից և Մորմոնի Գրքից պատմվածքներով կամ հատվածներով, որոնք օգնում են ավելի մոտենալ Փրկիչին և դառնալ «[Նրա] ժողովուրդը» (հատված 23

Եզեկիել 47․1-12:Այս հատվածներում նկարագրվում է Եզեկիելի տեսիլքը՝ թե ինչպես է ջուրը հոսում տաճարից և բուժում Մեռյալ ծովը։ Ծովն այնքան աղի է, որ ձկներն ու բույսերը չեն կարող ապրել այնտեղ: Ձեր երեխաներին թերևս դուր կգա նկարել այս տեսիլքի պատմությունը։ Ի՞նչ կարող էր խորհրդանշել տաճարից հոսող ջուրը (see the video “And the River Will Grow,” ChurchofJesusChrist.org)։ Ինչպե՞ս է տաճարը բուժում մեզ (տես Եզեկիել 47․8-9,11

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ․ “Dear to the Heart of the Shepherd,” Hymns, no.221.

Բարելավել մեր ուսուցումը

Մի փորձեք ընդգրկել ամեն ինչ: Գուցե ձեր ընտանիքի հետ չկարողանաք ուսումնասիրել Եզեկիելի գրքի բոլոր ճշմարտությունները: Փնտրեք հոգևոր առաջնորդություն՝ որոշելով, թե ինչի վրա կենտրոնանալ։ (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,7):

Նկար
Տաճարից հոսող գետի նկարը

«Ահա ջուրեր էին դուրս գալիս տան սեմի տակից։ … Եւ ամենքը պիտի կենդանանան ուր որ գետը գնայ» (Եզեկիել 47․1,9)։ Նկարն օգտագործվում է shutterstock.com-ի արտոնագրով։

Տպել