Հին Կտակարան 2022
Հոկտեմբերի 3-9-ը Եսայիա 58-66․ «Փրկիչ պիտի գայ Սիօնի համար»


Հոկտեմբերի 3-9-ը Եսայիա 58-66․ «Փրկիչ պիտի գայ Սիօնի համար», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հոկտեմբերի 3-9-ը Եսայիա 58-66, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Հիսուսն ուսուցանում է ժողովարանում

Jesus in the Synagogue at Nazareth [Հիսուսը Նազարեթի ժողովարանում], Գրեգ Կ․ Օլսեն

Հոկտեմբերի 3-9-ը

Եսայիա 58-66

«Փրկիչ պիտի գայ Սիօնի համար»

Եսայիա 58-66 հատվածներն ուսումնասիրելիս մտածեք, թե Եսայիայի խոսքերն ինչպես են ձեզ ուրախություն պարգևում և հույս տալիս ապագայի համար։

Գրի առեք ձեր տպավորությունները

Իր երկրային ծառայության սկզբում Հիսուս Քրիստոսն այցելեց մի ժողովարան Նազարեթում, այն գյուղում, որտեղ նա մեծացել էր: Այնտեղ Նա կանգ առավ՝ կարդալու սուրբ գրությունները, բացեց Եսայիայի գիրքը և կարդաց հատվածներ, որոնք այժմ հայտնի են մեզ որպես Եսայիա 61․1-2։ Ապա Նա հայտարարեց՝ «Այսօր այս գիրքը կատարուեցաւ ձեր ականջներումը»: Սա Փրկիչի ուղիղ հայտարարություններից մեկն էր, որ Ինքն է այն Օծյալը, ով եկել է «սրտով կոտրուածներին բժշկելու» և «գերիներին թողութիւն քարոզելու» (տես Ղուկաս 4․16-21)։ Այս սուրբ գրությունն իրոք իրականացել էր այդ օրը։ Եվ ինչպես Եսայիայի մյուս մարգարեություններից շատերը, այն շարունակում է իրականանալ մեր օրերում: Փրկիչը շարունակում է բժշկել բոլոր սրտով կոտրվածներին, ովքեր գալիս են Իր մոտ։ Դեռ շատ գերիներ կան, որոնց պետք է թողություն քարոզել: Եվ կա փառավոր ապագա, որին պետք է պատրաստվել՝ մի ժամանակաշրջան, երբ Տերը «նոր երկինք եւ նոր երկիր» կստեղծի (Եսայիա 65․17) և «բուսցնելու է արդարութիւնը եւ օրհնաբանութիւնը բոլոր ազգերի առաջին» (Եսայիա 61․11)։ Եսայիային կարդալով մեր աչքերը բացվում են՝ տեսնելով այն, ինչ Տերն արդեն արել է, ինչ անում է և դեռ կանի Իր ժողովրդի համար:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Եսայիա 58.3-12

Ծոմապահությունը օրհնություններ է բերում

Այս հատվածները հուշում են, որ վաղեմի իսրայելացիներից շատերի համար ծոմ պահելը ավելի շատ բեռ էր, քան օրհնություն: Շատերս երբեմն կարող ենք ունենալ այդպիսի զգացողություն։ Եթե ցանկանում եք ավելի շատ իմաստ և նպատակ գտնել ձեր ծոմապահության մեջ, կարդացեք Եսայիա 58․3-12 հատվածները, որպեսզի գտնեք Տիրոջ պատասխանները «ինչո՞ւ ենք ծոմ պահում» հարցին: Ձեր փորձից ելնելով՝ ասեք, թե ինչպե՞ս կարող է ծոմապահությունը «լուծ[ել] անիրաւութեան կապանքները» և «ամեն տեսակ լուծ կոտրե[լ]»: (Եսայիա 58․6)։ Ծոմապահությունն ինչպե՞ս է պարգևում ձեզ այն օրհնությունները, որոնք նկարագրված են Եսայիա 58․8-12 հատվածներում։ Եսայիա 58․3-12 հատվածներն ինչպե՞ս են ձևավորում ծոմապահության մասին ձեր պատկերացումը։

Իր ելույթում՝ «Ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ»(Լիահոնա, մայիս 2015, 22-25), Նախագահ Հենրի Բ․ Այրինգը կիսվել է մի քանի օրինակներով, թե ինչպես են մարդիկ օրհնվել ծոմապահության և ծոմի նվիրատվությունների շնորհիվ։ Արդյոք տեսե՞լ եք նման օրհնություններ ձեր կյանքում:

Տես նաև Gospel Topics, “Fasting and Fast Offerings” (topics.ChurchofJesusChrist.org

Եսայիա 59․9-21, 61․1-3, 63․1-9

Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն ու Քավիչն է։

Եսայիա 58-66 գլուխներում դուք բազմաթիվ հղումներ կգտնեք Հիսուս Քրիստոսի քավիչ առաքելության վերաբերյալ։ Ահա մի քանի օրինակներ, ինչպես նաև որոշ հարցեր, որոնք կօգնեն ձեզ խորհել դրանց շուրջ:

  • Եսայիա 59.9-21։ Ինչպե՞ս կամփոփեք 9-15 հատվածներում նկարագրված մարդկանց հոգևոր վիճակը։ Ի՞նչն է ձեզ տպավորում «միջնորդի» նկարագրության մեջ 16-21 հատվածներում և այն ուխտի մեջ, որը Նա կապում է նրանց հետ, ովքեր դառնում են դեպի Նա։

  • Եսայիա 61․1-3։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը օրհնել ձեզ այս հատվածներում նկարագրված եղանակներով։ Ի՞նչ «աւետիք» է Նա ձեզ տվել։ Ինչպե՞ս է Նա մոխրի փոխարեն փառք տվել ձեզ:

  • Եսայիա 63.7-9։ Տիրոջ «առատ ողորմութիւններից» որո՞նք կարող եք նշել։ Փրկիչի հանդեպ ի՞նչ զգացունքներ են այս հատվածներն առաջացնում ձեր սրտում:

Փրկիչի վերաբերյալ ուրիշ ի՞նչ հղումներ եք գտնում Եսայիա 58-66 գլուխներում։

Տես նաև Մոսիա 3․7, Վարդապետություն և Ուխտեր 133․46-53։

Նկար
կինը լուսավորում է կավե լապտերը տղամարդու ձեռքում պահված լապտերից

«Եհովան պիտի լինի քո յաւիտենական լոյսը» (Եսայիա 60․19A Gift of Light [Լույսի պարգևը], Էվա Թիմոթի

Եսայիա 60, 62

«Եհովան պիտի լինի քո յաւիտենական լոյսը»

Եսայիա 60 և62 գլուխները պատմում են լույսի և խավարի մասին, աչքերի և տեսնելու մասին, ուսուցանելով, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի ավետարանը օրհնելու աշխարհը վերջին օրերին: Փնտրեք այս հասկացությունները հատկապես Եսայիա 60․1-5, 19-20, 62․1-2 հատվածներում։ Երբ կարդաք այս գլուխները, մտածեք, թե Աստված ինչպես է հավաքում իր զավակներին խավարից դեպի Իր լույսը: Ո՞րն է ձեր դերը այս աշխատանքում։

Տես նաև 1 Նեփի 22․3-12, 3 Նեփի 18․24, Վարդապետություն և Ուխտեր 14․9, Բոննի Հ․ Քորդոն, «Որ նրանք կարողանան տեսնել», Լիահոնա, մայիս 2020, 78-80։

Եսայիա 64․1-5, 65․17-25, 66

Քրիստոսը կթագավորի երկրի վրա Հազարամյակի ժամանակ:

Եսայիան խոսել է այն օրվա մասին, երբ «առաջի նեղութիւնները մոռաց[ված]» կինեն (Եսայիա 65․16)։ Չնայած այս մարգարեությունը մի քանի իրականացում ունի, իր ամբողջական իմաստով, այդ օրը դեռ առջևում է, երբ Հիսուս Քրիստոսը կվերադառնա երկիր և կհաստատի Հազարամյակ կոչվող խաղաղության և արդարության դարաշրջան։ Եսայիան նկարագրել է ապագայի այդ օրը Եսայիա 64․1-5, 65․17-25, 66 հատվածներում։ Ուշադրություն դարձրեք, թե որքան հաճախ է նա օգտագործել «ուրախ» և «ուրախանալ» բառերը։ Խորհեք, թե ինչու Փրկիչի վերադարձը ուրախ օր կլինի ձեզ համար: Դուք ի՞նչ կարող եք անել Նրա գալուստին նախապատրաստվելու համար։

Տես նաև Հավատո Հանգանակ 1.10, Ռասսել Մ․ Նելսոն, “The Future of the Church: Preparing the World for the Savior’s Second Coming,” Ensign, Apr. 2020, 13-17։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Եսայիա 58.3-11Ձեր ընտանիքի անդամների համար ավելի հասկանալի կլինի ծոմապահության մասին Եսայիայի ուղերձը, եթե նրանք ընդօրինակեն ծոմապահության այն ձևը, որը նկարագրված է Եսայիա 58․3-5 և Եսայիա 58․6-8 հատվածներում։ Ինչպե՞ս կարող ենք մեր ծոմն ավելի նմանեցնել այն «ծոմին, որին [Աստված] հաւանում [է]»: Ի՞նչ օրհնություններ ենք մենք տեսել ծոմապահությունից։

Եսայիա 58.13-14։Ո՞րն է տարբերությունն այս երկու մոտեցումների՝ Հանգստության օրը «[մեր] բաղձանքը լրացնելու» և «զուարճանա[լու] Տէրովը»: Ինչպե՞ս կարող ենք Հանգստության օրը «բերկրանք» դարձնել։

Եսայիա 60.1-5։Եսայիա 60․1-3 հատվածները կարդալիս ընտանիքի անդամները կարող են լույսը վառել, երբ խոսվում է լույսի մասին, և անջատել, երբ հիշատակվում է խավարը: Ինչո՞վ է Հիսուս Քրիստոսի ավետարանը լույսի նման մեզ համար։ Ի՞նչ էր կանխատեսել Եսայիան, որ տեղի կունենա, եթե Աստծո ժողովուրդը կիսվի ավետարանի լույսով (տես Եսայիա 60․3-5

Եսայիա 61․1-3։Փրկիչն ինչպե՞ս է իրականացրել այս հատվածներում գրված Եսայիայի մարգարեությունները։ Կարող եք ընտանիքի անդամներին հրավիրել, որ փնտրեն Փրկիչի նկարները, որոնք պատկերում են Նրա առաքելության այս կողմերը (նկարները կարելի է գտնել Եկեղեցու ամսագրերում կամ Ավետարանի պատկերագրքում)։ Կարող եք նաև երգել մի երգ այն մասին, թե ինչպես է Փրկիչն օրհնում մեզ, օրինակ՝ «Զգում եմ սերը Փրկչի» (Երեխաների երգարան, 42)։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ․ «Երբ Նա վերադառնա», Երեխաների երգարան, 46։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Պատրաստեք ձեզ շրջապատող միջավայրը։ Միջավայրը կարող է ազդել մեր սովորելու ունակության վրա: Սուրբ գրություններն ուսումնասիրելու համար գտեք այնպիսի մի տեղ, որտեղ դուք կարող եք զգալ Հոգու ազդեցությունը: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 15

Նկար
Հիսուսը երկնքում

«Վեր կաց, լուսաւորուիր, որովհետեւ լոյսդ եկել է, եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վերայ» (Եսայիա 60․1Light and Life [Լույսն ու կյանքը], ըստ Մարկ Մեյբրիի

Տպել