Հին Կտակարան 2022
Հոկտեմբերի 10-16-ը Երեմիա 1-3, 7, 16-18, 20․ «Քեզ որովայնում չստեղծած՝ ես քեզ գիտէի»


Հոկտեմբերի 10-16-ը Երեմիա 1-3, 7, 16-18, 20․ «Քեզ որովայնում չստեղծած՝ ես քեզ գիտէի», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հոկտեմբերի 10-16-ը Երեմիա 1-3, 7, 16-18, 20, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
մարգարեն խոսում է մարդկանց հետ

Երեմիա, Վոլտեր Ռեյն

Հոկտեմբերի 10-16-ը

Երեմիա 1-3, 7, 16-18, 20

«Քեզ որովայնում չստեղծած՝ ես քեզ գիտէի»

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն ասել է․ «Եղանակներից մեկը, որով ես լսում եմ [Տիրոջ] ձայնը՝ սուրբ գրություններն են: Սուրբ գրությունները Տիրոջ նախապես ձայնագրված ձայնն են» (“‘Hear Him’ in Your Heart and in Your Mind,” ChurchofJesusChrist.org

Գրի առեք ձեր տպավորությունները

Սկզբում Երեմիան չէր կարծում, որ ինքը լավ մարգարե կդառնա։ «Ահա ես խօսել չգիտեմ»,- այսպես նա ապստամբեց, երբ Տերը նրան կանչեց առաջին անգամ (Երեմիա 1․6)։ Տերը նրան քաջալերեց․ «Ահա ես իմ խօսքերը քո բերանումը դրի» (հատված 9)։ Երեմիան իրեն զգում էր ինչպես մի անփորձ «մանուկ» (հատված 6), բայց Տերն ասաց, որ նա իրականում ավելի պատրաստված է, քան մտածում է. նա կարգվել է այդ կոչմանը դեռևս իր ծնվելուց առաջ (տես հատված 5)։ Ուստի Երեմիան մի կողմ թողեց իր վախերը և ընդունեց կանչը։ Նա նախազգուշացրեց Երուսաղեմի թագավորներին և քահանաներին, որ ձևական սրբությունը նրանց չի փրկելու կործանումից: «Մանուկը», որը կարծում էր, որ չի կարող խոսել, զգաց Աստծո խոսքը «սրտի մէջ վառուած կրակի պէս» և չէր կարող լռել (Երեմիա 20․9

Երեմիայի պատմությունը նաև մեր պատմությունն է։ Աստված մեզ նույնպես ճանաչել է մեր ծնվելուց առաջ և պատրաստել է մեզ՝ կատարելու Իր աշխատանքը երկրի վրա: Ի թիվս այլ բաների, այդ աշխատանքը ներառում է մի բան, որը Երեմիան կանխատեսել էր՝ Աստծո ժողովրդին մեկ առ մեկ հավաքել և նրանց «տանել Սիօնը» (Երեմիա 3․14)։ Նույնիսկ, եթե մենք հստակ չգիտենք, թե ինչ պետք է անենք կամ ասենք, մենք պետք է հետևենք այս խորհրդին՝ «մի վախենար … ես քեզ հետ եմ, ասում է Տէրը» (Երեմիա 1․8,19

Երեմիայի գրքի մասին տես «Երեմիա» վերնագիրը՝ սուրբ գրքերի ուղեցույցում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Երեմիա 1․4-19, 7․1-7, 20․8-10

Մարգարեները կանչված են Տիրոջ խոսքն ասելու համար

Երբ կարդաք Երեմիա 1․4-19 հատվածները Երեմիայի՝ որպես մարգարե կանչվելու մասին, խորհեք, թե ինչ դեր ունեն մարգարեները ձեր կյանքում: Ի՞նչ եք սովորում մարգարեների մասին Երեմիային ուղղված Տիրոջ խոսքերից (տես նաև Երեմիա 7․1-7)։ Երեմիայի քարոզը հաճախ մերժվում էր (տես Երեմիա 20․8,10)։ Ի՞նչ եք սովորում Երեմիա 20․9 հատվածում զետեղված Երեմիայի խոսքերից։ Հիշեք այդ մտքերը Երեմիայի ուսմունքներն ուսումնասիրելու ընթացքում: Ի՞նչ եք գտնում այս ուսմունքներում, որոնք ոգեշնչում են ձեզ հետևել վերջին օրերի մարգարեներին։

Երեմիա 1․5

Աստված ճանաչում էր ինձ նախքան իմ ծնվելը

Նախքան Երեմիայի ծնվելը, Աստված ճանաչել է նրան և ընտրել կամ նախակարգել է, որպեսզի նա հատուկ առաքելություն իրականացնի երկրի վրա (տես Երեմիա 1․5)։ Ձեր կարծիքով, Երեմիայի համար ինչո՞ւ էր կարևոր իմանալ այդ մասին։

Աստված նաև ճանաչել է ձեզ նախքան ձեր ծնվելը և նախակարգել է ձեզ ունենալ որոշակի պարտականություններ (տես Ալմա 13․1-4, Վարդապետություն և Ուխտեր 138․53-56, Աբրահամ 3․22-23)։ Այս գիտելիքն ինչպե՞ս է փոխում ձեր կյանքը։ Եթե դուք ստացել եք հայրապետական օրհնություն, կարող եք աղոթքով վերանայել այն և հարցնել Աստծուն, թե ինչպես կարելի է իրականացնել այն, ինչ Նա է ձեզ նախակարգել:

See also Gospel Topics, “Foreordination,” “Premortality,” topics.ChurchofJesusChrist.org.

Նկար
հին ջրամբարի մոտ կանգնած մարդը

Հին Իսրայելում մարդիկ ջրամբարներ էին օգտագործում թանկարժեք ջուրը պահելու համար:

Երեմիա 2, 7

«Ինձ՝ կենաց ջրի աղբիւրս՝ թողեցին»

Չորային տարածաշրջանում, որտեղ ապրում էին իսրայելացիները, մարդիկ թանկարժեք ջուրը պահում էին ստորգետնյա ամբարներում, որոնք կոչվում էին ջրհորներ: Ինչո՞ւ ավելի լավ է աղբյուրից ջուր ստանալ, քան հույսը դնել ջրհորի վրա։ Ի՞նչ է նշանակում թողնել «կենաց ջրի աղբիւրը»։ Ձեր կարծիքով, ի՞նչ են խորհրդանշում Երեմիա 2․13 հատվածում հանդիպող «ծակծակոտ հորերը»։ Երբ կարդաք Երեմիա 2 և7 գլուխները, ուշադրություն դարձրեք, թե ինչպես են մարդիկ հեռանում Տիրոջ կենաց ջրից և մտածեք, թե ինչպես եք դուք ստանում կենաց ջուրը ձեր կյանքում։

Երեմիա 7 գլուխը հասցեագրված է նրանց, ովքեր մտնում էին «Տիրոջ տան [դռնով] … Տիրոջը երկրպագելու» (Երեմիա 7․2)։ Չնայած նվիրվածության այս արտաքին դրսևորմանը, նրանք մեղավոր էին, քանի որ շատ ամբարիշտ էին (տես հատվածներ 2-11)։ Ի՞նչ եք կարծում, 21-23 հատվածներում Տերն ի՞նչ ուղերձ ունի ձեզ համար:

Երեմիա 3․14-18, 16․14-21

Տերը կհավաքի Իր ժողովրդին

Երբ Երեմիան մարգարեացել է ցրված Իսրայելի հավաքման մասին, նա ասել է, որ դա նույնիսկ ավելի հիշարժան է լինելու, քան ելքը Եգիպտոսից (տես Երեմիա 16․14-15)։ Նույն ոգով Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է․ «Դուք ուղարկվել եք Երկիր այս որոշակի ժամանակահատվածում … որպեսզի օգնեք Իսրայելի հավաքմանը։ Այս պահին երկրի վրա տեղի ունեցող իրադարձություններից ոչինչ այդքան կարևոր չէ, որքան այդ [հավաքումը]: … Այս հավաքումն ամեն ինչ է ձեզ համար» (Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, “Hope of Israel” [worldwide youth devotional, June3, 2018], supplement to the New Era and Ensign, Aug. 2018,12, ChurchofJesusChrist.org

Երեմիա 3․14-18, 16․14-21 հատվածներում, վերջին օրերին Իսրայելի հավաքման հետ կապված ի՞նչն է ձեզ ոգեշնչում։ Համաձայն այս հատվածների՝ ինչպե՞ս է տեղի ունենում այդ հավաքումը: Ի՞նչ այլ գաղափարներ եք գտնում Նախագահ Նելսոնի վերոհիշյալ ուղերձում։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երեմիա 1.5Այս հատվածի օգնությամբ պատմեք, թե ինչպիսին էր մեր կյանքը Երկնային Հոր հետ նախքան մեր ծնվելը։ Օգտակար կլինեն հետևյալ աղբյուրները՝ “I Lived in Heaven” (Children’s Songbook,4) and “Introduction: Our Heavenly Father’s Plan” (in New Testament Stories, 1-5): Մեր նախաերկրային կյանքի մասին գիտելիքն ինչպե՞ս է ազդում այն եղանակի վրա, որով մենք ապրում ենք մեր մահկանացու կյանքը։

Երեմիա 2․13, 17․13-14Որպեսզի ընտանիքի անդամների համար պատկերավոր լինեն այս հատվածները, կարող եք ցուցադրել, թե ինչ է պատահում, երբ ջուր եք լցնում ճաքած կամ կոտրված տարայի մեջ: Ի՞նչ են խորհրդանշում «կենաց ջրի աղբյուրը» և «ծակծակոտ հորերը»։ (Երեմիա 2․13) Մենք ինչպե՞ս ենք խմում Տիրոջ կենաց ջրից։

Երեմիա 16․16Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը այս հատվածի ձկնորսներին և որսորդներին համեմատել է վերջին օրերի միսիոներների հետ (տես «Ցրված Իսրայելի հավաքումը» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 81)։ Ձեր ընտանիքի անդամները կարող են «որսալ» ձեր տանը կամ շրջակայքում գտնվող առարկաներ և խոսել այն մասին, թե ինչպես կարող եք օգնել «ձկնորս» և «որսորդ» լինել ցրված Իսրայելի համար։

Երեմիա 18․1-6Այս հատվածները ուսումնասիրելու համար կարող եք քննարկել կամ ցույց տալ, թե ինչպես է պատրաստվում կավե սպասքը: Տերն ի՞նչ ուղերձ ունի Իսրայելի համար Երեմիա 18․1-6 հատվածներում։ Ի՞նչ է նշանակում՝ կավ լինել Տիրոջ ձեռքերում (տես նաև Եսայիա 64․8): Որպեսզի ծանոթանանք մեկ այլ մեկ պատմության, որտեղ մենք համեմատվում ենք բրուտի կավի հետ, տե՛ս Երեց Ռիչարդ. Ջ․ Մեյնզի ելույթը՝ «Քրիստոսակենտրոն կյանքով ապրելու ուրախությունը», (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 27-30)։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ․ “Israel, Israel, God Is Calling,” Hymns, no.7։

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք պատմություններ: Փրկիչը հաճախ ուսուցանում էր՝ օգտագործելով պատմություններ։ Ձեր կյանքից հիշեք պատմություններ, որոնք կարող են պատկերավոր դարձնել ավետարանի սկզբունքները։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 22

Նկար
կավը բրուտի անիվի վրա

«Ահա ինչպէս որ կաւն է բրուտի ձեռքին, նոյնպէս էք դուք իմ ձեռքին, ով Իսրայէլի տուն» (Երեմիա 18․6

Տպել