Հին Կտակարան 2022
Հոկտեմբերի 10-16-ը Երեմիա 1-3, 7, 16-18, 20․ «Քեզ որովայնում չ’ստեղծած՝ ես քեզ գիտէի»


Հոկտեմբերի 10-16-ը Սաղմոսներ 1-3, 7, 16-18, 20. «Քեզ որովայնում չ’ստեղծած՝ ես քեզ գիտէի», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հոկտեմբերի 10-16-ը Երեմիա 1-3, 7, 16-18, 20, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2022

Նկար
մարգարեն խոսում է մարդկանց հետ

Երեմիա, Վոլտեր Ռեյնի

Հոկտեմբերի 10-16-ը

Երեմիա 1–3, 7, 16–18, 20

«Քեզ որովայնում չ’ստեղծած՝ ես քեզ գիտէի»

«Ավետարանի յուրաքանչյուր ուսուցչի նպատակն է … սովորեցնել ավետարանի մաքուր վարդապետությունը Հոգով՝ օգնելով Աստծո զավակներին կառուցել իրենց հավատքն առ Փրկիչը, և ավելի նմանվել Նրան» (Ուսուցանել Փրկչի ձևով, դիմերեսի շապիկ

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Թերթիկների վրա գրեք Երեմիայի գրքի այս շաբաթվա ուսումնասիրությունից մի քանի առանցքային բառեր, օրինակ՝ մարգարե, կենաց ջրեր, հավաքում և կավ։ Թերթիկները լցրեք տուփի մեջ, հրավիրեք երեխաներին ընտրել մեկը և կիսվել դրա վերաբերյալ իրենց մտքերով։ Օգնեք նրանց տեսնել, թե ինչպես է բառը կապված Երեմիայի ուսուցանածի հետ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Երեմիա 1.5

Երկնային Հայրը գիտեր ինձ նախքան իմ ծնվելը

Քանի որ մենք ապրել ենք Աստծո հետ նախքան աշխարհ գալը, Նա գիտի մեզ, նույնիսկ, եթե մենք չենք կարող հիշել Նրան։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր աշակերտներին հասկանալ այս կարևոր ճշմարտությունը։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Երեմիա 1․5-ը և բացատրեք, որ Աստված գիտեր Երեմիա մարգարեին նախքան նրա ծնվելը։ Յուրաքանչյուր երեխայի անհատապես ասեք, որ Երկնային Հայրը նաև գիտեր իրեն՝ նախքան իր ծնվելը, և Նա մեզանից յուրաքանչյուրին այստեղ է ուղարկել նպատակով։

  • Երեխաներին ցույց տվեք նորածնի մի նկար և հարցրեք, թե որտեղ է ապրել այդ փոքրիկը նախքան ծնվելը։ Միասին երգեք մի երգ, որն ուսուցանում է Աստծո հետ մեր նախաերկրային կյանքի մասին, օրինակ՝ «Աստծո զավակն եմ» կամ «Ես ապրել եմ երկնքում» (Children’s Songbook, 2–3,4)։ Խոսեք երգից բխող հոգևոր զգացողությունների մասին։ Բերեք ձեր վկայությունը, որ մենք բոլորս մի ժամանակ ապրել ենք Երկնային Հոր հետ, և Նա է մեզ երկիր ուղարկել։

Երեմիա 1․7

Մարգարեները կանչված են լինել Տիրոջ խոսնակները

Երեմիայի կանչվելը ցույց է տալիս, թե Տերն ինչ է խնդրում մարգարեներին անել։ Ինչպե՞ս կարող եք ձեր աշակերտներին օգնել ամրապնդնել կենդանի մարգարեին հետևելու իրենց ցանկությունը։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք կենդանի մարգարեի մի նկար և հրավիրեք նրանց կիսվել, թե ինչ գիտեն նրա մասին։ Ի՞նչ են անում մարգարեները։ Երեխաների համար կարդացեք, թե Տերն ինչ է ասել մեկ այլ մարգարեի՝ Երեմիային, Երեմիա 1.7-ում։ Հրավիրեք երեխաներին քայլել տեղում, երբ կարդաք՝ «ուր որ քեզ ուղարկեմ՝ գնա», և ձևացնել, թե խոսում են, երբ կարդաք՝ «ամեն ինչ որ քեզ պատուիրեմ՝ խօսիր»։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ մարգարեներն անում և ասում են այն, ինչ պատվիրում է Տերը։

  • Ցուցադրեք սուրբ գրությունների մարգարեների նկարներ (տես Ավետարանի պատկերագիրքը, Եկեղեցու ամսագրերը և Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը)։ Թող երեխաները կիսվեն, թե ինչ գիտեն այդ մարգարեների մասին։ Հակիրճ պատմեք երեխաներին մի բանի մասին, որ նրանցից յուրաքանչյուրն արել է Աստծո գործին օգնելու համար։ Բերեք ձեր վկայությունը, որ մարգարեները կանչված են Աստծուց՝ քարոզելու Նրա խոսքը և ծառայելու Նրա ժողովրդին։

Երեմիա 16.16:

Ես կարող եմ օգնել Երկնային Հոր զավակներին վերադառնալ Նրա մոտ

Մեջբերելով Երեմիա 16․16-ը, Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է. «Մեր միսիոներները որոնել են նրանց, ովքեր ցրված Իսրայելից են. նրանք բռնել են նրանց «վէմերի ծակերից», և նրանք որսացել են նրանց, ինչպես հին ժամանակներում» («Ցրված Իսրայելի հավաքումը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 81)։

Հնարավոր վարժություններ

  • Մինչ կարդում եք Երեմիա 16․16, հրավիրեք երեխաներին ձևացնել, թե ձկնորսներ կամ որսորդներ են։ Բացատրեք, որ այս հատվածում ձկնորսներն ու որսորդները կարող են ներկայացնել միսիոներներին։ Հրավիրեք երեխաներին ձևացնել, թե միսիոներներ են։ Ի՞նչ են անում միսիոներները։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

  • Կազմակերպեք համընկումների խաղ՝ օգտագործելով այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը։ Երբ երեխան գտնում է համընկնող նկարներ, խոսեք այն մասին, թե ինչ է ցույց տալիս այդ նկարը, որ մենք կարող ենք անել, որպեսզի օգնենք Երկնային Հոր զավակներին վերադառնալ Նրա մոտ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Երեմիա 1.4-19

Մարգարեները կանչված են լինել Տիրոջ խոսնակները

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ամրացնել իրենց հավատը և հասկացողությունը Աստծո արքայությունում մարգարեների դերի վերաբերյալ։

Հնարավոր վարժություններ

  • Մի քանի առանցքային հատվածներ ընտրեք Երեմիա 1 գլխից, որոնք սովորեցնում են կարևոր ճշմարտություններ մարգարեների մասին, ինչպես օրինակ 5, 7, 10 և 19 հատվածները։ Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել հատվածներից մեկը, կարդալ այն և կիսվել մի բանով, որը նա սովորել է մարգարեների մասին այդ հատվածից։ Հրավիրեք մի քանի երեխաների կիսվել մարգարեին հետևելու մասին իրենց վկայություններով։

  • Ցուցադրեք կենդանի մարգարեի նկարը և միասին երգեք մարգարեների մասին մի երգ, օրինակ՝ «Մենք լսում ենք մարգարեի ձայնը» (Hymns, no.22)։ Օգնեք երեխաներին կազմել ցանկ, թե ինչ է կենդանի մարգարեն խնդրել մեզ անել։ Ընտրեք վերջին գերագույն համաժողովից մարգարեի մի ուղերձ և օգնեք երեխաներին խորհուրդ գտնել նրա ուղերձում։ Ինչպե՞ս ենք մենք հետևում մարգարեին։ Քննարկեք, թե մարգարեի խորհուրդն ինչպես է օգնում մեզ ավելի լավ հետևել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին։

  • Ցուցադրեք «Ինչո՞ւ մենք ունենք մարգարեներ» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) և հարցրեք երեխաներին, թե նրանք ինչպես կբացատրեն իրենց ընկերոջը, թե ինչու է կենդանի մարգարե ունենալը օրհնություն (տես Հավատո Հանգանակ 1․6, 9)։ Հրավիրեք երեխաներին կիսվել կենդանի մարգարեի վերաբերյալ իրենց զգացմունքներով։

Երեմիա 16.14-15

Ես կարող եմ մասնակցել Իսրայելի հավաքմանը

Իսրայելի հավաքման վերաբերյալ Երեմիա 16․14–15 հատվածներում գտնվող ուղերձը կարող է հիանալի հնարավորություն տալ երեխաների հետ խոսել միսիոներական և ընտանեկան պատմության աշխատանքի մասին։ Սա եղանակներից մեկն է՝ «կանգնելու որպես Աստծո վկաներ» (Մոսիա 18․9

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Երեմիա 16․14-ը և խնդրեք երեխաներին կիսվել մանրամասներով այն մասին, թե ինչպես «Տէրը … Իսրայէլի որդկանցը վեր հանեց Եգիպտոսի երկրիցը» (տես Ելից 14)։ Հրավիրեք նրանց կարդալ Երեմիա 16․15 հատվածը և գտնել այն իրադարձությունը, որն, ըստ Երեմիայի, լինելու էր նույնիսկ ավելի հիշարժան։ Բացատրեք, որ Իսրայելը ցրվել էր աշխարհով մեկ, սակայն Աստված խոստացավ հավաքել նրանց Իր մոտ և Իր Եկեղեցում։ Դա կոչվում է Իսրայելի հավաքում։ Այն ինչո՞վ է նման մարդկանց գերությունից ազատելուն։

  • Կիսվեք Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ հայտարարությամբ․ «Ամեն անգամ, երբ դուք անում եք ինչ-որ բան, որն օգնում է որևէ մեկինվարագույրի այս կամ այն կողմում քայլ կատարել Աստծո հետ ուխտեր կապելու համար և ստանալ իրենց մկրտության ու տաճարային հիմնական արարողությունները, դուք օգնում եք Իսրայելի հավաքմանը» (Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր երեկո, հունիսի 3, 2018], ի լրացում New Era և Ensign, 2018,15, ChurchofJesusChrist.org)։ Ինչպե՞ս կարող ենք օգնել հավաքել Իսրայելը։

  • Միասին երգեք միսիոներական աշխատանքի մասին մի երգ, ինչպես օրինակ՝ “I Hope They Call Me on a Mission” կամ “Called to Serve” (Children’s Songbook, 169,174), կամ ցուցադրեք “Your Day for a Mission” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը։ Հարցրեք երեխաներին, թե ինչ են սովորում երգից կամ տեսանյութից այն մասին, թե ինչու է ինչ-որ մեկն ընտրում ծառայել միսիայում։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին տուն տանել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը և խաղալ համընկումների խաղը իրենց ընտանիքների հետ։ Խրախուսեք նրանց խոսել իրենց ընտանիքի հետ այն մասին, թե ինչպես է իրենց օրհնել միսիոներական աշխատանքը։

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին ճանաչել Հոգին: Հոգևոր երաժշտությունը հաճախ հրավիրում է Սուրբ Հոգու ազդեցությունը։ Երբ երեխաների հետ երգում եք, ժամանակ տրամադրեք և օգնեք նրանց նկատել հոգևոր զգացողությունները, որոնք հաստատում են իրենց սովորած ճշմարտությունները։

Տպել