Հին Կտակարան 2022
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Եսայիա 50-57․ «Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ»


Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Եսայիա 50-57․ «Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Եսայիա 50-57, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

Նկար
Քրիստոսը կրում է փշե պսակ և ծաղրի ենթարկվում զինվորի կողմից

Քրիստոսին ծաղրում են, Քարլ Հեյնրիխ Բլոխի

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը

Եսայիա 50-57

«Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ»

Եսայիա 50–57 գլուխները գրված են շատ գեղեցիկ լեզվով, սակայն կարող են անհասկանալի լինել ձեր խմբի երեխաների համար։ Երբ պատրաստվեք ուսուցանել, խորհեք պարզ ճշմարտությունների մասին, որոնք ուսուցանում են այդ բառերը, և ինչպես կարող եք օգնել երեխաներին սովորել դրանք։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խրախուսեք երեխաներից յուրաքանչյուրին կիսվել, թե ինչպես գիտեն, որ Հիսուս Քրիստոսը սիրում է իրենց։ Խնդրեք նրանց կիսվել, թե ինչ են անում ցույց տալու համար, որ սիրում են Հիսուսին։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Եսայիա 53․4

Հիսուսը տանջվել է ինձ համար, որովհետև Նա սիրում է ինձ

Իր քավիչ զոհաբերության միջոցով Հիսուս Քրիստոսը տառապեց մեր մեղքերի համար և իր վրա վերցրեց «մեր ցաւերը» և «մեր վիշտերը»։ Ինչպե՞ս եք վկայելու երեխաներին Փրկիչի Քավության մասին։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք Փրկիչի նկարները, որոնցում նա տանջվում է խաչի վրա և Գեթսեմանի պարտեզում (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 56, 57 կամ 51-53 գլուխները Նոր Կտակարանի պատմությունները գրքում)։ Խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչ են տեսնում նկարներում, և կիսվել, թե ինչ գիտեն դրանցում տեղի ունեցողի վերաբերյալ։ Հիսուսն ինչո՞ւ տանջվեց մեզ համար։

  • Երեխաների համար կարդացեք Եսայիա 53․4․ «Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ»։ Երեխաներին ցույց տվեք ծանր առարկա (կամ դրա նկարը) և հրավիրեք նրանց ձևացնել, որ բարձրացնում են որևէ ծանր բան։ Բացատրեք, որ «ցավը» և «վիշտը» (կամ տխրությունը) կարող են ծանր լինել և դժվար տանելի։ Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը կօգնի մեզ տանել այդ ամենը, քանի որ Նա սիրում է մեզ։

Եսայիա 55․6

Ես կարող եմ փնտրել Տիրոջը և դիմել Նրան

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում իրենց կյանքի ընթացքում փնտրել Հիսուսին։

Հնարավոր վարժություններ

  • Թաքցրեք Հիսուսի նկարը սենյակում ինչ-որ տեղ և հրավիրեք երեխաներին գտնել այն։ Կարդացեք «Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է» բառերը Եսայիա 55․6-ում։ Խնդրեք երեխաներին նշել մի քանի ուղիներ, որոնցով նրանք կարող են փնտրել Տիրոջը, որը նշանակում է, որ նրանք ջանասիրաբար փորձում են սովորել Նրա մասին և մոտենալ Նրան։ Ամեն անգամ երեխաների պատասխաններից հետո կրկին թաքցրեք նկարը և հրավիրեք երեխաներին փնտրել այն։

  • Օգնեք երեխաներին սովորել “Seek the Lord Early” (Children’s Songbook,108) երգի բառերը կամ Փրկչին ավելի մոտենալու վերաբերյալ մեկ այլ երգ։ Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի օգնեք երեխաներին ընտրել մի բան, որը նրանք կանեն, որպեսզի փնտրեն Տիրոջը։

  • Կարդացեք «Նորան կանչեցէք, քանի որ նա մօտ է» արտահայտությունը Եսայիա 55․6-ում։ Մենք ինչպե՞ս ենք կանչում Երկնային Հորը։ Խնդրեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչ են ասում իրենց աղոթքներում։ Վկայեք, որ Երկնային Հայրը սիրում է նրանց և լսում է նրանց, երբ նրանք աղոթում են։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Եսայիա 51-52

Տերը հրավիրում է ինձ՝ «հագիր զօրութիւնդ»։

Եսայիա 51 և 52 գլուխներում Տերն օգտագործում է «զարթնիր», «վեր կաց» և «հագիր զօրութիւնդ» արտահայտությունները, որպեսզի ոգեշնչի Իր ժողովրդին ապրել իրենց աստվածային ներուժին համապատասխան։ Խորհեք, թե այս արտահայտություններն ինչպես կարող են ոգեշնչել ձեր աշակերտներին։

Հնարավոր վարժություններ

  • Նախքան դասը գրատախտակին գրեք մի քանի արտահայտություններ Եսայիա 51–52 գլուխներից, որոնք արտահայտում են այն գործողությունները, որոնք Տերն ուզում էր, որ իր ժողովուրդը կատարեր՝ «Բարձրացրէք ձեր աչքերը», «Զարթնիր», «Վեր կաց», «Քեզ թափ տուր հողիցը» և «Ցնծացէք միասին» (Եսայիա 51․6,17, 52․2,9)։ Թող երեխաները հերթով դերախաղով ներկայացնեն արտահայտություններից մեկը, մինչ մյուս երեխաները փորձում են կռահել, թե որ գործողությունն է դա։ Կռահելուց հետո ամեն անգամ երեխաներին ցույց տվեք սուրբ գրությունների տվյալ արտահայտությունը և նրանց հետ քննարկեք արտահայտության հոգևոր իմաստը։ Տերն ի՞նչ է խնդրում մեզ անել։ Մենք ինչպե՞ս կարող ենք անել դրանցից յուրաքանչյուրը։

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Ծննդոց 51.1, 4, 7 հատվածները և ներկայացնել, թե ում հետ է խոսում Տերը, և ինչ է ուզում, որ նրանք անեն։ Ի՞նչ է նշանակում «լսեցէք» Տիրոջը։ Որպեսզի ցույց տաք, խնդրեք երեխաներից մեկին տալ հասարակ հրահանգներ, որոնց մյուսները պետք է հետևեն։ Ինչո՞ւ է երբեմն դժվար լսել և հնազանդվել Տիրոջը։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Տիրոջը, որ մենք լսում ենք Նրան։

Նկար
Քրիստոսի արձանը՝ խաչը տանելիս

Հանուն սիրո, քանդակագործ՝ Անջելա Ջոնսոն

Եսայիա 53.3-9

Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց իմ մեղքերն ու ցավերը

Ինչպե՞ս կարող եք օգտագործել Եսայիայի խոսքերը, որ օգնեք երեխաներին ավելի խորը հասկանալ, թե Փրկիչն ինչ է արել իրենց համար։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք մի քանի նկարներ, որոնք պատկերում են Հիսուս Քրիստոսի տառապանքն ու մահը (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 56, 57, 58)։ Միասին կարդացեք Եսայիա 53․3-6,9-ը և հրավիրեք երեխաներին գտնել արտահայտություններ, որոնք նկարագրում են նկարների իրադարձությունները։ Վկայեք, որ մեզ համար Հիսուս Քրիստոսի տառապելուց հարյուրավոր տարիներ առաջ Եսայիայի նման մարգարեները ուսուցանում էին այս կարևոր իրադարձությունների մասին։ Ինչու՞ էր կարևոր, որ մարդիկ այդ բաներն իմանային նախապես (տես Ալմա 39․15–19

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Եսայիա 53․4-7 հատվածները և գտնել բառեր, որոնք նկարագրում են, թե Փրկիչն ինչեր է տարել մեզ համար։ Խնդրեք նրանց գրել այդ բառերը գրատախտակին։ Ինչո՞ւ Նա տարավ մեր «ցաւերը», «վիշտերը» և «անօրէնութիւնները» (տես նաև Ալմա 7․11–12)։ Կիսվեք երեխաների հետ, թե Փրկիչն ինչպես է օգնել ձեզ տանելու ձեր ցավերը և վշտերը։ Թող նրանք կիսվեն, թե ի՞նչ զգացողություններ ունեն Փրկիչի հանդեպ և ինչ է Նա արել իրենց համար։

Եսայիա 55.7-9

Տիրոջ ճանապարհներն ավելի բարձր են, քան իմ ճանապարհները։

Երբ մենք հասկանում ենք, որ Տիրոջ խորհուրդները և ճանապարհներն ավելի բարձր են, քան մերը, ավելի հեշտ է լինում Նրան ապավինելը։

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին, թե նրանք ում մոտ կգնան, եթե բարդ խնդրի առաջ կանգնեն և ինչու։ Երեխաների հետ կարդացեք Եսայիա 55.8-9-ը և խնդրեք նրանց լսել, թե մենք ինչու պետք է փնտրենք Տիրոջ առաջնորդությունը, երբ ունենք օգնության կարիք։

  • Գրատախտակին նկարեք երկինքը և երկիրը և կոչեք դրանք Երկինքներ և Երկիր։ Ապա հրավիրեք երեխաներին կարդալ Եսայիա 55.9-ը՝ պարզելով, թե Տերն ինչի հետ էր համեմատում երկինքներն ու երկիրը, և խնդրեք նրանց նկարի վրա ավելացնել դրանք։ Ի՞նչ է նշանակում, որ Տիրոջ ճանապարհները և խորհուրդները «բարձր» են մերից։ Ինչո՞ւ է կարևոր իմանալ սա։

  • Երեխաների հետ քննարկեք Տիրոջ որոշ ճանապարհներ, որոնք ավելի բարձր են, քան մեր ճանապարհները։ Օրինակ՝ ինչպիսի՞ն է Նրա վերաբերմունքը մեղավորների հանդեպ (տես Մարկոս 2․15–17)։ Ինչպե՞ս է Նա առաջնորդում ուրիշներին (տես Մատթեոս 20․25-28)։ Ինչպե՞ս են Նրա ճանապարհները տարբերվում ուրիշների ճանապարհներից։ Ասեք երեխաներին, թե ինչպես եք սովորել ապավինել Տիրոջ բարձր ճանապարհներին և խորհուրդներին։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին նպատակ դնել, որը կարող է օգնել նրանց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին, հիմնվելով ինչ-որ բանի վրա, որը նրանք այսօր են սովորել դասարանում։ Հրավիրեք նրանց այդ նպատակով կիսվել ընտանիքի անդամի հետ։

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք կրտսեր խմբի երեխաներին սովորել սուրբ գրություններից: Որպեսզի օգնեք փոքր երեխաներին սովորել սուրբ գրություններից, կենտրոնացեք սուրբ գրության որևէ հատվածի կամ պարզապես կարևոր արտահայտության վրա: Երբեմն դուք կարող եք կարդալ սուրբ գրության որևէ հատված և հրավիրել երեխաներին ոտքի կանգնել կամ ձեռքերը բարձրացնել, երբ լսեն որևէ հատուկ բառ կամ արտահայտություն, որի վրա ցանկանում եք կենտրոնանալ։

Տպել