Հին Կտակարան 2022
Հոկտեմբերի 17-23-ը Երեմիա 30-33, 36, Երեմիայի Ողբերը 1, 3․ «Ես կ’դարձնեմ նորանց սուգը ուրախութեան»


Հոկտեմբերի 17-23-ը Երեմիա 30-33, 36, Երեմիայի Ողբերը 1, 3․ «Ես կ’դարձնեմ նորանց սուգը ուրախութեան», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հոկտեմբերի 17-23-ը Երեմիա 30-33, 36, Երեմիայի Ողբերը 1, 3, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

Նկար
Երեմիա մարգարեի փորագրությունը

Երեմիա մարգարեի ողբը, Նազովրեցի դպրոցի փորագրությունից

Հոկտեմբերի 17-23-ը

Երեմիա 30–33, 36, Երեմիայի Ողբերը 1, 3

«Ես կ’դարձնեմ նորանց սուգը ուրախութեան»

Երեխաների համար դժվար կլինի հասկանալ Երեմիայի և Երեմիայի Ողբերի գրքերը, սակայն ձեր դասարանը կարող է որոշ դասեր քաղել այս գրքերում ուսուցանված սկզբունքներից։ Ձեր ո՞ր տպավորություններով եք ուզում կիսվել։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Միմյանց փոխանցեք Աստվածաշնչի օրինակներ։ Երբ երեխաները ձեռքերում պահեն գիրքը, խնդրեք նրանց կիսվել նրանով, թե ինչու են սիրում Հին Կտակարանը․ միգուցե որևէ սկզբունք կամ սիրված պատմություն են սովորել դրանից տանը կամ եկեղեցում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Երեմիա 31.3

Երկնային Հայրը և Հիսուսը սիրում են ինձ

Զգալով Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի «հավիտենական սերը», ձեր աշակերտներն ավելի կմոտենան Նրանց։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք որոշ առարկաներ (կամ առարկաների նկարներ), որոնք երկար են պահպանվում կամ ոչ, օրինակ՝ մետաղադրամ և միրգ։ Հարցրեք երեխաներին, թե սրանցից որը ավելի երկար կպահպանվի և քննարկեք, թե ինչու են որոշ բաներ ավելի երկար պահպանվում, քան մյուսները։ Կարդացեք Երեմիա 31․3-ը և օգնեք երեխաներին հասկանալ, որ իրենց հանդեպ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ունեցած սերը «հավիտենական» է։

  • Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցույց տալիս Իրենց «ողորմությունը» նրանց հանդեպ (Երեմիա 31․3)։ Երեխաներին մտքեր տալու համար երգեք մեր հանդեպ Նրանց ունեցած սիրո մասին, օրինակ՝ «Զգում եմ սերը Փրկիչի» կամ «Իմ Երկնային Հայրը սիրում է ինձ» (Children’s Songbook, 74–75, 228–29)։ Հնարավորության դեպքում ցուցադրեք առարկաներ, որոնք նշվում են երգում։ Ի՞նչ զգացողություններ ենք ունենում, երբ խորհում ենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո մասին։

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող աղջիկ

Սուրբ գրությունները կարող են ոգեշնչել մեզ ապաշխարել և դառնալ դեպի Տերը։

Երեմիա 36.1-4

Սուրբ գրություններն Աստծո խոսքն են

Տերն ասաց Երեմիային, որ գրի առնի իր խոսքերը, և Երեմիայի գրառումները մեզ համար պահպանվեցին Երեմիայի գրքում։ Օգնեք երեխաներին խորացնել իրենց սերը սուրբ գրությունների հանդեպ, որտեղ մենք գտնում ենք Աստծո խոսքը։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք որևէ երեխայի ձևացնել, թե Երեմիան են, իսկ մյուս երեխաներին՝ լինել Բարուքը։ Երեմիայի դերը խաղացող երեխային օգնեք որոշ բառեր ասել Երեմիա 36․3 հատվածից, մինչ մյուս երեխաները ձևացնում են, թե գրում են դրանք, ինչպես անում էր Բարուքը։ Վկայեք, որ սուրբ գրություններն այսօր «Տիրոջ խոսքերն են» (Երեմիա 36․4), որոնք Նա խնդրել էր մարգարեներին գրի առնել։

  • Ցուցադրեք մանկական մի գիրք և սուրբ գրությունների մի օրինակ, ապա խնդրեք երեխաներին խոսել այն տարբերությունների մասին, որոնք նրանք նկատում են գրքերի միջև։ Ի՞նչն է սուրբ գրությունները դարձնում յուրահատուկ։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ սուրբ գրություններն Աստծո խոսքն են, գրված մարգարեների կողմից, ճիշտ, ինչպես Երեմիայի գիրքն այն է, ինչ Աստված պատվիրեց Երեմիային գրի առնել։

Երեմիա 36.4-10

Ես կարող եմ կիսվել սուրբ գրություններից իմ սովորածով

Երեխաները մեծապես կարող են ազդել իրենց շրջապատում գտնվողների վրա։ Բարուքի նման նրանք կարող են ուրիշների հետ կիսվել սուրբ գրություններից իրենց սովորածով։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կատարել շարժումներ, որոնք համապատասխանում են խոսքերին, որոնք դուք կարդում եք (կամ անգիր եք ասում) Երեմիա 36․4–10-ից, օրինակ՝ ձևացնել, թե գրում են գրքում (տես հատված 4), բռնվում են բանտի ճաղավանդակներից (տես հատված 5), կամ կարդում են սուրբ գրությունները մարդկանց համար (տես հատվածներ 8,10)։ Շեշտեք, որ Բարուքը խիզախություն ունեցավ կարդալ Երեմիայի խոսքերը ժողովրդի համար, չնայած Երուսաղեմի ղեկավարները դեմ էին դրան։ Օգնեք երեխաներին հիշել ինչ-որ բան, որը նրանք սովորել են Հին Կտակարանից և մտածել, թե ինչ եղանակներով կարող են կիսվել դրանով ուրիշների հետ։

  • Երգեք որևէ երգ սուրբ գրությունների մասին, օրինակ՝ «Կարդալ, խորհել և աղոթել» (Children’s Songbook, 109)։ Կիսվեք սուրբ գրությունների մասին ձեր վկայությամբ և հրավիրեք երեխաներին նույնն անել։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Երեմիա 31․31-34, 32․38-41

Ես կարող եմ պահել Աստծո հետ կապած իմ ուխտերը

Երեմիայի ուսմունքները Տիրոջ նոր և հավիտենական ուխտի մասին կարող են օգնել ձեր աշակերտներին ամրապնդել իրենց ուխտերը պահելու ցանկությունը։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին սիրտ նկարեք և երեխաների կեսին հրավիրեք կարդալ Երեմիա 31.31-34 հատվածները, իսկ մյուս կեսին՝ Երեմիա 32.38-41-ը։ Հրավիրեք խմբերին սրտի մեջ գրել այն բաները, որ նրանք սովորում են իրենց հատվածներից Աստծո հետ մեր ուխտերի մասին։ Աստծո օրենքը մեր սրտերում գրելը ինչպե՞ս է (տես Երեմիա 31․33) տարբերվում այն պարզապես սուրբ գրություններում կարդալուց։ Ինչո՞ւ ենք մենք ցանկանում ուխտեր կապել Տիրոջ հետ։ Ինչո՞ւ է Նա ցանկանում ուխտեր կապել մեզ հետ։

  • Մեր մկրտության ուխտերը վերանայելու համար երեխաներին հրավիրեք երկու սյունակից բաղկացած մի աղյուսակ գծել թերթիկների վրա՝ վերնագրելով դրանք Իմ խոստումները և Աստծո խոստումները։ Խնդրեք նրանց լրացնել աղյուսակը, օգտագործելով՝ «Մկրտության ուխտ» բաժինը Ավետարանական թեմաների «Մկրտություն» թեմայում (topics.ChurchofJesusChrist.org) կամ Մոսիա 18․10,13, Վարդապետություն և Ուխտեր 20․37։ Հրավիրեք երեխաներին թերթիկը փակցնել տանը, որը կօգնի նրանց հիշել, որ պահեն իրենց ուխտերը։

Երեմիա 36

Սուրբ գրություններն Աստծո խոսքն են

Երեմիա 36 գլխում բերված պատմությունը կարող է օգնել երեխաներին սովորել այն մարդկանց օրինակներից, ովքեր ընդունեցին Տիրոջ խոսքը սուրբ գրություններում։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք այս հարցերը․ Ինչո՞ւ Ովքե՞ր էին գնահատում սուրբ գրությունները Ովքե՞ր չէին գնահատում։ Միասին կարդացեք Երեմիա 36․1-3-ը, և հարցրեք երեխաներին, թե ինչու էր Տերը ցանկանում, որ Երեմիան գրի առներ Իր խոսքերը։ Ապա խնդրեք երեխաներին միասին աշխատել զույգերով, կարդալ Երեմիա 36․5-8, 20-25 հատվածները և բացահայտել, թե ովքեր էին ցույց տալիս, որ իրենք գնահատում էին սուրբ գրությունները, և ովքեր՝ ոչ։ Խոսեք այն մասին, թե ինչու եք դուք գնահատում սուրբ գրությունները։ Կիսվեք սուրբ գրքերից որևէ հատվածով կամ պատմությամբ, որը հատկապես իմաստալի է ձեզ համար։ Հրավիրեք երեխաներին ևս կիսվել։

  • Հրավիրեք երեխաներին օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի կարողանան փորձարկել, թե ինչպես կարելի է միմյանց հետ կիսվել Երեմիա 36-ի պատմությամբ։ Հրավիրեք նրանց կիսվել սուրբ գրությունների վերաբերյալ իրենց վկայություններով։

Երեմիա 1․1-2,16, 3․22-26

Փրկիչը հնարավոր դարձրեց, որ իմ մեղքերը ներվեն

Ինչպես բանաստեղծորեն նկարագրում է Երեմիայի Ողբերի գիրքը, մեղք գործելիս մենք հաճախ ենք վիշտ ապրում։ Այդ զգացողությունները կարող են ոգեշնչել մեզ փոխվել և ներում խնդրել Երկնային Հորից։

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք երեխաներին․ քանի որ իսրայելացիները չապաշխարեցին, Երուսաղեմը և այնտեղի տաճարը կործանվեցին։ Խնդրեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչպիսի զգացողություններ կունենային իրենք, եթե նրանք այդ ժամանակ Երուսաղեմում ապրեին։ Միասին կարդացեք Երեմիայի Ողբերը 1․1-2, 16։ Ո՞ր բառերը և արտահայտություններն են այս հատվածներում օգնում մեզ հասկանալ, թե ինչ են զգացել իսրայելացիները։ Ինչպե՞ս կարող էին նրանց հուսադրել Երեմիայի Ողբերը 3․22–26 հատվածները։

  • Խնդրեք երեխաներին մտաբերել, թե երբ են տխրել իրենց կատարած վատ ընտրության համար։ Նրանք ի՞նչ են գտնում Երեմիայի Ողբերը 3․22–26 հատվածներում, որն օգնում է իմանալ, որ Տերը կամենում է ներել իրենց։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին խնդրել իրենց ընտանիքի անդամներին կիսվել փորձառություններով՝ կապված դասարանում ուսումնասիրած սկզբունքների հետ։ Օրինակ, եթե դուք խոսել եք սուրբ գրությունների մասին, երեխաները կարող են խնդրել ընտանիքի անդամին կիսվել, թե նա որտեղից գիտի, որ սուրբ գրությունները ճշմարիտ են։

Բարելավել մեր ուսուցումը

Գրավեք երեխաների ուշադրությունը։ Դուք կարող եք ստեղծագործել՝ մտածելով եղանակներ փոքր երեխաներին ներգրավելու մասին։ Օրինակ՝ օգտագործեք նկարներ, երգեր, խաղեր և այլ վարժություններ։

Տպել