Հին Կտակարան 2022
Սեպտեմբերի 19-25-ը Եսայիա 40-49․ «Մխիթարեցէք իմ ժողովրդին»


Սեպտեմբերի 19-25-ը Եսայիա 40-49․ «Մխիթարեցէք իմ ժողովրդին», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Սեպտեմբերի 19-25-ը Եսայիա 40-49, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

Նկար
Հիսուսը բուժում է կույր մարդուն

Կույր մարդու բժշկումը, Կարլ Հեյնրիխ Բլոխ

Սեպտեմբերի 19-25-ը

Եսայիա 40-49

«Մխիթարեցէք իմ ժողովրդին»

Շատ հատվածներ Եսայիա 40-49 գլուխներում կարող են օգնել երեխաներին մեծացնել իրենց սերն ու հավատը Տիրոջ հանդեպ։ Փնտրեք Հոգու առաջնորդությունը, որպեսզի ուսումնասիրելիս գտնեք այդ հատվածները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երեխաների հետ կարդացեք Եսայիա 40․9-ը և հրավիրեք նրանց ձևացնել, թե բարձրանում են «բարձր սար», ապա հերթով բարձրացնում են իրենց ձայնը, որ կիսվեն վերջերս տանը կամ եկեղեցում սուրբ գրություններից սովորածով։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Եսայիա 43․10

Ես կարող եմ լինել Տիրոջ վկան

Տերը հիշեցնում է իսրայելացիներին, որ նրանք ականատես են եղել շատ մեծ բաների, որ Ինքն արել է նրանց համար։ Նա ուզում էր, որ նրանք (և բոլորս) լինեն Իր վկաները՝ օգնելով ուրիշներին իմանալ Նրա զորության և բարության մասին։

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք երեխաներին ինչ-որ բանի մասին, որին վկա եք եղել։ Օգնեք նրանց խորհել իրենց փորձառությունների մասին, որոնցով կարող են կիսվել միմյանց հետ կամ լինել դրանց «վկան», օրինակ՝ իրենց համտեսած համեղ ուտելիքի, իրենց այցելած վայրի կամ իրենց ծանոթ մարդու։ Երեխաների համար կարդացեք Եսայիա 43․10-ից մի հատված․ «Դուք էք իմ վկաները, ասում է Տէրը. եւ իմ ծառան, որին ես ընտրել եմ»։ Ասացեք երեխաներին, որ երբ մենք մկրտվում ենք, խոստանում ենք լինել Հիսուս Քրիստոսի վկան (տես Մոսիա 18․9)։ Ի՞նչ է նշանակում լինել Տիրոջ վկան։

  • Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին։ Ցույց տվեք նկարներ՝ նրանց գաղափարներ տալու համար (օրինակ՝ Փրկիչի Հարության, Մորմոնի Գրքի, տաճարի և կենդանի մարգարեի նկարները)։ Հրավիրեք նրանց խոսել այն մասին, թե որպես Տիրոջ վկաներ, ինչով կարող են կիսվել ուրիշների հետ։

Եսայիա 43․11

«Ինձանից ջոկ Փրկիչ չ’կայ»

Հիսուս Քրիստոսը միակն է, ով կարող է փրկել մեզ մեղքից ու մահից։ Խորհեք, թե ինչպես կարող եք ոգեշնչել երեխաներին ապավինել Նրան։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին պատկերացնել իրավիճակ, երբ նրանք օգնության կարիք ունեն (հիվանդ լինել կամ ընկնել հորդառատ անձրևի տակ)։ Ցուցադրեք մի քանի առարկաներ (կամ առարկաների նկարներ), որոնցից մի քանիսը կարող են օգնել նրանց այդ իրավիճակում, իսկ մյուսները՝ ոչ։ Օրինակ՝ անձրևանոցը կօգներ անձրևի ժամանակ, բայց մի բաժակ ջուրը և մատիտը՝ ոչ։ Խնդրեք երեխաներին ընտրել առարկա, որը կօգնի տվյալ իրավիճակում։ Ցուցադրեք Փրկիչի նկարը, որպեսզի օգնեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչպես է Նա օգնում մեզ։

  • Երեխաների համար կարդացեք Եսայիա 43.11-ը և խնդրեք նրանց մատով ցույց տալ Հիսուսի նկարը, երբ լսեն «փրկիչ» բառը։ Վկայեք՝ քանի որ Հիսուս Քրիստոսը տառապեց և մեռավ մեզ համար ու հարություն առավ, Նա միակն է, ով կարող է փրկել մեզ մեր մեղքերից և մահից։

Նկար
օվկիանոսի ալիքներ

Մենք կարող ենք ունենալ «արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս» (Եսայիա 48․18

Եսայիա 48․18

Աստծո պատվիրանները պահելը խաղաղություն է բերում

Տերը խոստանում է «գետի» պես խաղաղություն և «ծովի ալիքներին» պես արդարություն նրանց, ովքեր պահում են Իր պատվիրանները։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Եսայիա 48.18։ Հրավիրեք նրանց շարժել իրենց ձեռքերը գետի և ալիքների նման։ Խոսեք այն մասին, թե պահելով Աստծո պատվիրանները, ինչպես եք ձեզ զգացել գետի պես խաղաղ կամ ալիքի պես ուժեղ։

  • Գրատախտակին նկարեք մի գետ։ Օգնեք երեխաներին մտածել պատվիրանների մասին, որոնք Աստված տվել է մեզ։ Գրեք այդ պատվիրանները թերթիկների վրա (կամ նկարեք դրանց պարզ նկարները), ապա թույլ տվեք երեխաներին պատվիրանները հերթով ամրացնել գրատախտակին պատկերված գետակին։ Օգնեք երեխաներին սովորել, թե պատվիրաններ պահելը ինչպես է խաղաղություն բերում։

  • Միասին երգեք պատվիրանների մասին մի երգ, օրինակ՝ «Պահեք պատվիրանները» (Children’s Songbook, 146–47)։ Այս երգն ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե մենք ինչու պետք է պահենք Աստծո պատվիրանները։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Եսայիա 40.3-5

Ես կարող եմ օգնել նախապատրաստել «Տիրոջ ճանապարհը»։

Մենք օգնում ենք Եսայիա 40․3-5 հատվածների մարգարեության իրագործմանը, երբ օգնում ենք ուրիշներին ընդունել Տիրոջն իրենց կյանքում։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներից մեկին կարդալ Եսայիա 40․3 հատվածը, մինչ մյուս երեխաներից յուրաքանչյուրը կարդում են հետևյալ հատվածներից մեկը, և փնտրել նմանատիպ բառեր ու արտահայտություններ․ Մարկոս 1․3–4 (Հովհաննես Մկրտիչ), Ալմա 7․9 (Ալմա), Վարդապետություն և Ուխտեր 33․10–11 (վերջին օրերի միսիոներներ)։ Օգնեք նրանց պարզել, թե ով է նախապատրաստում «Տիրոջ ճանապարհը» հատվածներից յուրաքանչյուրում։ Այդ մարդիկ ինչպե՞ս են նախապատրաստել Տիրոջ ճանապարհը։ Մենք ի՞նչ կարող ենք անել օգնելու համար։

  • Գրատախտակին նկարեք մի ճանապարհ և երեխաների հետ կարդացեք Եսայիա 40․3–5-ը։ Խնդրեք երեխաներին թվարկել խոչընդոտներ, որոնք կարող են խանգարել մարդկանց հետևել Փրկչին և հրավիրեք նրանց խոչընդոտներ նկարել ճանապարհին։ Թող նրանք ջնջեն խոչընդոտները, մինչ դուք խոսում եք ուղիների մասին, որոնցով մենք կարող ենք օգնել մարդկանց հաղթահարել դրանք։

Եսայիա 41․10, 43․1-5, 48․10

Տերն ինձ հետ է իմ փորձությունների ժամանակ

Երբ մենք ուխտեր ենք կապում Տիրոջ հետ, Նա խոստանում է մեզ հետ լինել նույնիսկ մեր փորձությունների ժամանակ։ Օգնեք երեխաներին իրենց տեսնել որպես Տիրոջ ուխտյալ ժողովրդի մի մաս և որպես Նրա խոստումները ստացողներ։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Ես … եմ և Ես (ի՞նչ եմ անելու)…։ Հրավիրեք երեխաներին կարդալ Եսայիա 41․10 և Եսայիա 43․1–5 հատվածները, որպեսզի պարզեք, թե ով է Տերը, և ինչ է Նա անելու։ Ուրիշ ի՞նչ արտահայտություններ են կրկնվում այս հատվածներում։ Այս ուղերձներն ինչպե՞ս են մեզ մխիթարում և հույս ներշնչում դժվար ժամանակներում։

  • Միասին կարդացեք Եսայիա 48․10-ը և քննարկեք, թե ինչ է հալոցը և դրա օգտագործման տարբեր եղանակները։ Բացատրեք, որ մետաղները մաքրվում են հալոցում։ Ինչո՞ւ է հալոցը ներկայացվում չարչարանքը նկարագրելու լավ միջոց։ Ինչպե՞ս կարող են մեր չարչարանքները մաքրել մեզ (տես Ալմա 62․41

Եսայիա 49.14-16

Տերը երբեք ինձ չի մոռանա

Երբ մենք մեզ հեռու ենք զգում Տիրոջից մեղքի, փորձությունների կամ որևէ այլ պատճառով, Եսայիա 49․14–16 հատվածների ուղերձը կարող է մխիթարություն բերել։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կարդալ Եսայիա 49.14։ Ի՞նչը կարող է ստիպել մարդկանց իրենց մոռացված կամ լքված զգալ։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին իմանալ, որ Տերը չի մոռացել նրանց։ Մենք ինչպե՞ս ենք իմանում, որ Աստված մեզ չի մոռացել։

  • Հրավիրեք երեխաներին խոսել մեկի մասին, ում երբեք չեն մոռանա,օրինակ՝ ընտանիքի անդամի կամ ընկերոջ։ Քննարկեք, թե ի՞նչ է զգում սիրող մայրն իր զավակի հանդեպ, և ի՞նչ է զգում Տերը մեր հանդեպ։ Ապա խնդրեք երեխաներին կարդալ Եսայիա 49.15-16։ Համաձայն այս հատվածների, ինչո՞ւ Տերը մեզ երբեք չի մոռանա։ Հրավիրեք երեխաներին կիսվել Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած իրենց զգացմունքներով։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին մտածել այսօրվա իրենց սովորած նյութից որևէ բանի շուրջ, որի մասին ուզում են ավելին սովորել։ Օգնեք նրանց հարց գրել դրա վերաբերյալ, որը կարող են տալ ծնողներին կամ ընտանիքի այլ անդամներին։

Բարելավել մեր ուսուցումը

Հարմարեցրեք երեխաների կարիքներին Եթե դուք ուսուցանում եք կրտսեր խմբի երեխաներին, բայց ոգեշնչված եք ուսուցանել նրանց «ավագ խմբի երեխաներ» բաժնի այս սկզբունքներից մեկը կամ հակառակը, հարմարեցրեք առաջարկվող վարժություններից մեկը այդ սկզբունքին՝ համաձայն ձեր խմբի երեխաների կարիքների և կարողությունների։

Տպել