Հին Կտակարան 2022
Սեպտեմբերի 12-18-ը Եսայիա 13–14, 24–30, 35․ «Զարմանալիք եւ զարմանք»


Սեպտեմբերի 12-18-ը Եսայիա 13–14, 24–30, 35․ «Զարմանալիք եւ զարմանք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Սեպտեմբերի 12-18-ը Եսայիա 13–14, 24–30, 35, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2022

Նկար
Ջոզեֆ Սմիթը Սրբազան պուրակում տեսնում է Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Սրբազան պուրակը, Բրենթ Բորափ

Սեպտեմբերի 12-18-ը

Եսայիա 13–14, 24–30,35

«Զարմանալիք եւ զարմանք»

Աղոթքով ուսումնասիրեք Եսայիա 13–14, 24–30,35-ը և ծրագրեք վարժություններ, որոնք կօգնեն երեխաներին սովորել։ Ստորև տրված վարժությունների գաղափարները կարելի է հարմարեցնել ցանկացած տարիքային խմբի համար։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կանգնել, եթե ցանկանում են կիսվել ավետարանի մասին վերջերս տանը կամ եկեղեցում սովորածով։ Յուրաքանչյուր երեխային կիսվելու հնարավորություն տվեք։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Եսայիա 14․12–14

Երկնքում տեղի է ունեցել պատերազմ

Նախքան աշխարհի ստեղծումը Երկնային Հայրն ընտրեց Հիսուս Քրիստոսին լինել մեր Փրկիչը։ Եսայիա 14․12–14 հատվածներում նկարագրվում է հպարտությունը, որը սատանան ցուցաբերեց Երկնքի նախամահկանացու Խորհրդի ժամանակ։

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք «Ներածություն․ Մեր Երկնային Հոր Ծրագիրը» (տես Նոր Կտակարանի պատմությունները, 1–3) կամ «Ես ապրում էի երկնքում» (Children’s Songbook,4) երգը, որպեսզի պատմեք երեխաներին նախքան մեր ծնվելը երկնքում տեղի ունեցած պատերազմի մասին։ (Կարող եք ներառել արտահայտություններ Եսայիա 14․12–14 հատվածներից, որոնք նկարագրում են սատանային։) Այնուհետև հրավիրեք երեխաներին հերթով կրկնել պատմությունը։ Շեշտեք, որ Հիսուս Քրիստոսը հետևեց Երկնային Հոր ծրագրին և դարձավ մեր Փրկիչը։

  • Գրատախտակին նկարեք սիրտ, որի մեջ գրված է սատանա բառը և պատկերված է տխուր դեմք։ Բացատրեք, որ սատանան ասաց իր սրտում․ «Աստուծոյ աստղերից բարձր կ’դնեմ իմ աթոռը» (Եսայիա 14․13), որը նշանակում է, որ նա ցանկանում էր լինել Երկնային Հորից ավելի լավը։ Հրավիրեք մի երեխայի նկարել ևս մեկ սիրտ՝ այս անգամ Հիսուս բառով և ուրախ դեմքով։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ Հիսուսը ցանկանում էր անել այն, ինչ Երկնային Հայրն էր պատվիրում Նրան անել (տես Մովսես 4.1-2)։ Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի օրինակին։

Նկար
հարություն առած Հիսուսը գերեզմանի մոտ հայտնվում է կանանց

«Նա պիտի կլանէ մահին յաւիտեան» (Եսայիա 25․8

Եսայիա 25.8

Հիսուս Քրիստոսը հարություն առավ

Հիսուս Քրիստոսը կարող է փարատել մահվան հետ կապված մեր վիշտը։ Քանի որ Նա հաղթեց մահին, մենք նույնպես մի օր բոլորս հարություն կառնենք։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի Հարության նկարը և խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն նկարի վերաբերյալ։ Անհրաժեշտության դեպքում նրանց հետ կիսվեք Հիսուսի հարության վերաբերյալ պատմությամբ (տես «Հիսուսը հարություն է առնում», Նոր Կտակարանի պատմությունները, 139–44)։ Լսեք կամ երգեք Հարության մասին մի երգ, օրինակ՝ «Հիսուսը հարություն է առել» (Children’s Songbook, 70), և հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ զգացողություն է պարգևում նրանց այն գիտելիքը, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից։

  • Պատմեք երեխաներին ձեզ ծանոթ մարդու մասին, ով մահացել է: Մենք ի՞նչ ենք զգում, երբ մահանում է մեր սիրելիներից մեկը։ Հրավիրեք երեխաներին նկարել լաց լինող մարդու դեմք։ Ապա նրանց համար կարդացեք Եսայիա 25․8 հատվածը։ Հիսուսն ի՞նչ կանի, երբ մենք կարոտենք մեկին, ով մահացել է, և լաց լինենք։ Հրավիրեք երեխաներին նկարել մի ուրախ դեմք։ Բերեք ձեր վկայությունը, որ Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ մենք կարող ենք մխիթարվել, երբ մեկը մահանում է, և իմանալ, որ մենք բոլորս մի օր հարություն կառնենք։

Եսայիա 29․12,14

Տերը վերականգնեց Իր Եկեղեցին Ջոզեֆ Սմիթի միջոցով։

Ավետարանի Վերականգնումը «զարմանալիք և զարմանք» է (Եսայիա 29․14)։ Երեխաների հետ կիսվեք մի քանի զարմանալի բաներով, որոնք Տերն արել է և շարունակում է անել, որպեսզի վերականգնի Իր ավետարանը մեր օրերում։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին պատմել ձեզ, թե ինչ գիտեն Ջոզեֆ Սմիթի մասին։ Անհրաժեշտության դեպքում կիսվեք նրանց հետ «Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը» (տես Վարդապետություն և Ուխտեր-Պատմություններ, 9–12) պատմությամբ։ Կարդացեք Եսայիա 29․12-ը և բացատրեք, որ չնայած Ջոզեֆ Սմիթը շատերի կողմից համարվում էր «անգրագէտ», Հիսուս Քրիստոսը վերականգնեց ավետարանը նրա միջոցով։

  • Երեխաների համար կարդացեք Եսայիա 29․14 հատվածը և կիսվեք նրանց հետ այլ բառերով, որոնք ունեն նույն նշանակությունը՝ «զարմանալիք» և «զարմանք»։ Ցուցադրեք իրեր, որոնք ներկայացնում են Տիրոջ զարմանալի գործերը վերջին օրերում, ինչպիսիք են՝ Առաջին Տեսիլքի կամ Ջոզեֆ Սմիթի քահանայություն ստանալու նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 90, 93,94) կամ Մորմոնի Գրքի մի օրինակ։ Հրավիրեք երեխաներին ընտրել այդ իրերից մեկը և կիսվել, թե ինչու է այն զարմանալիք նրանց համար։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Եսայիա 24․3–5, 29․7–10, 30․8–14

Ուրացություն նշանակում է հեռանալ Աստծուց և Նրա մարգարեներից

Կարդալով ուրացության վտանգների մասին Եսայիայի նախազգուշացումները, երեխաները կվճռեն հավատարիմ մնալ Տիրոջը և հետևել Նրա մարգարեներին։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք ուրացություն բառը։ Օգնեք երեխաներին գտնել «Ուրացություն» բառի սահմանումը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org)։ Հրավիրեք նրանց կարդալ Եսայիա 24․5, 30․9–11 հատվածները և կազմել այն արարքների ցանկը, որոնք մարդիկ անում էին Եսայիայի ժամանակներում, որն էլ նրանց ուրացության տարավ։ Ապա հրավիրեք երեխաներին փոխարինել այդ ցանկը այնպիսի գործերով, որոնք մենք կարող ենք անել՝ Տիրոջը հավատարիմ մնալու համար։

  • Դասարանը բաժանեք զույգերի և հանձնարարեք յուրաքանչյուր խմբի կարդալ հետևյալ հատվածներից մեկը. Եսայիա 24.3-5, Եսայիա 29.7-10, Եսայիա 30.8-14։ Հրավիրեք նրանց նկարներ նկարել, որոնք կներկայացնեն իրենց կարդացածը։ Մինչ կկիսվեն իրենց նկարներով, օգնեք նրանց քննարկել, թե ինչ են ուսուցանում Եսայիայի խոսքերն այն մասին, թե մենք ինչու պետք է հավատարիմ մնանք Տիրոջը։

Եսայիա 29.13-15, 18, 24

Ավետարանի Վերականգնումը «զարմանալիք» է

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ նրանք Տիրոջ վերջին օրերի «զարմանալիք» (Եսայիա 29․14) աշխատանքի մի մասն են։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք մի քանի զարմանալի իրադարձությունների նկարներ, որոնք տեղի են ունեցել, մինչ վերականգնվել է ավետարանը (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 90–95, կամ այս շաբաթվա վարժությունների էջը)։ Միասին կարդացեք Եսայիա 29․14, 18, 24-ը և հրավիրեք երեխաներին գտնել բառեր և արտահայտություններ, որոնք վերաբերում են նկարների իրադարձություններին։ Հարցրեք երեխաներին, թե նրանք ինչպես կարող են օգնել Տիրոջ «զարմանալիք» աշխատանքում (հատված 14

  • Կիսվեք հակիրճ փորձառությամբ, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում վերականգնում բառը։ Օրինակ, խոսեք մի բանի մասին, ինչը կորել էր, և ինչպես եք գտել այն։ Օգնեք երեխաներին համեմատել դա ավետարանի Վերականգման հետ։ Համաձայն Եսայիա 29․13–15-ի, ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ Վերականգնումը։ Տերն ի՞նչ հրաշալիք է կատարել, որպեսզի վերականգնի Իր ավետարանը։

Եսայիա 14․3, 25․8, 28․16

Եսայիայի ուսմունքներն ուղղում են ինձ դեպի Հիսուս Քրիստոսը։

Եսայիայի ուսմունքները կարող են ուղղել ձեր դասարանի երեխաներին դեպի Փրկիչը և օգնել նրանց հիշել այն ամենը, ինչ Նա արել է իրենց համար։

Հնարավոր վարժություններ

  • Հետևյալ սուրբ գրությունների հատվածները գրեք առանձին թերթիկների վրա․ Եսայիա 14․3, Եսայիա 25․8, Եսայիա 28․16, Մատթեոս 11․28–30, Ա Կորնթացիս 15․53–57, Հելաման 5․12։ Թերթիկները տվեք երեխաներին և հրավիրեք նրանց թերթիկների վրա գրել այն ճշմարտությունները, որոնք սովորում են հատվածներից, ապա միասին աշխատեն համապատասխանեցնել նման ճշմարտությունները ուսուցանող հատվածները։ Համաձայն այս հատվածների, Տերն ի՞նչ հրաշալի բաներ է արել մեզ համար։

  • Խնդրեք երեխաներին ընտրել մի արտահայտություն Եսայիա 14․3, 25․8 կամ 28․16 հատվածներից, որը հիշեցնում է նրանց Հիսուս Քրիստոսի մասին։ Հրավիրեք նրանց թերթիկի վրա գրել այդ արտահայտությունը և նկարել Փրկիչին, որը նրանք կարող են ցույց տալ տանը։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Երեխաներին հրավիրեք գրել երկտող կամ նկարել մի բան, ինչն այսօր սովորել են դասարանում։ Խրախուսեք նրանց կիսվել դրանով իրենց ընտանիքի կամ այսօր Երեխաների միություն չհաճախած դասարանի անդամի հետ։

Բարելավել մեր ուսուցումը

Համապատասխանեցրեք վարժությունները սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների կարիքներին: Փոքր հարմարեցումները կարող են երաշխավորել, որ բոլոր երեխաները կարող են սովորել։ Օրինակ, եթե վարժության ժամանակ խորհուրդ է տրվում նկար ցուցադրել, փոխարենը կարող եք երգել համապատասխան երգը, որպեսզի ընդգրկեք տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին:

Տպել