Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը․ Առակաց 1-4, 15-16, 22, 31, Ժողովող 1-3, 11-12. «Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը․ Առակաց 1-4, 15-16, 22, 31, Ժողովող 1-3, 11-12, Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. 2022
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը
Առակաց 1–4, 15–16, 22, 31, Ժողովող 1–3, 11–12
«Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է»
Երբ ուսումնասիրեք Առակաց և Ժողովող գրքերը, մտածեք երեխաների մասին, որոնց ուսուցանում եք։ Այս սուրբ գրությունների ո՞ր ուղերձները կարող են օգնել նրանց ավելի մոտ զգալ Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին։
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Գրատախտակին նկարեք առարկաներ, որոնց մասին նշվում է Առակաց գրքում, օրինակ՝ սիրտ, լույս կամ ճանապարհ։ Օգնեք երեխաներին կարդալ Առակաց 3․5, 4․18, 26-ը, և հրավիրեք նրանց սուրբ գրություններից դրանց մասին կիսվել իրենց սովորածով։
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Ես կարող եմ ապավինել Տիրոջը իմ ողջ սրտով
Երբ ապավինում ենք Տիրոջը մեր ողջ սրտով, մենք հավատում ենք Նրան և գիտենք, որ Նա կօգնի մեզ։
Հնարավոր վարժություններ
-
Թող երեխաներից մեկը ցուցադրի Փրկիչի նկարը, մինչ դուք կկարդաք Առակաց 3․5-ը։ Ասեք երեխաներին, թե ձեր կարծիքով, ինչ է նշանակում ապավինել Տիրոջը։ Հրավիրեք երեխաներին իրենց ձեռքերով սիրտ պատրաստել կամ ձեռքերը պահել սրտերի վրա՝ մի քանի անգամ կրկնելով «ապավինեք Տիրոջը ձեր ամբողջ սրտով» արտահայտությունը։
-
Գրատախտակին նկարեք մի մեծ սիրտ և օգնեք երեխաներին մտածել, թե ինչ կարող են անել, որպեսզի ցույց տան, որ իրենք վստահում են Տիրոջը։ Հրավիրեք նրանց նկարել իրենց գաղափարները սրտի ներսում կամ մի թերթիկի վրա։ Խրախուսեք նրանց իրենց մտքերով կիսվել իրենց ընտանիքների հետ։
Ես կարող եմ օգտագործել բարի խոսքեր
Լարված կամ հուսահատ իրավիճակներում մենք կարող ենք գայթակղվել և պատասխանել բարկությամբ։ Առակաց 15․1, 18 հատվածներն ուսուցանում են մեզ, թե մենք ինչպես կարող ենք հանդարտեցնել բարկությունը։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների համար կարդացեք Առակաց 15․1 հատվածը և բացատրեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք գուցե անծանոթ լինեն նրանց։ Կիսվեք մի քանի իրավիճակներով, երբ երեխան կարող է բարկություն զգալ ( օրինակ՝ վեճը եղբոր կամ քրոջ հետ)։ Օգնեք նրանց մտածել «մեղմ պատասխանների» մասին, որոնք նրանք կարող են օգտագործել՝ բարկությամբ պատասխանելու փոխարեն։ Օգնեք նրանց վարժվել պատասխանել մեղմ եղանակով կամ հանգիստ ձայնով։
-
Երգեք որևէ երգ բարի լինելու մասին, օրինակ՝ «Բարին ինձնից պիտ գա» (Children’s Songbook, 145)։ Այս երգն ի՞նչ է ուսուցանում մեզ բարի լինելու մասին։
-
Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում «վէճ կհանգստացնէ» (Առակաց 15․18) արտահայտությունը, պատմեք անձնական պատմություն այն մասին, երբ դուք (կամ ձեր ծանոթը) զայրույթ եք զգացել, բայց նախընտրել եք բարի լինել։ Թույլ տվեք երեխաներին կիսվել նաև իրենց փորձառություններով։ Օգնեք երեխաներին մտածել այն բաների մասին, որ իրենք կարող են կատարել բարկանալու փոխարեն։ Օրինակ՝ նրանք կարող են մտածել Հիսուսի մասին, խնդրել Երկնային Հորն օգնել իրենց, երգել Երեխաների միության երգերից կամ, եթե հնարավոր է՝ պարզապես հեռանալ։
Ես կարող եմ իմ ունեցածով կիսվել ուրիշների հետ
Փոքր երեխաները կարող են սովորել օգնել իրենց շրջապատող մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել նրանց ուրիշների հետ կիսվել իրենց ունեցածով։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին ցույց տվեք մի քանի նկարներ, որտեղ մարդիկ ծառայում կամ օգնում են կարիքի մեջ գտնվողներին՝ ներառելով Փրկիչի նկարները (ինչպես օրինակ՝ Ավետարանի պատկերագիրք, համարներ 42, 44, 46)։ Խնդրեք երեխաներին պատմել, թե ինչ է տեղի ունենում յուրաքանչյուր նկարում։ Երեխաների համար կարդացեք Առակաց 22.9-ը։ Բացատրեք, որ ծառայելու եղանակներից մեկն է «աղքատներին հաց տալը», բայց կան նաև կարիքավորներին օգնելու շատ այլ եղանակներ։ Հրավիրեք երեխաներին նկարել իրենց, թե ինչպես են օգնում որևէ մեկին։
-
Դասարան բերեք մի շարք առարկաներ, որոնցով կարող եք կիսվել երեխաների հետ, օրինակ՝ նկարներ կամ մատիտներ։ Դրանցից մեկական տվեք յուրաքանչյուր երեխայի և ասեք՝ «Ես կկիսվեմ [երեխայի անունը] հետ»։ Թող երեխաները հերթով միմյանց հետ կիսվեն առարկաներով։ Ուրիշ ինչո՞վ մենք կարող ենք կիսվել մարդկանց հետ։
-
Միասին մի երգ երգեք ծառայության մասին, օրինակ՝ “‘Give,’ Said the Little Stream” (Children’s Songbook,236)։ Կամ ցուցադրեք “Gordon Hinckley: Lessons I Learned as a Boy” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը։ Հարցրեք երեխաներին, թե ինչ են զգում, երբ օգնում են ուրիշներին։
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Առակաց 1․7, 2․5, 15․33, 16․6, Ժողովող 12․13
«Աստուածանից վախեցիր» նշանակում է սիրել և հնազանդվել Նրան
Առակաց և Ժողովող գրքերի կարևորագույն ուղերձներից մեկն է՝ «Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր» (Ժողովող 12․13)։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում վախենալ Աստծուց։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին հրավիրեք թվարկել այնպիսի բաներ, որոնցից մարդիկ գուցե վախենան։ Ապա խնդրեք նրանց կարդալ Առակաց 1․7 և Ժողովող 12․13-ը։ Ի՞նչ է նշանակում վախենալ Աստծուց։ Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, հրավիրեք որևէ երեխայի կրկին կարդալ հատվածները, փոխարինելով «Աստուածանից վախեցիր» արտահայտությունը «Աստծո հանդեպ ակնածալից եղիր» արտահայտությամբ։ Այդ վարժությունը կրկնեք՝ օգտագործելով «սեր», «հնազանդություն» կամ «հնազանդվել» բառերը։ Ինչպե՞ս է դա փոխում մեր հասկացողությունն այն մասին, թե ինչ է նշանակում վախենալ Աստծուց։
-
Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել հետևյալ հատվածներից մեկը, կարդալ և փնտրել «վախենալ» բառը․ Առակաց 1․7, 2․5, 15․33, 16․6։ Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ է սովորեցնում իրենց հատվածն այն օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ մենք վախենում ենք Տիրոջից, ինչը նշանակում է, որ մենք ակնածանք և հարգանք ենք ցուցաբերում Նրա հանդեպ (տես նաև Առակաց 14․26–27)։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Տիրոջը, որ մենք սիրում և հարգում ենք Նրան։
«Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը»
-
Միասին կարդացեք Առակաց 3․5-7-ը և հրավիրեք երեխաներին թվարկել այն գործողությունները, որոնք, ըստ այս հատվածների, մենք պետք է անենք կամ չպիտի անենք։ Հարցրեք նրանց, թե ինչ կարող են նշանակել դրանցից յուրաքանչյուրը։ Ի՞նչ առանձնահատկություններ ենք գտնում այն մարդկանց մեջ, ում վստահում ենք։ Տերն ի՞նչ առանձնահատկություններ ունի, որոնք օգնում են մեզ վստահել Նրան։
-
Որպեսզի ցույց տանք, թե ինչ է նշանակում «քո հասկացողութեանը մի վստահիր», թող երեխաները փորձեն փայտ կամ մատիտ հենել տարբեր առարկաների վրա, ինչպիսիք են՝ գիրքը կամ թուղթը։ Ո՞ր առարկաների դեպքում է դա ավելի լավ ստացվում։ Ինչո՞ւ է կարևոր «Տիրոջն ապաւինել» և չվստահել մեր «հասկացողութեանը»։
«Մեղմ պատասխանը կհանգստացնէ բարկութիւնը»
Զայրույթով խոսելը հաճախ լարված իրավիճակն ավելի է բարդացնում։ Այս հատվածները սովորեցնում են, որ մեր խոսքերը և վերաբերմունքը կարող են մեղմել բարկությունը կամ զայրույթը։
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին գրեք բարկություն և կռիվ բառերը և կիսվեք վիճաբանության մի օրինակով, որը կարող է ծագել երեխաների միջև։ Ապա խնդրեք երեխաներին կարդալ Առակաց 15․1,18, 16․32 հատվածները և գտնել խորհուրդը, որն այդտեղ կարող է տրվել կռվող երեխաներին։ Ամեն անգամ, երբ երեխաները կիսվում են որևէ գաղափարով, հրավիրեք նրանց ջնջել գրատախտակի բառերի մի մասը։ Հրավիրեք նրանց փոխարինել այդ բառերը Քրիստոսանման հատկանիշներ նկարագրող բառերով, որոնք խաղաղություն են բերում։
-
Օգնեք երեխաներին մտաբերել դեպքեր սուրբ գրություններում, երբ Փրկիչը բերել է այնպիսի օրինակներ, որոնք ուսուցանվում են Առակաց 15․1,18, 16․32-ում։ Նման գաղափարներ նրանք կարող են փնտրել Հովհաննես 8․1–11, 18․1–11-ում։ Միասին երգեք Փրկիչի օրինակի վերաբերյալ որևէ երգ, օրինակ՝ «Փորձում եմ լինել Հիսուսի նման» (Children’s Songbook, 78–79)։ Ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի օրինակին, երբ շփվում ենք ընտանիքի անդամների, ընկերների և ուրիշ մարդկանց հետ։
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Օգնեք երեխաներին ընտրել դասարանում կարդացած մի հատված, որն իրենց դուր է եկել։ Խրախուսեք նրանց իրենց ընտանիքի հետ կիսվել այդ հատվածով և պատմել նրանց, թե ինչ են սովորել դրանից։