Հին Կտակարան 2022
Սեպտեմբերի 5-11-ը Եսայիա 1-12․ «Աստուած է իմ փրկութիւնը»


Սեպտեմբերի 5-11-ը Եսայիա 1-12․ «Աստուած է իմ փրկութիւնը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2022 (2021)

Սեպտեմբերի 5-11-ը Եսայիա 1-12, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2022

հնագույն մարգարեն գրում է

Մարգարե Եսայիան կանխատեսում է Քրիստոսի ծնունդը, Հարի Անդերսոն

Սեպտեմբերի 5-11-ը

Եսայիա 1-12

«Աստուած է իմ փրկութիւնը»

Եսայիայի խոսքերը դժվար է հասկանալ։ Երբ խորհեք, թե ինչպես ուսուցանել երեխաներին Եսայիայի մասին, կենտրոնացեք պարզ ճշմարտությունների վրա, որոնք կարող են ամրացնել նրանց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կիսվել նրանով, ինչը վերջերս են արել ավետարանով ապրելու համար, օրինակ՝ աղոթել, ցուցաբերել բարություն ինչ-որ մեկի հանդեպ կամ հնազանդվել այլ պատվիրանների։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Եսայիա 2.2-3

Տաճարում մենք սովորում ենք Հիսուս Քրիստոսի մասին

Եսայիան կանխատեսում էր մի ժամանակ, երբ տաճարը՝ «Տիրոջ տան սարը», գրավիչ են համարելու «բոլոր ազգերը»։ Դուք կարող եք օգտագործել այս մարգարեությունը, որպեսզի օգնեք երեխաներին անհամբեր սպասել այն ժամանակին, երբ նրանք կարող են գնալ տաճար։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին խնդրեք նկարել իրենց տունը։ Ապա միասին կարդացեք Եսայիա 2․2-ը և հրավիրեք նրանց նկարել «Տիրոջ տունը», որը տաճարն է։ Միասին կարդացեք 3-րդ հատվածը և հրավիրեք նրանց իրենց նկարում ավելացնել շատ մարդկանց, ովքեր գալիս են տաճար իրենց ընտանիքներով։ Ինչո՞ւ ենք մենք ցանկանում գնալ Տիրոջ տուն։ Կիսվեք ձեր վկայությամբ օրհնությունների մասին, որոնք ստանում ենք, երբ սովորում ենք Տիրոջ մասին Իր տանը։

  • Թող երեխաներից մեկը ցուցադրի տաճարի նկար և խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչ են տեսնում նկարում։ Հարցրեք երեխաներին, թե տաճարի վերաբերյալ ինչն է նրանց դուր գալիս։ Միասին կարդացեք Եսայիա 2․2-3 հատվածները և հրավիրեք նրանց լսել ևս մի քանի պատճառներ, թե ինչու մենք կարող ենք սիրել տաճարը։ Ասեք երեխաներին, թե ինչու եք դուք սիրում տաճարը։

  • Երեխաների հետ երգեք մի երգ տաճարի մասին, օրինակ՝ «I Love to See the Temple (Ես սիրում եմ տեսնել տաճարը)» (Children’s Songbook, 95): Օգնեք նրանց երգի մեջ գտնել բառեր և արտահայտություններ, որոնք ուսուցանում են, թե ինչ է տաճարը, և մենք ինչ ենք անում այնտեղ։

  • Գրատախտակին մի արահետ նկարեք և տաճարի կամ Քրիստոսի նկարը տեղադրեք ուղու վերջում (տես Անձնական զարգացում․ Երեխաների ուղեցույց, 2–3)։ Թող երեխաները հերթով նկարեն իրենց՝ այդ արահետով քայլելիս։ Մինչ նրանք նկարում են, հրավիրեք նրանց կրկնել Եսայիա 2․3-ի հետևյալ արտահայտությունը․ «Մենք կ’գնանք նորա շաւիղներումը»։ Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի քայլենք Տիրոջ շավիղներում։

Երեխային գրկած կին

«Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ» (Եսայիա 9․6

Եսայիա 9․6

Եսայիան մարգարեացել է Հիսուս Քրիստոսի մասին

Բոլոր մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին, ներառյալ նրանք, ովքեր ապրել են Նրա ծնվելուց շատ առաջ, ինչպես Եսայիան։ Քննարկեք, թե երեխաները ինչ կարող են սովորել Հիսուսի մասին Եսայիա 9․6-ի մարգարեությունից։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կիսվեք «Եսայիա մարգարեն» (տես Հին Կտակարանի պատմությունները) պատմությունով։ Պարբերաբար դադար տվեք, որպեսզի երեխաները կարողանան քննարկել, թե Եսայիան ինչ գիտեր Հիսուս Քրիստոսի մասին՝ նրա ծնվելուց շատ տարիներ առաջ։ Երեխաների համար կարդացեք Եսայիա 9․6-ը և հրավիրեք նրանց կրկնել ձեզ հետ յուրաքանչյուր «անունը», որով, համաձայն Եսայիայի խոսքերի, «կ’կոչուի» Հիսուս Քրիստոսը։

  • Թերթիկներ վրա գրեք Հիսուս Քրիստոսի տիտղոսներից մի քանիսը, որոնք տրված են Եսայիա 9.6-ում (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը)։ Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել դրանցից մեկը և օգնեք երեխային կարդալ այդ տիտղոսը դասարանի համար։ Երեխաների հետ քննարկեք, թե ինչ նշանակություն ունեն ձեզ համար այդ տիտղոսներից յուրաքանչյուրը։ Քրիստոսի նկարը տվեք երեխաներից մեկին և խնդրեք նրան կիսվել Հիսուսի վերաբերյալ որևէ մտքով, ապա նկարը փոխանցեք մեկ այլ երեխայի։ Շարունակեք այնքան, մինչև բոլոր երեխաները կիսվելու հնարավորություն կստանան։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Եսայիա 1. 2-4, 16-19

Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես կարող եմ ապաշխարել և մաքուր լինել

Եսայիան ապրել է այնպիսի ժամանակներում, երբ իր ժողովրդի մեջ շատերը հեռացել էին Տիրոջից։ Բայց Տերը խոստացավ, որ նրանց մեղքերը կարող էին ներվել, եթե նրանք ապաշխարեին։ Նա տալիս է այդ խոստումը նաև մեզ։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին խնդրեք կարդալ Եսայիա 1.2-4 հատվածները և խոսեք որոշ պատճառների մասին, թե ինչու Տերը գոհ չէր Հուդայի ժողովրդից։ Ապա միասին կարդացեք Եսայիա 1.16-19 հատվածները, որպեսզի իմանաք, թե ինչ էր Տերը խնդրել ժողովրդին անել։ Անհրաժեշտության դեպքում օգնեք երեխաներին հասկանալ դժվար բառերը և արտահայտությունները։ Որպեսզի օգնեք նրանց պատկերացնել 18-րդ հատվածը, ցուցադրեք մի վառ կարմիր և մի սպիտակ առարկա։ Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից Հիսուս Քրիստոսի ողորմածության մասին։ Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են վերաբերվում Հիսուս Քրիստոսի ներման պարգևին, և կիսվեք նաև ձեր զգացումներով։

  • Օգնեք երեխաներին անգիր սովորել Եսայիա 1.18-ը։ Գրեք հատվածը գրատախտակին և հրավիրեք երեխաներին արտասանել այն մի քանի անգամ՝ ամեն անգամ ջնջելով մեկ բառ, մինչև նրանք կարողանան անգիր արտասանել այն։ Դուք կարող եք նաև օգտագործել թերթիկներ, որոնց վրա գրված կլինեն բառեր այդ հատվածից։ Ինչո՞ւ է կարևոր միշտ հիշել, թե ինչ է ուսուցանում այս հատվածը։ Քննարկեք, թե մկրտվելը և հաղորդություն ընդունելը ինչպես են այս խոստումը հասանելի դարձնում մեզ համար։

Եսայիա 2. 2-5

Տաճարում մենք սովորում ենք Հիսուս Քրիստոսի մասին

Եսայիայի մարգարեությունը «Տիրոջ տան սարի» մասին բացահայտում է որոշ օրհնություններ, որոնք բխում են տաճարում երկրպագելուց, ինչպես նաև այլ օրհնություններ, որոնք տրվելու են վերջին օրերում։ Մտածեք, թե ինչպես կարող եք ոգեշնչել երեխաներն փնտրել այդ օրհնությունները։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կարդալ, թե Եսայիան ինչ է տեսել Եսայիա 2․2-3 հատվածներում և նկարել այդ ամենն ըստ իրենց պատկերացրածի։ Բացատրեք, որ Եսայիան տաճարը կոչել է «Տիրոջ տան սարը»։ Ինչո՞ւ է սարը լավ խորհրդանիշ տաճարի համար:

  • Հանձնարարեք երեխաներին կարդալ Եսայիա 2.2-3, 5-ը և այս հատվածներից յուրաքանչյուրում գտնել մի բան, որը կոգեշնչի նրանց մի օր գնալ տաճար։ Ապա միասին կարդացեք 4-րդ հատվածը և քննարկեք, թե ինչպես է տաճարն օգնում հասնել այս հատվածում նկարագրված խաղաղությանը։ Օգնեք նրանց մտածել, թե ինչպես կարող են այժմ պատրաստվել, որ մի օր գնան տաճար։

Եսայիա 7․14, 9․6–7

Եսայիան մարգարեացել է Հիսուս Քրիստոսի մասին

Եսայիան մարգարեացավ երեխայի ծննդյան մասին, ով նստելու էր Դավթի գահին և հաստատելու մի թագավորություն, որը վերջ չունի։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ Հիսուս Քրիստոսի մասին այս մարգարեությունները։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին բերել տիտղոսների օրինակներ, որը մարդը կարող է ունենալ, ինչպես օրինակ՝ աշխատանքի, կոչման, թիմի կամ ընտանիքի հետ կապված տիտղոսներ։ Ի՞նչ են այդ տիտղոսներն ասում այն մարդու մասին, ով կրում է դրանք։ Օգնեք երեխաներին գտնել Հիսուս Քրիստոսի տիտղոսները Եսայիա 7.14 և 9.6-7-ում։ Այս տիտղոսներից յուրաքանչյուրն ի՞նչ են ուսուցանում մեզ Նրա մասին։ Ուրիշ ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից Հիսուս Քրիստոսի մասին։

  • Միասին կարդացեք Մատթեոս 1․21–23 և Ղուկաս 1․31–33-ը և քննարկեք, թե ինչպես են Եսայիայի մարգարեությունները Եսայիա 7․14, 9․6–7 հատվածներում իրականացել, երբ ծնվել է Հիսուս Քրիստոսը։

սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին մտածել Փրկիչի մասին սովորած որևէ բանի շուրջ, որով կարող են տանը կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ, օրինակ՝ Նրա անուններից մեկով։

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին վստահություն ձեռք բերել։ Երեխաներից ոմանք, հնարավոր է, մտածեն, որ չեն կարող ավետարանն ինքնուրույն սովորել: Վստահություն առաջացնելու եղանակներից մեկն է` գովել նրանց, երբ մասնակցում են դասին: Խոստացեք երեխաներին, որ Սուրբ Հոգին կօգնի նրանց ուսումնասիրելու ժամանակ: