Հին Կտակարան 2022
Հոկտեմբերի 17-23-ը Երեմիա 30-33, 36, Երեմիայի ողբերը 1, 3․ «Ես կդարձնեմ նորանց սուգը ուրախութեան»


Հոկտեմբերի 17-23-ը Երեմիա 30-33, 36, Երեմիայի ողբերը 1, 3․ «Ես կդարձնեմ նորանց սուգը ուրախութեան», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հոկտեմբերի 17-23-ը Երեմիա 30-33, 36, Երեմիայի ողբերը 1, 3, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Երեմիա մարգարեի փորագրանկարը

Երեմիա մարգարեի ողբերը, Նազարենե դպրոցի փորագրանկարներից

Հոկտեմբերի 17-23-ը

Երեմիա 30-33, 36, Երեմիայի ողբերը 1, 3

«Ես կդարձնեմ նորանց սուգը ուրախութեան»

Գրի առնելով ձեր տպավորությունները, մտածեք, թե Երեմիա և Երեմիայի ողբերը գրքերի սկզբունքներն ինչպե՞ս են առնչվում այն գիտելիքների հետ, որոնք ձեռք եք բերել Հին Կտակարանն ուսումնասիրելիս։

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ Տերը կանչեց Երեմիային լինել մարգարե, ասաց, որ նրա առաքելությունը լինելու է «խլել եւ պոկել» (Երեմիա 1․10), իսկ Երուսաղեմում շատ ամբարշտություն կար արմատախիլ անելու և պոկելու: Բայց դա Երեմիայի առաքելության միայն մի մասն էր, նա կանչվել էր նաև «շինելու եւ տնկելու» (Երեմիա 1․10)։ Ի՞նչ կարելի էր կառուցել կամ տնկել Իսրայելի ապստամբության արդյունքում մնացած ամայի ավերակների վրա: Նմանապես, երբ մեղքը կամ ձախորդությունը մեր կյանքն ավերակների են վերածում, ինչպե՞ս կարող ենք այն վերակառուցել և տնկել: Պատասխանը «արդարութեան շառաւիղն» է (Երեմիա 33․15)՝ խոստացված Մեսիան։ Մեսիան բերում է «նոր ուխտ» (Երեմիա 31․31), որը պահանջում է ավելին, քան մակերեսային հանձնառությունը կամ նվիրվածության արտաքին դրսևորումը: Նրա օրենքը պիտի լինի «նորանց ներսումը», գրված «[մեր] սրտի վերան»: Ահա թե իրականում ինչ է նշանակում Տիրոջ համար «լինել [մեր] Աստուածը», իսկ մեզ համար՝ լինել «[Նրա] ժողովուրդը» (Երեմիա 31․33)։ Դա գործընթաց է, որը տևում է մի ամբողջ կյանք, ու մենք դեռ սխալներ թույլ կտանք և ժամանակ առ ժամանակ սգալու առիթ կունենանք: Սակայն, երբ սխալներ գործենք, մենք ունենք այս խոստումը Տիրոջից. «Ես կդարձնեմ նորանց սուգը ուրախութեան» (Երեմիա 31․13

Երեմիայի ողբերը գրքի ակնարկի համար տես «Երեմիայի ողբերը»՝ Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Երեմիա 30-31, 33

Տերը Իսրայելին դուրս կբերի գերությունից և կհավաքի նրանց:

Երեմիա 30-31, 33 գլուխներում Տերն ընդունել է «դառնագին ողբ՝ լացը» (Երեմիա 31․15), որ իսրայելացիները կզգային գերության մեջ ընկնելիս: Սակայն, Նա նաև ասել է մխիթարության և հույսի խոսքեր։ Ձեր կարծիքով, այս գլուխների ո՞ր արտահայտություններն են մխիթարություն և հույս հաղորդել իսրայելացիներին: Ի՞նչ խոստումներ եք գտնում, որոնք Տերը տվել է Իր ժողովրդին: Ինչպե՞ս կարող են այս խոստումները վերաբերել ձեզ այսօր:

Երեմիա 31․31-34, 32․37-42

«Եւ նորանք ինձ համար կլինեն ժողովուրդ, եւ ես կլինեմ նորանց համար Աստուած»

Չնայած իսրայելացիները խախտել էին իրենց ուխտը Տիրոջ հետ, Երեմիան մարգարեացավ, որ Տերը կրկին «նոր» և «հավիտենական ուխտ» կհաստատի Իր ժողովրդի հետ (Երեմիա 31․31, 32․40)։ Նոր և հավիտենական ուխտը «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունն է [տես Վարդապետություն և Ուխտեր 66․2]։ Այն նոր է, ամեն անգամ, երբ ուրացության ժամանակաշրջանից հետո կրկին հայտնի է դառնում։ Այն հավիտենական է այն իմաստով, որ Աստծո ուխտն է և մատչելի է եղել ավետարանի յուրաքանչյուր տնտեսության ժամանակ, երբ մարդիկ կամեցել են ստանալ այն» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Նոր և հավիտենական ուխտ», scriptures.ChurchofJesusChrist.org, շեղագիրն ավելացվել է)։

Երբ կարդաք Երեմիա 31․31-34, 32․37-42 հատվածները, խորհեք, թե ձեզ համար ինչ է նշանակում լինել Աստծո ուխտյալ ժողովրդից։ Այս հատվածներն ինչպե՞ս են ազդում այն բանի վրա, թե դուք ինչ եք մտածում Աստծո հետ ուխտով կապված հարաբերություն ունենալու մասին։ Ի՞նչ է նշանակում՝ Նրա օրենքը՝ գրված ձեր սրտի վրա (տես Երեմիա 31․33

Տես նաև Երեմիա 24․7, Եբրայեցիս 8․6-12։

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող աղջիկ

Սուրբ գրությունները կարող են ոգեշնչել մեզ ապաշխարել և դառնալ դեպի Տերը։

Երեմիա 36

Սուրբ գրությունները զորություն ունեն հեռացնել ինձ չարիքից

Տերը պատվիրել է Երեմիային իր մարգարեությունները գրել «մի տոմսի» կամ մագաղաթի վրա, բացատրելով, որ եթե մարդիկ ուշադրություն դարձնեն այդ մարգարեություններին, գուցե «ամեն մարդ իր չար ճանապարհիցը ետ դառնայ, եւ ես ներեմ նորանց անօրէնութիւնը» (Երեմիա 36․2-3)։ Երբ կարդաք Երեմիա 36 գլուխը, ուշադրություն դարձրեք, թե ինչպես են հետևյալ մարդիկ վերաբերվել այդ մարգարեություններին.

Տերը,

Երեմիան,

Բարուքը,

Հուդին և Հովակիմ թագավորը,

Եղնաթանը, Դաղայիան և Գամարիան։

Խորհեք, թե դուք ի՞նչ եք մտածում սուրբ գրությունների և դրանց դերի մասին ձեր կյանքում։ Ինչպե՞ս են դրանք օգնել ձեզ հեռանալ չարից։

Տես նաև Ջուլի Բ․ Բեք,“My Soul Delighteth in the Scriptures,” Ensign or Liahona, May 2004, 107-9։

Երեմիայի ողբերը 1, 3

Տերը կարող է թեթևացնել այն վիշտը, որը մենք զգում ենք մեղքի պատճառով

Ողբերի գիրքը բանաստեղծությունների ժողովածու է, որը գրվել է Երուսաղեմի ու նրա տաճարի կործանումից հետո: Ձեր կարծիքով, ինչու՞ էր կարևոր, որ այդ ողբերը պահպանվեին և ընդգրկվեին Հին Կտակարանում: Մտածեք, թե Երեմիայի ողբերը 1 և 3 գրքերի ո՞ր փոխաբերություններն են օգնում ձեզ հասկանալ, թե ինչ մեծ վշտի մեջ էր Իսրայելը։ Ի՞նչ ուղերձներ եք գտնում, որոնք խթանում են հույսը Քրիստոսում (տես հատկապես Երեմիայի ողբերը 3․20-33, տես նաև Մատթեոս 5․4, Հակոբոս 4․8-10, Ալմա 36․17-20

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երեմիա 31.3։Ինչպե՞ս են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցույց տալիս Իրենց «հավիտենական սերը» մեր հանդեպ: Ցուցադրելով այն նկարները, որոնք Քրիստոսը ստեղծել է մեզ համար, կամ կատարել է Իր մահկանացու ծառայության ընթացքում, կօգնեք ձեր ընտանիքի անդամներին զգալ Նրա «ողորմությունը»:

Երեմիա 31․31-34, 32․38-41։Կարող եք կազմել այս հատվածներում պարունակվող խոստումների ցուցակ, որոնք Տերը մեզ խոստանում է, երբ ուխտեր ենք կապում Նրա հետ: Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում մեզ մեր ուխտերի կարևորության մասին։

Ձեր ընտանիքի անդամները կարող են նաև որևէ բան գրել (կամ նկարել) թղթե սրտիկների վրա, որը ցույց է տալիս, թե ինչ են նրանք զգում Փրկիչի հանդեպ։ Ի՞նչ է նշանակում՝ Նրա օրենքը՝ գրված մեր սրտի վրա (տես Երեմիա 31․33)։ Ինչպե՞ս ենք մենք ցույց տալիս Տիրոջը, որ ցանկանում ենք լինել Նրա ժողովուրդը:

Երեմիա 36Ինչպե՞ս կարող եք օգտագործել Երեմիա 36 գլուխը՝ ձեր ընտանիքի անդամներին օգնելու համար, որ սովորեն սուրբ գրությունների կարևորության մասին (տես, օրինակ, հատվածներ 1-6, 10, 23-24, 27-28, 32)։ Կարող եք խնդրել ընտանիքի որևէ անդամի, որ կարդա այս գլխից մի հատված, իսկ ընտանիքի մյուս անդամը թող գրի այդ հատվածը, ինչպես Բարուքը արեց Երեմիայի համար: Ինչու՞ ենք մենք երախտապարտ Բարուքի նման մարդկանց ջանքերի համար, ովքեր պահպանել են մարգարեների խոսքերը: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք Տիրոջը, որ արժևորում ենք սուրբ գրություններում գրված Նրա խոսքերը։

Երեմիայի ողբերը 3․1-17, 21-25, 31-32։Ընտանիքով կարող եք զրուցել, թե Երեմիայի ողբերը 3․1-17 հատվածներում նկարագրված զգացումներն ինչո՞վ են նման այն զգացումներին, որոնք մենք ունենում ենք, երբ մեղք ենք գործում։ Ի՞նչ ազդեցություն են ունենում 21-25, 31-32 հատվածների ուղերձները մեր կյանքի վրա։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ․ «Զգում եմ սերը Փրկչի», Երեխաների երգարան, 42

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Ձգտեք հայտնություն ունենալ։ Օրվա ընթացքում մտածելիս կարող եք լրացուցիչ գաղափարներ և տպավորություններ ստանալ ձեր ուսումնասիրած սուրբ գրությունների վերաբերյալ: Մի մտածեք, որ ավետարանի ուսումնասիրությունը մի բան է, որին դուք պետք է ժամանակ հատկացնեք, այլ՝ մի բան է, որը դուք միշտ անում եք: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 12

Նկար
քարանձավում գտնվող մարդը տխուր է, երբ քաղաքն այրվում է դրսում

Jeremiah Lamenting the Destruction of Jerusalem [Երեմիան ողբում է Երուսաղեմի կործանման համար], Ռեմբրանտ վան Ռիջն

Տպել