Հին Կտակարան 2022
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Եսայիա 50-57․ «Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ»


Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Եսայիա 50-57․ «Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը Եսայիա 50-57, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Քրիստոսը` գլխին փշե պսակ, զինվորը ծանակում է նրան

The Mocking of Christ [Քրիստոսին ծանակի են ենթարկում], Կարլ Հեյնրիխ Բլոխ

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը

Եսայիա 50-57

«Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ»

Խորհեք Եսայիա 50–57 գլուխներում պարունակվող գաղափարների մասին, որոնք ձեզ մոտեցնում են Փրկիչին։ Գրի առեք ձեր ստացած տպավորությունները:

Գրի առեք տպավորությունները

Իր առաքելության ընթացքում Եսայիան խոսել է մի զորավոր ազատողի մասին (տես, օրինակ, Եսայիա 9․3-7): Այս մարգարեությունները իսրայելացիների համար հատկապես թանկ էին դարեր անց, երբ նրանք Բաբելոնում գերության մեջ էին: Նա, ով կկարողանար տապալել Բաբելոնի պատերը, իսկապես հզոր նվաճող կլիներ: Սակայն Նա այդպիսի Մեսիա չէր, և Եսայիան նրան այսպես է նկարագրել 52-53 գլուխներում․ «Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պէտք է երես ծածկել. Անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում։ … Մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած» (Եսայիա 53․3-4)։ Ուղարկելով այդպիսի անսպասելի ազատող՝ Աստված մեզ ուսուցանեց, թե ինչ է իրական փրկությունը։ Մեզ ճնշվածությունից և չարչարանքից փրկելու համար Աստված ուղարկեց մեկին, ով Ինքն էլ էր «ճնշված և չարչարված»: Չնայած ոմանք առյուծ էին ակնկալում, Նա գառ ուղարկեց (տես Եսայիա 53․7)։ Անշուշտ, Աստծո ճանապարհները մեր ճանապարհները չեն (տես Եսայիա 55․8-9)։ Հիսուս Քրիստոսն ազատում է մեզ ոչ միայն բանտը բացելով, այլև այնտեղ մեր տեղը զբաղեցնելով: Նա ազատում է մեզ վշտի ու տխրության շղթաներից՝ անձամբ կրելով դրանք մեր փոխարեն (տես Եսայիա 53․4-5,12)։ Հիսուսի փրկությունը հեռահար չի կատարվում։ Նա տառապում է մեզ հետ, լցված «հաւիտենական ողորմութիւնով», որը «քեզանից չի քաշուիլ» (Եսայիա 54․8,10

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Եսայիա 50-52

Ապագան պայծառ է Տիրոջ ժողովրդի համար

Չնայած իսրայելացիները երկար տարիներ անցկացրին գերության մեջ, և չնայած այդ գերությունն իրենց սխալ ընտրությունների արդյունք էր, Տերը ցանկանում էր, որ նրանք հույսով նայեին դեպի ապագան: Ի՞նչ հուսադրող ուղերձներ եք դուք գտնում Եսայիա 50-52 գլուխներում։ Այս գլուխներում Տերն ի՞նչ է սովորեցնում Իր մասին, և ինչու՞ է դա ձեզ հույս տալիս (տես Եսայիա 50․2, 5-9, 51․3-8, 15-16, 52․3, 9-10

Կարող եք նաև թվարկել այն ամենը, ինչ գրված է 51–52 գլուխներում, որոնք Տերը հրավիրում է Իսրայելին անել՝ այդ հուսադրող ապագան իրականություն դարձնելու համար: Ի՞նչ եք կարծում, այս խոսքերի միջոցով Տերը ի՞նչ է հրավիրում ձեզ անել: Օրինակ, ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում «զարթնիր» և «զօրութիւն հագիր»: (Եսայիա 51․9, տես նաև Եսայիա 52․1, Վարդապետություն և Ուխտեր 113․7-10)։ Ձեր կարծիքով, ինչու՞ է «ականջ դիր» (լսել հնազանդվելու մտադրությամբ) հորդորն այդքան հաճախ կրկնվում: (Ռասսել Մ․ Նելսոն, «Լսի՛ր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 89)։

Տես նաև Մոսիա 12․20-24, 15․13-18, 3 Նեփի 20․29-46։

Նկար
խաչը տանող Քրիստոսի արձանը

Because of Love [Հանուն սիրո], քանդակագործ՝ Էնջելա Ջոնսոն

Եսայիա 53

Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց իմ մեղքերն ու վշտերը

Սուրբ գրությունների մի քանի գլուխներ ավելի գեղեցիկ են նկարագրում Հիսուս Քրիստոսի փրկագնող առաքելությունը, քան Եսայիա 53 գլուխը։ Ժամանակ տրամադրեք և խորհեք այս խոսքերի մասին։ Յուրաքանչյուր հատվածի հետ դադար առեք՝ մտածելով, թե Փրկիչն ինչ տառապանքներ է կրել` «ցավեր», «վիշտեր» և «անօրէնութիւններ»․ այդ բոլորը Նա կրել է բոլոր մարդկանց և մասնավորապես՝ ձեր համար: Կարդալիս «մենք» և «մեր» բառերը կարող եք փոխարինել «ես» և «իմ» բառերով։ Այս հատվածներն ի՞նչ զգացմունքներ կամ մտքեր են առաջացնում ձեր մեջ: Կարող եք գրի առնել դրանք:

Կարող եք կարդալ Մոսիա 14, 15․1-13 հատվածները, տեսնելով, թե մարգարե Աբինադին ինչպես է օգտագործում Եսայիայի խոսքերը՝ Փրկիչի մասին ուսուցանելու համար։

Եսայիա 54, 57․15-19

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ես վերադառնամ Իր մոտ։

Բոլորիս մոտ լինում են պահեր, երբ մեզ հեռու ենք զգում Տիրոջից՝ մեր մեղքերի կամ թուլությունների պատճառով: Ոմանք նույնիսկ կորցնում են հույսը, որ Նա երբևէ կների իրենց: Եսայիա 54 և 57-ը հրաշալի գլուխներ են, որոնք, այդպիսի պահերին կարդալիս, վստահություն և քաջալերանք են տալիս։ Մասնավորապես Եսայիա 54․4-10, 57․15-19 հատվածներից ի՞նչ եք սովորում Փրկիչի ողորմածության և մեր հանդեպ Նրա զգացումների մասին։ Ի՞նչ է փոխվում ձեր կյանքում, երբ գիտեք այս ամենը Նրա մասին:

Ինչպե՞ս են Եսայիա 54․11-17 հատվածներում նկարագրված օրհնությունները վերաբերում ձեզ։

Եսայիա 55-56

Տերը հրավիրում է բոլորին լինել Իր ուխտը «բռնողներ»

Սերունդներ շարունակ Իսրայելը համարվել է Աստծո ուխտյալ ժողովուրդը։ Սակայն, Աստծո ծրագիրն ավելի ընդգրկուն է և երբեք չի սահմանափակվել մեկ ազգով, քանի որ «բոլոր ծարաւները» հրավիրված են գալ «ջրերին մօտ» (Եսայիա 55․1)։ Հիշեք սա, երբ կարդում եք Եսայիա 55 և 56 գլուխները, և խորհեք, թե ինչ է նշանակում լինել Աստծո ժողովուրդ։ Ո՞րն է Աստծո ուղերձը նրանց, ովքեր իրենց «բոլորովին բաժանված» են զգում Իրենից: (Եսայիա 56․3)։ Կարող եք նշել այն հատվածները, որոնք նկարագրում են այն մարդկանց վերաբերմունքն ու գործողությունները, ովքեր Աստծո ուխտը «բռնող» են (տես Եսայիա 56․4-7

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Եսայիա 51-52Երբ քննարկեք այս գլուխներում զետեղված Տիրոջ հրավերները, կարող եք ընտանիքի անդամներին խնդրել, որ կատարեն դրանք: Օրինակ, ինչպե՞ս ցույց կտաք՝ «բարձրացրէք ձեր աչքերը դէպի երկինք», «զարթնիր, վեր կաց» կամ «քեզ թափ տուր հողիցը»: (Եսայիա 51․6,17, 52․2)։ Այս արտահայտություններն ի՞նչ են ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսին հետևելու մասին:

Եսայիա 52․9Այս հատվածը կարդալուց հետո ընտանիքով միասին կարող եք երգել օրհներգ կամ մանկական երգ, որը ձեզ ուրախություն է պատճառում: Եսայիա 52 գլխի ո՞ր խոստումներն են մղում մեզ «բարձրաձայն ցնծալու»։

Եսայիա 52․11, 55․7։Այս հատվածները կարող են քննարկման հանգեցնել այն մասին, թե ինչ է նշանակում «մաքուր եղէք» արտահայտությունը: Այս քննարկման շրջանակներում կարող եք ընթերցել թեմաները Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2011) կամ կարդալ սուրբ գրություններ՝ հոգեպես մաքուր լինելու օրհնությունների մասին (տես 3 Նեփի 12․8, Վարդապետություն և Ուխտեր 121․45-46

Եսայիա 53։Եսայիայի գրքում Փրկիչի նկարագրությունը ներկայացնելու համար ձեր ընտանիքը կարող է խոսել այն մասին, թե ինչպես են պատմվածքներում, կինոնկարներում կամ լրատվամիջոցներում պատկերվում մարդկանց փրկող հերոսները։ Դուք կարող եք այդ պատկերները հակադրել Փրկիչի նկարագրություններին, որոնք կարդում եք Եսայիա 53 գլխում։ Դուք կարող եք դիտել “My Kingdom Is Not of This World” տեսանյութը (ChurchofJesusChrist.org) և խոսել այն մասին, թե ինչպես են իրականացել Եսայիա 53 գլխի մարգարեությունները։ Ի՞նչ ցավեր ու վշտեր է կրել Փրկիչը հանուն մեզ։

Եսայիա 55․8-9։Ինչպե՞ս է ամեն ինչ այլ կերպ երևում, երբ բարձր տեղից ես նայում դրանց։ Ի՞նչ է նշանակում՝ Աստծո ճանապարհներն ու խորհուրդներն ավելի բարձր են, քան՝ մերը:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ․ «Ես մնում եմ զարմացած», Հիմներ, հ. 22։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Օգտագործեք երաժշտություն: Օրհներգերը զորավոր կերպով ուսուցանում են ավետարանի սկզբունքները։ Կարող եք լսել կամ կարդալ հաղորդության օրհներգերը, որոնք կօգնեն ձեզ հասկանալ ճշմարտությունները Հիսուս Քրիստոսի Քավության մասին, որոնք ուսուցանվել են Եսայիա 53 գլխում։ (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 22

Նկար
Քրիստոսի դիմանկարը

His Light [Նրա Լույսը], Մայքլ Թ․ Մալմ

Տպել