Հին Կտակարան 2022
Սեպտեմբերի 19-25-ը Եսայիա 40-49. «Մխիթարեցէք իմ ժողովրդին»


Սեպտեմբերի 19-25-ը Եսայիա 40-49. «Մխիթարեցէք իմ ժողովրդին», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Հին Կտակարան 2022 (2021)

Սեպտեմբերի 19-25-ը Եսայիա 40-49, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Հիսուսը բժշկում է կույր մարդուն

Կույր մարդու բժշկումը, Կարլ Հեյնրիխ Բլոխ

Սեպտեմբերի 19-25-ը

Եսայիա 40-49

«Մխիթարեցէք իմ ժողովրդին»

Եսայիան հաճախ էր օգտագործում խորհրդանշական լեզուն: Ուշադրություն դարձրեք այն մտքերին ու զգացմունքներին, որոնք այս խորհրդանիշները հաղորդում են ձեր մտքին և սրտին: Դա կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ նրա ուսուցանածը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Եսայիայի 40-րդ գլուխը սկսվում է «մխիթարեցէք» բառով։ Այն մարգարեի ուղերձում սկիզբ է դնում մեկ այլ երանգի, այլ շեշտադրման։ Չնայած Եսայիայի ավելի վաղ գրվածքները նախազգուշացնում էին Իսրայելին և Հուդային իրենց մեղքերի պատճառով գալիք կործանման և գերության մասին, հետագա մարգարեությունները նպատակ ունեին մխիթարելու հրեաներին ավելի քան 150 տարի անց, երբ Երուսաղեմը ոչնչացվել էր, տաճարը պղծվել, իսկ մարդիկ գերեվարվել էին Բաբելոնում։ Բայց այս մարգարեությունները ոչ այնքան պարտված, հուսալքված իսրայելացիներին են ուղղված, որքան ավելի հեռու՝ դեպի ապագա։ Դրանք խոսում են մեզ հետ, քանի որ մենք նույնպես, երբեմն պարտված, հուսալքված և նույնիսկ կորած ու կորսված ենք զգում:

Եսայիայի ուղերձը նրանց և մեզ պարզ է. «Մի վախենար» (Եսայիա 43․1)։ Ամեն ինչ կորած չէ: Տերը չի մոռացել ձեզ, և Նա իշխանություն ունի իրավիճակների վրա, որոնք ձեր վերահսկողությունից դուրս են թվում: Արդյոք Տերը չէ՞ «Տէր Աստուածը, որ ստեղծեց երկինքը … ընդարձակեց երկիրը եւ … որ շունչ է տալիս նորա վերայ եղող ժողովրդին» (Եսայիա 42․5)։ Մի՞թե Նա ավելի հզոր չէ, քան Բաբելոնը, քան մեղքը, քան այն ամենը, ինչ ձեզ գերեվարում է: Նա խնդրում է․ «Դարձիր դէպի ինձ, որովհետեւ ես քեզ փրկել եմ» (Եսայիա 44․22)։ Նա կարող է բուժել, վերականգնել, գոտեպնդել, ներել և մխիթարել՝ անել այն ամենը, ինչ հարկավոր է, որ դուք փրկագնվեք։

Որպեսզի իմանաք, թե ինչպես էին Նեփին և Հակոբը նմանեցնում Եսայիա 48-49 գլուխներն իրենց ժողովրդին, տես 1 Նեփի 22 և 2 Նեփի 6։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Եսայիա 40-49

Հիսուս Քրիստոսը կարող է մխիթարել ինձ և հույս տալ

Իսրայելացիների համար, անշուշտ, հիասթափեցնող և նույնիսկ կործանարար էր Բաբելոնում գերության մեջ հայտնվելը: Շատերը գուցե մտածում էին, թե արդյո՞ք ընդմիշտ կորցրել էին իրենց տեղը՝ որպես Աստծո ընտրյալ, ուխտի մարդիկ: Երբ կարդաք Եսայիա 40-49 գլուխները, փնտրեք հատվածներ, որոնք մխիթարություն և հույս են տալիս։ Ձեր գտած յուրաքանչյուր հատվածի շուրջ խորհեք և գրեք, թե Տերն անձամբ ձեզ ինչ է ասում այս հատվածներում։ Ահա մի քանի հատվածներ, որոնցից կարող եք սկսել․

Ինչպե՞ս կարող եք կիսվել այս ուղերձներով մեկի հետ, ով քաջալերանքի կամ հույսի կարիք ունի (տես Եսայիա 40․1-2

Տես նաև Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հույսի կատարյալ պայծառություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 81-84։

Նկար
գետ անտառում

Հնազանդվելով Տիրոջը՝ մենք կարող ենք ունենալ «գետի պես … խաղաղություն» (Եսայիա 48․18

Եսայիա 40․3-8, 15-23, 42․15-16, 47․7-11

Աստծո զորությունն ավելի մեծ է, քան աշխարհի զորությունը

Եսայիան պարբերաբար հիշեցրել է իր ժողովրդին Աստծո անզուգական զորության մասին, նույնիսկ՝ համեմատելով այն աշխարհիկ ճնշող զորության հետ, որը շրջապատում է նրանց: Փնտրեք այդ ուղերձը կարդալով Եսայիա 40․3-8, 15-23, 42․15-16, և 47․7-11 (նկատենք, որ գլուխ 47-ը հասցեագրված է Իսրայելին գերեվարած Բաբելոնին)։ Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ աշխարհիկ բաների մասին։ Ի՞նչ են դրանք ձեզ ուսուցանում Աստծո մասին։ Խորհեք, թե այս ուղերձն ինչո՞ւ կարող էր արժեքավոր լինել գերության մեջ գտնվող հրեաների համար: Ինչո՞վ է դա արժեքավոր ձեզ համար։

Տես նաև “Abide with Me!Hymns, no.166.

Եսայիա 41.8-13, 42.1-7, 43.9-12, 44.21-28, 45.1-4, 48.10, 49.1-9

«Դու իմ ծառան ես»

Եսայիա40–49 գլուխներում Տերը խոսում է Իր «ծառայի» և Իր «վկաների» մասին։ Որոշ հատվածներում այս բառերը կարծես վերաբերում են Հիսուս Քրիստոսին (տես Եսայիա 42․1-7), մի քանիսը վերաբերում են Իսրայելի տանը (տես Եսայիա 45․4), իսկ մյուսները՝ Կյուրոս թագավորին, որը թույլ տվեց հրեաներին վերադառնալ Երուսաղեմ և վերակառուցել տաճարը (տես 44․26-45․4)։ Յուրաքանչյուր դեպքում, թեպետ, կարող եք նաև մտածել, թե ինչպես են այդ հատվածները վերաբերում ձեզ՝ որպես Տիրոջ ծառա և վկա: Օրինակ, մտածեք այսպիսի հարցերի շուրջ․

Եսայիա 41․8-13, 42․6, 44․21։ Ի՞նչ գործի համար է Տերը ձեզ կանչել: Դիտարկեք Եկեղեցու պաշտոնական կոչումները, ինչպես նաև Նրան ծառայելու համար ուխտի այլ պարտականություններ: Ինչպե՞ս է Նա ձեզ աջակցում և «բռնում [ձեր] ձեռքը» (Եսայիա 42․6), երբ դուք ծառայում եք։ Ինչպե՞ս է նա «ձևավորել» ձեզ՝ դարձնելով Իր ծառան (տես նաև Եսայիա 48․10

Եսայիա 43.9-12։ Ի՞նչ առումով եք դուք Հիսուս Քրիստոսի վկան։ Ձեր կյանքի ո՞ր փորձառություններն են ցույց տվել ձեզ, որ Նա է Փրկիչը։

Եսայիա 49.1-9։ Ի՞նչ ուղերձներ եք գտնում այս հատվածներում, որոնք կարող են օգնել, երբ ձեր ջանքերն ու ծառայությունը «դատարկ և ունայն» են թվում (4-րդ հատված

Տես Մոսիա 18․9, HenryB. Eyring, “A Child and a Disciple,” Ensign or Liahona, May 2003, 29–32.

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Եսայիա 40.3-4։ «Պատրաստեցէք Տիրոջ ճանապարհը» արտահայտությունը հասկանալու համար ձեր ընտանիքի անդամները կարող են ուղղել որևէ կեռ իր, մաքրել թափթփված հատակը կամ քարքարոտ հողը մաքուր արահետի վերածել: Կարող եք նաև ցույց տալ Հովհաննես Մկրտիչի և Ջոզեֆ Սմիթի նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, հհ․ 35, 87)։ Ինչպե՞ս են նրանք պատրաստել Տիրոջ գալուստի ճանապարհը (տես Ղուկաս 3․2-18, Վարդապետություն և Ուխտեր 135․3)։ Մենք ինչպե՞ս կարող ենք օգնել Նրա ճանապարհը պատրաստելու գործում (տես Վարդապետություն և Ուխտեր 33․10

Եսայիա 40․28, 43․14-15, 44․6։Հիսուս Քրիստոսի ի՞նչ անուններ կամ տիտղոսներ ենք գտնում այս հատվածներում: Ի՞նչ է բացահայտում յուրաքանչյուր անունը Նրա մասին։

Եսայիա 41․10, 43․2-5, 46․4։Այս հատվածներն ընկած են հետևյալ օրհներգի հիմքում են «Աստծո սրբեր» (Հիմներ, հ 6)։ Գուցե ձեզ հաճելի լինի ընտանիքով միասին որևէ օրհներգ երգել և դրանում գտնել արտահայտություններ, որոնք նման են այս հատվածների արտահայտություններին: Այս արտահայտություններն ի՞նչ են ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի մասին:

Եսայիա 44․3-4, 45․8Այս հատվածները կարդալուց հետո ձեր ընտանիքի անդամները կարող են ջրել որևէ բույս, մինչ դուք կխոսեք օրհնությունների մասին, որոնք Տերը հեղել է նրանց վրա: Ի՞նչ է տեղի ունենում բույսի հետ, երբ ջրում ենք այն։ Ի՞նչ է Տերն ակնկալում մեզանից, երբ օրհնում է մեզ։

Եսայիա 48.17-18։Կարող եք ցուցադրել գետերի և օվկիանոսի ալիքների նկարներ կամ տեսանյութեր: Ինչո՞վ է խաղաղությունը նման գետի։ Արդարությունն ինչո՞վ է նման ալիքների։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ. «Աստծո Սրբեր», Հիմներ, հ. 6։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Տվեք բառերի սահմանումը։ Փորձեք գտնել սուրբ գրություններից այն բառերի սահմանումները, որոնք դուք չեք հասկանում, ինչպես նաև այն բառերի սահմանումները, որոնք, ձեր կարծիքով, հասկանում եք: Երբեմն սահմանումները կարող են օգնել ձեզ այլ կերպ կարդալ հատվածը և ձեռք բերել հոգևոր նոր ընկալում:

Նկար
Հիսուսը աղջկա և տղամարդու հետ

«Տէրը մխիթարել է իր ժողովրդին, եւ ողորմել է նորա տնանկներին» (Եսայիա 49․13Գաղաադի բալասանը, Էնն Ադել Հենրի

Տպել