Հին Կտակարան 2022
Սեպտեմբերի 12-18-ը Եսայիա 13-14, 24-30, 35․ «Զարմանալիք և զարմանք»


Սեպտեմբերի 12-18-ը Եսայիա 13-14, 24-30, 35․ «Զարմանալիք և զարմանք», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Սեպտեմբերի 12-18-ը Եսայիա 13-14, 24-30, 35, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Ջոզեֆ Սմիթը Սրբազան պուրակում տեսնում է Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Սրբազան պուրակը, Բրենթ Բորապ

Սեպտեմբերի 12-18-ը

Եսայիա 13-14, 24-30, 35

«Զարմանալիք և զարմանք»

Նախագահ Բոննի Հ․ Քորդոնն ուսուցանել է, որ «սուրբ գրությունները լուսավորում են մեր միտքը, սնուցում մեր հոգիները, պատասխանում մեր հարցերին, մեծացնում մեր վստահությունն առ Տերը և օգնում մեզ կենտրոնացնել մեր կյանքը Նրա վրա» («Տիրոջն ապավինիր և քո հասկացողությանը մի վստահիր», Լիահոնա, մայիս 2017, 7)։

Գրի առեք ձեր տպավորությունները

Տերը խնդրում է մարգարեներին նախազգուշացնել մեղքի հետևանքների մասին։ Հին Կտակարանի մարգարեների դեպքում դա հաճախ նշանակում էր՝ ասել հզոր թագավորությունների զորավոր ղեկավարներին, որ նրանք պետք է ապաշխարեն, այլապես կոչնչացվեն: Դա վտանգավոր առաջադրանք էր, բայց Եսայիան անվախ էր, և նրա նախազգուշացումներն իր ժամանակի թագավորություններին՝ Իսրայելին, Հուդային և մերձավոր ազգերին, բավական համարձակ էին (տես Եսայիա 13-23

Այնուամենայնիվ, Եսայիան նաև հույսի ուղերձ ուներ: Թեև մարգարեացված ավերածություններն ի վերջո կատարվեցին այդ թագավորություններում, Եսայիան վերականգնման և նորոգման հնարավորություն էր կանխատեսել: Տերը կհրավիրի Իր ժողովրդին վերադառնալ Իր մոտ: Նա այնպես կանի, որ «խորշակահար երկիրը լճի պիտի փոխուի, եւ ծարաւուտը՝ ջրերի աղբիւրների» (Եսայիա 35․7)։ Նա կանի «զարմանալիք և զարմանք» (Եսայիա 29․14)՝ վերականգնելով Իսրայելին Իր խոստացած օրհնությունները: Ոչ Եսայիան, ոչ էլ այն ժամանակ ապրող մարդկանցից որևէ մեկն այդքան չապրեց, որ տեսներ այս հրաշալի աշխատանքը: Բայց մենք այսօր տեսնում ենք դրա բացառիկ իրականացումը: Փաստորեն, մենք մասնակից ենք այդ գործին։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Եսայիա 13․1-11, 19-22, 14․1-20

Աշխարհի ամբարիշտ թագավորությունները և դրանց ղեկավարները կընկնեն:

Եսայիա 13-14 գլուխները կոչվում են Բաբելոնի «բեռ» (մարգարեական պատգամ) (Եսայիա 13․1)։ Ժամանակին լինելով հզոր թագավորություն և ունենալով հզոր ղեկավար՝ Բաբելոնն այժմ հիշատակվում է հին աշխարհի պատմության մեջ։ Ուրեմն, այսօր ինչու՞ է մեզ համար կարևոր Բաբելոնին ուղղված ուղերձը: Սուրբ գրություններում Բաբելոնը խորհրդանշում է հպարտությունը, աշխարհիկությունը և մեղքը, իսկ այսօր մենք շրջապատված ենք այդ բոլոր բաներով: Մտածեք այդ խորհրդանիշների մասին, երբ կարդաք Եսայիա 13․1-11, 19-22, 14․1-20 հատվածները։ Կարող եք նաև մտածել նմանատիպ հարցերի շուրջ․

  • Եսայիայի նախազգուշացումները Բաբելոնին ինչո՞վ են նման Փրկիչի երկրորդ գալուստին ընդառաջ՝ աշխարհին ուղղված մարգարեություններին (տես Եսայիա 13․1-11, Վարդապետություն և Ուխտեր 45․26-42

  • Ի՞նչ նմանություններ եք տեսնում Բաբելոնի թագավորի հպարտության և սատանայի հպարտության միջև (տես Եսայիա 14․4-20, Մովսես 4․1-4)։ Ձեզ համար ի՞նչ նախազգուշացումներ եք գտնում այս հատվածներում:

  • Ինչպե՞ս է Փրկիչը «քեզ [հանգստացնում] քո աշխատութիւնիցը, քո տանջանքիցը»: (Եսայիա 14․3

Նկար
Հիսուսը կարմիր պատմուճանով

He Comes Again to Rule and Reign [Նա գալիս է կրկին՝ ղեկավարելու և թագավորելու], Մերի Ռ․ Սաուեր

Եսայիա 24․21-23, 25․6-8, 26․19, 28․16

Եսայիայի գրվածքները ուղղորդում են մեզ դեպի Հիսուս Քրիստոսը

Եսայիայի ուսմունքները հիմնականում Փրկիչի առաքելության մասին են, այդ թվում՝ Նրա քավիչ զոհաբերության, հարության և երկրորդ գալուստի: Նրա առաքելության ո՞ր ոլորտներն եք հիշում, երբ կարդում եք հետևյալ հատվածները. Եսայիա 24․21-23, 25․6-8, 26․19, 28․16։ Ուրիշ ի՞նչ հատվածներ եք դուք գտնում, որոնք հիշեցնում են ձեզ Փրկիչի մասին:

Տես նաև Եսայիա 22.22-25:

Եսայիա 24․1-12, 28․7-8, 29․7-10, 30․8-14

Ուրացություն նշանակում է հեռանալ Տիրոջից և Նրա մարգարեներից

Որպեսզի զգուշացնի Տիրոջից հեռանալու և Նրա մարգարեներին մերժելու հետևանքների մասին, Եսայիան օգտագործել է տարբեր փոխաբերություններ։ Դրանցից են՝ դատարկ երկիրը (Եսայիա 24․1-12), գինեմոլությունը (Եսայիա 28․7-8), սովն ու ծարավը (Եսայիա 29․7-10), և պարսպի փլվածքը կամ փշրված խեցին (Եսայիա 30․8-14)։ Հիմնվելով այս հատվածներում ձեր կարդացածի վրա՝ ասեք, թե ինչո՞ւ է կարևոր պահել մեր ուխտերը։ Մտածեք, թե դուք ինչ եք անում, որպեսզի հավատարիմ մնաք Տիրոջը և Նրա ծառաներին։

Տես նաև Մ․ Ռասսել Բալլարդ, «Մնացեք նավակի մեջ և ամուր բռնած պահեք»։ Լիահոնա, նոյ. 2014, 89-92, Gospel Topics, “Apostasy,” topics.ChurchofJesusChrist.org։

Եսայիա 29, 30․18-26, 35

Տերը կարող է վերականգնել կորցրած կամ կոտրված բաները

Երբ մարդիկ կամ համայնքները հեռանում են Տիրոջից, սատանան ուզում է, որ մենք մտածենք, որ հետևանքներն անդառնալի են: Այնուամենայնիվ, Եսայիան նկարագրել է այն սքանչելի բաները, որոնք Տերը կանի, երբ մարդիկ ապաշխարեն և դիմեն Նրան: Ի՞նչ եք դուք սովորում Եսայիա 29․13-24, 30․18-26, 35 հատվածներից Տիրոջ մասին, Նրա սիրո և զորության մասին։

Մեր օրերում Տիրոջ զորության դրսևորման ձևերից մեկը ավետարանի վերականգնումն է: Եսայիա 29 գլխում կան մի քանի հատվածներ, որոնք զուգահեռներ են պարունակում վերականգնման իրադարձությունների հետ։ Օրինակ.

Այս հատվածները կարդալիս ի՞նչ մտքեր կամ տպավորություններ եք ունենում ավետարանի վերականգնման վերաբերյալ։

Տես նաև “The Restoration of the Fulness of the Gospel of Jesus Christ: A Bicentennial Proclamation to the World” (ChurchofJesusChrist.org

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Եսայիա 25․4-9։Ձեր ընտանիքը երբևէ ունեցե՞լ է փոթորիկի ժամանակ ապահով ապաստանի օրհնություն, կամ հովանի՝ ամռան շոգ օրը (տես հատված 4)։ Խոսեք այդ մասին, երբ կարդաք այս հատվածները և Տիրոջ մյուս նկարագրությունները, տրված Եսայիա 25․4-9-ում։ Ինչո՞վ է Տերը նման այս ամենին։

Եսայիա 25․8-9, 26․19։Ցույց տալով Փրկիչի նկարները Գեթսեմանիում, խաչի վրա և Հարությունից հետո, կօգնեք ձեր ընտանիքի անդամներին տեսնել այս հատվածների և Հիսուս Քրիստոսի միջև կապը (տես Ավետարանի պատկերագիրք, համարներ 56, 57, 58,59)։ Հրավիրեք ձեր ընտանիքի անդամներին կիսվել, թե ինչո՞ւ են նրանք «ցնծալու նորա փրկութիւնովը» (Եսայիա 25․9

Եսայիա 29․11-18։Այս հատվածները կօգնեն ձեր ընտանիքի անդամներին քննարկել «զարմանալի բաներ … և զարմանք» արտահայտությունը (հատված 14)՝ կապված ավետարանի վերականգնման և Մորմոնի Գրքի ի հայտ գալու հետ։ Այդ ամենն ինչո՞ւ է զարմանալի և զարմանք մեզ համար։ Հրավիրեք ձեր ընտանիքի անդամներին տանը գտնել այնպիսի առարկաներ, որոնք ներկայացնում են վերականգնման զարմանալի օրհնությունները։

Եսայիա 35։Ձեր ընտանիքին կարող է դուր գալ նկարել այս գլխի պատկերները, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը կառուցում Սիոնը մեր օրերում: Ի՞նչ ենք սովորում այս նկարներից։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք կառուցել Սիոնը։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ․ «Ոսկեփայլ գարնանը», Երեխաների երգարան, 57։

Բարելավել մեր ուսուցումը

Թույլ տվեք երեխաներին գործի դնել իրենց ստեղծագործելու ունակությունը։ Երբ երեխաները ավետարանի սկզբունքի հետ կապված ինչ-որ բան են ստեղծում, դա օգնում է նրանց ավելի լավ հասկանալ այդ սկզբունքը։ Թույլ տվեք նրանց կառուցել, նկարել, ներկել, գրել և ստեղծագործել։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով,25

Նկար
Մերին և Ջոնը նայում են խաչված Հիսուսին

«Ահա մեր Աստուածը, որին մենք յուսացել ենք, եւ նա մեզ փրկեց» (Եսայիա 25․9)։ Ջեյմս Տիսսո (ֆրանս․, 1836-1902)։ Woman, Behold Thy Son [Ով, կին, ահա քո որդին] (Stabat Mater), 1886-1894։ Անթափանց ջրաներկ/գրաֆիտ, հյուսած թղթի վրա․ Պատկեր՝ 29,7x15,2 սմ։ Բրուքլինի թանգարան, գնված է հանրային բաժանորդագրությամբ, 00.159.300

Տպել