Հին Կտակարան 2022
Սեպտեմբերի 5-11-ը Եսայիա 1-12. «Աստված է իմ փրկությունը»


Սեպտեմբերի 5-11-ը Եսայիա 1-12. «Աստված է իմ փրկությունը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Սեպտեմբերի 5-11-ը Եսայիա 1-12, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
հնագույն մարգարեն գրելիս

Մարգարե Եսայիան կանխատեսում է Քրիստոսի ծնունդը, Հարի Անդերսոն

Սեպտեմբերի 5-11-ը

Եսայիա 1-12

«Աստված է իմ փրկությունը»

Ուսումնասիրելիս փնտրեք հոգևոր առաջնորդություն։ Եսայիայի խոսքերը լավ ենք հասկանում այն ժամանակ, երբ «լցված ենք մարգարեության ոգով» (2 Նեփի 25․4

Գրի առեք ձեր տպավորությունները

Նույնիսկ եթե Եսայիայի գիրքն առաջին անգամ եք կարդում, գուցե ծանոթ հատվածներ գտնեք: Դա այն պատճառով է, որ Հին Կտակարանի բոլոր մարգարեներից Եսայիան ամենաշատն է մեջբերվում այլ սուրբ գրքերում, այդ թվում՝ անձամբ Փրկիչի կողմից: Եսայիայի խոսքերը հաճախ են հնչում օրհներգերում և այլ սուրբ երաժշտության մեջ: Ինչո՞ւ են հաճախ մեջբերում Եսայիայի խոսքերը։

Վստահաբար, պատճառներից մեկն այն է, որ Եսայիան շնորհ ուներ Աստծո խոսքն արտահայտելու շատ վառ, հիշարժան կերպով: Բայց դա ամենը չէր: Եսայիան սերունդներ շարունակ ոգեշնչել է մարգարեներին, քանի որ ճշմարտությունները, որոնք նա ուսուցանում էր, հատում էին տվյալ սերնդի ժամանակային սահմանները՝ այսինքն՝ իսրայելացիների, որոնք ապրում էին մ.թ.ա. 740-701 թվականներին: Նրա դերն էր՝ բացել մեր աչքերը և ցույց տալ Աստծո փրկագնման մեծ գործը, որը շատ ավելի մեծ է, քան մեկ ազգը կամ մեկ ժամանակաշրջանը: Եսայիայից Նեփին իմացավ, որ ինքը և իր ժողովուրդը, չնայած բաժանված էին մնացած Իսրայելից, այնուամենայնիվ, Աստծո ուխտյալ ժողովրդի մի մասն էին: Եսայիայի գրքում Նոր Կտակարանի գրողները գտան Մեսիայի մասին մարգարեություններ, որոնք կատարվում էին հենց նրանց աչքի առաջ: Եվ Եսայիայի գրքի շնորհիվ Ջոզեֆ Սմիթը ոգեշնչվեց Իսրայելի հավաքման և Սիոնի կառուցման վերջին օրերի աշխատանքով: Դուք ի՞նչ եք գտնում Եսայիայի գիրքը կարդալիս։

Եսայիայի և նրա գրածների մասին ավելին իմանալու համար, տես «Եսայիա» բառը Սուրբ գրքերի ուղեցույցում։ Եսայիայի ապրած ժամանակի մասին տեղեկանալու համար տես Դ Թագավորաց 15–20 և Բ Մնացորդաց 26–32 գլուխները։

Նկար
Learn More image
Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Եսայիա 1-12

Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ Եսայիայի ուսմունքները։

Եսայիայի գրածների մասին Փրկիչն ասել է․ «Ջանասիրաբար խորաքննեք այս բաները. քանզի մեծ են Եսայիայի խոսքերը» (տես 3 Նեփի 23․1-3)։ Թեպետ, շատերը Եսայիայի խոսքերը դժվար են հասկանում։ Ահա որոշ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ավելի մեծ իմաստ գտնել Եսայիայի խոսքերում.

  • Խորհեք Եսայիայի օգտագործած խորհրդանիշների և փոխաբերությունների մասին: Օրինակ՝ խորհեք այն մասին, թե Եսայիան ինչ էր ցանկանում հաղորդել, երբ գրում էր խաղողի այգու (տես Եսայիա 5․1-7), Սիլօվայի ջրերի (տես Եսայիա 8․5-10) և դրոշակի մասին (տես Եսայիա 5․26), ինչպես նաև (տես Եսայիա 11․10,12

  • Յուրաքանչյուր գլուխը կարդալիս ինքներդ ձեզ հարցրեք․ «Ի՞նչ եմ ես սովորում Հիսուս Քրիստոսի մասին» (տես 1 Նեփի 19․23

  • Փնտրեք թեմաներ, որոնք մեզ համար արդիական են, օրինակ՝ Հիսուս Քրիստոսի կյանքն ու առաքելությունը, Իսրայելի ցրումը և հավաքումը, վերջին օրերը և Հազարամյակը: Դուք կարող եք նաև կազմել հղումների ցուցակ Եսայիայի գրքից, որոնք ուսուցանում են այս թեմաների վերաբերյալ:

  • Առկայության դեպքում օգտագործեք ուսումնական օժանդակ նյութեր, ինչպիսիք են՝ բառարանը, Աստվածաշնչի ծանոթագրությունները, գլխի նախաբանները և Սուրբ գրքերի ուղեցույցը։

Տես նաև 2 Նեփի 25․1-8։

Եսայիա 1, 3, 5

«Հեռացրէք ձեր գործերի չարութիւնը»

Եսայիան անընդհատ զգուշացնում էր Հուդայի Թագավորությանը նրանց հոգևոր վիճակի մասին: Կարդալով Եսայիա 1, 3 և 5 գլուխները, ինչպե՞ս կնկարագրեք մարդկանց հոգևոր վիճակը։ Ի՞նչ նախազգուշացումներ եք գտնում, որոնք կիրառելի են մեր օրերի համար:

Բացի նախազգուշացումներից, դուք կարող եք նաև նշել մեղսավոր Իսրայելին վերաբերող հույսի ուղերձները (տես, օրինակ, Եսայիա 1․16-20, 25-27, 3․10)։ Ի՞նչ ենք սովորում Տիրոջ մասին այս ուղերձներից:

Եսայիա 2, 4, 11-12

Վերջին օրերին Աստված մեծ գործ կկատարի

Եսայիայի գրվածքներից շատերը մարգարեություններ են, որոնք հատուկ նշանակություն ունեն մեր օրերի համար: Եսայիայի 2, 4 և 11-12 գլուխներում զետեղված վերջին օրերի ո՞ր բնութագրերն են հատկապես ոգեշնչող ձեզ համար։(Վարդապետություն և Ուխտեր 113․1-6 հատվածներում օգտակար գաղափարներ կան Եսայիա 11-ի վերաբերյալ։ Ի՞նչ ենք սովորում Իսրայելի հավաքման և Սիոնի փրկագնման մասին։ Ի՞նչ եք ոգեշնչվում անել այս գլուխները կարդալիս։

Տես նաև Եսայիա 5․26, 10․20:

Եսայիա 6

Մարգարեները կանչված են Աստծուց

Գլուխ 6-ում Եսայիան պատմել է մարգարե լինելու իր կոչման մասին: Այս գլուխն ընթերցելիս ի՞նչն է տպավորում ձեզ Եսայիայի փորձառություններից: Այս գլուխը կարդալիս ի՞նչ մտքեր եք ունենում Տիրոջ, Նրա մարգարեների և այն գործի վերաբերյալ, որը նրանք կանչված են կատարելու:

Նկար
երեխային գրկած կինը

«Որովհետև մեզ համար մի մանուկ ծնուեցավ, մեզ մի որդի տրուեցավ» (Եսայիա 9․6

Եսայիա 7-9

Եսայիան մարգարեացել է Հիսուս Քրիստոսի մասին

Եսայիայի ծառայության վաղ շրջանում Իսրայելի Թագավորությունը (որը կոչվում էր նաև Եփրեմ) դաշինք կնքեց Սիրիայի հետ՝ Ասորեստանից պաշտպանվելու համար: Իսրայելն ու Սիրիան ցանկանում էին ստիպել Հուդայի թագավոր Աքազին միանալ իրենց դաշինքին: Բայց Եսայիան մարգարեացավ, որ դաշինքը ձախողվելու է, և Աքազին խորհուրդ տվեց վստահել Տիրոջը (տես Եսայիա 7-9, հատկապես Եսայիա 7․7-9, 8․12-13

Երբ Աքազին խորհուրդներ էր տալիս, Եսայիան մի քանի հայտնի մարգարեություններ հայտնեց, օրինակ՝ Եսայիա 7․14, 8․13-14, 9․2, 6-7 հատվածներում զետեղված մարգարեությունները։ Չնայած լիովին պարզ չէ, թե ինչ էին նշանակում այս մարգարեությունները Աքազի ժամանակներում, սակայն դրանք հստակ վերաբերում են Հիսուս Քրիստոսին (տես նաև Մատթեոս 1․21-23, 4․16, 21․44, Ղուկաս 1․31-33)։ Ի՞նչ եք սովորում այս հատվածներից Փրկիչի մասին:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Եսայիա 1․16-18։Որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին հասկանալ այս հատվածները, կարող եք կարդալ «Մեզանից ոմանք զգում են, որ մենք երբեք բավականաչափ լավը չենք կարող լինել» բաժինը՝ Շերոն Յուբենկի «Քրիստոս. Լույսը, որ շողում է խավարում» ուղերձից (Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 75)։ Կամ կարող եք ցույց տալ, թե ինչպես կարելի է մաքրել բծերը հագուստի վրայից: Ինչո՞վ է այս հատվածների Տիրոջ ուղերձը տարբերվում նրանից, ինչին սատանան է ուզում, որ մենք հավատանք:

Եսայիա 2.1-5։Ընտանիքի անդամները կարող են ընտրել այս հատվածներից մեկը և նկարել այն, ինչ նկարագրվում է այդտեղ: Ի՞նչ է ուսուցանում մեզ տաճարը Տիրոջ ճանապարհների մասին: Ինչպե՞ս ենք մենք օրհնվում, քայլելով «Տիրոջ լուսովը»։ (Եսայիա 2․5

(Եսայիա 4.5-6Ի՞նչ է Տերը խոստանում մեզ այս հատվածներում։ Ի՞նչ կարող են նշանակել այս խոստումները: Ինչպե՞ս է Նա կատարում դրանք: (Տես նաև Ելից 13․21-22

Եսայիա 7․14, 9․1-7։Եկեղեցու ամսագրերից վերցված նկարներով կարող եք պատրաստել պաստառ, որի վրա պատկերված կլինեն այն բաները, որոնք սովորում ենք Հիսուս Քրիստոսի մասին այս հատվածներից:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ. «Բարձր լեռան վրա», Հիմներ, 30։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Տիրոջից օգնություն խնդրեք: Սուրբ գրությունները հասկանալու համար մենք անձնական հայտնության կարիք ունենք: Տերը խոստացել է.«Խնդրեք եւ կտրուի ձեզ. որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ» (Մատթեոս 7.7):

Նկար
Այդահո Ֆոլսի տաճարը փոթորիկի ժամանակ

Եսայիան ուսուցանել է, որ խորանը կդառնա «ապաստանարան ու ծածկոց՝ մրրիկի եւ անձրեւի դէմ» (Եսայիա 4․6)։Այդահո Ֆոլսի տաճարը (Այդահո)

Տպել