Հին Կտակարան 2022
Օգոստոսի 29 - սեպտեմբերի 4 Առակաց 1-4, 15-16, 22, 31, Ժողովող 1-3, 11-12․ «Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է»


Օգոստոսի 29 - սեպտեմբերի 4 Առակաց 1-4, 15-16, 22, 31, Ժողովող 1-3, 11-12․ «Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Օգոստոսի 29 - սեպտեմբերի 4 Առակաց 1-4, 15-16, 22, 31, Ժողովող 1-3, 11-12, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող տղամարդը

Օգոստոսի 29 - սեպտեմբերի 4

Առակաց 1-4, 15-16, 22, 31, Ժողովող 1-3, 11-12

«Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է»

Մտածեք, թե Առակաց և Ժողովող գրքերի ուսումնասիրությունն ինչպես կնպաստի, «որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին» (Առակաց 2․2

Գրի առեք ձեր տպավորությունները

Առակաց գրքի առաջին գլխում մենք հանդիպում ենք այս բառերին. «Լսիր, որդեակս, քո հօր խրատը, եւ մի մերժիր քո մօր հրահանգը» (Առակաց 1․8)։ Առակները կարող են դիտվել որպես սիրող ծնողի իմաստուն ասույթների հավաքածու, որի հիմնական ուղերձն այն է, որ խաղաղության և բարգավաճման օրհնությունները ստանում են նրանք, ովքեր իմաստություն են փնտրում, մասնավորապես Աստծո առաջարկած իմաստությունը։ Բայց Առակաց գրքին հաջորդում է Ժողովողի գիրքը, որը կարծես ասում է. «Դա այնքան էլ հեշտ բան չէ»: Ժողովող գրքի քարոզիչն ասում է, որ նա «[իր] սիրտը տվեց իմաստութիւն հասկանալու», բայց, թերևս, գտավ «շատ տրտմություն» և շատ «վիշտ» (Ժողովող 1․17-18)։ Տարբեր ձևերով գիրքը հարցնում է. «Կարո՞ղ է իրական իմաստ լինել մի աշխարհում, որտեղ ամեն ինչ կարծես թե ունայն է, ժամանակավոր և անորոշ»:

Չնայած երկու գրքերը կյանքին տարբեր տեսանկյուններից են նայում, դրանք ուսուցանում են նույնանման ճշմարտություններ: Ժողովողը հայտարարում է․ «Բոլոր խոսքի վախճանը լսենք. Աստվուածանից վախեցիր և նրա պատվիրանքները պահիր. որովհետև սա է ամեն բան մարդիս համար» (Ժողովող 12․13)։ Սա նույն սկզբունքն է, որը հանդիպում է Առակացում. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ … Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից» (Առակաց 3․5,7)։ Անկախ այն բանից, թե ինչ է պատահում կյանքում, նույնիսկ, երբ գերակշռում է շփոթմունքն ու պատահականությունը, ավելի լավ է, որ վստահենք Տեր Հիսուս Քրիստոսին:

Այս գրքերի մասին տեղեկատվության համար տե՛ս «Առակաց» և «Ժողովող»՝ Սուրբ գրքերի ուղեցույցում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Առակաց 1-4, 15-16

«Որ ականջ դնես իմաստութեանը»

Առակաց գիրքը լի է իմաստության մասին գաղափարներով։ 1-4 և 15-16 գլուխները կարդալիս նշեք «իմաստություն» բառը և նմանատիպ այլ բառեր, ինչպես օրինակ «գիտելիք», «հանճար»։ Այս գլուխներն ինչպե՞ս են ազդում իմաստության մասին ձեր մտքերի վրա։ Հիմնվելով նրա վրա, ինչ գտաք՝ ինչպե՞ս կնկարագրեք «Տիրոջ տված» իմաստությունը։ (Առակաց 2․6)։ Խորհեք, թե ինչպես եք փնտրում Տիրոջ օգնությունը «իմաստուն սիրտ» ունենալու համար (Առակաց 16․21)։ Ի՞նչ օրհնություններ են գալիս Աստծո իմաստությունից:

Տես նաև Առակաց 8-9, Մատթեոս 7․24-27, 25․1-13։

Առակաց 1․7, 2․5, 16․6, 31․30, Ժողովող 12․13

Ի՞նչ է «Տիրոջ վախը»։

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը բացատրել է․ «Ի տարբերություն երկրային վախի, որն առաջացնում է տագնապ և անհանգստություն, վախը աստծուց խաղաղության, երաշխիքի և վստահության աղբյուր է: … Արդար վախը, որ ես փորձում եմ նկարագրել, ընդգրկում է ակնածանքի, հարգանքի և պատկառանքի խորը զգացմունք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, հնազանդություն Նրա պատվիրաններին, և Նրա կողմից եկող Վերջին Դատաստանի և արդարության ակնկալիքը: … Աստծուց վախը Նրան սիրելն ու վստահելն է» («Հետևաբար նրանք զսպեցին իրենց վախը», Լիահոնա, մայիս 2015, 48-49)։

Տես նաև Առակաց 8․13:

Առակաց 4

«Շիտակ արա քո ոտների շավիղը»

Առակաց 4 գլխում իմաստությունն ու արդարությունը նկարագրվում են որպես «շավիղ» կամ «ճանապարհ» (տես նաև Առակաց 3․5-6)։ Այս գլուխը կարդալիս կարող եք հատվածներ գտնել, որոնք կօգնեն ձեզ խորհել «քո ոտքերի շավիղների» մասին (հատված 26) և ինչպես են ձեր քայլերը մոտեցնում ձեզ Տիրոջը: Օրինակ, 11-12 և 18-19 հատվածներն ի՞նչ են ձեզ ուսուցանում ճիշտ ուղիով քայլելու օրհնությունների մասին: Ի՞նչ նշանակություն ունեն ձեզ համար 26 և 27 հատվածները։

Տես նաև 2 Նեփի 31․18-21։

Առակաց 15․1-2, 4, 18, 28, 16․24-32

«Մեղմ պատասխանը կհանգստացնէ բարկութիւնը»։

15 և 16 գլուխների որոշ առակներ կարող են ոգեշնչել ձեզ բարելավել ձեր շփումը մարդկանց հետ, հատկապես՝ մտերիմների։ Օրինակ՝ հիշեք այնպիսի պահեր, երբ «վիրավորիչ խոսքի» փոխարեն կարող էիք արձագանքել «մեղմ պատասխանով» (Առակաց 15․1)։ Ինչպե՞ս կարող է Առակաց 16․24-32-ի խորհուրդն օգնել ձեզ, որ մտածեք այն խոսքերի մասին, որոնք օգտագործում եք:

Ուշադրություն դարձրեք երեց Վ. Քրեյգ Ցվիքի այս մտքին. «Մեղմ պատասխանը մտածված արձագանք է, ճիշտ բառերը խոնարհ սրտից են: Դա չի նշանակում, որ մենք երբեք չենք կարող խոսել շիտակ կամ, որ մենք փոխզիջում ենք անում վարդապետական ճշմարտություններում: Խոսքերը, որոնք կարող են ուժեղ լինել տեղեկության մեջ, կարող են փափուկ լինել ոգով» («Դուք ի՞նչ եք կարծում» Լիահոնա, մայիս 2014, 42)։

Նկար
ճայերին կերակրող կինը

Առաքինի կին ո՞վ կարող է գտնել:II, ըստ Լուիս Փարքերի

Առակաց 31.10-31

«Այն կինը որ վախենում է Տէրիցը՝ նա կգովուի»

Առակաց 31․10-31 հատվածներում նկարագրվում է «առաքինի կինը», կին՝ ով ունի հոգևոր մեծ ուժ, ունակություն և ազդեցություն։ Փորձեք ձեր բառերով ամփոփել, թե այս հատվածներից յուրաքանչյուրն ինչ է ասում այդպիսի կնոջ մասին: Նրա ո՞ր հատկանիշները դուք կարող եք ընդօրինակել:

Ժողովող 1-3, 12

Մահկանացու կյանքը ժամանակավոր է

Ինչո՞ւ է կարևոր ձեզ համար հիշել, որ ինչպես հավաստիացնում են Ժողովող 1-2 գլուխները, այս աշխարհում շատ բաներ «ունայն» են (կամ ժամանակավոր և ոչ կարևոր)։ Ի՞նչ եք գտնում 12-րդ գլխում, որը կյանքին հավերժական արժեք է տալիս։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Առակաց։Գուցե ձեր ընտանիքի անդամները հաճույքով կազմեն ձեր սեփական «Առակաց գիրքը», ընդգրկելով սուրբ գրությունների և վերջին օրերի մարգարեների իմաստուն խորհուրդները:

Առակաց 1․7, 2․5, 16․6, Ժողովող 12․13-14։Որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին հասկանալ Առակաց 1․7, 2․5, 16․6, Ժողովող 12․13 հատվածները, կարող եք փոխարինել վախ բառը նմանօրինակ բառերով՝ ակնածանք, սեր կամ հնազանդություն (տես նաև Եբրայեցիս 12․28)։ Ի՞նչ ազդեցություն է դա ունենում այս հատվածների վերաբերյալ մեր մտքերի վրա։ Մենք ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ վախենում ենք Տիրոջից:

Առակաց 3.5-7։Որպեսզի ընտանիքի անդամների համար պատկերավոր լինի, թե այս հատվածներն ինչ են ուսուցանում, կարող եք հրավիրել նրանց հենվել մի կայուն ու ամուր ինչ-որ բանի վրա, օրինակ՝ պատի: Այնուհետև նրանք կարող են փորձել հենվել մի բանի վրա, ինչը կայուն չէ, օրինակ՝ ավելի վրա: Մենք ինչո՞ւ պետք է չվստահենք «[մեր] հասկացողութեանը»։ Մենք ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ վստահում ենք Հիսուս Քրիստոսին մեր ամբողջ սրտով։

Առակաց 15․1-2,18, 16․24, 32։Մեր խոսքերն ինչպե՞ս են ազդում մեր տան մթնոլորտի վրա։ Միգուցե ընտանիքի անդամները պարապեն՝ ինչպես «մեղմ պատասխան» տալ «վիրավորիչ խոսքերին» և փորձեն սովորածն օգտագործել միմյանց հետ շփվելիս: «Բարին ինձնից պիտ գա» երգը (Երեխաների երգարան, 83) կօգնի ամրապնդել այս սկզբունքը։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում։

Առաջարկվող երգ. «Ուր սեր է», Երեխաների երգարան, 76:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Սուրբ գրությունների բառերը բոլորին են վերաբերում։ Սուրբ գրությունների որոշ հատվածներ վերաբերում են միայն տղամարդկանց կամ միայն կանանց (օրինակ՝ Առակաց 3․13, 31․10)։ Սակայն, շատ դեպքերում հատվածների սկզբունքները վերաբերում են բոլորին։

Նկար
Հիսուսն անտառում առաջնորդում է երկու ոչխարների

«Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3.6): Նա ինձ առաջնորդում է, Յոնսուն Կիմ, havenlight.com

Տպել