Հին Կտակարան 2022
Օգոստոսի 22-28-ը Սաղմոսներ 102–103, 110, 116–119, 127–128, 135–139, 146–150․ «Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը»


Օգոստոսի 22-28-ը Սաղմոսներ 102–103, 110, 116–119, 127–128, 135–139, 146–150․ «Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Օգոստոսի 22-28-ը Սաղմոսներ 102–103, 110, 116–119, 127–128, 135–139, 146–150, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Քրիստոսը կարմիր պատմուճանով՝ շրջապատված ծնկաչոք մարդկանցով

Ամեն ծունկ պիտի խոնարհվի, Քրք Ռիչարդս

Օգոստոսի 22-28-ը

Սաղմոսներ 102–103, 110, 116–119, 127–128, 135–139, 146–150

«Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը»

Սաղմոս 119․105-ը ուսուցանում է, որ Աստծո խոսքը «լույս է [ձեր] ճանապարհի համար»: Սաղմոսներիի գիրքը կարդալիս գրեք այն արտահայտությունները և գաղափարները, որոնք ոգեշնչում են ձեզ և օգնում են լուսավորել Երկնային Հոր մոտ վերադարձի ձեր ճանապարհը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Սաղմոսների գրքի հրեական ավանդական անունը եբրայերենից նշանակում է «փառավորել»: Tehillim, բառը նույնպես առնչվում է «ալելուլիա» բացականչությանը (նշանակում է «փառաբանեք Եհովային» կամ «փառաբանեք Տիրոջը»): Եթե Սաղմոսների հիմնական ասելիքն ամփոփելու համար ստիպված լինեիք ընտրել մեկ բառ, «փառաբանությունը» լավ ընտրություն կլիներ: Սաղմոսներից մի քանիսը պարունակում են «փառաբանեք Տիրոջը» անմիջական հրավեր (հատկապես տես Սաղմոս 146–50), և բոլորը կարող են երկրպագության և փառաբանության զգացում ներշնչել: Սաղմոսների գիրքը մեզ հրավիրում է խորհել Տիրոջ զորության, Նրա ողորմածության և Նրա կատարած մեծ բաների մասին: Մենք երբեք չենք կարող փոխհատուցել Նրան այս ամենի համար, բայց կարող ենք փառաբանել Նրան դրա համար: Այդ փառաբանությունը տարբեր մարդկանց համար կարող է տարբեր ձևեր ունենալ. այն կարող է ներառել երգ, աղոթք կամ վկայություն: Դա հաճախ հանգեցնում է Տիրոջ և Նրա ուսմունքներին հետևելու հանդեպ ավելի խոր նվիրվածության: Ինչ էլ որ ձեր կյանքում նշանակի «փառաբանեք Տիրոջը» արտահայտությունը, սաղմոսներն ընթերցելիս և խորհելիս կարող եք ավելի շատ ոգեշնչում ստանալ դա անելու համար:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Սաղմոսներ 102–3116

Տերը կարող է սփոփել ինձ իմ տառապանքի ժամին

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Սաղմոս 102․1–11-ը նկարագրում անհանգստության և մեկուսացման զգացողությունները, որոնք հաճախ լինում են չարչարանքների ժամանակ: Գուցե նման զգացումներ ունեցել եք, և այս նկարագրությունները կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ ձեր փորձառությունը: Կամ այս հատվածները կօգնեն ձեզ հասկանալ այլ տառապող մարդկանց զգացմունքները:

Երբ կարդաք Սաղմոսներ 102․12–28, 103116-ը, փնտրեք արտահայտություններ, որոնք ձեզ վստահություն են ներշնչում, որ ձեր փորձություններում կարող եք «կանչել Տիրոջ անունը» (Սաղմոս 116․13)։ Դուք կարող եք նշել, անգիր սովորել կամ ուրիշների հետ կիսվել այն արտահայտություններով, որոնք ձեզ հույս են տալիս Նրա հանդեպ:

Տես նաև Եսայիա 25․8, Բ Կորնթացիս 1․3–7, Եբրայեցիս 2․17–18, Ալմա 7․11–13, Էվան Ա․ Շմուց, «Աստված կսրբի ամեն արտասուքը», Լիահոնա, նոյեմբեր 2016, 116–18։

Նկար
Հիսուսը բուժում է

Բժշկում, Ջ. Քրք Ռիչարդս

Սաղմոսներ 110118

Սաղմոսների գիրքը կարող է ինձ ուղղորդել դեպի Փրկիչը

Սաղմոսների գիրքը պարունակում է հատվածներ, որոնք մատնանշում են Հիսուս Քրիստոսի կյանքն ու ծառայությունը: Ահա մի քանի օրինակներ․

Ի՞նչ ճշմարտություններ են այս հատվածներն ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին: Այդ ճշմարտության մասին գիտելիքն ինչպե՞ս է օրհնում ձեզ։

Այս շաբաթ Սաղմոսների գիրքը կարդալիս շարունակեք նշել այլ հատվածներ, որոնք ուսուցանում են ձեզ Փրկիչի մասին: Կարող եք նաև կարդալ կամ լսել ձեր սիրած օրհներգերից մի քանիսը, որոնք օգնում են ձեզ մտածել Նրա մասին:

Սաղմոս 119

Աստծո խոսքն ինձ կպահի Նրա ուղու վրա

Այս սաղմոսը պարունակում է բազմաթիվ արտահայտություններ, որոնք մեր կյանքը համեմատում են Երկնային Հոր մոտ վերադարձի հետ: Կարդալիս փնտրեք այնպիսի բառեր, ինչպիսիք են քայլել, շավիղ, ճանապարհ, ոտքեր և թափառել։ Խորհեք ձեր սեփական կյանքի անցած ճանապարհի մասին. ուր եք եղել, որտեղ եք հիմա և ինչ ուղղությամբ եք գնում: Ի՞նչ եք սովորում այս սաղմոսից տուն դառնալու ձեր ճամփորդության մասին: Համաձայն այս սաղմոսի՝ ի՞նչ է տվել Աստված, որ օգնի ձեզ մնալ ճիշտ ուղու վրա:

Միգուցե ձեզ համար հետաքրքիր կլինի իմանալ, որ եբրայերեն բնօրինակում Սաղմոս 119 գլխի առաջին ութ հատվածները սկսվում էին եբրայերեն այբուբենի առաջին տառով։ Հաջորդ ութ հատվածները սկսվում են հաջորդ տառից և այդպես շարունակ՝ մինչև այբուբենի վերջին տառը:

Տես նաև Եսայիա 42․16, 2 Նեփի 31․17–21, Ալմա 7․19–20։

Սաղմոսներ 134–36

Տերն ավելի հզոր է, քան ցանկացած կուռք

Ուշադրություն դարձրեք Սաղմոս 135․15–18 հատվածներում բերված պատճառներին, թե ինչու է հիմարություն ապավինել կեղծ աստվածներին: Ինչի՞ն կարող եք գայթակղվելով վստահել, որը նման է այս հատվածներում նկարագրված կուռքերին:

Դուք կարող եք կազմել այն զորեղ բաների ցուցակը, որոնք Տերը կարող է անել, ինչպես նկարագրված է Սաղմոս 134–36-ում։ Ի՞նչ զորեղ բաներ է Նա արել ձեզ համար:

Սաղմոսներ 146–50

«Օրհնեցե՜ք Տիրոջը»

Կարդալով փառաբանության այս վերջին սաղմոսները՝ մտածեք ինչու եք ստիպված փառաբանել Տիրոջը: Ինչո՞ւ է կարևոր փառաբանել Նրան։ Ի՞նչ եղանակներով կարող եք փառաբանել Նրան։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Սաղմոս 119․105Միգուցե ձեր ընտանիքը կարող է մի արահետ ստեղծել և մթության մեջ քայլել դրա երկայնքով ու լույսի օգնությամբ լուսավորել դիմացի ճանապարհը։ Քայլելիս կարող եք այսպիսի հարցեր տալ․ «Մեր կյանքում ի՞նչն է նման այս մթությանը» կամ «Ինչպե՞ս է Աստծո խոսքը լույսի նման»: Աստծո լույսի մասին մի երգ երգելով, օրինակ՝ «Ցույց տուր ինձ որ լույսով քայլեմ» (Հիմներ և մանկական երգեր, 66), կամրապնդեք Սաղմոս 119․105-ում ուսուցանված սկզբունքը։

Սաղմոս 127–28Ի՞նչ է նշանակում Տիրոջ համար օգնել մեզ «շինել [մեր] տունը» (Սաղմոս 127․1)։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ներգրավել Նրան՝ արդար տուն ստեղծելու մեր ջանքերում: Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին պատասխանել այս հարցին, կարող եք թերթիկի վրա տուն նկարել և կտրել այն մի քանի կտորների՝ գլուխկոտրուկի նման: Յուրաքանչյուր կտորի հետևում ընտանիքի անդամները կարող են գրել կամ նկարել տարբերակներ, թե Տերն ինչպես կարող է դառնալ ձեր տան մի մասը: Ապա կարող եք հավաքել գլուխկոտրուկը։ Ուրիշ ի՞նչ ենք մենք գտնում այս սաղմոսներում, որը մեզ ոգեշնչում է քայլել Տիրոջ ուղիներով:

Սաղմոս 139։1–4 հատվածները կարդալուց հետո ընտանիքի անդամները կարող են խոսել այն մասին, թե ինչպես են նրանք իմացել, որ Աստված անձամբ ճանաչում է իրենց (տես նաև 14–15, 23–24 հատվածները

Սաղմոսներ 146–50Կարող եք հրավիրել ձեր ընտանիքին բարձրաձայն կարդալ Սաղմոսներ 146–50, փորձելով փոխանցել հեղինակի զգացմունքները: Ինչպե՞ս կարող ենք փառաբանել Տիրոջը: Ընտանիքի անդամներին կարող է դուր գալ գրել փառաբանության իրենց սաղմոսները և դրանցով կիսվել միմյանց հետ:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկից:

Առաջարկվող երգ․ «Ցույց տուր ինձ, որ լույսով քայլեմ», Հիմներ և մանկական երգեր, 66։

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք ձայնագրություններ: Երբ ձեր ընտանիքին ուսուցանեք, ունկնդրեք սուրբ գրությունների լսողական տարբերակը, որոնք կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կամ Gospel Library հավելվածում: Սաղմոսներ ունկնդրելը կարող է հատկապես շատ ազդեցիկ լինել, քանի որ դրանք նախատեսված են բարձրաձայն արտասանելու համար։

Նկար
արահետ անտառում

«Առաջնորդիր ինձ քո պատուիրանքների շաւիղներումը. Որ նորանց հաւանեցիր» (Սաղմոս 119․35

Տպել