Հին Կտակարան 2022
Օգոստոսի 8-14-ը Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 40, 46․ «Տերն է իմ հովիվը»


Օգոստոսի 8-14-ը Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 40, 46․ «Տերն է իմ հովիվը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Օգոստոսի 8-14-ը Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 40, 46, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Հիսուսը քայլում է ոչխարների հետ

Տերն է իմ հովիվը, Յոնսուն Կիմ, havenlight.com

Օգոստոսի 8-14-ը

Սաղմոս 1–2, 8, 19–33, 4046

«Տերն է իմ հովիվը»

Մի սահմանափակվեք Սաղմոսները կամ համառոտ շարադրանքում առաջարկվող սկզբունքներն ընտրելիս: Թող Հոգին ձեզ առաջնորդի դեպի ճշմարտություններ, որոնք օգնում են ձեզ ավելի մոտ զգալ Տիրոջը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Մենք հստակ չգիտենք, թե ովքեր են գրել Սաղմոսները: Մի քանիսը վերագրվել են Դավիթ թագավորին, բայց նրանց մեծ մասի համար հեղինակները մնում են անանուն: Սակայն Սաղմոսների գիրքը կարդալուց հետո մեզ կարող է թվալ, թե գիտենք սաղմոսերգուների սրտերը, նույնիսկ եթե չգիտենք նրանց անունները: Բայց մենք իսկապես գիտենք, որ սաղմոսները իսրայելացիների շրջանում երկրպագության կարևոր մաս էին կազմում, և մենք գիտենք, որ Փրկիչը դրանք հաճախ էր մեջբերում: Սաղմոսների գրքում մենք պատուհան ենք բացում Աստծո հին ժողովրդի հոգու մեջ: Մենք տեսնում ենք, թե ինչպես էին նրանք վերաբերվում Աստծուն, ինչի մասին էին անհանգստանում և ինչպես էին խաղաղություն գտնում: Որպես աշխարհասփյուռ հավատացյալներ այսօր՝ մենք դեռ օգտագործում ենք այս բառերն Աստծո երկրպագության մեջ: Սաղմոսների գրքի հեղինակները, կարծես, տեսել են մեր հոգին և գտել են մի միջոց՝ արտահայտելու, թե ինչ ենք մենք զգում Աստծո հանդեպ, ինչից ենք անհանգստանում և ինչպես ենք խաղաղություն գտնում:

Սաղմոսների գրքի ակնարկի համար, տես «Սաղմոսներ» հոդվածը Սուրբ գրքերի ուղեցույցում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Սաղմոսներ 1, 23, 26–2846

Սաղմոսները սովորեցնում են մեզ վստահել Տիրոջը

Սաղմոսների գիրքը կարդալիս կարող եք նկատել, թե որքան հաճախ են գրողները վախ, վիշտ կամ անհանգստություն արտահայտում: Նման զգացմունքները նորմալ են, նույնիսկ հավատացյալ մարդկանց համար: Բայց այն, ինչ ոգեշնչող է դարձնում Սաղմոսների գիրքը, դրանց առաջարկած լուծումներն են, ներառյալ՝ լիակատար վստահությունը Տիրոջ հանդեպ: Քննարկեք այս ոգեշնչող ուղերձները, երբ կարդաք Սաղմոսներ 1, 23, 26–2846-ը։ Ուշադրություն դարձրեք հետևյալին և գրեք, թե ինչ եք հայտնաբերել.

  • Տիրոջը վստահելու հրավերներ.

  • Տիրոջը նկարագրող խոսքեր․

  • Խոսքեր, որոնք նկարագրում են Նրա շնորհած խաղաղությունը, ուժը և այլ օրհնությունները.

  • Նրան ապավինողներին նկարագրող խոսքեր․

Սաղմոսներ 222

Սաղմոսների գիրքը մեր միտքն ուղղորդում է դեպի Հիսուս Քրիստոսի կյանքն ու ծառայությունը

Սաղմոսներից մի քանիսը մատնանշում են Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքը: Նոր Կտակարանի ժամանակներում քրիստոնյաները նույնպես տեսան այդ կապերը. օրինակ՝ Սաղմոս 2-ում նրանք ճանաչեցին Հերովդես թագավորի և Պոնտացի Պիղատոսի առջև Հիսուսի փորձությունների հղումները (տես Գործք Առաքելոց 4․24–30)։ Կարող եք կարդալ Սաղմոս 222 և Մատթեոս 27․35–46, Ղուկաս 23․34–35 և Հովհաննես 19․23–24։ Փնտրեք կապեր այս սաղմոսների բառերի և Փրկիչի կյանքի միջև և շարունակեք փնտրել նմանատիպ կապեր, երբ ուսումնասիրեք Սաղմոսների գիրքը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:

Պատկերացրեք, որ Հիսուսի ժամանակներում դուք հրեա էիք, ով ծանոթ էր այդ սաղմոսներին և կապեր էր տեսնում Փրկիչի կյանքի հետ: Ինչպե՞ս կարող էր այս գիտելիքն օրհնություն լինել ձեզ համար:

Տես նաև Սաղմոսներ 31․5, 34․20, 41․9, Ղուկաս 24․44, Եբրայեցիս 2․9–12։

Սաղմոսներ 8, 1933

«Երկիրը լիքն է Տիրոջ ողորմութիւնովը»

Սաղմոսներ 8, 19, և 33 գլուխները կստիպեն ձեզ մտածել Տիրոջ հիանալի բազում արարչագործությունների մասին: Ուշադրություն դարձրեք ձեր մտքերին և զգացողություններին, երբ մտածեք այդ մասին։ Ինչպե՞ս են Տիրոջ արարչագործությունները ձեզ «պատմում Աստծո փառքը» (Սաղմոս 19․1

Սաղմոսներ 19․7–1129

Տիրոջ խոսքը զորեղ է՝ «ուրախացնում է սիրտը»

Սաղմոսների գրքում վկայություն, հրամաններ, պատվիրան, և դատաստանի նման բառերը կարող են վերաբերել Տիրոջ խոսքին։ Հիշեք սա, երբ կարդաք Սաղմոս 19․7–11-ը։ Ի՞նչ են այդ հատվածները ենթադրում Տիրոջ խոսքի մասին: Ի՞նչ է Սաղմոս 29-ը ուսուցանում Նրա ձայնի մասին։ Ըստ ձեր փորձառության, ինչպե՞ս է Տիրոջ խոսքը կամ ձայնը համապատասխանել այս նկարագրություններին:

Նկար
Կոնսեպսիոն Չիլի տաճար

Մենք պետք է հոգևորապես մաքուր և անարատ լինենք՝ Տիրոջ ներկայությունը մտնելու համար:

Սաղմոս 24, 26–27

Տիրոջ ներկայությունը մտնելու համար մաքրություն է պահանջվում

Քանի որ Երուսաղեմի տաճարը կառուցվել է բլրի վրա, «Տիրոջ սարը» արտահայտությունը (Սաղմոս 24․3) կարող է վերաբերել տաճարին կամ Աստծո ներկայությանը: Ինչպե՞ս է դա օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Սաղմոս 24-ը։ Ի՞նչ է ձեզ համար նշանակում ունենալ «սուրբ ձեռքեր և անարատ սիրտ»:(Սաղմոս 24․4

Սաղմոսներ 26 և 27 գլուխներն ի՞նչ են ձեզ ուսուցանում Տիրոջ տան մասին։

Տես նաև Սաղմոս 15, Դեյվիդ Ա. Բեդնար, «Մաքուր ձեռքեր և անարատ սիրտ», Լիահոնա, նոյեմբեր 2007, 80–83:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Սաղմոս 22։Մինչ ընտանիքի մի անդամ կարդում է այս սաղմոսը, մյուսները կարող են նմանություններ փնտրել Մատթեոս 27․35–46-ում։ Այդ ժամանակ նրանք կարող են կիսվել Հիսուս Քրիստոսի և ձեզ համար նրա կատարած զոհաբերության մասին ունեցած զգացումներով։

Սաղմոս 23։Սաղմոս 23 ոգեշնչում է եղել մի շարք օրհներգերի համար, ինչպիսիք են՝ The Lord Is My Shepherd և The Lord My Pasture Will Prepare (Hymns, nos. 108, 109)։ Գուցե ձեր ընտանիքը կցանկանար երգել այս հիմներից մեկը և սաղմոսում գտնել բառեր, որոնք գուցե եղել են այս երգի բառերի ոգեշնչման աղբյուրը: Կամ գուցե նրանք ցանկանան նկարել ինչ-որ բան, որը գտնում են սաղմոսում կամ օրհներգում, և թույլ տալ, որ ընտանիքի անդամները գուշակեն այն հատվածները կամ երգի բառերը, որոնք զուգորդվում են նկարների հետ: Տերն ինչպե՞ս է հովիվ հանդիսանում մեզ համար:

Սաղմոս 24.3-5։Որպեսզի կարևորեք սուրբ ձեռքեր և անարատ սրտեր ունենալու անհրաժեշտությունը, կարդացեք Սաղմոս 24․3–5 հատվածները, երբ ընտանիքի անդամները լվանում են իրենց ձեռքերը։ Ձեռքերն ի՞նչ են խորհրդանշում սաղմոսում։ Ի՞նչ կարող է խորհրդանշել սիրտը։ Ի՞նչ կարող ենք անել մեր ձեռքերը հոգևորապես սրբելու և սրտերն անարատ դարձնելու համար:

Սաղմոս 30․5, 11։Սաղմոս 30․5 հատվածը պարունակում է այն խոստումը, որ «իրիկունը լաց է գալիս, իսկ առաւօտը ցնծութիւն»: Ինչպե՞ս է Տերը մեր տխրությունը ուրախության վերածել: Ընտանիքի որոշ անդամներ գուցե հաճույքով դերակատարեն այն, ինչ նկարագրում է 11-րդ հատվածը։

Սաղմոս 33Նկատեք, թե ամեն բառը քանի անգամ է օգտագործվում այս սաղմոսում։ Ի՞նչ ենք սովորում Տիրոջ մասին այս բառի կրկնակի օգտագործումից, հատկապես հատվածներ 13–15-ում։

Սաղմոս 46․10Կարող եք միասին անել մի բան, որը պահանջում է ընտանիքի անդամներից «դադարել (չշարժվել)»: Ինչպե՞ս կարող ենք անշարժ մնալով ճանաչել Աստծուն: Ի՞նչ հնարավորություններ ունենք մենք՝ անշարժ մնալու և Աստծուն ճանաչելու համար:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկից:

Առաջարկվող երգ․ “The Lord Is My Shepherd,” Hymns, no. 108։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Եղեք ստեղծագործող։ Սաղմոսների գրքի նման սուրբ գրությունները հաճախ մարդկանց ոգեշնչում են ստեղծագործական ձևերով գովաբանել Տիրոջը: Եթե զգում եք, որ ցանկանում եք արտահայտել ձեր նվիրվածությունը՝ երաժշտության, պոեզիայի, տեսողական արվեստի կամ այլ ձևով, գործեք այդ զգացմունքների համաձայն: Կարող եք կիսվել ձեր ստեղծագործությունով, որպեսզի օգնեք ուրիշներին հավատ կերտել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Նկար
Հիսուսը՝ գառը ուսերին տանելիս

Բարի Հովիվը, Կեն Սպենսեր

Տպել