Հին Կտակարան 2022
Օգոստոսի 15-21-ը Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86․ «Պատմեմ ձեզ ինչ որ արավ նա իմ անձի համար»


Օգոստոսի 15-21-ը Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86․ «Պատմեմ ձեզ ինչ որ արավ նա իմ անձի համար», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Օգոստոսի 15-21-ը Սաղմոս 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Հիսուսը լապտերը ձեռքին

Փրկել կորածին, Մայքլ Թ․ Մալմ

Օգոստոսի 15-21-ը

Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86

«Պատմեմ ձեզ ինչ որ արավ նա իմ անձի համար»

Այս համառոտ շարադրանքը բացահայտում է այս սաղմոսներում արծարծված վարդապետական որոշ թեմաներ: Երբ ուսումնասիրում եք, որոշակի բառեր, պատկերներ կամ գաղափարներ կարող են առանձնանալ ձեզ համար: Ըստ ձեզ, Տերն ի՞նչ է փորձում ուսուցանել ձեզ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Սաղմոսների գրքի հեղինակներն իրենց բանաստեղծություններում արտահայտում էին խորապես անձնական զգացմունքները: Նրանք գրել են հուսալքվածության, վախի և զղջման զգացումների մասին: Ժամանակ առ ժամանակ նրանց թվում էր, թե նույնիսկ լքված են Աստծուց, և որոշ սաղմոսներ հիասթափության կամ հուսահատության երանգ ունեն: Եթե երբևէ նման զգացումներ եք ունեցել, Սաղմոսների գիրքը կարդալով, դուք կիմանաք, որ միակը չեք: Բայց դուք նաև կգտնեք սաղմոսներ, որոնք կքաջալերեն ձեզ նման զգացումներ ունենալիս, քանի որ սաղմոսերգուները նաև փառաբանում էին Տիրոջը Նրա բարության համար, զարմանում էին Նրա զորության վրա և ուրախանում էին նրա ողորմածությամբ: Նրանք գիտեին, որ աշխարհը ծանրաբեռնված է չարիքով և մեղքով, բայց Տերը «բարի է և ներող» (Սաղմոս 86․5)։ Նրանք հասկացան, որ Տիրոջ հանդեպ հավատ ունենալը չի նշանակում, որ մենք երբեք չենք պայքարի անհանգստության, մեղքի կամ վախի դեմ: Դա նշանակում է, որ գիտես, թե ում դիմել, երբ նման զգացումներ ունենաս:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Սաղմոսներ 49, 62․5–12

Փրկագնումը գալիս է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով

Սաղմոս 49-ը ուղերձ է պարունակում «հասարակ ու մեծ, հարուստ եւ աղքատ» մարդկանց համար (հատված 2)։ Ձեր կարծիքով, ո՞րն է այդ ուղերձը։ Ձեր կարծիքով, Սաղմոս 62․5–12 հատվածներն ի՞նչ են ավելացնում այդ ուղերձին։

Այս սաղմոսները կարող են ձեզ հուշել, որ խորհեք այն մասին, որ որոշ մարդիկ փրկության իրենց հույսը, Աստծուց բացի, դնում են մեկ ուրիշ բանի վրա (տես Սաղմոս 49․6–7)։ Ինչպե՞ս է ձեր կյանքը փոխվում ձեր վկայության շնորհիվ, որ «Տերը [ձեր] անձը կփրկի գերեզմանի ձեռքից» (հատված 15

Տես նաև Առակաց 28․6, Ալմա 34․8–17։

Սաղմոսներ 51, 85–86

Հիսուս Քրիստոսի ողորմածության շնորհիվ իմ մեղքերը կներվեն

Ողորմածության աղաչանքները Սաղմոս 51-ում վերագրվում են Դավիթ թագավորին, ով մեղավոր էր շնության և սպանության մեջ (տես Բ Թագավորաց 11)։ Նույնիսկ, երբ մեր մեղքերն այդքան լուրջ չեն, մենք կարող ենք դիմել այս սաղմոսում արտահայտված ողորմության անհրաժեշտությանը: Մենք կարող ենք նաև ինչ-որ բան սովորել այն մասին, թե ինչ է նշանակում ապաշխարել: Օրինակ՝ Սաղմոս 51-ում ո՞ր բառերն ու արտահայտություններն են ձեզ սովորեցնում այն վերաբերմունքի մասին, որն անհրաժեշտ է ապաշխարելու համար: Ի՞նչ եք դուք սովորում այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Փրկիչի Քավությունը ձեր կյանքում:

Կարող եք տալ նույն հարցերը, երբ կարդաք Սաղմոսներ 85–86-ը։ Կարող եք նաև փնտրել այն արտահայտությունները, որոնք նկարագրում են Տիրոջը: Ինչպե՞ս են այս արտահայտություններն ամրապնդում ձեր հավատն առ այն, որ Նա կների ձեզ (տես Սաղմոսներ 86․5, 13, 15

Տես նաև Ալմա 36, Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս 2019, 67–69, Քերոլ Մ. Սթեֆենս, «Բժշկող Տերը», Լիահոնա, նոյեմբեր 2016, 9–12։

Սաղմոսներ 51․13–15, 66․16–17, 71․15–24

Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունը կարող է օգնել ուրիշներին գալ Նրա մոտ

Խորհեք, թե ինչպես եք ձեռք բերել ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զորության մասին: Ապա, երբ ուսումնասիրեք Սաղմոսներ 51․13–15, 66․16–17, 71․15–24-ը, մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք ուրիշներին հրավիրել «գալ և տեսնել Աստծո գործերը» (Սաղմոս 66․5)։ Ի՞նչ է ձեզ համար նշանակում «ամեն օր կխոսի [Նրա] արդարության համար»(Սաղմոս 71․24)։ Ուրիշներին ինչպե՞ս կպատմեք, թե «ինչ արավ նա [ձեր] անձի համար»(Սաղմոս 66․16

Տես նաև Մոսիա 28.1-4, Ալմա 26։

Նկար
երկու պատանիներ զրուցում են

Մենք կարող ենք ուրիշների հետ կիսվել մեր վկայություններով այն մասին, թե ի՞նչ է Տերն արել մեզ համար:

Սաղմոսներ 63, 69, 77–78

Տերը կօգնի ինձ իմ անհետաձգելի կարիքի պահին

Մի քանի սաղմոսներ պատկերավոր նկարագրում են, թե ինչ է նշանակում հեռանալ Աստծուց և նրա օգնության կարիքը խիստ զգալ: Գուցե մտածեք նման նկարագրություններ փնտրել Սաղմոսներ 63․1, 8, 69․1–8, 18–21, 77․1–9։ Ձեր կարծիքով, Սաղմոսներ 63, 69, 77–78-ում ի՞նչը հանգստություն պարգևեց այս սաղմոսերգուներին։

Երբ վշտացած եք, ինչպե՞ս է դա ձեզ օգնում «հիշել Տիրոջ գործերը» և Նրա «հավիտենից հրաշքները»: (Սաղմոս 77․11)։ Այդ հրաշքներից մի քանիսը նկարագրված են Սաղմոս 78-ում։ Երբ կարդաք դրանց մասին, խորհեք, թե ինչն է օգնում ձեզ «[ձեր] հույսը Աստծո վրա դնել» (հատված 7)։ Ձեր ընտանեկան պատմությունից ի՞նչ փորձառություններ են ձեզ ոգեշնչում:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Սաղմոս 51․17Մտածեք, թե ինչպես կարող եք ձեր ընտանիքին սովորեցնել, թե ինչ է նշանակում կոտրված սիրտ ունենալ: Օրինակ ՝ ընտանիքի անդամները կարող էին հերթով կոտրել մի բան, որն ունի կոշտ կեղև, օրինակ՝ ձու կամ ընկույզ: Ինչպե՞ս են մեր սրտերը երբեմն նման այդ կեղևին: Ինչպե՞ս կարող ենք մեր սրտերը բացել Տիրոջ առջև: Սաղմոս 51-ի միասին ընթերցանությունը կարող է որոշ մտքեր առաջացնել:

Սաղմոս 61․2–3Ընտանիքի անդամներին կարող է դուր գալ նկարել այս հատվածների խորհրդանիշները և քննարկել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը նման բարձր «վեմին», «ապավեն [մեզ համար]» և «զորավոր աշտարակ»:

Սաղմոսներ 71․17, 78․5–7։Ի՞նչ է ուզում Տերը, որ դուք «սովորեցնեք [ձեր] որդկանցը»: (Սաղմոս 78․5) Միգուցե ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է կիսվել Տիրոջ «հրաշքների» օրինակով, ինչպիսիք են՝ սուրբ գրությունները, որևէ փորձառություն կամ անձնական վկայություն, որոնք օգնում են նրանց, որ «հույսը Աստծո վրա դնեն» (Սաղմոսներ 71․17, 78․7

Սաղմոս 72Սաղմոս 72-ում Դավիթը գրել է իր որդի Սողոմոնի մասին, բայց դրա մեծ մասը կարող է վերաբերել նաև Հիսուս Քրիստոսին: Երբ ձեր ընտանիքը կարդա այս սաղմոսը, նրանք կարող են պահել Փրկիչի նկարը, երբ գտնեն հատվածներ, որոնք հիշեցնում են նրանց Հիսուս Քրիստոսի մասին: Ինչպե՞ս կարող ենք օգնել իրականացնել ցանկությունը, որ «ամեն երկիր լցուի նորա փառքովը» (Սաղմոս 72.6, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 65.2

Սաղմոս 85․11Այս հատվածը կարող է քննարկում առաջացնել ավետարանի Վերականգնման իրադարձությունների վերաբերյալ. ինչպես է Մորմոնի Գիրքը մի ճշմարտություն, որը «[դուրս է եկել] երկրից» և ինչպես երկնային սուրհանդակները «վայր կնայեն երկնքից» (տես նաև Մովսես 7․62)։ Preparation of Joseph Smith: Tutored by Heaven (ChurchofJesusChrist.org) տեսանյութում պատկերված են այդ իրադարձություններից մի քանիսը:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «Ինձ հետ եղիր Դու միշտ», Հիմներ, հ. 98։

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք բազմազանություն։ «Փնտրեք եղանակներ, որոնցով կարող եք զանազանություն հաղորդել ավետարանն ուսուցանելու ձեր ջանքերին: Դա կհարստացնի և կգեղեցկացնի փորձառությունը։… Մտածեք, թե երաժշտություն, պատմություններ, նկարներ և արվեստի այլ գործեր օգտագործելն ինչպես կարող է հրավիրել Հոգուն» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 22

Նկար
մարդը ծնկի է եկել Քրիստոսի առջև

Մի՛ կասկածիր, Թովմա՛ս, Քրք Ռիչարդս

Տպել