Հին Կտակարան 2022
Օգոստոսի 1-7-ը Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42․ «Ես Նրան եմ հուսալու»


Օգոստոսի 1-7-ը Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42․ «Ես Նրան եմ հուսալու», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Օգոստոսի 1-7-ը Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
երեք մարդ խոսում են գետնին նստած մարդու հետ

Հոբի դատաստանը, Ջոզեֆ Բրիքի

Օգոստոսի 1-7-ը

Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–4042

«Ես Նրան եմ հուսալու»

Երբ կարդաք Հոբի մասին, Հոգին կառաջնորդի ձեզ, որ գտնեք կարևոր ճշմարտություններ: Գրեք, թե ինչ եք հայտնաբերել և խորհեք, թե ինչպես են այս ճշմարտությունները վերաբերում ձեզ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Բնական է մտածել, թե ինչո՞ւ են վատ բաները պատահում լավ մարդկանց հետ, կամ նույն համատեքստում, ինչու են լավ բաները պատահում վատ մարդկանց հետ: Ինչո՞ւ է արդար Աստված թույլ տալիս դա: Նմանատիպ հարցերն ուսումնասիրվում են այդ լավ մարդկանցից մեկի՝ Հոբի փորձառության միջոցով, ում հետ վատ բաներ են պատահում: Հոբի փորձությունների պատճառով նրա ընկերները կասկածում էին, թե, ի վերջո, նա իսկապե՞ս լավն է: Հոբը հաստատեց իր իսկ արդար լինելը և մտածեց, թե, ի վերջո, իսկապե՞ս Աստված արդարացի է: Բայց չնայած տառապանքին և կասկածներին՝ Հոբը պահպանեց իր շիտակությունն ու հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Հոբի գրքում հավատը կասկածի տակ է դրվում և փորձվում, բայց դրանից երբեք ամբողջովին չեն հրաժարվում: Դա չի նշանակում, որ բոլոր հարցերին տրվում է պատասխան: Բայց Հոբի գիրքը սովորեցնում է, որ հարցերն ու հավատը կարող են միասին գոյատևել, մինչև դրանց պատասխանները ստանալը, և անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում այդ ընթացքում, մենք կարող ենք ասել մեր Տիրոջ մասին․ «Ես Նրան եմ հուսալու» (Հոբ 13․15

Հոբի գրքի մասին ակնարկի համար, տես «Հոբ»՝ Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org

Նկար
Learn More image
Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հոբ 1–3, 12–13

Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ վստահությունը կարող է օգնել ինձ հավատարիմ մնալ բոլոր հանգամանքներում

Հոբի առաջին գլուխները նպատակ ունեն շեշտել սատանայի դերը՝ որպես մեր հակառակորդի կամ մեղադրողի, այլ ոչ թե նկարագրել, թե ինչպես են իրականում փոխգործակցում Աստված և սատանան: Երբ կարդաք սատանայի պնդումները Հոբի մասին (տես Հոբ 1․9–11, 2․4–5), կարող եք խորհել, թե արդյո՞ք նույնը կարելի է ասել ձեր մասին: Կարող եք ինքներդ ձեզ հարցնել. որո՞նք են Աստծուն հավատարիմ մնալու իմ պատճառները: Խորհեք Հոբի կրած փորձությունների և նրա պատասխանների մասին (տես Հոբ 1․20–22, 2․9–10)։ Ի՞նչ եք սովորում նրանից, որը կօգնի ձեզ պատասխանել ձեր մարտահրավերներին:

Թեպետ Հոբը փորձում էր հավատարիմ մնալ, սակայն նրա փորձություններն ու տառապանքները շարունակվեցին (ուշադրություն դարձրեք նրա ողբին 3 գլխում)։ Իրականում, նրա տառապանքները կարծես թե շատանում էին, և նրա ընկերները ենթադրում էին, որ Աստված պատժում է նրան (տես Հոբ 4–5, 8, 11)։ Երբ կարդաք Հոբի պատասխանի մի մասը 12–13 գլուխներում, մտածեք, թե ինչ գիտեր Հոբն Աստծո մասին, ինչը նրան հնարավորություն տվեց շարունակ վստահել՝ չնայած տառապանքին և անպատասխան հարցերին: Ի՞նչ գիտեք Աստծո մասին, որն օգնում է ձեզ դիմակայել մարտահրավերներին: Ինչպե՞ս եք դուք իմացել այս ճշմարտությունները և ինչպե՞ս են դրանք ամրացրել ձեր հավատը:

Հոբ 19

Հիսուս Քրիստոսը իմ Քավիչն է

Երբեմն ամենակարևոր ճշմարտությունները մեզ բացահայտվում են մեր ամենախորը տառապանքների ժամանակ: Խորհեք Հոբ 19․1–22-ում նկարագրված Հոբի փորձությունների և Հոբ 19․23–27-ում հռչակված ճշմարտությունների մասին։ Հետո խորհեք, թե ինչպես գիտեք, որ ձեր Քավիչը ապրում է: Ի՞նչ է փոխում այս գիտելիքը, երբ դժվար փորձություններ եք ունենում:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 121․1–12, 122։

Նկար
տղամարդը նայում է վերև

Հոբ, Գարի Լ․ Քափ

Հոբ 21-24

«Ինձ փորձելիս՝ ես ոսկիի նման դուրս կգամ»

Երբ ավելի շատ կարդաք Հոբի և նրա ընկերների բանավեճի մասին և Հոբի տառապանքի պատճառների մասին, կարող եք խորհել, թե ինչպես կպատասխանեիք նրանց քննարկման հիմքում ընկած հարցին. ինչո՞ւ են արդարները երբեմն տառապում, իսկ ամբարիշտները երբեմն անպատիժ մնում: Մտածեք այս հարցի մասին, երբ կարդաք Հոբ 21-24-ը: Դուք ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին, որ կարող է պատասխանել այդ հարցին։ Օրինակ՝ տես 2 Նեփի 2․11–13, Մոսիա 23․21–23, 24․10–16, Աբրահամ 3․22–26, Դալլին Հ․ Օուքս, «Հակադրություն բոլոր բաներում», Լիահոնա, մայիս 2016, 114–17։

Տես նաև՝ Լ․ Թոդ Բադջ «Հաստատուն և անվհատ վստահություն», Լիահոնա, նոյեմբեր 2019, 47–49։

Հոբ 38, 40, 42

Աստծո հեռանկարն ավելի մեծ է, քան իմը

Հիասթափվով իր ընկերների մեղադրանքներից (տես Հոբ 16․1–5, 19․1–3), Հոբը բազմիցս աղաղակում էր Աստծուն՝ բացատրություն փնտրելով իր տառապանքների համար (տես Հոբ 19․6–7, 23․1–931)։ Երեց Նիլ Ա. Մաքսվելը նկատել է, որ «երբ մենք անհարկի անհամբեր ենք ամենազոր Աստծու ժամանակի նկատմամբ», ինչպես Հոբն էր, «մենք իսկապես մտածում ենք, թե որն է լավագույնը: Տարօրինակ է, այնպես չէ՞. մենք, ովքեր ձեռքի ժամացույցներ ենք կրում, փորձում ենք խորհուրդ տալ Նրան, ով վերահսկում է տիեզերական ժամացույցներն ու օրացույցները» (“Hope through the Atonement of Jesus Christ,” Ensign, Nov. 1998, 63)։ Խորհեք այս խոսքերի շուրջ, երբ կարդաք Հոբին տված Աստծո պատասխանը 38 և 40 գլուխներում։ Ի՞նչ ճշմարտություններ էր Նա սովորեցնում Հոբին: Ինչու՞ են այս ճշմարտությունները կարևոր մեզ համար, երբ մահկանացու կյանքում պայքարում ենք դժվարությունների և հարցերի դեմ: Ձեզ համար ի՞նչն է տպավորիչ Հոբի պատասխանի մեջ Հոբ 42․1–6-ում։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Հոբ 1․20–22Հասկանալու համար, թե ինչ կարող էր զգալ Հոբը, ինչպես նկարագրված է այս հատվածներում, ձեր ընտանիքը կարող է կարդալ «Հոբ»-ը Հին Կտակարանի պատմություններում կամ դերախաղով ցույց տալ Հոբ 1․13–22-ը։ Ի՞նչ կարող ենք սովորել Հոբի օրինակից:

Հոբ 14.14։Ինչպե՞ս կպատասխանեինք այս հատվածում տրված Հոբի պատասխանին։ Ինչպե՞ս կարող է Ալմա 11․42–44-ը օգնել մեզ։ (Տես նաև «Նա ապրում է. տոնիր Զատիկը, քանի որ Հիսուս Քրիստոսն ապրում է» տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում։)

Հոբ 16․1-5։Արդյո՞ք մենք նման ենք Հոբի ընկերներին, ովքեր դատում և քննադատում էին Հոբին, երբ նա մխիթարության կարիք ուներ (տես Հոբ 16․1–4, տես նաև Հովհաննես 7․24)։ Ինչպե՞ս կարող են մեր խոսքերն ամրապնդել ուրիշներին իրենց վշտի մեջ (տես Հոբ 16․5

Հոբ 19․23–27Այս հատվածները կարդալուց հետո ընտանիքի անդամները կարող են կիսվել, թե ինչպես գիտեն, որ մեր Քավիչն ապրում է: Կարող եք միասին աշխատել՝ գրանցելով վկայության ձեր խոսքերը (կամ դնելով երեխաների նկարած Փրկիչի նկարները) ընտանեկան օրագրում (տես հատված 23)։ Կարող եք նաև երգել մի երգ, որը վկայում է Փրկիչի մասին, ինչպես օրինակ՝ «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» (Հիմներ, հ. 38), և կիսվել արտահայտություններով, որոնք ամրացնում են ձեր հավատը Նրա հանդեպ:

Հոբ 23․8-11Ի՞նչ է նշանակում «դուրս կգամ» մեր փորձություններից «ոսկիի նման» (տես նաև «Հալեցնողի կրակը» տեսանյութը, ChurchofJesusChrist.org)։ Ո՞վ է ձեր ճանաչած մարդկանցից այդպես վարվել։ Երեխաներին կարող է դուր գալ որևէ իր պատրաստել, որի վրա գրված կլինի 10-րդ հատվածը։ Կարող եք նաև քննարկել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես հաղթահարեց Իր փորձությունները (տես Ղուկաս 22․41–44, Վարդապետություն և Ուխտեր 19․16–19

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկից:

Առաջարկվող երգ. «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ», Հիմներ և մանկական երգեր, հ. 38։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Պատկերացրե՛ք։ Իմաստալից մտքեր կարող են գալ, երբ մենք փորձենք ինքներս մեզ պատկերացնել սուրբ գրությունների հերոսների դերում: Օրինակ՝ պատկերացնելով Հոբի իրավիճակում, կարող ենք խորհել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ունեցած մեր հարաբերությունների մասին:

Նկար
մարդիկ խոսում են գետնին նստած մարդու հետ

Հոբը և նրա ընկերները, Իլյա Ռեպին

Տպել