Մնացեք նավակի մեջ և ամուր բռնած պահեք
Եթե մենք պահում ենք մեր կիզակետը Տիրոջ վրա, մեզ խոստացված է համեմատությունից վեր մի օրհնություն:
Վերջերս իմ ընկերներից մեկը իր որդուն տարավ ուղևորության Կոլորադո գետով վար Կատարակտի կիրճով, որը գտնվում է հարավարևելյան Յուտայում: Կիրճը հայտնի է իր 14 մղոն (23 կմ) փրփրադեզ կատաղի ջրերի սահանքներով, որոնք կարող են առանձնապես վտանգավոր լինել:
Ի նախապատրաստություն իրենց արկածի նրանք ուշադիր նայել էին National Park Service կայքէջը, որը պարունակում է կարևոր տեղեկություն անձնական նախապատրաստության և սովորական, ծածուկ վտանգների մասին:
Ուղևորության սկզբում փորձառու գետային ուղեկցորդներից մեկը վերանայեց անվտանգության կարևոր հրահանգները՝ շեշտելով երեք կանոններ, որոնք կապահովեին խմբին անվտանգ ճանապարհորդություն սահանքների միջով: «Կանոն թիվ մեկ. Մնացեք նավակում, Կանոն թիվ երկու. Միշտ կրեք փրկագոտի: Կանոն թիվ երեք. Միշտ երկու ձեռքով ամուր բռնվեք»: Այնուհետև նա կրկին ասաց, նույնիսկ ավելի շեշտադրելով. «Բացի ամեն ինչից, հիշեք կանոն թիվ մեկը. Մնացեք նավակում»:
Այս արկածը հիշեցնում է ինձ մեր մահկանացու ճամփորդությունը: Մեզանից շատերը մեր կյանքում անցնում են ժամանակահատվածներով, երբ կյանքի հանդարտ ջրերն են նախընտրելի: Այլ պահերի մենք հանդիպում ենք փրփրադեզ կատաղի ջրերի սահանքների, որոնք այլաբանորեն կարող ենք համեմատվել Կատարակտի կիրճի ջրերի հետ, որոնք գտնվում են 14 մղոնանոց հատվածում մարտահրավերների հետ, որոնք կարող են ներառել ֆիզիկական և մտավոր առողջության հարցեր, սիրելիի մահ, կործանված երազանքներ և հույսերի և ոմանց համար, նույնիսկ, հավատքի ճգնաժամի հետ, երբ դիմակայում ենք կյանքի խնդիրների, հարցերի և կասկածների:
Տերն Իր բարությամբ ապահովել է օգնություն, ներառյալ նավ, կարևոր պարագաներ, ինչպես օրինակ՝ փրկագոտիներ և փորձառու գետային ուղեկցորդներ և անվտանգության հրահանգներ՝ օգնելու մեզ անցնելու մեր ուղին կյանքի գետով վար դեպի մեր վերջնական նպատակատեղը:
Եկեք մտածենք համար մեկ. «մնացեք նավակում» կանոնի մասին:
Նախագահ Բրիգամ Յանգը սովորաբար օգտագործում էր «Սիոնի հնամյա նավը» որպես այլաբանություն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համար:
Նա մի առիթով ասել է. «Մենք օվկիանոսի մեջտեղում ենք: Փոթորիկը մոտենում է և ինչպես նավաստիներն են ասում, նա շատ դժվարությամբ է աշխատում: «Ես չեմ պատրաստվում մնալ այստեղ, - ասում է ինչ որ մեկը,- Ես չեմ հավատում, որ սա «Սիոն նավն» է: «Բայց մենք օվկիանոսի մեջտեղում ենք»: «Ինձ ինչ, ես չեմ պատրաստվում մնալ այստեղ»: Հանում է վերարկուն և թռչում նավի տախտակամածից: Մի՞թե նա չի խեղդվի: Այո: Այդպես կլինեն նաև նրանք, ովքեր կթողնեն այս Եկեղեցին: Սա «Սիոնի հնամյա նավն է», եկեք մնանք դրա վրա:1
Մեկ այլ առիթով Նախագահ Յանգն ասել է, որ նա անհանգստանում է այն մարդկանց համար, ովքեր կորցնում են իրենց ճանապարհը, երբ նրանք օրհնվում են, երբ կյանքը լավ է. «Դա հանգիստ եղանակին է, երբ Սիոնի հնամյա նավը նավարկում է մեղմ քամիով, [և] երբ ամեն ինչ խաղաղ է տախտակամածին, որ որոշ եղբայրներ ուզում են դուրս գալ նավակներով … լողալու, և ոմանք խեղդվում են, մյուսները քշվում հեռու, իսկ մյուսները կրկին նավ են վերադառնում: Եկեք կառչենք հին նավին և այն մեզ «ապահով» կտանի նավահանգիստ, դուք չպետք է անհանգստանաք»:2
Եվ ի վերջո, Նախագահ Յանգը հիշեցրեց Սրբերին. «Մենք հնամյա Սիոն նավի վրա ենք: … [Աստված] է ղեկի մոտ և կմնա այնտեղ: … Ամեն ինչ լավ է, երգեք Ալելուա, քանզի Տերն այստեղ է: Նա թելադրում է, առաջնորդում և ուղղորդում: Եթե մարդիկ ունենան անսասան վստահություն իրենց Աստծո հանդեպ, երբեք չլքեն իրենց ուխտերը, ոչ էլ իրենց Աստծուն, Նա մեզ ճիշտ կառաջնորդի»:3
Այսօր մեզ բոլորիս տրված մարտահրավերներով, որոնց դիմակայում ենք, ինչպե՞ս ենք մնում հնամյա Սիոն նավի վրա:
Ահա թե ինչպես: Մենք պետք է զգանք շարունակական դարձ մեծացնելով մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և հավատարմություն Նրա ավետարանի հանդեպ մեր ողջ կյանքի ընթացքում, ոչ թե ուղղակի մեկ անգամ, բայց կանոնավորապես: Ալման հարցրեց. «Եվ արդ, ահա ես ասում եմ ձեզ, իմ եղբայրներ, եթե դուք զգացել եք սրտի մի փոփոխություն, և եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո երգը, ես կկամենայի հարցնել, այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում»:4
Գետի փորձառու ուղեկցորդներին կարելի է նմանեցնել Եկեղեցու առաքյալներին, մարգարեներին և ոգեշնչված տեղական քահանյության և օժանդակ ղեկավարներին: Նրանք օգնում են մեզ ապահով ժամանել մեր վերջնական նպատակատեղը:
Վերջերս ես խոսեցի նոր միսիաների նախագահների սեմինարին և խորհուրդ տվեցի այդ ղեկավարներին.
«Միսիոներների աչքերը ուղղված պահեք Եկեղեցու ղեկավարների վրա: … Մենք չենք կամենա և չենք կարող [ձեզ] շեղել:
Եվ երբ դուք ուսուցանեք ձեր միսիոներներին ուղղված պահել իրենց աչքերը մեզ վրա, ուսուցանեք նրանց երբեք չհետևել նրանց, ովքեր կարծում են, թե գիտեն ավելին այն մասին, թե ինչպես կառավարեն Եկեղեցու գործերը, քան … Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը» քահանյության ղեկավարների միջոցով, ովքեր ունեն նախագահելու բանալիները:
Ես հայտնաբերել եմ իմ ծառայության ընթացքում, որ նրանք ովքեր դառնում են կորած [և] շփոթված սովորաբար նրանք են, ովքեր ամենահաճախն են … մոռանում, որ երբ Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը խոսում են միասնական ձայնով, դա Տիրոջ ձայնն է՝ այդ ժամանակի համար: Տերը հիշեցնում է մեզ՝ «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով միևնույն է» [ՎևՈւ 1.38]:5
Այլ խոսքով ասած, նրանք թողնում են Սիոն հնամյա նավը, նրանք շեղվում են, ուրանում են: Դժբախտաբար նրանք հաճախ տանում են կարճաժամկետ և ի վերջո երկարաժամկետ չկանխատեսված հետևանքներ, ոչ միայն իրենց համար, այլ նաև իրենց ընտանիքների համար:
Մեր տեղական Եկեղեցու ղեկավարները, գետային փորձառու ուղեկցորդների պես, ուսուցանվել են կյանքի փորձառություններով, վարժեցվել են և խորհուրդ ստացել առաքյալներից, մարգարեներից և Եկեղեցու այլ պաշտոնյաներից, և ամենակարևորը, ուսուցանվել են անձնապես Իր՝ Տիրոջ կողմից:
Մեկ այլ առիթով այս տարի ես խոսեցի Եկեղեցու երիտասարդ չափահասների համար մայիսին ԵԿՀ-ի հոգևոր հեռարձակման ժամանակ: Ես ասացի.
«Ես լսել եմ, որ որոշ մարդիկ կարծում են Եկեղեցու ղեկավարներն ապրում են «վերացական աշխարհում»: Նրանք մոռանում են մի բան, որ մենք փորձառու տղամարդիկ և կանայք ենք, և մենք ապրել ենք մեր կյանքը այնքան շատ վայրերում և աշխատել տարբեր ծագում ունեցող այնքան շատ մարդկանց հետ: Մեր ներկա հանձնարարությունները տառացիորեն տանում են մեզ ողջ երկրագնդով մեկ, որտեղ մենք հանդիպում ենք աշխարհի քաղաքական, կրոնական, գործարար և մարդասիրական [ոլորտի] ղեկավարների հետ: Չնայած մենք այցելել ենք Սպիտակ տան [ղեկավարներին] Վաշինգտոնում, և ազգերի [ու կրոնների] ղեկավարներին ողջ աշխարհում, մենք այցելել ենք նաև երկրագնդի համեստագույն [ընտանիքներին և մարդկանց]: …
Երբ դուք ուշադիր մտածեք մեր կյանքի և ծառայության մասին, դուք ամենայն հավանականությամբ կհամաձայնվեք, որ մենք տեսնում ենք և զգում աշխարհը այնպիսի ուղիներով, որ շատ քչերն են կարողանում: Դուք կհասկանաք, որ մենք ավելի քիչ ենք ապրում «վերացական աշխարհում», քան մարդկանց մեծ մասը: …
… Կա մի բան [Եկեղեցու ղեկավարների] անձնական և միասնական իմաստության մեջ, որը պետք է տա որոշ մխիթարություն: Մենք տարել ենք այդ բոլորը, ներառյալ հասարակական օրենքների և քաղաքականության տարբերության հետևանքները, հիասթափություններ, ողբերգություններ և մահեր մեր սեփական ընտանիքներում: Մենք մեկուսացած չենք ձեր կյանքից»:6
Համար մեկ կանոնի հետ համընթաց, երբ ես կիրառել եմ այն, հիշեք երկրորդ և երրորդ կանոնները, միշտ կրեք փրկագոտի և ամուր բռնած մնացեք երկու ձեռքով: Տիրոջ խոսքերը գտնվում են սուրբ գրություններում և առաքյալների և մարգարեների ուսմունքներում: Դրանք մեզ ապահովում են խորհրդով և ուղղությամբ, որոնց եթե հետևենք, կգործեն հոգևոր փրկագոտու նման և կօգնեն մեզ իմանալ, թե ինչպես ամուր բռնած պահենք երկու ձեռքով:
Մենք պետք է դառնանք Մոսիայի որդիների նման, ովքեր «դարձել էին ուժեղ ճշմարտության իմացության մեջ»: Մենք կարող ենք դառնալ «առողջ դատողությամբ տղամարդիկ և կանայք»: Սա կարող է իրականանալ միայն «ջանասիրաբար քննել[ով] սուրբ գրությունները, որ կարողանանք իմանալ Աստծո խոսքը»:7
Քննելով սուրբ գրությունները և անցյալ և ներկա առաքյալների ու մարգարեների խոսքերը, մենք պետք է կենտրոնանանք ուսումնասիրելու, ապրելու և Քրիստոսի վարդապետությունը սիրելու վրա:
Բացի անձնական սուրբ գրությունների ընթերցանության սովորույթ զարգացնելուց, մենք պետք է Մոսիայի որդիների նման լինենք և մեզ նվիրենք «շատ աղոթքի ու ծոմի»:8
Թվում է այս բաները, որոնք հեշտորեն չեն չափվում, մեծ կարևորություն ունեն: Կենտրոնացած մնացեք այս պարզ բաների վրա, և խուսափեք ցրված դառնալուց:
Քանի որ ես ճանաչել եմ մարդկանց, ովքեր չեն մնացել նավում և ամուր չեն բռնվել երկու ձեռքով փորձությունների և դժբախտությունների ժամանակ կամ չեն մնացել նավում համեմատաբար խաղաղ ժամանակաընթացքում, ես նկատել եմ, որ նրանցից շատերը կորցրել են իրենց կիզակետը ավետարանի կենտրոնական ճշմարտություններից՝ առաջին հերթին, թե ինչ պատճառներով են միացել Եկեղեցուն, թե ինչ պատճառներով են մնացել լիովին նվիրված և ակտիվ կենդանի ավետարանի չափանիշներին և օրհնել ուրիշներին նվիրված և սրբագործված ծառայությամբ և այն ուղիները, որոնցով Եկեղեցին եղել է նրանց կյանքում «հոգևոր սնուցման և աճի վայր»:9
Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է այս կենտրոնական ճշմարտությունը. «Մեր կրոնի հիմնական սկզբունքներն են ՝ առաքյալների և մարգարեների վկայությունները Հիսուս Քրիստոսի մասին, «որ նա մահացավ և թաղվեց և կրկին հարություն առավ երրորդ օրը և համբարձվեց երկինք», և բոլոր մյուս բաները ընդամենը հավելումներն են սրանց, որոնք վերաբերվում են մեր կրոնին»:10
Եթե մենք մեր կիզակետը պահենք Տիրոջ վրա, մեզ խոստացված է մի անզուգական օրհնություն. «Ուստի, դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք»:11
Երբեմն Վերջին Օրերի Սրբերը և անկեղծ ունկնդիրները սկսում են կենտրոնանալ «հավելումների» վրա, փոխարենը կենտրոնանալու հիմնական սկզբունքների վրա: Այսինքն, սատանան գայթակղում է մեզ շեղվվել վերկանգված ավետարանի պարզ և հստակ ուղերձից: Նրանք, ովքեր այսպես շեղվում են, հաճախ դադարում են հաղորդությունը ճաշակել, որովհետև նրանք դառնում են կենտրոնացած, նույնիսկ գերզբաղված ավելի քիչ կարևոր գործերով կամ ուսմունքներով:
Մյուսները գուցե կենտրոնանում են այն հարցերի և կասկածների վրա, որ իրենք են զգում: Իհարկե, հարցեր ունենալը և կասկածներ զգալը համատեղելի են նվիրված աշակերտության հետ: Վերջերս, Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի Քվորումը նշեց. «Մենք հասկանում ենք, որ ժամանակ առ ժամանակ Եկեղեցու անդամները կունենան հարցեր Եկեղեցու վարդապետության, պատմության կամ գործունեության վերաբերյալ: Անդամները միշտ ազատ են տալու այդպիսի հարցեր և լրջորեն որոնելու ավելի մեծ հասկացողություն»:12
Հիշեք, որ Ջոզեֆ Սմիթը ինքն էլ ուներ հարցեր, որից սկսվեց Վերականգնումը: Նա որոնող էր և Աբրահամի նման, գտավ պատասխաններ կյանքի ամենակարևոր հարցերին:
Կարևոր հարցերը կենտրոնանում են ամենաշատ նշանակություն ունեցող բաների վրա՝ Երկնային Հոր ծրագրի և Փրկչի Քավության վրա: Մեր հետազոտությունը պետք է առաջնորդի մեզ դառնալ բարի, մեղմ, սիրալիր, ներող, համբերատար և նվիրված աշակերտներ: Մենք պետք է հոժար լինենք ինչպես Պողոսն է ուսուցանել.«իրար բեռը վեր առնել, եւ այսպէս Քրիստոսի օրենքը կատարել»:13
Ուրիշների բեռը վեր առնելը ներառում է ամենքին օգնելը, աջակցելը և հասկանալը, ներառյալ հիվանդներին, տկարներին, հոգով և մարմնով աղքատներին, որոնողին և դժբախտին և նաև մյուս անդամ աշակերտներին՝ ներառյալ Եկեղեցու ղեկավարներին, ովքեր Տիրոջ կողմից որոշ ժամանակով կանչվել են ծառայելու:
Եղբայրներ և քույրեր, մնացեք նավում, օգտագործեք ձեր փրկագոտիները, ամուր բռնած պահեք երկու ձեռքով: Խուսափեք ցրվածությունից: Եվ եթե ձեզանից որևէ մեկը նավից դուրս է ընկել, մենք կորոնենք ձեզ, կգտնենք ձեզ, կսպասավորենք ձեզ և ապահով ետ կքաշենք Սիոն հնամյա նավը, որտեղ մեր Հայր Աստված և Տեր Հիսուս Քրիստոսը ղեկի մոտ են և մեզ ճիշտ կառաջնորդեն, որի մասին ես խոնարհաբար վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: