Հին Կտակարան 2022
Դեկտեմբերի 19-25-ը Սուրբ ծնունդ․ «Ահա մեր Աստուածը, որին մենք յուսացել ենք, եւ նա մեզ փրկեց»


Դեկտեմբերի 19-25-ը Սուրբ ծնունդ․ «Ահա մեր Աստուածը, որին մենք յուսացել ենք, եւ նա մեզ փրկեց», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Դեկտեմբերի 19-25-ը Սուրբ ծնունդ, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
Մանուկ Հիսուսը՝ փաթաթված սպիտակ կտորով, ծղոտների մեջ պառկած

For unto Us a Child Is Born [Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցավ], ըստ Սայմոն Դյուի

Դեկտեմբերի 19-25-ը

Սուրբ ծնունդ

«Ահա մեր Աստուածը, որին մենք յուսացել ենք, եւ նա մեզ փրկեց»

Այս Սուրբ ծննդյան ժամանակաշրջանում մտածեք, թե ինչպես է Հին Կտակարանն այս տարվա ընթացքում ամրապնդել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Հին Կտակարանը լցված է անհամբեր սպասման ոգով։ Այդ առումով այն մի փոքր նման է Սուրբ ծննդյան ժամանակաշրջանին: Ադամից և Եվայից սկսած՝ Հին Կտակարանի հայրապետները, մարգարեները, բանաստեղծները և մարդիկ հույսով սպասել են ավելի լավ օրերի՝ մտածելով նորոգման և Մեսիայի կողմից ազատվելու մասին: Եվ իսրայելացիները հաճախ էին զգում այդ հույսի կարիքը՝ անկախ նրանից, գերության մեջ էին Եգիպտոսում կամ Բաբելոնում, թե գերի էին դարձել իրենց մեղքի կամ ըմբոստության պատճառով։ Այդ ամբողջ ընթացքում մարգարեները հիշեցրել են նրանց, որ Մեսիան՝ Ազատիչը, գալու է «գերիներին ազատութիւն հրատարակելու» (Եսայիա 61․1

Այդ հույսը սկսեց իրականանալ, երբ Հիսուս Քրիստոսը ծնվեց Բեթլեհեմում: Իսրայելի հզոր Ազատիչը ծնվել է ախոռում և դրվել մսուրի մեջ (տես Ղուկաս 2․7)։ Բայց Նա ոչ միայն հին իսրայելացիների Ազատիչն էր։ Նա եկել էր ազատելու մեզ՝ տանելու մեր ցավերը, կրելու մեր վշտերը, մեր անօրենությունների համար ծեծվելու, որպեսզի Նրա վերքերով մենք բժշկվենք (տես Եսայիա 53․4-5)։ Ահա թե ինչու Սուրբ ծնունդն այսօր էլ այդքան լի է ուրախ սպասումով: Մեսիան եկել է ավելի քան 2000 տարի առաջ, և Նա շարունակում է գալ մեր կյանք, երբ մենք փնտրում ենք Նրան:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ես ուրախանում եմ իմ Քավիչով

Սուրբ ծնունդն ուրախ ժամանակաշրջան է այն հույսի շնորհիվ, որը Հիսուս Քրիստոսն է տալիս աշխարհին։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր չեն երկրպագում Հիսուսին՝ որպես Աստծո Որդի, հաճախ են զգում Սուրբ ծննդյան երջանկությունը: Խորհեք այն ուրախության մասին, որը դուք զգում եք այն բանի համար, որ Երկնային Հայրն ուղարկել է Իր Որդուն:

Փրկիչի ծնունդից դարեր առաջ Հին Կտակարանի մարգարեները նույնպես ուրախություն էին զգում, երբ խոսում էին Մեսիայի գալուստի մասին: Կարդացեք հետևյալ հատվածներից մի քանիսը և մտածեք, թե ինչու դրանք թանկ կլինեին նրանց համար, ովքեր անհամբեր սպասում էին Փրկիչի առաքելությանը. Սաղմոսներ 35․9, Եսայիա 25․8-9, 44․21-24, 51․11, Սոփոնիա 3․14-20, Մովսես 5․5-11։ Այդ հատվածներն ինչո՞վ են թանկ ձեզ համար։

Տես նաև Ռասսել Մ․ Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 81-84։

Խորհրդանիշներն օգնում են ինձ հիշել Հիսուս Քրիստոսին

Սուրբ ծննդյան տոնի հետ կապված շատ ավանդույթներ ունեն խորհրդանշական իմաստ, որոնք մեզ ուղղում են դեպի Քրիստոսը: Աստղաձև զարդանախշերը ներկայացնում են այն պայծառ աստղը, որը փայլում էր Հիսուսի ծննդյան գիշերը (տես Մատթեոս 2․2)։ Մարդիկ, ովքեր թակում են դռները և երգում Սուրբ ծննդյան երգեր, հիշեցնում են մեզ հրեշտակներին, որոնք հայտնվել էին հովիվներին (տես Ղուկաս 2․13-14)։ Այս տարի Հին Կտակարանն ուսումնասիրելիս գուցե նկատել եք Փրկիչի շատ խորհրդանիշներ: Դրանցից մի քանիսը թվարկված են ստորև։ Կարող եք ուսումնասիրել այդ հատվածները և գրել, թե դրանք ինչ են սովորեցնում ձեզ Փրկիչի մասին:

Ուրիշ ի՞նչ խորհրդանիշներ, հատվածներ և պատմություններ եք գտնում սուրբ գրություններում, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին:

Տես նաև 2 Նեփի 11․4, Մոսիա 3․14-15, Մովսես 6․63, “Types or Symbols of Christ,” in Guide to the Scriptures, “Jesus Christ,” scriptures.ChurchofJesusChrist.org։

«Եվ Նրա անունը կկոչվի Սքանչելի»

Հիսուս Քրիստոսին հղում է կատարվում տարբեր անուններով և տիտղոսներով։ Ի՞նչ տիտղոսներ եք դուք գտնում հետևյալ հատվածներում։ Սաղմոսներ 23․1, 83․18, Եսայիա 7․14, 9․6, 12․2, 63․16, Ամովս 4․13, Զաքարիա 14․16, Մովսես 7․53։ Ուրիշ ի՞նչ տիտղոսներ կարող եք մտածել։ Գուցե ցանկանաք թվարկել Հիսուս Քրիստոսի այն տիտղոսները, որոնք հանդիպում են Սուրբ ծննդյան օրհներգերում: Ի՞նչ եք մտածում Հիսուս Քրիստոսի մասին՝ դիտարկելով տիտղոսներից յուրաքանչյուրը։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Սուրբ ծննդյան ավանդույթները մատնանշում են Հիսուս Քրիստոսին։Իսրայելացի ընտանիքներն ունեին ավանդույթներ, ինչպիսիք են Զատիկը և այլ տոներ, որոնք միտված էին ուղղելու նրանց սրտերն ու մտքերը դեպի Տերը (տես Ելից12)։ Ձեր ընտանիքն ի՞նչ ավանդույթներ ունի Սուրբ ծննդյան տոներին, որոնք օգնում են ձեզ կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա: Ի՞նչ ավանդույթների մասին գիտեք ձեր ընտանեկան պատմությունից: Կարող եք ընտանիքով քննարկել այն ավանդույթները, որոնց սկիզբը ցանկանում եք դնել։ Գաղափարների շարքում կարող են լինել՝ ծառայել կարիքավոր մեկին (մտքերի համար տես ComeuntoChrist.org/light-the-world), հրավիրել ընկերներից մեկին՝ ձեզ հետ դիտելու Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկոն (broadcasts.ChurchofJesusChrist.org), գրել Սուրբ ծննդյան ձեր երգը կամ գտնել ստեղծագործական եղանակ` կիսվելու Քրիստոսի ծննդյան ուղերձով։

«Մանուկ Քրիստոսը. Սուրբ ծննդյան պատմություն»:Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքի անդամներին զգալ Քրիստոսի ծննդյան ակնածանքն ու ուրախությունը: Կարող եք դիտել տեսանյութ՝ “The Christ Child: A Nativity Story” (ChurchofJesusChrist.org) կամ միասին կարդալ Մատթեոս 1․18-25, 2․1-12, Ղուկաս 1․26-38, 2․1-20։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է տեսանյութից կամ սուրբ գրությունների պատմությունից ընտրել մի մարդու և պատմել, թե նա ինչպես էր վերաբերվում Փրկիչին: Ընտանիքի անդամները նաև կարող են կիսվել Փրկիչի հանդեպ իրենց սեփական զգացումներով:

Փնտրել Փրկիչին Հին Կտակարանում։Պատրաստվելով հաջորդ տարի ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի կյանքը Նոր Կտակարանում, լավ կլինի ձեր ընտանիքի հետ կրկնեք այն, ինչ սովորել եք Նրա մասին այս տարի Հին Կտակարանից։ Կարող եք կրկնել այս նյութում տրված համառոտ շարադրանքները և անձնական ուսումնասիրության նշումները, որոնք կօգնեն ձեզ հիշել ձեր սովորածը: Փոքր երեխաներին գուցե դուր գա թերթել Հին Կտակարանի պատմությունները կամ այս նյութում տրված նկարները։ Ո՞ր մարգարեությունները կամ պատմություններն են մեզ դուր եկել։ Մենք ի՞նչ ենք սովորել Փրկիչի մասին:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ․ “O Little Town of Bethlehem,” Hymns, no.208։

Բարելավել մեր ուսուցումը

Լսեք ձեր ընտանիքի անդամներին։ «Լսելը սիրո դրսևորում է: Այն պահանջում է, որ մենք ավելի շատ մտահոգ լինենք մարդու սրտում եղածով, քան մեր օրակարգի հաջորդ հարցով: … Երբ ուշադրություն դարձնեք [ձեր ընտանիքի անդամների] ասված ու չասված խոսքերին, դուք ավելի լավ կհասկանաք նրանց կարիքները, մտահոգություններն ու նրանց նպատակները: Հոգին կօգնի ձեզ իմանալ, թե ինչպես ուսուցանեք նրանց» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 34

Նկար
Մարիամը և մանուկ Հիսուսը հովիվների հետ՝ ախոռում

The Nativity [Սուրբ ծննդյան պատմություն], ըստ Ն․ Ք․ Վայեթի

Տպել