2010–2019 թթ․
Արդյոք Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ հավատքը գրվա՞ծ է մեր սրտերում
Հոկտեմբեր 2012


2:3

Արդյոք Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ հավատքը գրվա՞ծ է մեր սրտերում

Մեր ուխտերը կապելը, պահպանելը և ուրախանալը կլինի այն ապացույցը, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը իսկապես գրված է մեր սրտերում:

Իմ սիրելի քույրեր, դուք իմ մտքում էիք և իմ սրտում ամիսներ շարունակ, երբ ես խորհում էի այս դժվար պարտականության մասին: Չնայած ես հավասար չեմ համարում ինձ իմ վրա դրված պարտականությանը, ես գիտեմ, որ կանչը եկել է Տիրոջից՝ Իր ընտրյալ մարգարեի միջոցով և այժմվա համար դա բավական է: Սուրբ գրություններն ուսուցանում են, որ «լինի դա [Տիրոջ] ձայնով, թե [Նրա] ծառաների ձայնով միևնույն է»:1

Այս կոչման հետ կապված թանկարժեք պարգևներից մեկն այն համոզմունքն է, որ Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր դուստրերին: Ես զգացել եմ Նրա սերը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ:

Ձեզ պես ես էլ եմ սիրում սուրբ գրությունները: Երեմիայի գրքում գտնվում է մի սուրբ գրություն, որը շատ սիրելի է իմ սրտին: Երեմիան ապրում էր դժվար ժամանակներում և վայրում, բայց Տերը թույլ տվեց նրան «կանխատեսել հույսի մի ժամանակ Իսրայելի վերջին օրերի հավաքման մասին»2 մեր օրերում: Երեմիան մարգարեացավ.

«Այն օրերից յետոյ, ասում է Տերը. Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած, եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն: …

… Նորանք ամենքը պիտի ճանաչեն ինձ, նորանց փոքրերիցը մինչև նորանց մեծերը, ասում է Տերը. Որովհետև ես պիտի ներեմ նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքերը այլ եւս պիտի չյիշեմ»:3

Մենք ենք այն ժողովուրդը, որ տեսավ Երեմիան: Արդյոք մենք հրավիրե՞լ ենք Տիրոջը գրել օրենքը կամ վարդապետությունը մեր սրտերում: Արդյոք մենք հավատում ենք, որ ներումը, որը հասանելի է Քավության միջոցով, որն ակնարկում է Երեմիան, վերաբերում է մեզ՝ անձնապես:

Մի քանի տարի առաջ Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդը կիսվեց իր զգացումներով ռահվիրաների խորը արմատավորված հավատքի վերաբերյալ, ովքեր առաջ շարժվեցին դեպի Սոլթ Լեյքի հովիտ, նույնիսկ իրենց երեխաների մահից հետո: Նա ասաց. «Նրանք չէին անում դա ինչ որ ծրագրի համար, նրանք չէին անում դա որպես հասարակական գործունեության նպատակ, նրանք արեցին դա, որովհետև Հիսուս Քրիստոսի ավետարանի հավատքը նրանց հոգում էր, այն նրանց ոսկորների ծուծքում էր»:

Նա արտահայտեց դա մեծ հուզմունքով.

«Դա, միակ ուղին էր, որով մայրերը կարող էին թաղել [իրենց մանկիկներին] հացի արկղում» և առաջ շարժվել, ասելով. «Խոստացված երկիրն այնտեղ ինչ որ տեղ է: Մենք կհաղթահարենք և կհասնենք հովիտ»:

Նրանք կարողանում էին ասել դա՝ ուխտերի և վարդապետությունների, հավատքի և հայտնության ու հոգու շնորհիվ»:

Նա ավարտեց մտքեր առաջացնող հետևյալ խոսքերով.«Եթե մենք կարողանանք պահել դա մեր ընտանիքներում և Եկեղեցում, գուցե շատ այլ բաներ սկսեն իրենք իրենց հոգ տանել: Գուցե ուրիշ ոչ շատ անհրաժեշտ բաներ դուրս ընկնեն սայլից: Ինձ ասել են, որ այդ ձեռնասայլերը կարող էին միայն այդքանը տանել: Ճիշտ ինչպես մեր նախնիները ստիպված էին ընտրել, թե ինչ վերցնեին, նույնպես էլ 21 րդ դարը կհարկադրի մեզ որոշել. «Ի՞նչ մենք կարող ենք դնել այդ ձեռնասալյակին: Դա մեր հոգու էությունն է, դա այն նյութն է, որը գտնվում է մեր ոսկորների ծուծքում»:4 Կամ այլ կերպ ասած, դա այն է, ինչ գրված է մեր սրտերում:

Որպես Սփոփող Միության նոր նախագահություն, մենք լրջորեն որոնել ենք Տիրոջը՝ իմանալու համար, թե ինչ հիմնական բաներ Նա կկամենար, որ մենք դնեինք մեր Սփոփող Միության ձեռնասայլին՝ շարունակելու Նրա աշխատանքն առաջ տանել: Մենք զգացել ենք, որ Երկնային Հայրը կկամենար, որ առաջինը մենք օգնեինք Նրա սիրելի դուստրերին հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավության վարդապետությունը: Երբ մենք այդպես անենք, մենք գիտենք, որ մեր հավատքը կմեծանա ինչպես նաև արդար ապրելու մեր ցանկությունը: Երկրորդ, երբ մենք մտածում ենք, որ կրիտիկական անհրաժեշտություն կա զորացնելու ընտանիքները և տները, մենք զգացինք, որ Տերը կկամենար, որ մենք խրախուսեինք Իր սիրելի դուստրերին զվարթորեն կառչել իրենց ուխտերից: Երբ ուխտերը պահվում են ընտանիքները զորացվում են: Ի վերջո մենք զգում ենք Նա կկամենար, որ մենք աշխատեինք միասնաբար մյուս օժանդակ կազմակերպությունների հետ և մեր քահանայության ղեկավարների հետ, ձգտելով փնտրել և գտնել նրանց, ովքեր կարիքի մեջ են արահետով առաջ գնալու համար: Մեր ջերմեռանդ աղոթքն է, որ մեզանից յուրաքանչյուրը բացի իր սիրտը և թույլ տա, որ Տերը փորագրի դրանց մեջ Քավության վարդապետությունները, ուխտերն ու միասնությունը:

Ինչպե՞ս կարող ենք սպասել զորացնել ընտանիքները կամ օգնել ուրիշներին, մինչև մենք առաջինը չգրենք մեր իսկ սրտերում խորը և մնայուն հավատք Հիսուս Քրիստոսի և Նրա անսահման Քավության հանդեպ: Այս երեկո ես կցանկանայի կիսվել Քավության երեք սկզբունքներով, որ եթե գրվեն մեր սրտերում կմեծացնեն մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: Իմ հույսն է, որ այս սկզբունքները հասկանալը կօրհնի մեզանից յուրաքանչյուրին, անկախ նրանից մենք նոր ենք Եկեղեցում, թե անդամներ ենք ողջ կյանքի ընթացքում:

Սկզբունք 1. «Այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է ճիշտ դարձվել՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով»:5

Մենք ձեզ հետ վկայություն ենք բերում մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Մեր վկայությունները ձեր վկայությունների նման գրվել են մեր սրտերում, երբ մենք դիմակայել ենք առանձնահատուկ հոգեմաշ մարտահրավերների և ձախորդությունների: Առանց հասկանալու Երկնային Հոր երջանկության կատարյալ ծրագիրը և Փրկչի Քավությունը որպես այդ ծրագրի կենտրոնական առանձնահատկություն, այս մարտահրավերները կարող են անարդար թվալ:Մենք բոլորս միասին ենք տանում կյանքի փորձությունները: Բայց հավատարիմ սրտերում գրված է. «Բոլորն ինչ անարդար է կյանքում, կարող է դարձվել ճիշտ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով»:

Ինչո՞ւ է Տերը թույլ տալիս տառապանքն ու ձախորդությունը մեզ պատահի այս կյանքում: Ուղղակի համարեք, որ դա մեր աճի և առաջընթացի ծրագրի մի մասն է: Մենք «ուրախությունից բացականչեցինք»,6 երբ իմացանք, որ հնարավորություն կունենանք գալ երկիր մահկանացու կյանքի փորձառությունը անցնելու: Երեց Դալին Հ. Օուքսն ուսուցանել է. «Մեզ անհրաժեշտ զրույցները հաճախ ավելի հեշտորեն են ստացվում տառապանքի և ձախորդության միջոցով, քան հարմարավետության և հանգստության միջոցով»:7

Հավատարիմ քույր ռահվիրայի օրինակը ցույց է տալիս այս ճշմարտությունը: Մարի Լյուիս Ուոքերը ամուսնացավ 17 տարեկանում Ջոն Թ. Մորիսի հետ Սենթ Լյուիսում, Միսսուրի: Նրանք անցան տափաստաններով 1853 թվականին Սրբերի հետ միասին, մտնելով Սոլթ Լեյքի Հովիտ իրենց առաջին տարեդարձը նշելուց ոչ շատ անց: Իրենց ճանապարհորդության ժամանակ նրանք տարան այն զրկանքներն ու ձախորդությունները, որոնք բնորոշ էին մյուս Սրբերին: Բայց նրանց տառապանքներն ու ձախորդությունը չվերջացավ, երբ նրանք հասան Սոլթ Լեյքի հովիտ: Հաջորդ տարի Մարին այդ ժամանակ 19 տարեկան էր, գրեց. «Տղա ծնվեց մեզ: … Մի երեկո, երբ նա երկու թե երեք ամսեկան էր … ինչ որ բան շշնջաց ինձ. «Դու կկորցնես այդ փոքրիկին»:

Ձմռան ընթացքում մանկիկի առողջությունը վատացավ: «Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, … բայց մանկիկի վիճակն անընդհատ վատթարանում էր: … Փետրվարի երկուսին նա մահացավ … և այսպես ես խմեցի դառը բաժակից՝ բաժանվելով իմ սեփական մսից և արյունից»: Բայց նրա փորձությունները դեռ չէին վերջացել: Մարիի ամուսինը նույնպես հիվանդացավ և իր երեխային կորցնելուց երեք շաբաթ անց, նա մահացավ:

Մարին գրեց. «Այդպես էլ ես, դեռ իմ դեռահաս տարիքում զրկվելով 20 օրվա կարճ ժամանակահատվածում ամուսնուցս և իմ միակ երեխայից մի օտար երկրում հարյուրավոր մղոններ հեռու իմ արյունակից ազգականներից և ունենալով մի դժվարության լեռ իմ առջև … ես կամեցա, որ ես նույնպես մեռնեի և միանայի իմ սիրելիներին»:

Մարին շարունակում է. «Մի կիրակի երեկոյան, երբ ես զբոսնում էի իմ ընկերոջ հետ … ինձ հիշեցվեց [ամուսնուս] բացակայության և իմ լիակատար միայնակության մասին և երբ ես դառնորեն լալիս էի, տեսա իմ մտավոր տեսողությամբ ուղղահայաց կյանքի լեռը, որը ես պետք է մագլցեի և զգացի դրա իրական լինելը մեծ ուժով: Խորը ճնշվածությունը պատեց ինձ, քանզի թշնամին գիտի, երբ հարձակվի մեզ վրա, բայց մեր [Փրկիչ Հիսուս Քրիստոսը] հզոր է փրկելիս: Հոր կողմից տրված օգնության միջոցով ես կարողացա ճակատամարտել բոլոր ուժերի հետ, որոնք թվում էր ուղղված էին իմ դեմ այդ ժամանակ»:8

Մարին սովորեց 19 տարեկան դյուրազգաց հասակում, որ Քավությունը տալիս է մեզ համոզվածություն, որ բոլոր բաները, որոնք անարդար են այս կյանքում, կարող են և կդարձվեն ճիշտ՝ նույնիսկ, ամենախորը վշտերը:

Սկզբունք 2. Քավության մեջ կա զորություն հնարավորություն տալու մեզ հաղթահարել բնական մարդուն կամ կնոջը և դառնալու Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ:9

Կա մի ուղի, որ իմանանք, թե երբ ենք սովորել ավետարանի որևէ վարդապետություն կամ սկզբունք: Դա այն ժամանակ է, երբ մենք կարողանում ենք ուսուցանել վարդապետությունը կամ սկզբունքը մի ձևով, որ երեխան կարողանա հասկանալ այն: Կարևոր ռեսուրսներից մեկը, որով մենք կարող ենք ուսուցանել երեխաներին հասկանալ Քավությունը համանմանությունն է, որը գտնվում է Երեխաների Միության դասում: Հավանաբար սա կօգնի մեզ, երբ մենք ուսուցանենք մեր իսկ երեխաներին, թոռնիկներին կամ ուրիշ հավատքի ընկերներին, ովքեր կամենում են հասկանալ այս հիմնական վարդապետությունը:

« Մի[ կին] ճանապարհով քայլելիս ընկավ մի խորը փոս, այնքան խորը, որ չկարողացավ դուրս գալ: Ինչ էլ արեց, նա չկարողացավ ինքնուրույն դուրս գալ: [Կինը] օգնություն կանչեց և ուրախացավ, երբ մի բարի անցորդ լսեց [նրան] և մի աստիճան իջեցրեց ներքև փոսի մեջ: Դա թույլ տվեց [նրան] դուրս մագլցել փոսից և վերգտնել [իր] ազատությունը:

Մենք նման ենք փոսի միջի [կնոջը]: Մեղք գործելը նման է փոսի մեջ ընկնելուն և մենք չենք կարող դուրս գալ ինքնուրույն: Ճիշտ ինչպես բարի անցորդը լսեց [կնոջ] օգնություն կանչող աղաղակը այնպես էլ Երկնային Հայրն ուղարկեց իր Միածին Որդուն ապահովելու փախուստի ուղի: Հիսուս Քրիստոսի Քավությունը կարելի է համեմատել աստիճանը փոսի մեջ իջեցնելուն, այն տալիս է մեզ հնարավորություն դուրս մագլցելու»:10 Բայց Փրկիչն անում է ավելին, քան աստիճանը իջեցնելը, Նա «ներքև է իջնում փոսի մեջ և հնարավոր դարձնում մեզ համար օգտագործել աստիճանը փախստի համար»:11 Ճիշտ ինչպես փոսում գտնվող կինը պետք է մագլցեր աստիճանով վեր, մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից և հնազանդվենք ավետարանի սկզբունքներին և արարողություններին՝ դուրս գալու մեր փոսից և Քավությունը գործի դնելու մեր կյանքում: Այսպիսով, այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել, Քավությունը հնարավոր է դարձնում մեզ համար արժանի դառնալ՝ վերադառնալու Երկնային Հոր ներկայությունը»:12

Վերջերս ես արտոնություն ունեցա հանդիպել ներկա օրերի ռահվիրայի՝ Աստծո մի սիրելի դստեր և վերջերս դարձի եկած նորադարձի հետ Չիլիի Եկեղեցում: Նա միայնակ մայր է երկու փոքր որդիներով: Քավության զորության միջոցով նա հնարավորություն է ունեցել ետևում թողնել իր անցյալը և այժմ լրջորեն ձգտում է դառնալ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդ:Երբ ես մտածում եմ նրա մասին, Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի ուսուցանած մի սկզբունք միտքս է գալիս. «Մի բան է իմանալ, որ Հիսուս Քրիստոսն աշխարհ եկավ մեռնելու մեզ համար, որը ֆունդամենտալ է և հիմնադրույթային Քրիստոսի վարդապետության համար, մեկ այլ բան է նաև գնահատելը, որ Տերն ուզում է Իր Քավության միջոցով և Սուրբ Հոգու զորությամբ ապրել մեր մեջ, ոչ միայն մեզ ղեկավարելու համար, այլ նաև մեզ արտոնելու համար»:13

Այս Չիլիացի քրոջ հետ, երբ քննարկում էինք, թե ինչպես մնալ արահետի վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք, նա եռանդուն հավաստիացնում էր ինձ, որ վճռական էր շարունակել ճանապարհը: Նա իր կյանքի մեծ մասը եղել էր ուղուց դուրս և նա հայտարարեց, որ ոչինչ չկար ուղուց «դուրս այնտեղ», որ նա կամենար կրկին ետ բերել իր կյանք: Քավության զորացնող ուժն ապրում է նրա մեջ: Այն գրվում է նրա սրտում:

Այդ զորությունը ոչ միայն հնարավորություն է տալիս մեզ փոսից դուրս գալ, այլ նաև մեզ ուժ է տալիս շարունակել նեղ և անձուկ արահետում, որը տանում է մեզ ետ՝ դեպի մեր Երկնային Հոր ներկայությունը:

Սկզբունք 3. Քավությունը, Իր զավակների հանդեպ Հոր սիրո վերաբերյալ մեծագույն ապացույցն է:

Լավ կանենք խորհել Երեց Օուքսի կողմից ասված այս հուզիչ մտքի մասին. «Մտածեք թե ինչպես պետք է մեր Երկնային Հորը վիշտ պատճառեր ուղարկելու Իր Որդուն՝ տանելու աներևակայելի տառապանք մեր մեղքերի համար: Դա մեզանից յուրաքանչյուրի հանդեպ Նրա սիրո մեծագույն ապացույցն է»:14

Այդ գերագույն սիրո ակտը պետք է մեզանից յուրաքանչյուրին ուղարկի մեր ծնկների վրա՝ խոնարհ աղոթքով շնորհակալություն հայտնելու մեր Երկնային Հորը մեզ բավականաչափ սիրելու համար, որ Նա ուղարկեց Իր միածին և կատարյալ Որդուն տառապելու մեր մեղքերի, նեղսրտությունների և այն բոլորի համար, ինչն անարդար է թվուն մեր սեփական անձնական կյանքում:

Հիշեք այն կնոջը, որի մասին Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը վերջերս խոսեց: Նա ասաց. «Մի կին, որը տարիներ շարունակ եղել էր փորձության և տառապանքի մեջ, ասաց իր արցունքների միջից. «Ես սկսեցի գիտակցել, որ ես հին 20 դոլարանոց թղթադրամի նման եմ՝ ճմրթված, պատռված, կետոտ, անարգված և սպիներով պատված: Բայց այնուամենայնիվ ես 20 դոլարանոց թղթադրամ եմ: Ես ինչ որ բան արժեմ: Չնայած ես գուցե այնքան տեսք չունեմ և չնայած ես տրորված եմ և օգտագործված, ես դեռ լիովին արժեմ 20 դոլար»:15

Այս կինը գիտի, որ նա իր Երկնային Հոր սիրելի դուստրն է և որ նա բավականաչափ արժեք ունի Նրա համար, որ ուղարկեց Իր Որդուն՝ նրա համար անձնապես քավություն անելու: Եկեղեցում յուրաքանչյուր քույր պետք է իմանա այն, ինչ այս կինը գիտի, որ նա Աստծո սիրելի դուստրն է: Ինչպես կարող է Նրա համար մեր արժեքն իմանալը օգնել փոխել թե ինչպես ենք պահում մեր ուխտերը: Ինչպե՞ս է Նրա համար մեր արժեքն իմանալը ազդել ուրիշներին ծառայելու մեր ցանկության վրա: Ինչպե՞ս է մեր արժեքը Նրա համար իմանալը մեծացնում մեր ցանկությունը օգնելու նրանց, ովքեր կարիք ունեն հասկանալու Քավությունը ինչպես մենք ենք խորապես հասականում այն: Երբ մեզանից յուրաքանչյուրն ունենա Քավության վարդապետությունը գրված մեր սրտերում, ապա մենք կդառնանք այնպիսի ժողովուրդ ինչպիսին Տերն է կամենում, որ մենք լինենք, երբ Նա կրկին գա:Նա կընդունի մեզ, որպես ճշմարիտ հետևորդներ:

Թող որ Հիսուս Քրիստոսի Քավությունը մի «հզոր փոփոխություն» առաջացնի մեր սրտերում:16 Երբ մենք արթնանանք այս վարդապետության հանդեպ, որը հայտարարվել է Աստծո հրեշտակի կողմից «մեծ ուրախության ավետիք»17 ես խոստանում եմ, որ մենք կզգանք ինչպես թագավոր Բենյամինի ժողովուրդն էր զգացել: Հզոր աղոթք հղելուց հետո, որ Քավությունը կիրառվեր իրենց կյանքում «Նրանք լցվեցին ուրախությամբ»18 և «հոժար [էին] մտնել ուխտի մեջ … Աստծո հետ՝ կատարելու նրա կամքը և բոլոր բաներում հնազանդ լինելու նրա պատվիրաններին»19 «մեր ոիտերը կապելը, պահելը և ուրախանալը կլինի այն ապացույցը, որ Հիսուս Քրիստոսի Քավոււթյունը իսկապես գրված է մեր սրտերում: Խնդրում եմ հիշեք այս երեք սկզբունքները, քույրեր.

  1. «Այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է ճիշտ դարձվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով»:20

  2. Քավության մեջ կա զորություն հնարվորություն տալու մեզ հաղթահարել բնական մարդուն կամ կնոջը և դառնալու Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ:21

  3. Քավությունը, Իր զավակների հանդեպ Հոր սիրո վերաբերյալ մեր ունեցած մեծագույն ապացույցն է:22

«Այն օրերից յետոյ, ասում է Տերը. Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն»:23 Ես կոչ եմ անում մեզ խնդրել Տիրոջը գրել Քավության այս սկզբունքները մեր սրտերում: Ես վկայում եմ, որ դրանք ճշմարիտ են: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Վարդապետություն և Ուխտեր 1.38:

  2. Հին Կտակարանի ավետարանական վարդապետության ուսուցչի ձեռնարկ (2001), 198:

  3. Երեմիա ԼԱ.33–34, շեշտադրումն ավելացված է:

  4. Jeffrey R. Holland, “Roundtable Discussion,” Worldwide Leadership Training Meeting, Feb. 9, 2008, 28.

  5. Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց (2004), 52:

  6. Հոբ ԼԸ.7:

  7. Դալին Հ. Օուքս, «Դառնալու մարտահրավերը», Լիահոնա, հունվ. 2001, 42:

  8. Autobiography of Mary Lois Walker Morris (copy in possession of Linda Kjar Burton).

  9. Տես Դեյվիդ Ա. Բեդնար, «Քավությունը և մահկանացու կյանքի ճամփորդությունը», Լիահոնա, ապր. 2012, 12–19:

  10. Երեխաների Միություն 7. Նոր Կտակարան (1997), 104:

  11. Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 1:123.

  12. Երեխաների Միություն 7, 104:

  13. Դեյվիդ Ա. Բեդնար, Լիահոնա, ապր. 2012, 14:

  14. Դալին Հ. Օուքս, «Սեր և Օրենք», Լիահոնա, Նոյ. 2009, 26:

  15. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դուք իմ ձեռքերն եք», Լիահոնա, մայիս 2010, 69:

  16. Տես Ալմա 5.12–14:

  17. Մոսիա 3.3:

  18. Տես Մոսիա 4.1–3:

  19. Տես Մոսիա 5.2–5:

  20. Քարոզիր Իմ Ավետարանը, 52:

  21. Տես Դեյվիդ Ա. Բեդնար, Լիահոնա, ապր. 2012, 12–19:

  22. Տես Դալին Հ. Օուքս, Լիահոնա, նոյ. 2009, 26:

  23. Երեմիա ԼԱ.33, շեշտադրումն ավելացված է: