2010–2019 թթ․
Մեկ քայլ մոտ Փրկչին
Հոկտեմբեր 2012


11:0

Մեկ քայլ մոտ Փրկչին

Դարձի գալը ավետարանն ուսանելու և ուսուցանելու ողջ նպատակն է: Դարձի գալը մեկ անգամյա իրադարձություն չէ: Դա Փրկչին նմանվելու կյանքի տևողություն ունեցող ձգտում է:

Անցյալ ամառ ես մի փոքր հոդված էի գրել, որը լույս տեսավ Լիահոնա և Ensign. ամսագրերում: Որդիս ինձ մի նամակ գրեց՝ ասելով. «Հայրի՛կ, ինչու մեզ չէիր ասում, որ քո հոդվածը հրատարակվելու է»: Ես պատասխանեցի. «Ես ուզում էի համոզվել, թե արդյո՞ք դուք կարդում եք Եկեղեցու ամսագրերը»: Նա պատասխանեց և բացատրեց, որ իր տաս տարեկան դուստրը անցել է ստուգարքը: Նա վերցրել էր Ensign ամսագիրը փոստարկղից, եկել էր տուն և կարդացել էր այն: Այնուհետև, նա եկավ մեր սենյակ ու մեզ ցույց տվեց քո հոդվածը»:

Իմ թոռնուհին կարդացել էր Ensign ամսագիրը, որովհետև սովորելու ցանկություն ուներ: Նա գործել էր ինքնուրույն՝ գործածելով կամքի իր ազատությունը: Առաջին Նախագահությունը վերջերս ուսանելու նոր ուսումնական նյութեր է հաստատել երիտասարդների համար, որը համահունչ կլինի ավետարանն ուսանելու, ապրելու և կիսվելու երիտասարդների ներքին ցանկությանը: Հունվարից մենք կսկսենք օգտագործել դրանք մեր դասարաններում: Սովորեք ավելին երիտասարդների համար ուսումնական նոր նյութերի մասին lds.org/youth/learn կայքում:

Երբ Փրկիչն ուսուցանում էր, ուսանողի կամքի ազատությունը գերակա դեր ուներ: Նա մեզ ցույց տվեց ոչ միայն այն, թե ինչ պետք է սովորեցնենք, այլ նաեւ այն, թե ինչպես պետք է ուսուցանենք: Նա կենտրոնանում էր ուսանողի կարիքների վրա: Նա մարդկանց օգնում էր ինքնուրույն բացահայտել ճշմարտությունը:1 Նա միշտ լսում էր նրանց հարցերը:2

Ուսանելու այս նոր ուսումնական նյութերը բոլորիս կօգնեն Տիրոջ ձևով ուսանել և ուսուցանել մեր տներում ու մեր դասարաններում:3 Այդպես վարվելով մենք կարձագանքենք Նրա «Հետևիր ինձ»4 հրավերին, ինչպես այդպես գեղեցիկ ուսուցանեց Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը: Մինչ այդ նոր ուսումնական նյութերը մշակվում էին, ես տեսել եմ, թե ինչպես են ղեկավարները, օժանդակ կազմակերպության ուսուցիչները, սեմինարիայի խորհրդի անդամները և ծնողները միասին աշխատել, որպեսզի կարողանային բավարարել իրենց ուսանողների կարիքները: Ես տեսել եմ, թե երիտասարդ աղջիկները՝ իրենց դասարաններում, երիտասարդ տղաները՝ Ահարոնյան Քահանայության քվորումներում եւ երիտասարդները՝ կիրակնօրյա դպրոցում, ինչպես են սովորում գործածել իրենց ազատ կամքը եւ ինքնուրույն գործ անում:

Կիրակնօրյա Դպրոցի երիտասարդների դասարանի մի ուսուցիչ մտածում էր, թե աուտիզմով տառապող երկու երիտասարդների ինչպես օգներ ինքնուրույն գործել: Երբ հրավիրեց դասարանի անդամների հետ կիսվել, թե ինչ են նրանք սովորել, նա մտահոգված էր, որ այդ երկու երիտասարդները կարող էին մերժել իր հրավերը: Բայց նրանք չմերժեցին: Մեկը կանգնեց կիսվելու, թե ինչ էր ինքը սովորել եւ ապա հրավիրեց միևնույն հիվանդությամբ դժվարախոս մյուս համադասարանցուն օգնել իրեն: Երբ առաջինը սկսեց դժվարանալ, դասընկերը մնաց նրա կողքին եւ շշնջաց նրա ականջին, որ նա կարողանա հաջողակ զգալ: Այդ օրը նրանք երկուսն էլ ուսուցիչ էին: Նրանք սովորեցնում էին այն, ինչ Փրկիչն էր ուսուցանում, և նրանք սովորեցնում էին նաև այն, թե ինչպես էր Փրկիչն ուսուցանում: Երբ Փրկիչն ուսուցանում էր, նրա շարժառիթը ուսուցանվողի հանդեպ սերն էր, ճիշտ այն, ինչ անում էր դասընկերն իր ընկերոջ հանդեպ:5

Երբ Իր խոսքն ուսանում եւ ուսուցանում ենք Նրա ձեւով, մենք ընդունում ենք Նրա «հետևիր ինձ» հրավերը: Փրկչին հետևելը լինում է քայլ առ քայլ: Յուրաքանչյուր քայլի հետ մենք ավելի շատ ենք մոտենում Փրկչին: Մենք փոխվում ենք: Տերը գիտի, որ հոգեւոր աճը տեղի չի ունենում միանգամից: Այն գալիս է աստիճանաբար: Ամեն անգամ, երբ ընդունում ենք Նրա հրավերը եւ ընտրում ենք հետեւել Նրան, մենք առաջ ենք ընթանում դարձի գալու ճանապարհի երկայնքով:

Դարձի գալը ավետարանն ուսանելու և ուսուցանելու ողջ նպատակն է: Դարձի գալը մեկանգամյա իրադարձություն չէ: Դա Փրկչին նմանվելու կյանքի տևողություն ունեցող ձգտում է: Երեց Օուքսը մեզ հիշեցրել է, որ իմանալը բավարար չէ: ««Դարձի եկած» լինելու համար մեզանից պահանջվում է գործել եւ դառնալ»6: Ուստի, դարձի գալու նպատակով սովորելը իմանալու, գործելու եւ փոխվելու շարունակական գործընթաց է: Նմանապես, դարձի բերելու նպատակով ուսուցանելը պահանջում է հիմնական վարդապետության ուսուցում, գործելու հրավեր եւ օրհնությունների խոստում:7 Երբ ճշմարիտ վարդապետություն ենք ուսուցանում, մենք օգնում ենք, որ սովորողը ճանաչի: Երբ հրավիրում ենք կիրառելու, մենք օգնում ենք մարդկանց գործել կամ ապրել ըստ վարդապետության: Իսկ երբ Տիրոջ խոստացած օրհնությունները գալիս են, մենք փոխվում ենք: Ինչպես Ալման, մենք կարող ենք դառնալ նոր արարած:8

Երիտասարդների նոր ուսումնական նյութերն ունեն մեկ կենտրոնական նպատակ՝ օգնել երիտասարդներին դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը: Վերջերս տեսա մի երիտասարդ տղայի երիտասարդական Կիրակնօրյա Դպրոցի դասարանում ճշմարտությունը իր համար բացահայտելիս: Երբ ես նկատեցի, որ նա դժվարանում է Քավությանը վերաբերող իրադարձություն հիշել իր կյանքից, ես նրան հարցրեցի, թե նա երբեւէ զգացել է, թե ինչպես է ներում ստացել: Նա պատասխանեց. «Այո, ես ֆուտբոլ խաղալիս պատահմամբ կոտրել էի մի տղայի քիթը: Ես վատ էի զգում դրա համար: Ես մտածում էի, թե ինչ պետք է անեմ, որպեսզի լավ զգամ: Այնպես որ, ես գնացի իրենց տուն եւ նրանից ներողություն խնդրեցի, բայց զգում էի, որ ինձ հարկավոր էր անել ավելին, այնպես որ ես աղոթեցի, եւ ապա զգացի, որ Երկնային Հայրը նույնպես ներել է ինձ: Սա է Քավության նշանակությունն ինձ համար»:

Կիսվելով այդ փորձառությամբ դասարանում, նա կարդաց Հովհաննեսի 3.16: «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին Որդուն», և հետո վկայեց Քավության զորության մասին: Այդ վարդապետությունն այլևս վերացական դրույթ չէր այդ տղայի համար: Այն իր կյանքի մասը դարձավ, որովհետև նա իրեն հարց տվեց, և ապա իր ազատ կամքով հավատքը գործի դրեց:9

Այդ երիտասարդն ավելի շատ էր փոխվում եւ փոխվում էին նաև իր համադասարանցիները: Նրանք կենտրոնացած էին հիմնական վարդապետության վրա՝ ուսումնասիրելով սուրբ գրությունները: Նրանք այդ սրբազան խոսքերը նմանեցնում էին իրենց կյանքին եւ այնուհետև վկայում էին այն օրհնությունների մասին, որոնք իրենք ստացել էին այդ վարդապետությունով ապրելու արդյունքում: Երբ մենք ուսուցանում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանը, մենք կենտրոնանում ենք սուրբ գրությունների եւ ժամանակակից մարգարեների խոսքերի վրա: Մենք ապավինում ենք սրբազան գրվածքներին, որոնք օգնում են հավատքն ուժեղացնել, վկայություն կերտել եւ օգնել բոլորին լիովին դարձի գալ: Երիտասարդների նոր ուսումնական նյութերը կօգնեն բոլոր օգտագործողներին՝ հասկանալ եւ ապրել Աստծո խոսքով:

Կոստա Ռիկայում ուսուցանելու ժամանակ ես բարձրացրեցի Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում ձեռնարկը և հարցրեցի. «Ձեզանից քանիսն ունեն այս ձեռնարկը»: Գրեթե բոլորը ձեռք բարձրացրեցին: Ժպտալով՝ ես ասացի. «Համոզված եմ, որ դուք ամեն օր կարդում եք այն»: Ի զարմանս ինձ, առաջին շարքում նստած մի քույր ձեռք բարձրացրեց, ի նշան ամեն օր կարդալու: Ես խնդրեցի նրան գալ ամբիոնի մոտ ու բացատրել: Նա պատասխանեց. «Ամեն առավոտ ես կարդում եմ Մորմոնի Գիրքը: Դրանից հետո ես կարդում եմ մի բան Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում ձեռնարկից, որ իմանամ, թե հենց նոր կարդացածս ինչպես կարող եմ լավագույն ձևով ուսուցանել երեխաներիս»:

Նա ցանկանում էր ուսանել և ուսուցանել Նրա խոսքերը Նրա ձևով, այնպես որ նա ուսումնասիրում էր Նրա խոսքը սուրբ գրություններում, և ապա ուսումնասիրում էր, թե ինչպես Նրա խոսքը ուսուցաների, որպեսզի իր երեխաները դարձի գան: Ավետարանն ուսանելու և ուսուցանելու նրա օրինակելի փորձը, հավատացած եմ, միանգամից չէր ձևավորվել: Նա որոշում էր կայացրել ինչ-որ բան անել: Եվ որքան շատ էր նա հետևել իր որոշմանը, այնքան շատ էր Տերը ուժ տվել քայլելու Իր ճանապարհով: Յուրաքանչյուր քայլի հետ նա ընդունել էր Փրկչի «Հետևիր ինձ» հրավերը:

Երբեմն դարձի գալու ճանապարհը կարող է երկար և դժվար լինել: Իմ փեսան 50 տարի ակտիվ չէր Եկեղեցում: 60 տարեկանից հետո միայն նա սկսեց ընդունել վերադառնալու Փրկչի հրավերը: Այդ ճանապարհին շատերն էին նրան օգնել: Մի տնային ուսուցիչ 22 տարի շարունակ ամեն ամիս նրան բացիկ էր ուղարկում: Սակայն վերադառնալու համար նա պետք է որոշում կայացներ: Նա պետք է իր ազատ կամքը գործի դներ: Նա պետք է ընդուներ Փրկչի «Հետևիր ինձ» հրավերը: Վերադառնալուց հետո նրանք կնոջ հետ կնքվել են տաճարում և այժմ նա ծառայում է ծխի եպիսկոպոսությունում:

Վերջերս մենք նրան ցույց տվեցինք այն տեսանյութերը, որոնք մշակվել են, որպեսզի օգնեն ղեկավարներին եւ ուսուցիչներին կիրառել նոր ուսումնական նյութերը: Տեսանյութերը դիտելուց հետո, փեսաս թինկ տվեց իր աթոռին եւ ասաց, փոքր ինչ հուզված. «Եթե այս բաները լինեին, երբ ես երիտասարդ էի, հնարավոր է, ես մոլորված չլինեի»:

Մի քանի շաբաթ առաջ ես հանդիպեցի մի երիտասարդի, որը դժվարություններ ուներ: Ես հարցրեցի, թե արդյոք նա եղել է Եկեղեցու անդամ: Նա ինձ ասաց, որ ինքը թերահավատ է, սակայն, որ ավելի վաղ իր կյանքում նա առիթ է ունեցել ծանոթանալու Եկեղեցու հետ: Երբ ես ասացի կիրակնօրյա դպրոցում իմ կոչման մասին, եւ որ ես պետք է խոսեմ գերագույն համաժողովին, նա ասաց, «Դե՜, եթե դուք խոսում եք, ես կդիտեմ այդ նիստը»: Ես հույս ունեմ, որ նա դիտում է այսօր: Ես գիտեմ, որ եթե նա դիտում է, ապա ինչ-որ բան սովորած կլինի: Համաժողովների այս կենտրոնը ուսանելու եւ ուսուցանելու եզակի տեղ է դարձի գալու համար:

Երբ մենք ապրում ենք ըստ այն մարդկանց ուսուցանած սկզբունքների, ում մենք հաստատում ենք որպես մարգարեներ, տեսանողներ եւ հայտնողներ, մենք սովորում ենք Փրկչի ձևով:10 Մենք մեկ քայլ մոտենում ենք Նրան: Մոտենալով այս համաժողովի ավարտին՝ ես հրավիրում եմ բոլորին, ովքեր լսում են իմ ձայնը՝ քայլ անել և ընդունել Տիրոջ «Հետեւիր ինձ» հրավերը: Հին Նեփիացիների նման, մենք կարող ենք վերադառնալ մեր «տները, եւ խորհել այն բաների վրա, որոնք [ասվեցին], եւ հարցնենք Հորը՝ [Քրիստոսի] անունով, որ [մենք] կարողանանք հասկանալ»:11

Մենք ցանկանում ենք, որ ամեն մի երիտասարդ հասկանա: Մենք ցանկանում ենք, որ նրանք ուսանեն, ուսուցանեն եւ ապրեն Հիսուս Քրիստոսի ավետարանով ամեն օր: Սա այն է, ինչ Տերն ուզում է Իր բոլոր զավակների համար: Անկախ նրանից, թե դուք երեխա եք, երիտասարդ, թե չափահաս, ես հրավիրում եմ ձեզ գալ եւ հետեւել Նրան: Եկեք ու քայլեք Նրա հետքերով: Մեր կատարած յուրաքանչյուր քայլի համար, ես վկայում եմ, որ Տերը կամրացնի մեզ: Նա կօգնի մեզ, որ մնացած ճանապարհն էլ անցնենք: Հետո, երբ խոչընդոտներ հայտնվեն, մենք կշարունակենք քայլել: Երբ կասկածները գան, մենք կշարունակենք քայլել: Մենք երբեք ետ չենք շրջվի: Մենք երբեք ճանապարհը չենք կորցնի:

Ես վկայում եմ, որ Հայր Աստված և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ապրում են: Ես վկայում եմ, որ Փրկիչը շարունակում է մեզ կանչել, ինչպես որ անցյալում է կանչել. «Եկ, հետևի՛ր ինձ»: Մենք բոլորս կարող ենք ընդունել նրա հրավերը: Բոլորս կարող ենք ուսանել, ուսուցանել և ապրել Նրա խոսքով՝ Նրա ձևով, մեկ քայլ անելով, մոտենալով Փրկչին: Եթե դա անենք, մենք ճշմարտապես դարձի կգանք: Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն:

Հղումներ

  1. Տես Հովհաննես 3.1–7: Այս հատվածում Փրկիչը պատասխանեց այն հարցին, որն ինքը Նիկոդեմոսը բարձրացրեց: Նա սովորեցրեց Նիկոդեմոսի կարիքների համաձայն: Նա թույլ տվեց Նիկոդեմոսին գործածել սովորելու իր ազատ կամքը: Նա օգնեց Նիկոդեմոսին անձամբ բացահայտել պատասխանն իր համար:

  2. Տես Հովհաննես 3.4; Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.18:

  3. Տես “Teaching the Gospel in the Savior’s Way,” lds.org/youth/learn/guidebook/teaching:

  4. Տես Ղուկաս 18.18–22:

  5. Տես Ա Հովհաննես 4.19:

  6. Դալլին Հ. Օուքս, «The Challenge to Become», Լիահոնա, հունվ. 2001, 41. «Վկայել՝ նշանակում է իմանալ և հայտարարել: Ավետարանը մեր «դարձի գալու» մարտահրավերն է, որը պահանջում է գործել և դառնալ: Եթե մեզանից որեւէ մեկը հիմնված են բացառապես ավետարանի իր գիտելիքների եւ վկայության վրա, մենք նույն դիրքում ենք, որում գտնվում էին օրհնված, բայց դեռ ոչ լիովին փոխված Առաքյալները, որոնց Հիսուսը «դարձի գալու» մարտահրավեր նետեց: Բոլորս գիտենք ինչ-որ մեկին, որն ամուր վկայություն ունի, բայց չի գործում այնպես, որ փոխվի ու դարձի գա»:

  7. Տես Աբրահամ 2.11:

  8. Տես Մոսիա 27.24–26; Բ Կորնթացիս 5.17:

  9. Տես Դեվիդ Ա. Բեդնար, «Հսկեցեք բոլոր հարատևությամբ» Լիահոնա, մայիս, 2010, էջ 43. «Ես և դուք օգնո՞ւմ ենք մեր երեխաներին դառնալ գործակալներ, ովքեր գործում են և ուսում են փնտրում, ուսումնասիրելով և հավատքով, թե՞ մենք մեր երեխաներին սովորեցրել ենք համբերատար սպասել ուսում ստանալուն և ներգործվելու միջոցով: Որպես ծնողներ՝ մի՞թե մենք հիմնականում մեր երեխաներին տալիս ենք հոգևոր ձկանը համարժեք ուտելիք, թե՞ մենք շարունակաբար նրանց օգնում ենք ներգործել՝ ինքնուրույն սովորել՝ հաստատուն ու անխախտ կանգնել: Օգնո՞ւմ ենք արդյոք մենք մեր երեխաներին ջերմեռանդ ներգրավված լինել խնդրելու, փնտրելու և թակելու գործում»:

  10. Տես Dennis B. Neuenschwander, “Living Prophets, Seers, and Revelators,” Լիահոնա, հունվ., 2001, 49–51:

  11. 3 Նեփի 17.3: