Այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում:
Եկեղեցու անդամներից ոմանք Ալմայի հարցին չեն կարող այո բարձրաձայնել: Նրանք այժմ չունեն նման զգացում:
Նախագահ Մոնսոն, մենք սիրում, հարգում և աջակցում ենք ձեզ: Միսիոներական ծառայության հետ կապված այս պատմականորեն նշանակալից հայտարարությունը ոգեշնչող է: Այս կարող եմ հիշել այն ոգևորությունը, որը առկա էր 1960 թվականին, երբ ծառայող տղաների տարիքը 20-ից իջեցվեց 19 տարեկանի: Ես նոր էի եկել Բրիտանական միսիա որպես նոր կանչված 20 տարեկան միսիոներ: Մեր միսիա ժամանած առաջին 19 տարեկան միսիոները երեց Ջեֆրի Ռ. Հոլանդն էր՝ անհավանական ավելացում: Մի քանի ամիս նա ամաչում էր 20 տարեկաններից: Ապա մեկ տարվա ընթացքում 19 տարեկան շատերը եկան միսիայի: Նրանք հնազանդ և հավատարիմ միսիոներներ էին և աշխատանքը առաջադիմում էր: Համոզված եմ, որ ավելի մեծ բերքահավաք կհավաքվի, երբ արդար և նվիրված միսիոներները կկատարեն ավետարանը քարոզելու Տիրոջ պատվիրանը:
Իմ կարծիքով, դո՛ւք, աճող սերնդի ներկայացուցիչներդ, ավելի լավ եք պատրաստված, քան նախորդ սերունդներից որևէ մեկը: Սուրբ գրությունների ձեր գիտելիքները հատկապես տպավորիչ է: Այնուամենայնիվ, այն մարտահրավերները, որոնց ձեր սերունդը հանդիպում է, մինչ պատրաստվում է ծառայության, նման են բոլոր Եկեղեցու անդամների մարտահրավերներին: Բոլորս գիտենք, որ աշխարհի մշակույթները, մեծամասամբ, չեն նպաստում արդարությանը ոչ էլ հոգեւոր նվիրվածությանը: Եկեղեցու ողջ պատմության ընթացքում ղեկավարները նախազգուշացրել են ժողովրդին և ապաշխարություն են ուսուցանել: Մորմոնի Գրքում Ալմա կրտսերը այնքան էր մտահոգված անարդարությամբ և պատասխանատվության բացակայությամբ, որ նա հրաժարվեց Նեփիի ժողովրդի ղեկավարի՝ գլխավոր դատավորի պաշտոնից, և ողջ իր ջանքերը կենտրոնացրեց իր մարգարեական կոչման վրա:1
Բոլոր սուրբ գրությունների ամենախորիմաստ հատվածներից մեկում Ալման հայտարարում է. «Եթե դուք զգացել եք սրտի մի փոփոխություն, և եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո երգը, ես կկամենայի հարցնել, այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում:2
Տեղական ղեկավարները ողջ աշխարհում տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ, Եկեղեցու անդամները, հատկապես մեր երիտասարդությունը, երբևէ ավելի ուժեղ չի եղել: Բայց նրանք գրեթե միշտ բարձրացնում են երկու մտահոգություն, առաջինը՝ անարդարության աճի մարտահրավերը աշխարհում և երկրորդը՝ անտարբերությունը և պատասխանատվության բացակայությունը որոշ անդամների մոտ: Նրանք խորհուրդ են փնտրում, թե ինչպես օգնեն անդամներին՝ հետևելու Փրկչին և հասնելու խորը և տևական դարձի:
«Աժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում» հարցը հնչում է դարերի միջով: Այն ամենով հանդերձ, ինչ մենք ստացել ենք ներկա տնտեսության ժամանակ՝ ներառյալ Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության Վերականգնումը, հոգևոր պարգևների հորդումը և երկնքի անվիճելի օրհնությունները, Ալմայի մարտահրավերը երբեք ավելի կարևոր չի եղել:
1943 թվականին Էզրա Թաֆթ Բենսոնը Առաքյալ կանչվելուց ոչ շատ անց, Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթը3 խորհուրդ տվեց. «Ձեր առաքելությունն է … նախազգուշացնել ժողովրդին … այնպիսի բարությամբ, ինչպիսին հնարավոր է, որ ապաշխարությունը միակ սպեղանին կլինի այս աշխարհի չարիքների համար»:4 Երբ այս միտքն արտահայտվեց, մենք Երկրորդ Աշխարհամարտի մեծ հակամարտության մեջ էինք:
Այսօր բարոյական այլասերումն ավելի է սաստկացել: Մի նշանավոր գրող վերջերս ասել է. «Բոլորը գիտեն, որ մշակույթը վնասակար է դարձել և ոչ ոք հույս չունի, որ այն կփոխվի»:5 Բռնության և անբարոյականության անընդհատ պատկերումը երաժշտության, զվարճության, արվեստի և այլ տեղեկատվության մեջ, մեր ամենօրյա մշակույթում աննախադեպ է: Սա տխրությամբ նկարագրվել է մի շատ հարգելի մկրտական աստվածաբանի կողմից, երբ նա ասել է. «Ողջ քաղաքակրթության հոգևոր իմունային համակարգը խոցված է»:6
Զարմանալի չէ, որ Եկեղեցու անդամներից ոմանք Ալմայի հարցին չեն կարող այո բարձրաձայնել: Նրանք այժմ չունեն նման զգացում: Նրանք զգում են, որ իրենք հոգևոր երաշտ են ապրումՈմանք էլ բարկացած են, վիրավորված կամ հիասթափված: Եթե այս նկարագրությունները վերաբերում են ձեզ,7 ձեզ համար կարևոր կլինի գնահատել, թե ինչու «այժմ դուք չունեք այդպիսի զգացում»:
Շատերը, ովքեր հոգևոր երաշտ և նվիրավածության պակասություն են ապրում, անպայման չէ, որ մեծ մեղքերի կամ օրինազանցությունների մեջ ընկած լինեն, սակայն նրանք կատարել են ոչ իմաստուն ընտրություններ: Ոմանք անփույթ են սրբազան ուխտերին հետևելիս: Մյուսներն իրենց ժամանակի մեծ մասը ծախսում են՝ առաջնակարգ նվիրում տածելով ավելի քիչ կարևորություն ունեցող գործերին: Ոմանք թույլ են տալիս, որ մշակութային կամ քաղաքական եռանդուն տեսակետները թուլացնեն իրենց նվիրվածությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ: Ոմանք էլ սուզվում են համացանցի նյութերի մեջ, որոնք մեծացնում են, չափազանցեցնում, իսկ որոշ դեպքերում էլ հնարում են թերություններ Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարների մեջ: Ապա նրանք գալիս են ոչ ճիշտ եզրակացությունների, որոնք կարող են ազդել վկայության վրա: Նրանցից յուրաքանչյուրը, ովքեր արել են այս ընտրությունները, կարող են ապաշխարել և հոգեպես նորոգվել:
Սուրբ գրությունների մեջ խորասուզվելը էական դեր ունի հոգևոր սնուցման համար:8 Աստծո խոսքը նվիրվածություն է ոգեշնչում ներգործում է որպես ապաքինող սպեղանի վիրավորված զգացումների, բարկության կամ հիասթափության համար:9 Երբ մեր նվիրավածությունը նվազում է, ինչ-որ պատճառով, լուծման մի մասն ապաշխարությունն է:10 Նվիրվածությունն ու ապաշխարությունը սերտորեն միահյուսված են:
Կ. Ս. Լյուիսը՝ այդ աշխատասեր, գործնապաշտ քրիստոնյա գրողը, կտրուկ անդրադարձել է այս հարցին: Նա պնդել է, որ քրիստոնեությունը քարոզում է մարդկանց ապաշխարել և նրանց ներում է խոստանում, բայց մինչև մարդիկ գիտակցում են և զգում, որ իրենք ներման կարիք ունեն, քրիստոնեությունը չի խոսում նրանց հետ: Նա նշել է. «Երբ դուք հիվանդ եք, դուք կկամենաք լսել բժշկին»:11
Մարգարե Ջոզեֆը նշել է, որ միչև ձեր մկրտությունը, դուք կարող եք լինել չեզոք գոտում բարու և չարի միջև: Բայց «երբ դուք միանում եք այս Եկեղեցուն, դուք համաձայնվում եք ծառայել Աստծուն: Երբ դուք անում եք դա, դուք թողնում եք չեզոք գոտին և դուք երբեք չեք կարող ետ [գնալ]»: Նրա խորհուրդն էր, որ մենք երբեք չլքենք Տիրոջը:12
Ալման շեշտում է, որ Հիսուս Քրիստոսի Քավությամբ «ողորմածության բազուկները մեկնված են» դեպի նրանց, ովքեր ապաշխարում են:13 Այնուհետև նա հարցնում է մանրամասն և կարևոր հարցեր՝ ինչպիսիք են. Արդյոք մենք պատրաստ ե՞նք հանդիպելու Աստծուն: Արդյոք մեզ պահում ե՞նք անմեղ: Մենք պետք է բոլորս մտածենք այս հարցերի շուրջ: Ալմայի անձնական փորձառությունը, երբ թերացել էր հետևել իր հավատարիմ հորը, իսկ հետո եկել էր ցնցող մի ըմբռնման, թե որքան շատ կարիք ունենք ներման և թե ինչ էր նշանակում երգել քավող սիրո երգը, հղոր է և ազդեցիկ:
Չնայած որ նվիրավածությունը թուլացնող ցանկացած բան հատևանք է թողնում, այնուամենայնիվ, երկու փորձություն կա, որ հաճախ են տեղի ունենում և կարևոր է, որ գիտակցենք: Առաջինը՝ անբարյացակամությունն է, կոպտությունը և ընտանեկան բռնությունը: Երկրորդը՝ սեռական անբարոյականությունն է և անմաքուր մտքերը: Դրանք հաճախ նախորդում են նվիրավածության թուլացմանը և հայտնվում են ավելի քիչ նվիրված լինելու ընտրության հիմքում:
Այն, թե ինչպես ենք վերաբերվում մեզ ամենամոտ մարդկանց, արմատական կարևորություն ունի: Կոպտությունը, բռնությունը, քաղաքավարության բացակայությունը և անհարագալից վերաբերմունքը ընտանիքում ընդունելի չեն՝ ընդունելի չեն ոչ մեծերի համար, ոչ էլ աճող սերնդի համար: Հայրս ակտիվ չէր Եկեղեցում, բայց նշանակալիորեն լավ օրինակ էր, հատկապես մայրիկիս հանդեպ իր վերաբերմունքով: Նա ասում էր. «Աստված տղամարդկանց պատասխանատու կհամարի իրենց պատճառով իրենց կանանց ամեն մի թափած արցունքի համար»: Այս նույն տեսակետը շեշտադրվում է «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրում: Այն ասում է. «[Նրանք,] ովքեր բռնություն են գործադրում իրենց կողակցի կամ երեխաների հանդեպ… . մի օր հաշվետու կլինեն Աստծո առջև»:14 Անկախ նրանից, թե ինչ մշակույթում ենք մենք մեծացել և արդյոք մեր ծնողները բռնացել են թե ոչ մեզ վրա, մենք չպետք է ֆիզիկապես, զգացմունքներով կամ խոսքով բռնանաք որևէ մեկ ուրիշի հանդեպ:15
Հասարակության մեջ քաղաքավարության անհրաժեշտությունը երբեք ավելի կարևոր չի եղել: Բարության և քաղաքավարության արմատավորումը սկսվում է մեր տներում: Զարմանալի չէ, որ ընտանիքի թուլացմանը զուգընթաց մեր հասարակական դատողությունը ցածրացել է: Ընտանիքը սիրո և հոգևորությունը պահպանելու հիմքն է: Ընտանիքը խթանում է մի մթնոլորտ, որտեղ կրոնական գործունեությունը կարող է ծաղկել: Իսկապես «շուրջ բոլորը գեղեցիկ է, երբ սեր կա տան մեջ»:16
Սեռական անբարոյականությունը և անմաքուր մտքերը խախտում են չափանիշը, որը հաստատվել էր Փրկչի կողմից:17 Մեզ նախազգուշացվել է արդի տնտեսության սկզբում, որ սեռական անբարոյականությունը, հավանաբար, կլինի մեծագույն մարտահրավերը:18 Այդպիսի վարքը, չապաշխարելու դեպքում, կառաջացնի հոգևոր երաշտ և նվիրվածության կորուստ: Կինոնկարները, հեռուստատեսությունը և համացանցը հաճախ հաղորդում են այլասերող ուղերձներ և պատկերներ: Դիտեր Ֆ. Ուխդորֆը և ես վերջերս գտնվում էինք Ամազոնի ջունգլիում գտնվող մի գյուղում և նկատեցինք արբանյակային սկավառակներ նույնիսկ փոքրիկ հասարակ կառուցված հյուղակներից մի քանիսի վրա: Մենք ուրախացանք այն սքանչելի տեղեկացվածության համար, որը մատչելի էր այս հեռավոր տարածքում: Մենք նաև ընդունեցինք, որ փաստորեն չկա որևէ վայր երկրի վրա, որը չենթարկվի վավաշոտ, անբարոյական և հեշտասեր պատկերների ազդեցությանը: Սա է պատճառներից մեկը, թե մերկագրությունն ինչու է այդպիսի համաճարակ դարձել մեր օրերում:
Ես վերջերս մի իմաստալի զրույց ունեցա 15-ամյա Ահարոնյան Քահանայություն կրող մի պատանու հետ: Նա օգնեց ինձ հասկանալ, թե որքան հեշտ էր այս ինտերնետային դարում երիտասարդների համար գրեթե անզգուշորեն ենթարկվել անմաքուր և նույնիսկ մերկապատկեր նկարների ազդեցության: Նա նշեց, որ Եկեղեցու սկզբունքների մեծ մասը, որոնք ուսուցանվում են, առնվազն որոշ ընդունելություն են գտնում հասարակության մեծ մասի մեջ, որ այս սկզբունքների խախտումը կարող է ունենալ աղետալի ազդեցություն մարդու առողջության և բարօրության վրա: Նա խոսում էր երիտասարդների կողմից ծխախոտ ծխելու, թմրադեղերի օգտագործման և ալկոհոլ օգտագործելու մասին: Չնայած դրան, նկատեց նա, ինչ վերաբերում է մերկագրությանը կամ անբարոյականությանը, հասարակության կողմից չկա համապատասխան բողոքի բարձր ձայն, նույնիսկ նշանակալի նախազգուշացում:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այդ երիտասարդի վերլուծությունը ճիշտ է: Ո՞րն է պատասխանը: Տարիներ շարունակ մարգարեներն ու առաքյալներն ուսուցանել են տանը կրոնական գործունեության կարևորությունը:19
Ծնողնե՛ր, Եկեղեցու ժողովներին և ծրագրերին սովորական ակտիվ մասնակցությամբ, չնայած դա կարևոր է, դուք չեք կարողանա իրականացնել ձեր երեխաներին բարոյական, արդար կյանքով ապրելու և Տիրոջ առջև շիտակորեն քայլել ուսուցանելու ձեր սրբազան պարտականությունը. այդ օրերը վաղուց անցել են: Կարևոր է, որ դա հավատարմորեն իրականացվի տանը, որոնք ապաստանավայրեր են, որտեղ բարությունը, ներողամտությունը, ճշմարտությունը և արդարակեցությունն է գերիշխում: Ծնողները պետք է խիզախություն ունենան ֆիլտրելու կամ վերահսկելու համացանցի հասանելիությունը, հեռուստատեսությունը, կինոֆիլմերը և երաժշտությունը: Ծնողները պետք է քաջություն ունենան ասելու՝ ոչ, պաշտպանելու ճշմարտությունը և բերելու հզոր վկայություն: Ձեր երեխաները պետք է իմանան, որ դուք ունեք հավատք Փրկչի հանդեպ, սեր ձեր Երկնային Հոր հանդեպ և աջակցություն Եկեղեցու ղեկավարների հանդեպ: Մեր տներում պետք է ծաղկի հոգևոր հասունությունը: Իմ հույսն է, որ ոչ ոք չհեռանա այս համաժողովից առանց հասկանալու, որ բարոյական հարցերը մեր օրերում պետք է քննարկվեն մեր ընտանիքներում: Եպիսկոպոսները, քահանայությունը և օժանդակ կազմակերպությունների ղեկավարները պետք է աջակցեն ընտանիքներին և հոգ տանեն, որ հոգևոր սկզբունքներ ուսուցանվեն: Տնային և այցելող ուսուցիչները կարող են օգնել, հատկապես միայնակ ծնողների երեխաներին:
Երիտասարդը, որի մասին ես նշեցի, լրջորեն հարցրեց, թե Առաքյալներն արդյոք գիտեն, թե որքան վաղ պետք է կյանքում ուսուցանել և պաշտպանել մերկագրությունից և անմաքուր մտքերից: Շեշտադրելով՝ նա նշեց, որ նույնիսկ Երեխաների խմբում, նախքան դեռահաս դառնալը չպետք է չափազանց վաղ համարվի որոշ հարցերի մասին ուսուցանելը:
Դեռահասները, ովքեր ենթարկվում են անբարոյական պատկերների ազդեցությանը շատ վաղ հասակում, սարսափի մեջ են ընկնում, որ գուցե իրենք արդեն իրենց անարժան են դարձրել միսիոներական ծառայության և սրբազան ուխտերի համար: Արդյունքում, նրանց հավատքը կարող է խիստ վնասվել: Ես ուզում եմ հավաստիացնել ձեզ՝ երիտասարդներ, ինչպես ուսուցանվում է՝ ապաշխարությամբ դուք կարող եք արժանի դառնալ երկնքի բոլոր օրհնություններին:20 Դա է Փրկչի Քավության ողջ իմաստը: Խնդրում ենք խոսեք ձեր ծնողների կամ վստահելի խորհրդատուի հետ և խորհուրդակցեք ձեր եպիսկոպոսի հետ:
Երբ խոսքը վերաբերում է բարոյականությանը, որոշ չափահասներ հավատում են, որ առաջնակարք մարդասիրական որևէ նախագծի կամ սկզբունքի հետևելը վերացնում է Փրկչի ուսմունքներին հետևելու անհրաժեշտությունը: Նրանք հավատացնում են իրենց, որ սեռական սխալ վարքագիծը «աննշան բան է … [եթե ես] … բարի և գթառատ մարդ եմ»:21 Այսպիսի մտածողությունը մեծ ինքնախաբեություն է: Որոշ երիտասարդներինձ տեղեկացնում են, որ ժամանակակից մշակույթում այնքան էլ «հեղինակավոր» բան չէ խիստ ջանասեր լինել տարբեր ոլորտներում, ներառյալ արդար սկզբունքներին խստորեն հետևելը:22 Խնդրո՛ւմ եմ, մի ընկեք այդ թակարդը:
Մկրտության ժամանակ մենք խոստանում ենք մեր վրա վերցնել «[Հիսուս] Քրիստոսի անունը, ունենալով վճռականություն ծառայելու Նրան մինչև վերջ»:23 Այդպիսի ուխտը պահանջում է քաջարի ջանքեր, պարտավորվածություն և շիտակություն, եթե մենք ուզում ենք շարունակել երգել քավող սիրո երգը և մնալ իսկապես դարձի եկած:
Բոլոր դարերի համար ուժեղ և անսասան մնալու պարտավորվածության պատմական մի օրինակ է եղել Բրիտանացի մի օլիմպիական, որը 1924 թվականին մասնակցել է Փարիզում՝ Ֆրանսիա, անցկացվող Օլիմպիական խաղերին:
Էրիկ Լիդելը շոտլանդացի միսիոների որդի էր Չինաստանում և նվիրված կրոնասեր մարդ էր: Նա կատաղեցրեց Օլիմպիադայի Բրիտանացի ղեկավարներին՝ հրաժարվելով, նույնիսկ ահռելի ճնշման տակ, վազել նախնական 100 մետրանոց մրցավազքը, որը տեղի էր ունենալու կիրակի օրը: Վերջում նա հաղթեց 400 մետրանոց մրցավազքում: Առանձնապես ոգեշնչող էր կիրակի օրը վազելուց հրաժարվելու Լիդելի օրինակը:
Նրա պատվին նվիրված նկարագրություններն ու հուշերը մեջ են բերել Եսայիայից ոգեշնչող խոսքերը. «Բայց Տիրոջն ապաւինողները կնորոգուին ոյժով, թեւերով վեր կսլանան արծիւների պէս, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն յոգնիլ»:24
Լիդելի հիացմունքի արժանի վերաբերմունքը շատ ազդեցիկ էր մեր ամենակրտսեր որդու որոշման վրա՝ չմասնակցել կիրակի օրը սպորտի և ամենակարևորը, իրեն հեռու պահել անարդար և աշխարհիկ վարվելակերպից: Նա օգտագործեց Լիդելի կողմից Եսայիայի մեջբերումը որպես իր դպրոցական տարեգրքի սիրելի մեջբերում: ԷրիկԼիդելը սկզբունքի հանդեպ վճռական ու պարտավորված լինելու զորավոր օրինակ թողեց:
Երբ բոլորս ապրում ենք Փրկչի ուսուցանած սկզբունքներով և պատրաստվում հանդիպելու Աստծուն,25 մենք հաղթում ենք շատ ավելի կարևոր մի մրցավազքում:26 Մենք կունենանք Սուրբ Հոգին որպես մեր առաջնորդ՝ հոգևոր ուղղորդման համար: Նրանց համար, ում կյանքը կարգին չէ, հիշեք, երբեք խիստ ուշ չէ դարձնել Փրկչի Քավությունը մեր հավատքի և կյանքի հիմքը:27
Եսայիայի խոսքերով ասած. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան, եթե նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան»:28
Իմ անկեղծ աղոթքն է, որ մեզանից յուրաքանչյուրը կատարի ամեն անհրաժեշտ գործ՝ զգալու Հոգին այժմ, որպեսզի մենք կարողանանք երգել քավող սիրո երգը ողջ մեր սրտով: Ես վկայում եմ Փրկչի Քավության զորության մասին՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: