«Հոկտեմբերի 14-20-ը. «Դուք ուխտի զավակներն եք» 3 Նեփի 20-26», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)
«Հոկտեմբերի 14-20-ը: 3 Նեփի 20-26», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)
Հոկտեմբերի 14-20-ը։ «Դուք ուխտի զավակներն եք»
3 Նեփի 20-26
Երբ լսում եք, որ մարդիկ օգտագործում են Իսրայելի տուն եզրույթը, զգու՞մ եք, որ նրանք, կարծես, ձեր մասին են խոսում: Նեփիացիները և լամանացիները բառացիորեն Իսրայելի հետնորդներն էին՝ «Իսրայելի ծառի մի ճյուղը», բայց, այնուամենայնիվ, նրանք իրենց զգում էին «Իսրայելի տնից պոկված» (Ալմա 26.36, տես նաև 1 Նեփի 15.12): Բայց Փրկիչը ցանկանում էր, որ նրանք իմանան, որ կորսված չեն Իր համար: «Դուք Իսրայելի տնից եք,- ասաց Նա,- և դուք այն ուխտից եք» (3 Նեփի 20.25): Նա հավանաբար կասեր նույն բանը ձեզ այսօր, քանի որ այն մարդը, որը մկրտվում է և ուխտ է կապում Նրա հետ, նույնպես Իսրայելի տնից է՝ «այն ուխտից»: Սա նշանակում է, երբ Հիսուսը խոսում է Իսրայելի տան մասին, Նա խոսում է ձեր մասին: Այս հրահանգը՝ օրհնել «Երկրի բոլոր ցեղերը», ձեզ համար է (3 Նեփի 20.27): Հրավերը՝ «Զարթնիր, զարթնիր կրկին, և հագիր զորությունդ», ձեզ համար է (3 Նեփի 20.36): Եվ Նրա թանկագին խոստումը՝ «Բայց իմ ողորմութիւնը քեզանից չի քաշուիլ, եւ իմ խաղաղութեան ուխտը չի սասանիլ» (3 Նեփի 22.10):
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վերջին օրերում Աստված մի զարմանալի գործ կկատարի
3 Նեփի 20–22 Փրկիչը մարգարեացել է Իր ուխտի ժողովրդի ապագայի մասին (հատկապես տես 3 Նեփի 20.30–32, 39–41, 21.9–11, 22–29)։ Այս հատվածները կարդալիս հիշեք, թե ինչ է ասել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը. «Մենք Տիրոջ ուխտի ժողովուրդն ենք: Մեր պարտականությունն է՝ անձամբ մասնակցել այս խոստումների կատարմանը: Ի՜նչ հրաշալի ժամանակ է ապրելու համար»։ («Ցրված Իսրայելի հավաքումը», Լիահոնա, նոյեմբեր 2006 թ․, 79)։ Ո՞ր մարգարեություններն են հատկապես ոգևորիչ ձեզ համար: Դուք ի՞նչ կարող եք անել՝ դրանց կատարմանն օգնելու համար։
Տերը ողորմած է այն մարդկանց հանդեպ, որոնք վերադառնում են Իր մոտ
3 Նեփի 22 և 24 գլուխներում Փրկիչը մեջբերում է Եսայիայի և Մաղաքիայի խոսքերը, որոնք լի են վառ պատկերներով և համեմատություններով՝ կրակի ածուխներ, մաքուր արծաթ, ամուսնություն, երկնքի պատուհաններ (հատկապես տես 3 Նեփի 22.7–8, 10–17, 24.10–12, 17–18)։ Այս համեմատություններն ի՞նչ են ձեզ ուսուցանում Իր ժողովրդի հետ Աստծո հարաբերությունների մասին և ձեզ հետ Նրա հարաբերությունների մասին: Այս գլուխներում տրված խոստումները ինչպե՞ս են իրականացել ձեր կամ ձեր ընտանիքի կյանքում:
Տես նաև «Մաքրագործողի կրակը» (տեսանյութ), Gospel Library։
Հոգևոր փորձառությունների գրառումը կարող է օրհնել իմ ընտանիքը
Ի՞նչն է ձեզ տպավորում Նեփիի հետ Փրկչի փոխհարաբերություններում 3 Նեփի 23.6–13։ Եթե Փրկիչը քններ ձեր կատարած գրառումները, ի՞նչ հարցեր կուղղեր ձեզ: Ի՞նչ կարևոր իրադարձություններ կամ հոգևոր փորձառությունների մասին դուք պետք է գրառումներ կատարեք: Ինչո՞ւ է կարևոր այդպես անել (տես 3 Նեփի 26.2)։
Փրկիչը կամենում է, որ ես ուսումնասիրեմ սուրբ գրությունները
3 Նեփի 20.10–12, 23, 26.1–12 հատվածները կարդալիս խորհեք, թե ինչ վերաբերունք ունի Փրկիչը սուրբ գրությունների նկատմամբ: Ո՞րն է տարբերությունը սուրբ գրություններն ուսումնասիրելու և ուղղակի դրանք կարդալու միջև (տես 3 Նեփի 23.1):
Տասանորդի վճարումը բացում է երկնքի պատուհանները։
Աստծո ժողովրդին միշտ պատվիրվել է վճարել տասանորդ (տես Ծննդոց 14.17–20, Մաղաքիա 3.8–11)։ 3 Նեփի 24.7–12 հատվածներն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչու է Աստված պատվիրում Իր ժողովրդին տասանորդ վճարել: Հետևյալ հարցերը կարող են ուղեցույց հանդիսանալ ձեր ուսումնասիրության համար․
-
Ո՞րն է տասանորդի օրենքը: (Տես Վարդապետություն և Ուխտեր 119։ «Օգուտ» այս հայտնության մեջ նշանակում է եկամուտ։ Բոլոր անդամները, որոնք եկամուտ ունեն, պետք է տասանորդ վճարեն:) Ինչո՞վ է տասանորդը տարբերվում այլ տեսակի նվիրատվություններից:
-
Ինչի՞ համար է օգտագործվում տասանորդը։ Մասնակի ցուցակը կարող եք գտնել Ավետարանական թեմաներում, «Տասանորդ» (Gospel Library): Ինչպե՞ս եք դուք օրհնվել Եկեղեցու անդամների՝ տասանորդ վճարելու շնորհիվ:
-
Ի՞նչ օրհնություններ են ստանում այն մարդիկ, որոնք ապրում են տասանորդի օրենքով: (Տես 3 Նեփի 24.7-12)։ Դրանցից մի քանիսը նկարագրված են երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Երկնքի պատուհանները» ուղերձում (Լիահոնա, նոյ. 2013 թ․, 17–20): Մասնավորապես, փնտրեք օրհնություններ, որոնք պարտադիր չէ, որ դրամական լինեն։ Ինչպե՞ս եք տեսել այս օրհնությունները ձեր կյանքում:
Կարող եք նաև դիտել «Հիսուսը ուսուցանում է այրի կնոջ լումայի մասին» տեսանյութը (Gospel Library), կամ կարդալ Մարկոս 12.41–44 հատվածները: Ի՞նչ է այդ պատմությունն ուսուցանում։
Տերն ուղարկեց Եղիային, որպեսզի իմ սիրտը դարձնի դեպի իմ նախնիները
Մեր օրերում մեր սրտերը «դառնում են դեպի [մեր] հայրերը» տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի շնորհիվ: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել ձեզ համար: 3 Նեփի 25.5–6 և Վարդապետություն և Ուխտեր 110.13–16 հատվածները կարդալիս՝ խորհեք, թե ինչու է դա Աստծո ծրագրի այդքան կարևոր մաս հանդիսանում:
Տես նաև «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել», Երեխաների երգարան, 188։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ես կարող եմ ջանասիրաբար քննել սուրբ գրությունները
-
Փրկչի հրահանգները 3 Նեփի 23-ում ցույց են տալիս, թե որքան կարևոր են սուրբ գրությունները Նրա համար: Որպեսզի օգնեք ձեր երեխաներին բացահայտել դա, դուք կարող եք բարձրաձայն կարդալ 3 Նեփի 23.1, 5 հատվածները և խնդրել նրանց ուշադրություն դարձնել այն բառին, որը կրկնվում է երեք անգամ: Ինչպե՞ս է ուսումնասիրությունը տարբերվում պարզ ընթերցանությունից։
-
Դուք և ձեր երեխաները կարող եք գրել սուրբ գրության ձեր սիրած հատվածը և թաքցնել այն: Այնուհետև դուք կարող եք հերթով գտնել միմյանց թաքցրած սուրբ գրությունները, միասին կարդալ դրանք և խոսել այն մասին, թե ինչու են այս հատվածները կարևոր:
Տասանորդի վճարումը բացում է երկնքի պատուհանները
-
Օգնեք ձեր երեխաներին ուսումնասիրել 3 Նեփի 24.8–12 հատվածները և գտնել հետևյալ նախադասությունն ավարտելու եղանակներ. Եթե ես վճարեմ տասանորդը, Տերը … ։ Կարող եք կիսվել փորձառությամբ, թե ինչպես եք դուք օրհնվել տասանորդ վճարելու արդյունքում։ Եթե դա օգտակար կլինի, կարող եք որոշակի գումար գրել և ձեր երեխաներին օգնել հաշվարկել, թե որքան տասանորդ (10 տոկոս) պետք է վճարել յուրաքանչյուր գումարի համար:
-
Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կարող է օգնել ձեր երեխաներին խոսել այն ուղիների մասին, որոնցով Տերն օգտագործում է տասանորդը՝ Իր Եկեղեցու անդամներին օրհնելու համար: Երեխաները կարող են նկարներ նկարել (կամ գտնել նկարներ Եկեղեցու ամսագրերում) այն ուղիների մասին, որոնցով տասանորդն օրհնում է իրենց:
Երկնային Հայրն ուզում է, որ ես իմանամ իմ նախնիների մասին
-
Ինչպե՞ս կոգեշնչեք ձեր երեխաներին ուսումնասիրել և իմանալ իրենց նախնիների մասին: Ինչպե՞ս կարող եք խրախուսել ձեր երեխաներին արարողություններ կատարել իրենց նախնիների համար, երբ նրանք մեծանան: Կարող եք օգնել նրանց ուսումնասիրել 3 Նեփի 25.5–6 հատվածները՝ գտնելու այն, ինչ պետք է տեղի ունենար վերջին օրերին: Փոքր երեխաները կարող են ձեռքը դնել իրենց սրտին ամեն անգամ, երբ լսում են «սիրտ» բառը՝ երբ դուք կարդում եք այս հատվածները: Այն մասին, թե ինչպես է կատարվել այս մարգարեությունը դուք կարող եք նաև կարդալ Վարդապետություն և Ուխտեր 110.13–16 հատվածներում (տես նաև Ավետարանի պատկերագիրք, հմր. 95)։ Պատմեք ձեր երեխաներին, թե ինչպես է ձեր սիրտը դարձել դեպի ձեր նախնիները: Օրինակ՝ դուք կարող եք պատմել այն մասին, թե ինչ եք իմացել ձեր նախնիների մասին և ինչպես եք կատարել տաճարային արարողություններ նրանց համար:
-
Օգնեք ձեր երեխաներին լրացնել տոհմածառ՝ իրենց ծնողների և տատիկների ու պապիների անուններով։ Ի՞նչ պատմություններ կարող եք պատմել ձեր նախնիներից մեկի մասին: Հնարավորության դեպքում, ցույց տվեք նկարներ։ Կարող եք նաև միասին երգել «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել» (Children’s Songbook, 188) և ձեր երեխաների հետ խոսել այն մասին, թե ինչու են ընտանիքները կարևոր Երկնային Հոր ծրագրում: