Եկ, հետևիր ինձ 2024
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը․ «Ես կկամենայի համոզել բոլորին … ապաշխարել» Մորմոն 1-6


«Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը․ «Ես կկամենայի համոզել բոլորին … ապաշխարել» Մորմոն 1-6», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը։ Մորմոն 1-6», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)

Նկար
Մորմոնը գրում է ոսկե թիթեղների վրա

Մորմոնը կրճատում է թիթեղները, Թոմ Լովել

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը․ «Ես կկամենայի համոզել բոլորին … ապաշխարել»

Մորմոն 1-6

Մորմոնը չի գրանցել ամբարշտության և արյունահեղության «անընդմեջ տեսարանի» «մի լրիվ պատմություն», որը նա տեսավ նեփիացիների մեջ (Մորմոն 2.18, 5.8): Բայց այն, ինչ նա գրանցել է Մորմոն 1-6 գլուխներում, բավական է մեզ հիշեցնելու, թե որքան ամբարիշտ կարող են դառնալ մարդիկ, ովքեր մի ժամանակ արդար են եղել: Այսպիսի տարածված ամբարշտության մեջ ոչ ոք չի կարող մեղադրել Մորմոնին այդպես հոգնելու և նույնիսկ հուսահատվելու համար: Սակայն այդ ամենը տեսնելուց և զգալուց հետո նա երբեք չկորցրեց Աստծո մեծ ողորմածության զգացումը և իր համոզվածությունը, որ ապաշխարությունն է այն ստանալու ճանապարհը: Եվ չնայած Մորմոնի սեփական ժողովուրդը մերժեց ապաշխարության նրա աղերսները, նա գիտեր, որ ավելի մեծ լսարանի պետք է համոզեր: «Հետևաբար,- նա հայտարարեց,- ես գրում եմ աշխարհի բոլոր ծայրերին»: Այլ կերպ ասած, նա գրել է ձեզ (տես Մորմոն 3.17–20): Իսկ նրա ուղերձը ձեզ այսօր նույնն է, որը կարող էր փրկել Նեփիացիներին իրենց ժամանակ. «Հավատա[ցեք] Հիսուս Քրիստոսի ավետարանին: … Ապաշխարե[ք] և պատրաստվե[ք]՝ կանգնելու Քրիստոսի ատյանի առջև» (Մորմոն 3.21–22):

Տես նաև «Մորմոնը պահպանում է հիշատակարանը՝ Իսրայելի տունը դեպի Քրիստոս բերելու համար» (տեսանյութ), Gospel Library:

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Մորմոն 1-6

Նկար
սեմինարիայի պատկերակ
Ես կարող եմ հետևել Հիսուս Քրիստոսին, անկախ նրանից, թե ինչ են անում ուրիշները:

Երբ Մորմոնը ընդամենը 10 տարեկան էր, նա զգալիորեն տարբերվում էր իրեն շրջապատող մարդկանցից: Մորմոն 1–6 գլուխները կարդալիս փնտրեք այն եղանակները, որոնցով Մորմոնի հավատքն առ Հիսուս Քրիստոս նրան դարձրեց եզակի և հնարավորություն տվեց ծառայելու և օրհնելու ուրիշներին: Հետևյալ հատվածները կօգնեն ձեզ սկսել․

Մորմոն 1.2-3, 13-17։Ի՞նչ տարբերություններ եք նկատում Մորմոնի և նրա ժողովրդի միջև: Ի՞նչ հատկություններ նա ուներ, որոնք օգնեցին նրան պահպանել հոգևոր ուժը այդ դժվարին ժամանակներում։

Մորմոն 2.18-19Մորմոնն ի՞նչ բառեր էր օգտագործեց, որպեսզի նկարագրեր աշխարհը, որում նա ապրում էր: Ինչպե՞ս էր նա պահպանում հույսը, չնայած իր շրջապատին:

Մորմոն 3.12։Ինչպե՞ս էր Մորմոնը վերաբերվում իրեն շրջապատող մարդկանց: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի զարգացնենք այնպիսի սեր, ինչպիսին նա ուներ։

Մորմոն 1–6-ի ուրիշ ո՞ր հատվածներն են ընդգծում Մորմոնի հավատքն առ Հիսուս Քրիստոս: Ի՞նչ հնարավորություններ տրվեցին նրան, քանի որ նա որոշեց հավատարիմ մնալ։

Կարող եք ուսումնասիրել Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի «Օրինակ և լույս եղեք» (Լիահոնա, նոյ. 2015 թ․, 86–88) ուղերձը՝ փնտրելով այն պատճառները, թե ինչու է կարևոր, որ Հիսուս Քրիստոսի հետևորդները առանձնանան կամ տարբերվեն: Ինչպե՞ս կավարտեք այսպիսի նախադասությունները․ « ինձ համար օրինակ էր, երբ նա․․․ ։ Դա օգնեց ինձ, որ ես ցանկանամ․․․ »։

Մորմոնը կարող էր մտածել, որ իր օրինակը ոչինչ չի փոխի իր ժողովրդի մեջ: Եթե հնարավորություն ունենայիք խոսել Մորմոնի հետ, ի՞նչ կասեիք նրան այն մասին, թե ինչպես է նրա օրինակը փոխել ձեզ։

Տես նաև Դեյվիդ Ա. Բեդնար, «Արագ ընկալել», Ensign, դեկ․ 2006 թ․, 30–36, կամ Լիահոնա, դեկ. 2006 թ․, 14–20, «Ինչ է մեր մեջ փոխվել. Օրինակ» (տեսանյութ), Gospel Library, Ավետարանական թեմաներ՝ «Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով», Gospel Library։

Օգնեք ուրիշներին կիսվել իրենց սովորածով: Երբ մարդիկ կիսվում են իրենց սովորածով, նրանք ամրացնում են իրենց և ուրիշների հավատքը (տես Վարդապետություն և Ուխտեր 88.122)։ Հարցրեք ձեր ընտանիքի անդամներին կամ դասարանին, թե ինչ փորձառություններ են նրանք ունեցել Աստծո խոսքն ուսումնասիրելիս:

Նկար
Նեփիացիներն ու Լամանացիները կռվում են միմյանց դեմ

Ճակատամարտ, Խորխե Կոկկո

Մորմոն 2.10-15

Աստվածային տրտմությունը տանում է ինձ դեպի Քրիստոս և դեպի կայուն փոփոխություն

Երբ Մորմոնը տեսավ իր ժողովրդի վիշտը, նա հուսով էր, որ նրանք կապաշխարեն: Բայց «նրանց վշտանալն ի ապաշխարություն չէր» (Մորմոն 2.13, դա ոչ թե աստվածային, այլ աշխարհիկ տրտմություն էր: Տարբերությունը հասկանալու համար կարող եք հետևյալ աղյուսակում գրանցել այն, ինչ սովորում եք Մորմոն 2.10–15 հատվածներից․

Աստվածային տրտմություն

Աշխարհիկ տրտմություն

Գալիս է Քրիստոսի մոտ (հատված 14)

Անիծում է Աստծուն (հատված 14)

Ինչպե՞ս կարող եք իմանալ, արդյոք ձեր տրտմությունը աստվածային է, թե աշխարհիկ: Եթե դուք աշխարհիկ տրտմություն եք զգում, ինչպե՞ս կարող եք այն վերափոխել աստվածային տրտմության:

Տես նաև 2 Կորնթացիս 7.8–11, Միշել Դ. Քրեյգ, «Սուրբ դժգոհություն», Լիահոնա, նոյ. 2018 թ․, 52–55։

Մորմոն 3.3, 9

«Նրանք չգիտակցեցին, որ դա Տերն էր, որ խնայեց իրենց»

Մորմոնը նկատել է, որ նեփիացիները չճանաչեցին այն եղանակները, որոնցով Տերն օրհնել էր իրենց: Երբ կարդաք Մորմոն 3.3, 9-ը, կարող եք խորհել, թե ինչպե՞ս եք ճանաչում Աստծո ազդեցությունը ձեր կյանքում։ Ի՞նչ օրհնություններ ենք ստանում, երբ ճանաչում եք Նրա ազդեցությունը։ Որո՞նք են Նրան չճանաչելու հետևանքները (տես Մորմոն 2.26), Վարդապետություն եվ Ուխտեր 59.21

Տես նաև Հենրի Բ. Այրինգ, «Օ, հիշիր, հիշիր», Լիահոնա, նոյեմբեր 2007 թ․, 66-69:

Մորմոն 5.8-24, 6.16-22

Հիսուս Քրիստոսը կանգնում է գրկաբաց՝ ինձ ընդունելու համար

Եթե դուք երբևէ հուսահատություն զգաք ձեր սեփական մեղքերի պատճառով, Մորմոնի նկարգարությունն այն մասին, որ Փրկիչը կանգնած է «գրկաբաց ընդունելու ձեզ», կարող է վստահություն պարգևել ձեզ: Մորմոն 5.8–24 և 6.16–22 հատվածները կարդալիս ի՞նչ եք սովորում այն մասին, թե ինչ զգացմունքներ ունեն ձեր հանդեպ Երկնային Հայրը և Հիսուսը՝ նույնիսկ երբ մեղք եք գործում: Ինչպե՞ս եք զգացել, որ Հիսուս Քրիստոսը գրկաբաց՝ ձեռքերը պարզում է դեպի ձեզ։ Արդյունքում ի՞նչ եք ոգեշնչվում անել։

Տես «Եկեք Հիսուսի մոտ», Հիմներ, հմր․ 117:

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Մորմոն 1.1–3, 2.1, 23–24, 3.1–3, 12, 17–22

Մորմոնի նման, ես կարող եմ հետևել Հիսուս Քրիստոսին

  • Քանի որ Մորմոնը բավականին երիտասարդ էր, երբ զարգացրեց իր հավատքն առ Քրիստոս, նա կարող է ոգեշնչման աղբյուր և օրինակ դառնալ ձեր երեխաների համար: Կարող եք կարդալ Մորմոն 1.1–3 հատվածները և առաջարկել ձեր երեխաներին ուշադրություն դարձնել, թե քանի տարեկան էր Մորմոնը, երբ Ամմարոնը նրան հատուկ առաքելություն տվեց։ Դուք կարող եք նաև օգնել նրանց գտնել այս հատվածներում այն հատկությունները, որոնք Ամմարոնը տեսավ Մորմոնի մեջ: Ինչպե՞ս են այս ճշմարտություններն օգնում մեզ հետևել Հիսուս Քրիստոսին:

    Նկար
    Մորմոնը պատանի ժամանակ

    Մորմոնը 10 տարեկան հասակում, Սքոթ Մ․ Սնոու

  • Քանի որ Մորմոնը հետևեց Հիսուս Քրիստոսին, նրան հնարավորություն տրվեց ծառայելու և օրհնելու ուրիշներին: Առաջարկեք ձեր երեխաներին կարդալ հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը և օգնեք նրանց կիսվել Մորմոնի մասին իրենց սովորածով. Մորմոն 1.1–3, 2.1, 23–24 և 3.1–3, 12, 20–22 (տես նաև «Գլուխ 49․ Մորմոնը և նրա ուսմունքները», Մորմոնի Գրքի պատմություններ, 138–42)։ Ինչպե՞ս նա հետևեց Հիսուս Քրիստոսին: Հիսուս Քրիստոսի հանդեպ նրա հավատքն ինչպե՞ս օգնեց կամ օրհնեց ուրիշներին: Ինչպե՞ս կարող է մեր հավատքն օգնել մեզ ծանոթ մարդկանց:

Մորմոն 2.8–15

Աստվածային տրտմությունը տանում է ինձ դեպի Քրիստոս և դեպի կայուն փոփոխություն

  • Կարող եք կազմել «Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար» բաժնում ներկայացված աղյուսակի նման մի աղյուսակ, որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ տարբերությունը աշխարհիկ և աստվածային տրտմության միջև, երբ նրանք կարդում են Մորմոն 2.8, 10–15 հատվածները։ Այնուհետև երեխաները կարող են ուսումնասիրել Մորմոն 2.12 հատվածը, որպեսզի գտնեն այն պատճառները, թե ինչու ապաշխարությունը մեր «սրտ[եր]ին … ուրախություն» կպարգևի։ Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մեր մեղքերի համար զգացած վիշտը տանում է մեզ որոնելու Աստծո օգնությունը՝ փոխվելու համար:

Մորմոն 3.3, 9

Երկնային Հայրը ինձ տալիս է շատ օրհնություններ

  • Առաջարկեք ձեր երեխաներին գրել (կամ նկարել) մի քանի բան, որի համար նրանք երախտապարտ են․ դա կարող է լավ միջոց լինել՝ օգնելու նրանց երախտագիտություն զգալ Աստծո հանդեպ: Ցանկը կազմելուց հետո կարող եք կարդալ Մորմոն 3.3, 9-ը և բացատրել, որ Երկնային Հայրը օրհնել է նաև նեփիացիներին, բայց նրանք չեն գիտակցել դա: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք, որ մենք շնորհակալ ենք Երկնային Հորը մեր օրհնությունների համար։

Մորմոն 3.12

Երկնային Հայրը կամենում է, որ ես սիրեմ բոլորին

  • Թեև նեփիացիները ամբարիշտ էին, Մորմոնը երբեք չդադարեց սիրել նրանց: Օգնեք ձեր երեխաներին գտնել «սիրելի» և «սիրել» բառերը Մորմոն 3.12-ում: Կարող եք երեխաների հետ միասին ուրիշներին սիրելու մասին որևէ երգ երգել, օրինակ՝ «Հիսուսն ասաց՝ սիրեք բոլորին» (Երեխաների երգարան, 61)՝ ցույց տալով տարբեր ազգերի երեխաների նկարներ։ Վկայեք Իր բոլոր զավակների հանդեպ Աստծո սիրո մասին։

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Նկար
ոսկե թիթեղները

Մորմոնի Գիրքը գրվել է «որպեսզի դուք կարողանաք հավատալ Հիսուս Քրիստոսի ավետարանին» (Մորմոն 3.21):

Տպել