Եկ, հետևիր ինձ 2024
Նոյեմբեր 4-10-ը․ «Ես խոսում եմ ձեզ հետ, կարծես, դուք ներկա լինեք» Մորմոն 7-9


«Նոյեմբեր 4-10-ը․ «Ես խոսում եմ ձեզ հետ, կարծես, դուք ներկա լինեք» Մորմոն 7-9», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Նոյեմբերի 4-10-ը։ Մորմոն 7-9», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)

Մորոնին գրում է ոսկե թիթեղների վրա

Մորոնին գրում է ոսկե թիթեղների վրա, Դեյլ Կիլբորն

Նոյեմբերի 4-10-ը․ «Ես խոսում եմ ձեզ հետ, կարծես, դուք ներկա լինեք»

Մորմոն 7-9

Մորոնին գիտեր, թե ինչ է նշանակում միայնակ լինել ամբարիշտ աշխարհում, հատկապես երբ նրա հայրը մահացավ ճակատամարտում, իսկ նեփիացիները կործանվեցին: «Ես հիրավի մնացել եմ մենակ», - գրել է նա: «Ես չունեմ ոչ ընկերներ, ոչ էլ որևէ տեղ գնալու» (Մորմոն 8.3, 5): Վիճակն անհույս էր թվում, բայց Մորոնին հույս գտավ Հիսուս Քրիստոսի և իր վկայության մեջ, որ «Տիրոջ հավերժական նպատակները պիտի շարունակվեն» (Մորմոն 8:22): Եվ Մորոնին գիտեր, որ այդ հավերժական նպատակների հիմնական մասն է լինելու Մորմոնի Գիրքը՝ այն հիշատակարանը, որը նա հիմա ջանասիրաբար ավարտում էր, այն հիշատակարանը, որը մի օր «դուրս կբերվի խավարից ի լույս», և շատ մարդկանց կբերի «Քրիստոսի իմացությանը» (Մորմոն 8.16, 9.36): Մորոնիի հավատքը այս խոստումներում հնարավոր դարձրեց, որ նա հայտարարի այս գրքի ապագա ընթերցողներին. «Ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք» և «Ես գիտեմ, որ դուք կունենաք իմ խոսքերը» (Մորմոն 8.35, 9.30): Հիմա մենք իրոք ունենք նրա խոսքերը, և Տիրոջ գործը շարունակվում է՝ մասամբ շնորհիվ նրա, որ Մորմոնը և Մորոնին հավատարիմ մնացին իրենց առաքելությանը, նույնիսկ, երբ նրանք մենակ էին:

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Մորմոն 7

«Հավատացեք Հիսուս Քրիստոսին» և «կառչած մնացեք [Նրա] ավետարանից»

Իր ժողովրդի հիշատակարանը կրճատելուց հետո Մորմոնը գրեց իր եզրափակիչ ուղերձը Մորմոն 7 գլխում։ Ձեր կարծիքով ինչո՞ւ նա ընտրեց այդ ուղերձը: Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «կառչած մնալ Քրիստոսի ավետարանից» (Մորմոն 7.8

Տես նաև «Ես հավատում եմ Քրիստոսին», Հիմներ, հմր. 134:

Մորմոն 7.8–10, 8.12-16, 9.31–37

Մորմոնի Գիրքը մեծ արժեք ունի

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հարցրել է. «Եթե ձեզ առաջարկեին ադամանդ ու սուտակ կամ Մորմոնի Գիրքը, ո՞րը կընտրեիք: Անկեղծ ասեք, ո՞րն ավելի մեծ արժեք ունի ձեզ համար» («Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Լիահոնա, նոյ. 2017 թ․, 61)։

Ի՞նչ եք գտնում Մորմոն 7.8–10,8.12–22 և 9.31–37 հատվածներում, որն օգնում է ձեզ հասկանալ, թե ինչու է Մորմոնի Գիրքը արժեքավոր մեր օրերում: Ինչո՞վ է դա արժեքավոր ձեզ համար։ Լրացուցիչ գաղափարներ կարող եք գտնել 1 Նեփի 13.38–41; 2 Նեփի 3.11–12 և Վարդապետություն և Ուխտեր 33.16, 42.12–13 հատվածներում:

Մորմոնի Գրքի օրինակներ տարբեր լեզուներով

Մորմոնի Գրքի մարգարեների գրառումները վերաբերում են մեզ

Մորմոն 8.1-11

Ես կարող եմ պահել պատվիրանները նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշները դա չեն անում

Երբեմն դուք կարող եք ձեզ միայնակ զգալ պատվիրանները պահելու ձեր ջանքերում: Մորոնիի օրինակից ի՞նչ կարող եք սովորել, որ կարող է օգնել (տես Մորմոն 8.1–11): Եթե ​​կարողանայիք հարցնել Մորոնիին, թե նա ինչպես հավատարիմ մնաց, ի՞նչ եք կարծում, նա ինչ կասե՞ր:

Տես նաև «Բոլորը կարող են իմանալ ճշմարտությունը. Մորոնիի խոստումը» (տեսանյութ), Gospel Library:

Մորմոն 8.26–41, 9.1–30

Մորմոնի Գիրքը գրվել է մեր օրերի համար

Հիսուս Քրիստոսը ցույց տվեց Մորոնիին, թե ինչ է լինելու այն ժամանակներում, երբ Մորմոնի Գիրքը ի հայտ գա (տես Մորմոն 8.34–35), և դա դրդեց Մորոնիին հստակ նախազգուշացումներ տալ մեր օրերի համար: Երբ կարդաք Մորմոն 8.26–41 և 9.1–30 հատվածները, խորհեք, թե ինչպես կարող են նրա խոսքերը վերաբերել ձեզ: Օրինակ՝ այս հատվածներում Մորոնին տալիս է 24 հարց: Այս հարցերում ի՞նչ ապացույց եք տեսնում, որ Մորոնին տեսել էր մեր օրերը: Ինչպե՞ս կարող է Մորմոնի Գիրքն օգնել այն մարտահրավերների հաղթահարմանը, որոնք կանխատեսել էր Մորոնին:

Լսեք Հոգուն։ Ուշադրություն դարձրեք ձեր մտքերին ու զգացմունքներին, նույնիսկ եթե թվում է, թե դրանք կապված չեն ձեր կարդացած նյութի հետ: Այդ տպավորությունները կարող են լինել հենց այն, ինչը ձեր Երկնային Հայրը կամենում է, որ դուք իմանաք: Օրինակ՝ ի՞նչ տպավորություններ ունեք Մորմոն 9.1–30 հատվածներում Մորոնիի տված հարցերի շուրջ խորհելուց հետո:

Մորմոն 9.1-25

սեմինարիայի պատկերակ
Հիսուս Քրիստոսը հրաշքների Աստված է

Մորոնին եզրափակեց իր հոր գրվածքները հզոր ուղերձով մեր օրերի մարդկանց համար, որոնք չեն հավատում հրաշքներին (տես Մորմոն 8.26, 9.1, 10–11): Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այսօր անհրաժեշտ հրաշքների հավատալ: Ուսումնասիրեք Մորմոն 9.9–11, 15–27 և Մորոնի 7.27–29 հատվածները և խորհեք հետևյալ հարցերի շուրջ․

  • Այս հատվածներից ի՞նչ եմ ես սովորում Փրկչի մասին:

  • Ի՞նչ եմ սովորում անցյալի և ներկայի հրաշքների մասին:

  • Որո՞նք են հավատալու օգուտները, որ Հիսուս Քրիստոսը հրաշքների Աստված է: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դրան չհավատալը:

  • Ի՞նչ մեծ և փոքր հրաշքներ է գործել Փրկիչն իմ կյանքում: Այդ հրաշքներն ի՞նչ են ինձ ուսուցանում Նրա մասին:

Նախագահ Ռասել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Մեր Փրկիչը և Քավիչը՝ Հիսուս Քրիստոսը Իր հզորագույն գործերից մի քանիսը կկատարի ներկայիս և Իր երկրորդ գալուստի միջև ընկած ժամանակահատվածում: Մենք կտեսնենք հրաշագործ նշաններ, որ Հայր Աստված և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը նախագահում են այս Եկեղեցու վրա վեհությամբ և փառքով» («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018 թ․, 96): Ի՞նչ եք կարծում, որո՞նք կարող են լինել այս հրաշքներից մի քանիսը: Դուք ի՞նչ կարող եք անել՝ օգնելու համար, որ Փրկիչը կատարի դրանք։

Ի՞նչ իմացաք հավատքի և հրաշքների մասին Սամոայի, Տոնգայի, Ֆիջիի և Թաիթիի Սրբերի փորձառություններից, երբ Նախագահն ու քույր Նելսոնն այցելեցին նրանց (տես Ռասսել Մ. Նելսոն, Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի Լիահոնա մայիս 2021 թ․, 101–4):

Տես նաև Ռոնալդ Ա․ Ռասբանդ, «Ահա, Ես հրաշքների Աստված եմ», Լիահոնա, մայիս 2021 թ․, 109–12, Ավետարանական թեմաներ, «Հրաշքներ», Gospel Library։

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Մորմոն 7.8-10

Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը վկայում են Հիսուս Քրիստոսի մասին

  • Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի կապն ընդգծելու համար, ինչպես դա արեց Մորոնին, դուք կարող եք խաղալ այսպիսի մի խաղ ձեր երեխաների հետ. երբ դուք ձեր ձեռքում պահած՝ բարձրացնում եք Աստվածաշունչը, խնդրեք նրանց ասել «Հին Կտակարան, Նոր Կտակարան», իսկ երբ բարձրացնում եք Մորմոնի Գիրքը՝ խնդրեք նրանց ասել «Ուրիշ Կտակարան»։ Դուք կարող եք նաև ընտրել մի քանի իրադարձություն, որոնց մասին վկայում են և Աստվածաշունչը, և Մորմոնի Գիրքը, օրինակ՝ Հիսուսի Ծնունդը, մահը և Հարությունը, և առաջարկեք ձեր երեխաներին գտնել այդ իրադարձությունների նկարները (օրինակ՝ Ավետարանի պատկերագրքում):

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին սովորել հավատո ութերորդ հանգանակը, կարող եք յուրաքանչյուր բառ գրել առանձին թղթի վրա: Առաջարկեք ձեր երեխաներին աշխատել միասին՝ բառերը ճիշտ հերթականությամբ դասավորելու և մի քանի անգամ կրկնելու համար:

Մորմոն 8.1-7

Ես կարող եմ պահել պատվիրանները, նույնիսկ, երբ ինձ միայնակ եմ զգում

  • Մորոնիի օրինակը կարող է ոգեշնչել ձեր երեխաներին հնազանդվել Աստծո պատվիրաններին, նույնիսկ երբ նրանք իրենց միայնակ են զգում: Մորմոն 8.1–7 հատվածները երեխաների հետ կարդալուց հետո նրանք կարող են կիսվել, թե ինչ կզգային, եթե լինեին Մորոնին: 1, 3 և 4 հատվածներում ի՞նչ պատվիրվեց Մորոնիին անել, և ինչպե՞ս նա հնազանդվեց: Ինչպե՞ս կարող ենք ավելի նմանվել Մորոնիին։

  • Դուք և ձեր երեխաները կարող եք խոսել այնպիսի իրավիճակների մասին, երբ նրանք պետք է ընտրություն կատարեն ճշտի և սխալի միջև, երբ ոչ ոք չի նայում: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալն ինչպե՞ս է օգնում մեզ այդ իրավիճակներում: Այս քննարկմանը կարող եք ավելացնել մի երգ, օրինակ՝ «Պաշտպանել ճշմարտությունը» (Մանկական երգարան, 159)։

Մորմոն 8:24–26, 9:7–26

Հիսուս Քրիստոսը «հրաշքների Աստված է»

  • Դուք կարող եք բացատրել ձեր երեխաներին, որ հրաշքն այն է, ինչ Աստված անում է իր զորությունը ցույց տալու և մեր կյանքը օրհնելու համար: Այնուհետև դուք կարող եք Մորմոն 9.11–13, 17 հատվածներից կարդալ արտահայտություններ, որոնք նկարագրում են Աստծո մի քանի հրաշք, և ձեր երեխաները կարող են մտածել այլ հրաշքների մասին (օգտակար կլինեն Ավետարանի պատկերագրքի նկարները, օրինակ՝ հմր․26, 40, 41, և83)։ Խոսեք այն հրաշքների մասին, որոնք Աստված գործել է ձեր կյանքում:

  • Ցույց տվեք ձեր երեխաներին մի բաղադրատոմս և խոսեք այն մասին, թե ինչ տեղի կունենա, եթե բաց թողեք և չօգտագործեք հիմնական բաղադրիչը: Միասին կարդացեք Մորմոն 8.24 և 9.20–21 հատվածները և գտեք այն «բաղադրիչները», որոնք կարող են մեզ ուղղորդել դեպի Աստծո հրաշքները:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Մորոնին տեսնում է նեփիացիների կործանումը

Մորոնին տեսնում է նեփիացիների կործանումը, նկարի հեղինակ՝ Ջոզեֆ Բրիքի