Եկ, հետևիր ինձ 2024
Հավելված Գ. Երեխաների միության համար. Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի վերաբերյալ


«Հավելված Գ. Երեխաների միության համար. Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի վերաբերյալ», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Հավելված Գ», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ 2025

երգող երեխաներ

Հավելված Գ

Երեխաների միության համար. Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի վերաբերյալ

Հոգևոր երաժշտությունը հզոր գործիք է, որն օգնում է երեխաներին սովորել Երկնային Հոր երջանկության ծրագիրը և Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնարար ճշմարտությունները: Երբ երեխաները երգում են ավետարանի սկզբունքների մասին, Սուրբ Հոգին վկայում է նրանց այդ սկզբունքների ճշմարտացիության մասին: Խոսքերն ու երաժշտությունը կմնան երեխաների մտքում ու սրտում նրանց կյանքի ընթացքում:

Փնտրեք Հոգու օգնությունը, երբ պատրաստվում եք ուսուցանել ավետարանը երաժշտության միջոցով: Կիսվեք ձեր վկայությամբ այն ճշմարտությունների մասին, որոնք հնչում են երգի մեջ: Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես է երաժշտությունն առնչվում այն ամենի հետ, ինչ նրանք սովորում են տանը և Երեխաների միությունում:

Ուղեցույցներ հաղորդության ժողովի ելույթի համար

Եպիսկոպոսի ղեկավարությամբ հաղորդության ժողովին երեխաների ելույթը սովորաբար անցկացվում է տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում: Երեխաների ելույթի ծրագիրը կազմելու համար երեխաների միության նախագահությունը և երաժշտական ղեկավարը աշխատում են եպիսկոպոսության այն խորհրդականի հետ, որը վերահսկում է Երեխաների միությունը:

Ելույթը պետք է թույլ տա երեխաներին ներկայացնել այն, ինչ նրանք և նրանց ընտանիքները սովորել են Վարդապետություն և Ուխտերից տանը և Երեխաների միությունում, ներառյալ Երեխաների միության երգերը, որոնք երգել են տարվա ընթացքում: Ելույթը ծրագրելիս եղանակներ մտածեք, որոնցով այն կարող է օգնել ներկաներին կենտրոնանալ Փրկչի և Նրա ուսմունքների վրա:

Այն միավորներում, որտեղ երեխաները քիչ են, կարող եք ընդգրկել ընտանիքի անդամներին, որպեսզի մասնակցեն իրենց երեխաների հետ: Նախագահության անդամներից մեկը կարող է եզրափակել ժողովը՝ ելույթի մասին կարճ ակնարկով:

Ելույթին նախապատրաստվելիս հիշեք հետևյալ ուղենիշները.

  • Փորձերը չպիտի անիմաստ ժամանակ խլեն Երեխաների միության դասերից կամ ընտանիքներից:

  • Հաղորդության ժողովին պատշաճ չէ օգտագործել ցուցադրական նյութեր, հատուկ բեմական հագուստներ և տեսանյութեր:

Sես Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 12.2.1.2, Ավետարանի գրադարան։

երգող երեխաներ

Հրահանգներ երգեցողության ժամի համար

5 րոպե (Երեխաների միության նախագահություն). Բացման աղոթք, սուրբ գրության հատված կամ հավատո հանգանակ և մեկ ելույթ

20 րոպե (երաժշտական ղեկավար). Երգեցողության ժամ

Երեխաների միության նախագահությունը և երաժշտական ղեկավարը յուրաքանչյուր ամսվա համար ընտրում են երգեր, որոնք կնպաստեն այն սկզբունքների ամրապնդմանը, որոնք երեխաները սովորում են դասարանում և տանը: Այս ուղեցույցում ընդգրկված է այդ սկզբունքները պարունակող երգերի ցանկը:

Երեխաներին երգեր սովորեցնելիս առաջարկեք նրանց կիսվել նրանով, ինչ արդեն սովորել են երգերից՝ պատմությունների և վարդապետության սկզբունքների վերաբերյալ: Առաջարկեք երեխաներին իրենց մտքերով և զգացմունքներով կիսվել երգերում հնչող ճշմարտությունների վերաբերյալ:

Երեխաների երգարանը երաժշտության հիմնական աղբյուրն է Երեխաների միությունում: Հիմների գրքի հիմները և Ընկեր ամսագրի երգերը նույնպես ընդունելի են: Այլ տեսակի երաժշտության օգտագործումը Երեխաների միությունում պետք է համաձայնեցվի եպիսկոպոսության հետ (տես Ընդհանուր ձեռնարկ, 12.3.4

Երաժշտություն երգեցողության ժամի համար

Հունվար

  • Follow the Prophet, Children’s Songbook, 110–11

  • Search, Ponder, and Pray, Children’s Songbook, 109

Փետրվար

  • «Ճիշտը գործիր», Մանկական երգեր, 64

  • A Child’s Prayer, Children’s Songbook, 12–13

Մարտ

  • Every Star Is Different, Children’s Songbook, 142

  • When I Am BaptizedChildren’s Songbook, 103

Ապրիլ

  • When He Comes Again, Children’s Songbook, 82–83

  • Did Jesus Really Live Again?, Children’s Songbook, 64

Մայիս

  • ‘Give,’ Said the Little Stream, Children’s Songbook, 236

  • Shine On, Children’s Songbook, 144

Հունիս

  • The Holy Ghost, Children’s Songbook, 105

  • I Want to Be a Missionary Now, Children’s Songbook, 168

Հուլիս

  • Stand for the Right, Children’s Songbook, 159

  • He Sent His Son, Children’s Songbook, 34–35

Օգոստոս

  • I’m Trying to Be like Jesus, Children’s Songbook, 78–79

  • I Feel My Savior’s Love, Children’s Songbook, 74–75

Սեպտեմբեր

  • I Love to See the Temple, Children’s Songbook, 95

  • To Think about Jesus, Children’s Songbook, 71

Հոկտեմբեր

  • Family History—I Am Doing It, Children’s Songbook, 94

  • The Church of Jesus Christ, Children’s Songbook, 77

Նոյեմբեր

  • Keep the Commandments, Children’s Songbook, 146

  • To Be a Pioneer, Children’s Songbook, 218–19

Դեկտեմբեր

  • «Աստծո զավակն եմ», Մանկական երգեր, էջ 58

  • O Little Town of Bethlehem, Hymns, no. 208

Ուսուցանել վարդապետությունը երաժշտության օգնությամբ

Երգեցողության ժամը միտված է օգնել երեխաներին սովորել ավետարանի ճշմարտությունները: Հետևյալ գաղափարները կարող են ոգեշնչել ձեզ, երբ դուք ծրագրում եք ուսուցանել ավետարանի սկզբունքները հիմներից և Երեխաների միության երգերից:

Կարդացեք առնչվող սուրբ գրությունները: Երեխաների երգարանի և հիմների գրքի երգերի մեծ մասի համար տրված են առնչվող սուրբ գրությունների հղումները։ Օգնեք երեխաներին կարդալ այդ հատվածներից մի քանիսը և պատմեք նրանց, թե ինչպես են սուրբ գրություններն առնչվում երգի հետ: Կարող եք նաև սուրբ գրության մի քանի հատվածներ գրել գրատախտակին և առաջարկել երեխաներին յուրաքանչյուր հղումի համար գտնել համապատասխան երգը կամ երգից որևէ հատված:

Լրացրեք բաց թողնված տեղերը։ Գրատախտակին գրեք երգի մի տունը՝ բաց թողնելով մի քանի հիմնաբառեր: Ապա, խնդրեք երեխաներին երգել երգը, լսելով այն բառերը, որոնք կլրացնեն բաց թողնված տեղերը: Երբ նրանք լրացնեն բաց թողնվածը, քննարկեք, թե ավետարանի ինչ սկզբունքներ եք սովորում այդ բաց թողնված բառերից:

երգող երեխաներ

Վկայեք Հակիրճ վկայություն բերեք երեխաներին՝ ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ, որոնք առկա են Երեխաների միության տվյալ երգում: Օգնեք երեխաներին հասկանալ, որ երգելու միջոցով ևս նրանք կարող են վկայություն բերել և զգալ Հոգին:

Կանգնեք որպես վկա։ Առաջարկեք երեխաներին հերթով կանգնել և կիսվել, թե ինչ են սովորել երգից, որը երգում են, կամ ինչ զգացումներ ունեն երգում ուսուցանվող ճշմարտությունների վերաբերյալ: Հարցրեք նրանց, թե ինչ զգացումներ ունեն երգը երգելիս, և օգնեք նրանց ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը:

Օգտագործեք նկարներ։ Խնդրեք երեխաներին, որ օգնեն ձեզ գտնել կամ ստեղծել նկարներ, որոնք համապատասխանում են երգում հնչող կարևոր բառերին կամ արտահայտություններին: Առաջարկեք նրանց կիսվել, թե ինչպես են նկարներն առնչվում երգի հետ, և ինչ է ուսուցանում երգը: Օրինակ, եթե ուսուցանում եք When He Comes Again երգը (Children’s Songbook, 82–83), դուք կարող եք ամբողջ սենյակում դնել նկարներ, որոնք պատկերում են երգի կարևոր բառերը (օրինակ, հրեշտակներ, ձյուն, և աստղ): Խնդրեք երեխաներին հավաքել նկարները և երգը միասին երգելիս վեր պահել դրանք ճիշտ հերթականությամբ:

Կիսվեք առարկայական դասերով։ Երգի վերաբերյալ քննարկում ունենալու նպատակով կարող եք որևէ առարկա օգտագործել: Օրինակ՝ երբ երգում եք ‘Give,’ Said the Little Stream (Children’s Songbook, 236) երգը, դուք կարող եք երեխաներին ցույց տալ այնպիսի իրերի նկար, ինչպիսին է առվակը, խոտը, անձրևը և ծաղիկները: Սա կարող է հանգեցնել քննարկման այն մասին, թե ինչպես ծառայության նույնիսկ փոքր գործողությունները կարող են օրհնել ուրիշներին կարևոր ձևերով:

Առաջարկեք կիսվել անձնական փորձառություններով։ Օգնեք երեխաներին կապել երգում ուսուցանվող սկզբունքները դրանց հետ կապված իրենց փորձառությունների հետ: Օրինակ՝ «Կուզեմ տեսնել տաճարը» (Children’s Songbook, 95) երգը երգելուց առաջ կարող եք խնդրել երեխաներին բարձրացնել ձեռքերը, եթե տեսել են տաճար: Երգելիս առաջարկեք նրանց մտածել այն մասին, թե ինչ են զգում, երբ տեսնում են տաճար:

Հարցեր տվեք: Կան շատ հարցեր, որոնք կարող եք տալ երգերը երգելիս: Օրինակ՝ կարող եք հարցնել երեխաներին, թե ինչ են սովորում երգի յուրաքանչյուր տողից: Նաև խնդրեք նրանց մտածել հարցեր, որոնց պատասխանում է երգը: Սա կհանգեցնի երգում ուսուցանվող ճշմարտությունների վերաբերյալ քննարկման:

Օգտագործեք ձեռքի պարզ շարժումներ: Առաջարկեք երեխաներին մտածել ձեռքի պարզ շարժումներ, որոնք կօգնեն նրանց հիշել երգի բառերը և ուղերձները: Օրինակ, երբ երգում եք Search, Ponder, and Pray (Children’s Songbook, 109) երգը, դուք կարող եք հրավիրել երեխաներին ցույց տալ իրենց աչքերը, երբ նրանք երգում են սուրբ գրություններն ուսումնասիրելու մասին, ցույց տալ իրենց գլուխները, երբ նրանք երգում են խորհելու մասին և ծալել իրենց ձեռքերը, երբ նրանք երգում են աղոթելու մասին: