Եկ, հետևիր ինձ
Հունվարի 6-12-ը: 1 Նեփի 1–7․ «Ես կգնամ ու կանեմ»


Հունվարի 6–12-ը։ 1 Նեփի 1–7․ «Ես կգնամ ու կանեմ» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունվարի 6–12-ը։ 1 Նեփի 1–7, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Լեքիի ընտանիքը ճամփորդում է անապատում

Լեքին ճամփորդում է Կարմիր ծովի մոտով, Գարի Սմիթ

Հունվարի 6-12-ը

1 Նեփի 1-7

«Ես կգնամ ու կանեմ»

Նեփին գրի առավ «Աստծո բաները» (1 Նեփի 6․3)։ Երբ ուսումնասիրեք Նեփիի գրառումը, ուշադրություն դարձրեք Աստծո բաներին, հատկապես Հոգուց ստացած տպավորություններին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Մորմոնի Գիրքը սկսվում է իրական ընտանիքի պատմությունից, որն իրական դժվարությունների է հանդիպում։ Այն տեղի է ունեցել  մ․թ․ա 600 թվականին, բայց այդ պատմության մեջ կան բաներ, որոնք կարող են ծանոթ թվալ այսօրվա ընտանիքներին։ Այդ ընտանիքն ապրում էր աճող ամբարշտության աշխարհում, սակայն Տերը խոստացավ նրանց, որ եթե հետևեն Իրեն, Նա կառաջնորդի նրանց ապահով մի վայր։ Ճանապարհին նրանք լավ ու վատ պահեր ապրեցին, մեծ օրհնություններ ու հրաշքներ տեսան, բայց նրանք նաև բավականաչափ վեճեր ու հակառակություներ ունեցան։ Սուրբ գրություններում հազվադեպ է հանդիպում ընտանիքի այնպիսի երկարատև պատմություն, որը փորձում է ապրել ավետարանով. հայրը պայքարում է իր ընտանիքում հավատ ներշնչելու համար, որդիները մտածում են՝ արդյո՞ք պետք է հավատան նրան, մայրը վախենում է իր զավակների ապահովության համար, եղբայրները տրվում են նախանձին ու հակառակությանը, իսկ երբեմն էլ ներում են միմյանց: Ընդհանուր առմամբ, իրական զորություն կա հավատքի օրինակներին հետևելու մեջ, որ այս ընտանիքը ցույց տվեց, չնայած իր անկատարությանը:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

1 Նեփի 1-6

Սուրբ գրությունները մեծ արժեք ունեն

Մորմոնի Գրքի առաջին վեց գլուխները պարունակում են շատ հղումներ սուրբ գրքերին, սրբազան հիշատակարաններին և Տիրոջ խոսքին: Երբ կարդում եք 1 Նեփի 1–6 գլուխները, ի՞նչ եք սովորում այն մասին, թե ինչու Աստծո խոսքը «մեծ արժեք» ունի (1 Նեփի 5.21)։ Այդ հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ սուրբ գրությունների մասին: Ի՞նչն է ձեզ ոգեշնչում սուրբ գրություններն ուսումնասիրել ավելի մեծ նվիրվածությամբ։

Տես նաև “Scriptures Legacy” (տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում):

1 Նեփի 1.7-15

Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին

Իր տիտղոսաթերթում նշված նպատակին հավատարիմ, որ համոզի բոլորին, որ Հիսուսը Քրիստոսն է, Մորմոնի Գիրքը սկսվում է Փրկիչին տեսնելու Լեքիի ուշագրավ տեսիլքով։ Ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին Լեքիի տեսիլքից։ Որո՞նք են ձեր կյանքում Փրկիչի այն «մեծ և զարմանալի» գործերը (1 Նեփի 1.14

1 Նեփի 2

Երբ ես փնտրում և վստահում եմ Տիրոջը, Նա կարող է փափկացնել իմ սիրտը։

Չնայած Լամանը, Լեմուելն ու Նեփին, բոլորն էլ նույն ընտանիքում էին մեծացել և նմանատիպ փորձառություններ ունեցել, սակայն մեծ տարբերություն կա, թե ինչպես են նրանք արձագանքել այս գլխում իրենց հոր ստացած աստվածային առաջնորդությանը: Երբ կարդաք 1 Նեփի 2 գլուխը, փորձեք հասկանալ, թե ինչո՞ւ Նեփիի սիրտը փափկեց, բայց իր եղբայրներինը՝ ոչ։ Կարող եք նաև մտածել Սուրբ Հոգու կամ Տիրոջ մարգարեի կողմից ձեզ տրված Տիրոջ առաջնորդության ձեր պատասխանների մասին։ Ե՞րբ եք զգացել, որ Տերը փափկացրել է ձեր սիրտը, որպեսզի ավելի պատրաստակամ ընդունեք Նրա առաջնորդությունը և ցուցումները։

1 Նեփի 3-4

Աստված ուղի կպատրաստի ինձ համար, որպեսզի կատարեմ Նրա կամքը։

Երբ Տերը պատվիրեց Լեքիին և նրա ընտանիքին Լաբանից ձեռք բերել արույրե թիթեղները, Նա մանրամասն հրահանգներ չտվեց, թե ինչպես իրագործել իր պատվիրանը: Դա հաճախ ճշմարիտ է մյուս պատվիրանների և անձնական հայտնության դեպքում, որոնք մենք ստանում ենք Աստծուց, և դրա պատճառով մենք կարող ենք մտածել, որ Նա «դժվար բան» է պահանջում (1 Նեփի 3․5)։ Ի՞նչն է ձեզ ոգեշնչում Տիրոջ պատվիրանին ուղղված Նեփիի պատասխանի մեջ, որը գտնվում է 1 Նեփի 3․7, 15–16։ Կա՞ ինչ-որ բան, որ տպավորված եք զգում «գնալ և անել»։

Երբ ուսումնասիրեք 1 Նեփի 1–7 գլուխները, փնտրեք, թե ինչպես էր Աստված ուղի պատրաստել Լեքիի ու նրա ընտանիքի համար։ Նա ինչպե՞ս է արել դա ձեզ համար:

Տես նաև Առակաց 3․5–6, 1 Նեփի 17․3, “Հնազանդություն” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org, Մորմոնի Գրքի տեսանյութերի հավաքածուն ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում։

1 Նեփի 4․1–3, 5․1–8, 7․6–21

Հիշելով Աստծո գործերի մասին, ես կարող եմ Նրա պատվիրաններին հնազանդվելու հավատք ձեռք բերել

Երբ Լամանը և Լեմուելը, կարծես, տրտնջում էին, Նեփին և Լեքին սովորաբար նրանց կողքին էին, որպեսզի խրախուսեին և խրատեին նրանց: Երբ զգում եք, որ տրտնջում եք, Նեփիի և Լեքիի խոսքերը արժեքավոր խորհուրդներ ու հեռանկար կարող են տրամադրել: Նեփին և Լեքին ինչպե՞ս էին փորձում օգնել իրենց ընտանիքի անդամներին հավատք ստեղծել Աստծո հանդեպ (տես 1 Նեփի 4.1–3, 5.1–8, 7.6–21): Ի՞նչ եք սովորում նրանց օրինակներից, որը կարող է օգնել ձեզ հաջորդ անգամ, երբ ցանկանաք տրտնջալ կամ ապստամբել։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

1 Նեփի 1-7

1 Նեփի 1–7 գլուխներն ուսումնասիրելիս, կարող եք խրախուսել ձեր ընտանիքի անդամներին ուշադրություն դարձնել Լեքիի և Սարիայի ընտանիքի անդամների շփումներին։ Ի՞նչ կարող ենք սովորել այս հարաբերություններից, որը կարող է օգտակար լինել մեր ընտանիքի համար։

Նկար
Նեփին և նրա ընտանիքն ուսումնասիրում են թիթեղները

Նեփին և նրա ընտանիքն արժևորեցին մարգարեների խոսքերը:

1 Նեփի 2․20

1 Նեփի 2․20 հատվածի սկզբունքը հաճախ է կրկնվում Մորմոնի Գրքում։ Ինչպե՞ս կարող են ձեր ընտանիքի անդամները կիրառել այն իրենց կյանքում, երբ այս տարվա ընթացքում միասին ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը: Գուցե, դուք կարող եք միասին պաստառ պատրաստել և պատկերել այդ հատվածում Տիրոջ տված խոստումը, ապա փակցնել այն ձեր տանը: Դա կարող է հիշեցնել, որ պարբերաբար քննարկեք, թե ինչպես եք ականատես եղել, որ Տերն օրհնում է ձեր ընտանիքը, երբ պահում եք Նրա պատվիրանները։ Կարող եք այդ փորձառությունները նշել պաստառի վրա։

1 Նեփի 2․11–13, 3․5–7

Գուցե, ձեր ընտանիքի համար օգտակար կլինի նշել Տիրոջ պատվիրանին ուղղված Լամանի և Լեմուելի պատասխանների և Նեփիի պատասխանի միջև տարբերությունները։ Ի՞նչ կարող ենք սովորել 1 Նեփի 2․11–13, 3․5–7 հատվածներից տրտնջալու վերաբերյալ։ Ի՞նչ օրհնություններ ենք ստանում հավատք գործադրելիս։

1 Նեփի 3․19–20, 5․10–226

Այս հատվածները կարող են ներշնչել ձեր ընտանիքին գրանցումներ պահել ձեր կյանքի կարևոր իրադարձությունների ու փորձառությունների վերաբերյալ։ Գուցե, կարող եք սկսել ընտանեկան օրագիր պահելուց, նման Նեփիի և Լեքիի գրառումներին, որոնց մեջ գրում էին իրենց ընտանիքի փորձառությունները։ Ի՞նչ կարող եք ընդգրկել ձեր ընտանեկան գրառումներում:

1 Նեփի 7․19–21

Նեփիի օրինակն այս հատվածներում ի՞նչ տպավորություն է գործում մեզ վրա։ Ինչպե՞ս է մեր ընտանիքն օրհնվում, երբ մենք «անկեղծորեն ներում» ենք իրար։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել մեր ուսուցումը

Հետևողականորեն ուսումնասիրեք սուրբ գրությունները։ Ձեր տներում իմաստալից ուսուցման կարևոր եղանակներից մեկը հետևողական ուսուցման հնարավորություններ ստեղծելն է ձեր ընտանիքի համար: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է․ «Արագացված դասընթացներն այդքան արդյունավետ չեն, որքան մեր կյանքում սուրբ գրությունների ամենօրյա ընթերցումն ու կիրառումը» («Լավագույնս դրսևորեք ձեզ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 68)։

Նկար
Նեփին կանգնած է հարբած Լաբանի կողքին

Ես հնազանդվեցի Հոգու ձայնին, Վոլթեր Ռեյն

Տպել