Եկ, հետևիր ինձ
Հունվարի 20–26-ը։ 1 Նեփի 11–15․ «Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ»


Հունվարի 20–26-ը։ 1 Նեփի 11–15․ «Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունվարի 20–26-ը։ 1 Նեփի 11–15, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
մարդիկ կենաց ծառի պտուղն ուտելիս

Քաղցր է բոլոր քաղցրությունից, Միգել Անխել Գոնսալես Ռոմերո

Հունվարի 20-26

1 Նեփի 11-15

«Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ»

Կարո՞ղ եք ձեզ տեսնել 1 Նեփի 11–15 գլուխների մեջ։ Ո՞ր հատվածներն ավելի մեծ արժեք ունեն ձեր և ձեր ընտանիքի համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ Աստված իր մարգարեի համար փառահեղ աշխատանք ունի կատարելու, նա հաճախ մարգարեին է տալիս մի փառահեղ տեսիլք, որն օգնում է նրան հասկանալ Աստծո նպատակներն Իր զավակների համար: Մովսեսը տեսավ մի տեսիլք «այս երկրի և նրա բնակիչների և նաև երկինքների վերաբերյալ» (Մովսես 1․36)։ Հովհաննես առաքյալը տեսավ աշխարհի պատմությունը և Փրկիչի Երկրորդ Գալուստը (տես Հայտնության գիրքը)։ Ջոզեֆ Սմիթը տեսավ Հորը և Որդուն (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․17–18)։ Լեքին տեսավ մի տեսիլք, որը ցույց տվեց դեպի Փրկիչն ու Նրա սերը տանող մեր ճանապարհը։

Ինչպես գրված է 1 Նեփի 11–14 գլուխներում, Նեփին տեսավ Փրկիչի ծառայությունը, Լեքիի սերունդների ապագան խոստումի երկրում և Աստծո գործերի վերջին օրերի ճակատագիրը։ Այս տեսիլքն օգնեց Նեփիին նախապատրաստվել այն աշխատանքին, որը սպասում էր նրան, և դա կարող է օգնել նաև ձեզ նախապատրաստվել, քանի որ Աստված աշխատանք ունի ձեզ համար կատարելու Իր արքայությունում: Դուք Նեփիի տեսած «Գառի եկեղեցու սրբերի» թվում եք, «որոնք ցրված էին ողջ երկրի երեսին. և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով» (1 Նեփի 14․14

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

1 Նեփի 11

Աստված ուղարկեց Հիսուս Քրիստոսին՝ որպես Իր սիրո արտահայտում։

Որպեսզի Նեփին կարողանար հասկանալ իր հոր տեսած ծառի իմաստը, մի հրեշտակ ցույց տվեց նրան «Հավերժական Հոր Որդուն» (1 Նեփի 11․21)։ Դրա արդյունքում Նեփին եզրակացրեց, որ ծառը խորհրդանշում էր Աստծո սերը։ Սակայն տեսիլքը դեռևս չէր ավարտվել: Կարդալով 1 Նեփի 11 գլուխը և խորհելով դրա շուրջ, ի՞նչ հասկացաք, որն օգնեց ձեզ հասկանալ, թե ինչու է Հիսուս Քրիստոսն Աստծո սիրո վերջնական արտահայտումը։

Լեքիի երազի մյուս խորհրդանիշերի մասին իմանալու համար, տես 1 Նեփի 11․35–36, 12․16–18 և 15:21–30 հատվածները։

Տես նաև Հովհաննես 3․16-ը։

1 Նեփի 12–13

Տերն ուղի նախապատրաստեց ավետարանի վերականգնման համար։

Նեփին այդքան չէր ապրի, որ տեսներ այն բոլորը, ինչ տեսել էր իր տեսիլքում։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Նեփիի համար արժեքավոր, որ իմանար այդ բաները։ Ինչո՞ւ է արժեքավոր ձեզ համար իմանալ այդ բաները։ Միգուցե, դուք կարող եք այդ հարցը տալ ամեն անգամ, երբ կարդաք Նեփիի տեսիլքից որևէ բան։

Ահա մի քանի իրադարձություններ, որոնք Նեփին տեսավ․ իր ժողովրդի ապագան (տես գլուխ 12), Ամերիկա մայրցամաքի գաղութացումը և Ամերիկյան Հեղափոխությունը (տես գլուխ 13․12–19), Մեծ Ուրացությունը (տես գլուխ 13․20–29) և ավետարանի վերականգնումը (տես գլուխ 13․32–42

1 Նեփի 13․1–9, 14․9–11

Ո՞րն է այն «մեծ և պիղծ եկեղեցին», որը Նեփին տեսավ։

Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է, որ Նեփիի կողմից նկարագրած «մեծ և պիղծ եկեղեցին» ներկայացնում է «ցանկացած փիլիսոփայություն կամ կազմակերպություն, որը հակադրվում է Աստծո հանդեպ հավատքին: Եվ այն «գերությունը», որին այդ «եկեղեցին» ձգտում է տանել սրբերին, չի լինի այնքան ֆիզիկական բանտարկություն, որքան կեղծ գաղափարների գերություն» (“Stand as Witnesses of God,” Ensign, Mar. 2015, 32)։

1 Նեփի 13․12

Ո՞վ էր այն մարդը, ում Նեփին տեսավ, որ Հոգին «ներգործեց» առաջ գնալ «շատ ջրերի վրայով»։

Նեփին տեսավ, որ Սուրբ Հոգին կոգեշնչի Քրիստոֆեր Կոլումբոսին կատարել իր հայտնի ուղևորությունը դեպի Ամերիկա մայրցամաք: 1493 թվականի մարտի 14-ին Կոլումբոսը գրեց իր ճամփորդության մասին․ «Այս մեծ ու զարմանահրաշ արդյունքները չպետք է վերագրվեն իմ արժանիքներին … , որտեղ մարդու անզեն ինտելեկտը չէր կարող իրագործել, Աստծո Հոգին մարդուն տվել է ջանքեր, քանի որ Աստված սովորություն ունի լսելու Իր ծառաների աղոթքները, որոնք սիրում են Նրա պատվիրանները, նույնիսկ, ակնհայտ անհնարինությունների կատարման համար» (The Annals of America [Encyclopedia Britannica, Inc., 1976], 1:5)։

1 Նեփի 13․20–42

Վերջին Օրերի սուրբ գրությունները վերականգնում են «պարզ ու արժեքավոր բաներ»։

Նեփին տեսիլքում տեսավ, որ Աստվածաշնչում, որը նա նկարագրեց որպես «հրեաների մի հիշատակարան», կլինեն «շատ պարզ ու արժեքավոր բաներ՝ հանված [դրանից]»(1 Նեփի 13․23, 28)։ Այնուամենայնիվ, նա նաև տեսավ, որ Աստված այդ բաները կվերականգնի «ուրիշ գրքերի» միջոցով՝ Մորմոնի Գիրքը և վերջին օրերի այլ սուրբ գրությունները (տես 1 Նեփի 13․39–40)։ Որո՞նք են այն արժեքավոր ճշմարտությունները, որոնք Մորմոնի Գրքի շնորհիվ ավելի լավ ենք հասկանում։ Ինչպե՞ս է ձեր կյանքը փոխվել այդ պարզ ու արժեքավոր բաների վերականգնման արդյունքում։

Նկար
Մորմոնի Գրքի օրինակներ տարբեր լեզուներով

Մորմոնի Գիրքը վերականգնում է ավետարանի ճշմարտությունները, որոնք կորել էին Ուրացության ժամանակ։

Տես նաև “Plain and Precious Truths”, Ensign, Mar. 2008, 68–73, Ռասսել Մ․ Նելսոն․ «Մորմոնի Գիրքը․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 60–63։

1 Նեփի 15.1-11

Տերը կպատասխանի ինձ, եթե ես խնդրեմ հավատքով և փափուկ սրտով։

Երբևէ զգացե՞լ եք, որ չեք ստանում անձնական հայտնություն, որ Աստված չի խոսում ձեզ հետ։ Ի՞նչ խորհուրդ տվեց Նեփին իր եղբայրներին, երբ նրանք այդպիսի զգացում ունեցան։ Ինչպե՞ս կարող եք Նեփիի խորհուրդը կիրառել ձեր կյանքում և ինչպես կարող եք նրա խորհրդի օգնությամբ օգնել ուրիշներին։

Տես նաև Հակոբ 4․8, Ալմա 5․46, 26․21–22։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

1 Նեփի 11–14

Երբ ձեր ընտանիքը կարդա այս գլուխները, երբեմն կանգ առեք և նման հարցեր տվեք․ Նեփին ի՞նչ տեսավ իր տեսիլքում, որը, գուցե, նրան երջանիկ դարձրեց։ Ի՞նչը կարող էր տխրեցնել նրան։ Ինչո՞ւ:

1 Նեփի 13․20–42

Որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին գնահատել Մորմոնի Գրքի «պարզ ու արժեքավոր» ճշմարտությունները, համեմատեք հստակ գրված հատվածը՝ բառերն անկանոն ձևով խառնած հատվածի հետ։ Երկնային Հայրն ինչո՞ւ կարող էր ցանկանալ, որ Իր ճշմարտությունները հստակ ուսուցանվեն։ Ընտանիքի անդամները կարող են վկայել որոշ «պարզ ու արժեքավոր» ճշմարտությունների մասին, որոնք նրանք սովորել են Մորմոնի Գրքից։

1 Նեփի 14․12–15

Ինչո՞ւ ենք մենք «զինված արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով», երբ հավատարիմ ենք մնում Աստծո հետ կապած մեր ուխտերին։

1 Նեփի 15․8–11

Ի՞նչ փորձառություններով ձեր ընտանիքը կարող է կիսվել, երբ նրանք «հարցրել են Տիրոջը»։ Մենք ի՞նչ ենք սովորում Նեփիի օրինակից:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Օգտվեք ուսումնասիրության օժանդակ նյութերից: Ծանոթագրությունները, Թեմատիկ Ուղեցույցը և այլ ուսումնական օժանդակ նյութերը հասկանալի են դարձնում սուրբ գրությունները։ Օրինակ, ծանոթագրություններն օգնում են ձեզ ի՞նչը հասկանալ 1 Նեփի 14․20–21 հատվածների մասին։

Նկար
Նեփիի տեսիլքը Մարիամի և մանուկ Հիսուսի մասին

Նեփիի տեսիլքը Մարիամի մասին Ջեյմս Ջոնսոն

Տպել