Եկ, հետևիր ինձ
Հունվարի 20-26-ը: 1 Նեփի 11–15. «Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ»


Հունվարի 20-26-ը: 1 Նեփի 11–15. «Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Հունվարի 20-26-ը: 1 Նեփի 11–15, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2020

Նկար
people eating the fruit of the tree of life

Ամեն քաղցրությունից էլ ավելի քաղցր Միգել Անգել Գոնզալես Ռոմերո

Հունվարի 20-26-ը

1 Նեփի 11-15

«Զինված արդարությամբ և Աստծո զորությամբ»

Կարդացեք 1 Նեփի 11–15-ը, մտքում ունենալով ձեր ուսուցանած երեխաներին և գրանցեք ձեր ստացած տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք կյանքի ծառի մասին Լեքիի տեսիլքի նկարը և հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ են հիշում դրա մասին անցյալ շաբաթ իրենց սովորածից։ Հարցրեք երեխաներին, արդյոք որևէ նոր բան են սովորել դրա մասին այդ ժամանակից սկսած:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

1 Նեփի 11.16-33

Երկնային Հայրը երկիր ուղարկեց Հիսուս Քրիստոսին, որովհետև Նա սիրում է ինձ

Նեփին երազում տեսավ Հիսուս Քրիստոսի կյանքն ու ծառայությունը: Մտածեք, թե ձեր դասարանի երեխաները ինչ կարող են սովորել Փրկիչի մասին 1 Նեփի 11-ից:

Հնարավոր վարժություններ

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք մի նկար, որը լուսաբանում է Փրկիչի կյանքի որևէ իրադարձություն, որը կանխագուշակվել է 1 Նեփի 11:20, 24, 27, 31, և 33 (տես Ավետարանի պատկերագիրք, համարներ. 30, 35, 39, 4257): Երբ կկարդաք այս հատվածները, խնդրեք երեխաներին բարձր պահել իրենց նկարները, երբ նրանք լսեն այն հատվածը, որը համապատասխանում է նկարին:

  • Պատմեք երեխաներին մի քանի բաների մասին, որոնք, ըստ Նեփիի, Հիսուս Քրիստոսը կաներ Իր կյանքի ընթացքում (տես 1 Նեփի 11.16–33), և ցույց տվեք նրանց այդ իրադարձություններից մի քանիսը (տես, օրինակ, Ավետարանի պատկերագիրք, հմր. 41, 46, 47, 49, 56, 57, 58, 59): Պատմեք, թե Փրկիչն ինչ է արել ձեզ համար: Ցույց տվեք նկարներ, օգնելով երեխաներին մի քանի եղանակներ մտածել, որոնցով կարող ենք կիսվել Աստծո սիրո մասին (տես Ավետարանի պատկերագիրք, հմր. 109, 110, 115):

1 Նեփի 13.26–29, 35–36, 40

Մորմոնի Գիրքն ուսուցանում է արժեքավոր ճշմարտություններ

Ինչո՞ւ եք երախտապարտ Մորմոնի Գրքի համար։ Քննարկեք, թե ինչպես կարող եք երեխաների հետ կիսվել Մորմոնի Գրքի մասին վկայությամբ:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին նկարեք մի նկար, և հրավիրեք երեխաներին փոխել կամ հեռացնել նկարի որոշ մասեր՝ փոխելով նկարի տեսքը: Օգնեք նրանց հասկանալ, որ այս նկարի նման, ժամանակի ընթացքում Աստվածաշնչում որոշ բաներ փոխվել են կամ հեռացվել են: Կարդացեք 1 Նեփի 13.40-ը, որն ուսուցանում է, թե Մորմոնի Գիրքն ինչպես է (որոնք Նեփին անվանում է «այս վերջին հիշատակարանները») օգնում մեզ հասկանալ «պարզ ու արժեքավոր» բաները, որոնք կորել էին Աստվածաշնչից:

  • Սենյակում թաքցրեք նկարներ, որ ներկայացնում են ավետարանական ճշմարտություններ, որոնք հստակեցված են Մորմոնի Գրքում, օրինակ՝ մկրտությունը, հաղորդությունը և հարությունը: Երեխաներին հրավիրեք գտնել այդ նկարները: Բացատրեք, որ Մորմոնի Գիրքը ետ վերադարձրեց ավետարանի ճշմարտությունները, որոնք կորսվել էին:

1 Նեփի 15.23-25 

Աստծո խոսքն ինձ զորություն է տալիս

Ինչպե՞ս կարող եք օգտագործել երկաթյա ձողի պատկերը, որպեսզի երեխաներին ուսուցանեք Աստծո խոսքի ուժի, ապահովության և զորության մասին:

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք Լեքիի երազի նկարը անցյալ շաբաթվա համառոտ շարադրանքի Եկ հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում ցուցադրված նկարի նման: Հրավիրեք երեխաներին նկարում գտնել երկաթյա ձողը և օգնել նրանց հասկանալ, թե կառչելով Աստծո խոսքից, ինչպես կարող ենք պաշտպանել մեզ (տես 1 Նեփի 15.23–24): Երեխաներին երկաթյա ձողի նման ինչ-որ բան տվեք, որ բռնվեն, օրինակ փայտիկ կամ խողովակ, մինչ կարդում եք հատված 24-ը: Որտե՞ղ ենք մենք գտնում Աստծո խոսքը։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի Աստծո խոսքը դարձնենք մեր առօրյա կյանքի մասը:

  • Օգնեք երեխաներին գունավորել և լրացնել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը: Մենք ինչպե՞ս ենք «ամուր բռնում» Աստծո խոսքից։ (1 Նեփի 15.24)

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

1 Նեփի 11.16-33

Երկնային Հայրը երկիր ուղարկեց Հիսուս Քրիստոսին, որովհետև Նա սիրում է ինձ

Նեփին տեսիլք ունեցավ, որում նա վկա եղավ Երկնային Հոր՝ մեզ համար ունեցած ծրագրին, իսկ Հիսուս Քրիստոսը այդ ծրագրի կենտրոնական մասն էր:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին համեմատել հատվածները 1 Նեփի 11:16–33-ից այն նկարների հետ, որոնք պատկերում են հատվածներում նկարագրվածը (օրինակ՝ 1 Նեփի 11.20, 24, 27, 29, 31, 33, տես Ավետարանի պատկերագիրք, հ. 30, 35, 38, 39, 4257): Երեխաներն ի՞նչ են սովորում Քրիստոսի մասին այս հատվածներից կամ նկարներից։

  • Հարցրեք երեխաներին՝ Հիսուսը Քրիստոսն ինչո՞ւ է կարևոր նրանց համար: Երգեք որևէ երգ Փրկիչի մասին, օրինակ՝ «Նա ուղարկեց Իր Որդուն» (Մանկական երգարան, 34–35), և հարցրեք երեխաներին, թե այս երգն ի՞նչ է ուսուցանում Փրկիչի մասին: Հրավիրեք երեխաներին ժամանակ հատկացնել և շաբաթվա ընթացքում մտածել Հիսուս Քրիստոսի մասին, իսկ հաջորդ շաբաթ իրենց փորձառություններով կիսվել դասարանում:

Նկար
Մորմոնի Գրքի օրինակներ տարբեր լեզուներով

Մորմոնի Գիրքը պարունակում է Հիսուս Քրիստոսի ավետարանը։

1 Նեփի 13.26–29, 35–36, 40

Մորմոնի Գիրքն ուսուցանում է արժեքավոր ճշմարտություններ

Ի՞նչ գիտեն երեխաները Ուրացության մասին: Դուք ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հասկանալ Մորմոնի Գրքի կարևորությունը ավետարանական ճշմարտությունների վերականգնման գործում, որոնք կորսվել էին Ուրացության ընթացքում:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք 1 Նեփի 13.26–29-ը և հրավիրեք երեխաներին փնտրել, թե ինչ է պատահում, երբ մարդիկ չունեն ավետարանի «պարզ ու արժեքավոր» ճշմարտությունները: Տերն ինչպե՞ս վերականգնեց ճշմարտությունները, որոնք կորսվել էին: (տես հատվածներ 35-36, 40) Խնդրեք երեխաներին կիսվել ճշմարտությունների մասին իրենց վկայություններով, որոնք նրանք սովորել են Մորմոնի Գրքից կամ կիսվել իրենց սեփական վկայություններով:

  • Ցուցադրեք «Մորմոնի Գիրքը՝ գիրք Աստծուց» տեսանյութը (ChurchofJesusChrist.org), որպեսզի լուսաբանեք, թե Աստվածաշունչն ու Մորմոնի Գիրքը ինչպես են միասին աշխատում ճշմարտությունն ուսուցանելու համար: Ինչո՞ւ է օգտակար ունենալ մեկից ավելի վկաներ: Գրատախտակին նկարեք մի կետ և անվանեք Աստվածաշունչ, և հրավիրեք յուրաքանչյուր երեխայի այդ կետով անցկացնել տարբեր ուղիղ գծեր, որպեսզի լուսաբանեք, որ Աստվածաշնչի ուսմունքները կարելի է մեկնաբանել տարբեր եղանակներով, երբ Աստվածաշունչը չունի իր հավասարը: Ջնջեք գծերը և նկարեք մի երկրորդ կետ Մորմոնի Գիրք անվանումով: Հրավիրեք երեխաներին նկարել մի գիծ, որն անցնում է երկու կետերով՝ ցույց տալով, որ գոյություն ունի ավետարանը մեկնաբանելու միայն մեկ եղանակ, երբ Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը օգտագործվում են միասին:

  • Օգնեք երեխաներին անգիր սովորել հավատո ութերորդ հանգանակը:

1 Նեփի 15.23-25

Աստծո խոսքն ինձ զորություն է տալիս դիմակայելու գայթակղությանը

Ինչպե՞ս կարող եք ձեր ուսուցանած երեխաներին օգնել ամրացնել իրենց վկայությունները սուրբ գրությունների վերաբերյալ: Խորհեք այս հարցի շուրջ, մինչ կարդում եք 1 Նեփի 15.23–25-ը, և օգտագործեք ստորև բերված վարժությունները՝ որպես լրացում ձեր սեփական գաղափարներին:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին ամփոփել կյանքի ծառի տեսիլքը (տես 1 Նեփի 811): Ի՞նչն էր խոչընդոտում մարդկանց, որ հասնեին ծառին: Ի՞նչն օգնեց նրանց հասնել դրան։ Հրավիրեք երեխաներին կարդալ 1 Նեփի 15.23–25-ը: Երկաթյա ձողն ինչպե՞ս օգնեց մարդկանց անցնել խավարի մեգի միջով: Աստծո խոսքը կարդալով, ինչպե՞ս կօգնենք մեզ դիմակայել գայթակղությանն ու ներկայիս խավարին:

  • Երեխաների հետ լրացրեք գործնական աշխատանքի էջը: Մինչ նրանք լրացնում են այն, խնդրեք խոսել մի քանի գայթակղությունների մասին, որոնց բախվում են երեխաները: Նրանք ինչպե՞ս կարող են հիշել, որ կառչած մնան երկաթյա ձողից ամեն օր: Երգեք «Երկաթյա ձողը» (Հիմներ, հ. 274)

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին իրենց ընտանիքներին ցույց տալ «երկաթյա ձողերը», որոնք նրանք պատրաստել էին գործնական աշխատանքի էջից և կիսվել, թե նրանք ինչպես կարող են կառչել երկաթյա ձողից՝ կարդալով սուրբ գրությունները:

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք արվեստը սովորողներին ներգրավելու համար Երբ երեխաներին ուսուցանում եք որևէ սուրբգրային պատմություն, ուղիներ գտեք՝ օգնելով նրանց պատկերացնել այն: Կարող եք օգտագործել նկարներ, տեսանյութեր, տիկնիկներ, հագուստներ և այլն:

Տպել