Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը Մորմոնի Գրքի ներածական էջեր․ «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»


Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը Մորմոնի Գրքի ներածական էջեր․ «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը Մորմոնի Գրքի ներածական էջեր, Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. 2020

Նկար
ոսկե թիթեղները

Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը

Մորմոնի Գրքի ներածական էջեր

«Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»

Պատրաստվեք ուսուցանել, կարդալով Մորմոնի գրքի տիտղոսաթերթը և նախաբանը, Երեք վկաների, Ութ Վկաների և Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունները և «Մորմոնի Գրքի մասին համառոտ բացատրությունը»: Խորհեք, թե ինչպես կարող եք ոգեշնչել երեխաներին ուսումնասիրել Մորմոնի Գիրքը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին կիսվել Մորմոնի Գրքից իրենց իմացած պատմություններով, օգտագործելով նկարներ 67-68-ը Ավետարանի պատկերագրքից կամ ձեր ունեցած այլ նկարներ:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը: Կրտսեր խմբի երեխաներ

Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը

Մորմոնի Գիրքը կարող է օգնել ինձ հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ

Օգնեք երեխաներին հասկանալ, որ Մորմոնի Գրքի նպատակն է վկայություն բերել Հիսուս Քրիստոսի մասին։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք Մորմոնի Գրքի մի օրինակ և մատնանշեք ենթավերնագիրը՝ Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին: Խնդրեք երեխաներին հերթով ասել. «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»։ Համառոտ պատմեք երեխաներին, թե Մորմոնի Գիրքը ինչպես է ամրացրել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Պատմեք մի պատմություն Մորմոնի Գրքից, որն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի մասին, օրինակ՝ Սամուել Լամանացին մարգարեանում է Քրիստոսի մասին (տես Հելաման 14–16), (տես 3 Նեփի 17), կամ Հարեդի Եղբայրը տեսնում է Հիսուս Քրիստոսին (տես Եթեր 2–3): Կարող են օգնել նաև որոշ գլուխներ Մորմոնի Գրքի պատմություններից (և համապատասխան տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքից): Երեխաների համար նշեք, թե այս պատմություններից մենք ի՞նչ ենք սովորում Հիսուսի մասին: Ասեք նրանց, որ այս տարի նրանք շատ բան կսովորեն Հիսուս Քրիստոսի մասին Մորմոնի Գրքից:

  • Երգեք որևէ երգ Մորմոնի Գրքի մասին, օրինակ՝ «Մորմոնի Գրքի պատմությունները» (Մանկական երգարան, 118): Կրկնեք երգը մի քանի անգամ և թող երեխաները հերթով բարձր պահեն Փրկիչի նկարը, մինչ դուք երգում եք:

Մորմոնի գրքի նախաբանը

Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը բացատրել է. «Եթե [Մորմոնի Գիրքը] ճշմարիտ է, իսկ ես հանդիսավոր վկայում եմ, որ այդպես է, ապա Ջոզեֆ Սմիթը մարգարե էր … , Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցին Տիրոջ Եկեղեցին է երկրի վրա, իսկ Աստծո սուրբ քահանայությունը վերականգնված է» («Մորմոնի Գրքի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 86–87):

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Ջոզեֆ Սմիթի հայտարարությունը Մորմոնի Գրքի նախաբանում. «Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է»: Բացատրեք, որ ինչպես պորտաքարն է միասին ամուր պահում կամարի մնացած մասը, այնպես էլ Մորմոնի Գրքի մասին մեր վկայությունն է պահում և ամրացնում Ջոզեֆ Սմիթի և ավետարանի մասին մեր վկայությունը:

  • Հրավիրեք երեխաների ծնողներից մեկին կիսվել, թե ինչպես է վկայություն ձեռք բերել Մորմոնի Գրքի մասին: Երեխաների հետ կարդացեք Մորմոնի Գրքի նախաբանի վերջում գտնվող հրավերը, և օգնեք նրանց դերախաղով պատկերել, թե ինչ կարող են անել, իրենց սեփական վկայությունները ձեռք բերելու համար:

«Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությունը»

Մորմոնի Գիրքը մեզ է տրվել Աստծո զորությամբ:

Ջոզեֆ Սմիթի վկայությունը կարող է օգնել երեխաներին հասկանալ Մորմոնի Գրքի աստվածային նպատակը:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին համառոտ պատմեք Մորմոնի Գրքի ի հայտ գալու պատմությունը, ինչպես նկարագրված է «Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայության» մեջ: Նաև կարող եք օգտագործել «Գլուխ 1. Ինչպե՞ս ձեռք բերեցինք Մորմոնի Գիրքը» (Մորմոնի Գրքի պատմությունները, 2-4, կամ համապատասխան տեսանյութերը ChurchofJesusChrist.org-ում): Օգնեք երեխաներին դերերով խաղալ պատմությունը մի քանի անգամ, մինչ դուք վերապատմում եք այն:

  • Երեխաներին ցույց տվեք ոսկե թիթեղներից մի քանի կերպարների նկարներ։ Բացատրեք, որ Աստված օգնեց Ջոզեֆին բառերով թարգմանել այս կերպարները, որպեսզի մենք կարողանանք կարդալ և հասկանալ:

    Նկար
    Երկու ոսկե թիթեղներ, որոնք ցույց են տալիս գրված կերպարները

    Ջոզեֆ Սմիթը թարգմանեց ոսկե թիթեղների վրա գրված կերպարները:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը: Ավագ խմբի երեխաներ

Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը

Մորմոնի Գիրքն օգնում է ինձ հավատալ Հիսուս Քրիստոսին։

Հիշեք, որ երեխաներին Մորմոնի Գրքի մասին ուսուցանելու ձեր նպատակն է կառուցել նրանց հավատքը Փրկիչի հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Դասարանը բաժանեք զույգերի: Հրավիրեք յուրաքանչյուր զույգին կարդալ Մորմոնի Գրքի տիտղոսաթերթի երկրորդ պարբերությունը, փնտրելով մի բան, որն ասում է, թե ինչի՞ համար է նախատեսված Մորմանի Գիրքը: Խնդրեք յուրաքանչյուր խմբին կիսվել դասարանի հետ:

  • Օգնեք երեխաներին տիտղոսաթերթի վրա գտնել «համոզել հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է» արտահայտությունը: Ինչպե՞ս կարող է Մորմոնի Գիրքը համոզել մեզ, որ Հիսուսը Քրիստոսն է: Հրավիրեք ուսանողներին պատմել որևէ պատմություն Մորմոնի Գրքից, որն ամրացրել է նրանց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ կամ կիսվել իրենց պատմությունով:

Մորմոնի գրքի նախաբանը

Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է:

Ձեռք բերելով վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, երեխաները կիմանան, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո ճշմարիտ Եկեղեցին է:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին ձևացնել, թե դուք նախկինում երբևէ չեք լսել Մորմոնի Գրքի մասին: Հրավիրեք նրանց աշխատել զուգընկերոջ հետ և մտածել եղանակներ, որոնցով կարող են ձեզ բացատրել, թե ինչ է այն և որտեղից է ծագում՝ օգտագործելով նախաբանի մանրամասները: Ապա յուրաքանչյուր զույգը թող հերթով ուսուցանի ձեզ: Կարող է օգնել նաև Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը վկայում են Քրիստոսի մասին նկարը (ChurchofJesusChrist.org):

  • Հրավիրեք որևէ երեխայի կարդալ Ջոզեֆ Սմիթի հայտարարությունը նախաբանի 6-րդ պարբերությունում: Օգտագործելով այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, բացատրեք, թե պորտաքարն ինչպես է պահում կամարը: Համաձայն նախաբանի վերջին պարբերության, ուրիշ ի՞նչ ենք սովորում, երբ վկայություն ենք ձեռք բերում, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

«Երեք վկաների վկայությունը», «Ութ վկաների վկայությունը»

Ես կարող եմ լինել Մորմոնի Գրքի վկան

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ձեռք բերել և կիսվել Մորմոնի գրքի մասին իրենց վկայությամբ:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին նկարագրել իրենց տեսած ինչ-որ բան, որը չի տեսել մեկ ուրիշը դասարանում։ Բացատրեք, որ Մորմոնի Գիրքը պարունակում է 11 մարդկանց վկայություններ, բացի Ջոզեֆ Սմիթից, ովքեր տեսել են ոսկե թիթեղները, որոնցից էլ թարգմանվել է Մորմոնի Գիրքը: Միասին կարդացեք վկայությունները: Այս վկաներն ինչո՞ւ էին ցանկանում, որ ուրիշ մարդիկ իմանային իրենց վկայությունների մասին:

  • Հարցրեք, արդյո՞ք երեխաներից որևէ մեկը կկամենար կիսվել այն մասին, թե ինչպե՞ս է հասկացել, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Միասին կարդացեք Մորոնի 10.3-5-ը և հրավիրեք յուրաքանչյուր երեխայի այս տարի կարդալ Մորմոնի Գիրքը և ձեռք բերել ու ամրացնել իր վկայությունը, որ այն ճշմարիտ է: Ասացեք երեխաներին, թե դուք ինչպես ձեռք բերեցիք Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությունը:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Եթե հնարավոր է, համոզվեք, որ յուրաքանչյուր երեխա ունի Մորմոնի Գրքի մեկ օրինակ և խնդրեք նրանց սկսել ինքնուրույն կարդալ այն և իրենց ընտանիքների հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Փնտրեք անձական ոգեշնչում: Այս համառոտ շարադրանքը որպես պարտադիր հրահանգներ դիտարկելու փոխարեն, օգտագործեք դրանք որպես մտքերի աղբյուր ձեր անձնական ոգեշնչումն ունենալու համար, մինչ մտածում եք ձեր ուսուցանած երեխաների կարիքների մասին:

Տպել