Եկ, հետևիր ինձ
Հունվարի 13–19։ 1 Նեփի 8–10․ «Գան և ճաշակեն պտղից»


Հունվարի 13-19։ 1 Նեփի 8-10․ «Գան և ճաշակեն պտղից», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունվարի 13–19։ 1 Նեփի 8–10, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Կենաց ծառի Լեքիի տեսիլքը

Լեքիի երազը, Սթիվեն Լոյդ Նիլ

Հունվարի 13-19

1 Նեփի 8-10

«Գան և ճաշակեն պտղից»

Երբ կարդաք 1 Նեփի 8–10 գլուխները, մտածեք, թե Լեքիի տեսիլքի ուղերձներից որոնք են կիրառելի ձեր դեպքում։ Ձեր սուրբ գրություններում, նոթատետրում կամ այս նյութի մեջ գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Լեքիի երազը՝ իր երկաթյա ձողով, խավարի մեգ, ընդարձակ շենքով և «ամենաքաղցր» պտղի ծառով, ոգեշնչող հրավեր է Փրկիչի սիրո և քավող զոհաբերության օրհնությունները ստանալու համար: Սակայն, Լեքիի համար այս երազը նաև իր ընտանիքի մասին էր․ «Այն բանի պատճառով, որ ես տեսա, ես հիմք ունեմ Տիրոջով ուրախանալու Նեփիի ու նաև Սամի համար։ Բայց ահա, Լաման և Լեմուել, ես չափազանց վախենում եմ ձեզ համար» (1 Նեփի 8․3–4)։ Երբ Լեքին ավարտեց իր տեսիլքի պատմությունը, նա խնդրեց Լամանին ու Լեմուելին «ականջ դնել իր խոսքերին, որ, գուցե, Տերը ողորմած կլինի նրանց հանդեպ» (1 Նեփի 8․37)։ Նույնիսկ, եթե դուք բազմիցս ուսումնասիրել եք Լեքիի տեսիլքը, այս անգամ մտածեք Լեքիի նման՝ մտածեք ձեր սիրելի մարդու մասին: Երբ այդպես վարվեք, երկաթյա ձողի ապահովությունը, ընդարձակ շենքի վտանգները և պտղի քաղցրությունը նոր իմաստ կստանան: Եվ ավելի շատ կհասկանաք «սիրող ծնողի ողջ զգացումով», ով տեսավ այդ ուշագրավ տեսիլքը։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

1 Նեփի 8

Աստծո խոսքն առաջնորդում է ինձ Տիրոջ մոտ և օգնում զգալ Նրա սերը։

Լեքիի տեսիլքն առաջարկում է խորհրդածել այն մասին, թե ձեր կյանքում որքա՞ն լավ եք ճանաչում Փրկիչին և զգում Նրա սերը, և ինչ կարող եք անել այդ նպատակին մոտենալու համար։ Նախագահ Բոյդ Կ․ Փաքերն ուսուցանել է․ «Դուք միգուցե կարծեք, որ Լեքիի երազը կամ տեսիլքը ձեր համար առանձնահատուկ նշանակություն չունի, սակայն դա այդպես չէ: Դուք կաք այնտեղ․ մենք բոլորս էլ այնտեղ ենք (տես 1 Նեփի 19․23)։ Լեքիի երազը կամ տեսիլքը երկաթյա ձողի մասին իր մեջ պարփակում է այն ամենը, ինչը Վերջին Օրերի Սրբերը պետք է հասկանան կյանքի քննության մասին» (“Lehi’s Dream and You,” New Era, Jan. 2015, 2)։

1 Նեփի 8 գլուխն ուսումնասիրելու եղանակներից մեկը կարող է լինել այն, որ լրացնեք այստեղ տրված աղյուսակի նման մի աղյուսակ։ Խորհրդանիշերի նշանակությունը հասկանալու համար օգտակար կլինի կարդալ այն տեսիլքը, որը Նեփին տեսավ, երբ նա աղոթեց իր հոր տեսիլքը հասկանալու համար, հատկապես տես 1 Նեփի 11․4–25, 32–36, 12:16–18, և 15․21–33, 36։ Լեքիի տեսիլքն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչ է ուզում Տերը, որ դուք սովորեք:

Լեքիի տեսիլքի խորհրդանիշը

Նշանակությունները

Խորհելու հարցեր

Լեքիի տեսիլքի խորհրդանիշը

Ծառը և դրա պտուղը (1 Նեփի 8․10–12)

Նշանակությունները

Խորհելու հարցեր

Ի՞նչ եմ անում, որպեսզի ուրիշներին հրավիրեմ ճաշակել Աստծո սերը։

Լեքիի տեսիլքի խորհրդանիշը

Գետ (1 Նեփի 8․13)

Նշանակությունները

Խորհելու հարցեր

Լեքիի տեսիլքի խորհրդանիշը

Երկաթյա ձող (1 Նեփի 8․19–20, 30)

Նշանակությունները

Խորհելու հարցեր

Լեքիի տեսիլքի խորհրդանիշը

Խավարի մեգ (1 Նեփի 8․23)

Նշանակությունները

Խորհելու հարցեր

Լեքիի տեսիլքի խորհրդանիշը

Մեծ ու ընդարձակ շենք (1 Նեփի 8․26–27, 33)

Նշանակությունները

Խորհելու հարցեր

Լեքիի տեսիլքի խորհրդանիշը

Նշանակությունները

Խորհելու հարցեր

Տես նաև Դեյվիդ Ա․ Բեդնար, «Լեքիի երազը` ամուր բռնվել ձողից», Ensign կամ Լիահոնա, հոկտեմբեր 2011, 33–37։

Նկար
Լեքին ուտում է կենաց ծառի պտուղը

Լեքին ուտում է կենաց ծառի պտուղը Կենաց ծառ, Մարկուս Ալան Վինսենթ

1 Նեփի 9

Ինչո՞ւ է Նեփին ստեղծում երկու կարգի հիշատակարաններ։

Նեփիի կողմից երկու հիշատակարաններ ստեղծելու Տիրոջ «իմաստուն նպատակը» պարզ դարձավ հարյուրամյակներ անց։ Երբ Ջոզեֆ Սմիթը թարգմանեց Մորմոնի Գրքի առաջին 116 ձեռագիր էջերը, նա Մարտին Հարիսին տվեց այդ էջերը, ով կորցրեց դրանք (տես ՎևՈւ 10․1–23)։ Սակայն, Նեփիի երկրորդ զույգ թիթեղները վերաբերում էին նույն ժամանակաշրջանին և Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին թարգմանել այդ երկրորդ թիթեղները, այլ ոչ թե կրկին թարգմանել կորցրածը (տես ՎևՈւ 10․38–45

Թիթեղների մասին լրացուցիչ նշված է 1 Նեփի 9, տես «Մորմոնի Գրքի համառոտ բացատրություն», 1 Նեփի 19․1–5, 2 Նեփի 5․29–32, և Մորմոնի խոսքերը 1․3–9։

1 Նեփի 10․2–16

Հնագույն մարգարեները գիտեին Հիսուս Քրիստոսի առաքելության մասին և վկայել են Նրա մասին:

Լեքիի տեսիլքի պատմությունը, անկասկած, տպավորություն գործեց նրա ընտանիքի վրա, բայց նա նաև այլ հավերժական ճշմարտություններ պետք է ուսուցաներ Փրկիչի առաքելության մասին։ Երբ կարդաք 1 Նեփի 10․2–16 հատվածները, մտածեք, թե ինչո՞ւ էր Տերը ցանկանում, որ Լեքիի ընտանիքը և մենք բոլորս, իմանայինք այդ ճշմարտությունները։ Մտածեք, թե ինչպես կարող եք հրավիրել ձեր սիրելիներին դառնալ դեպի Փրկիչը։ Լեքիի տեսիլքը և ուսմունքներն ուսումնասիրելուց հետո Նեփիի նման ի՞նչ եք ոգեշնչվում սովորել «Սուրբ Հոգու զորությամբ»։ (1 Նեփի 10․17

1 Նեփի 10․17–19

Աստված հայտնի կդարձնի ճշմարտությունը ինձ, եթե ես ջանասիրաբար փնտրեմ այն։

Ինչպե՞ս եք արձագանքում, երբ առնչվում եք ավետարանի մի սկզբունքի, որը դուք չեք հասկանում։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես Նեփին արձագանքեց Լեքիի տեսիլքին (տես 1 Նեփի 10․17–19, 11․1), և ինչպես Լամանն ու Լեմուելն արձագանքեցին (տես 1 Նեփի 15․1–10)։ Ինչո՞ւ նրանք այդ ձևով արձագանքեցին, և որն էր նրանց արձագանքների արդյունքը։

Կարող եք գրել այն մասին, երբ ձեր կյանքում ուզում էիք իմանալ, թե արդյոք ավետարանի ուսմունքները ճշմարիտ էին։ Ինչպե՞ս էր այդ գործընթացը նման Նեփիի կատարած քայլերին։

Տես նաև 1 Նեփի 2․11–19, Վարդապետություն և Ուխտեր 8․1–3։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

1 Նեփի 8

Ձեր ընտանիքի անդամները կարող են հաճույքով բեմականացնել Լեքիի տեսիլքը կամ նկարներ նկարել և իրենց նկարների միջոցով պատմել դրա մասին։ Կամ դուք կարող եք ցույց տալ Լեքիի տեսիլքի մասին նկարչի պատկերածը, որը կցված է այս դասին և հրավիրել ընտանիքի անդամներին մանրամասներ մատնանշել ու փնտրել հատվածներ, որոնք նկարագրում են, թե ինչ են դրանք ներկայացնում: «Երկաթյա ձող» (Հիմներ, հմր. 274) այս գլխի հետ լավ է համադրվում։ Դուք կարող եք նաև դիտել Լեքիի տեսիլքը պատկերող տեսանյութ (տես Մորմոնի Գրքի տեսանյութերի հավաքածուն ChurchofJesusChrist.org կամ Gospel Library հավելվածում)։

1 Նեփի 8․10–16

Ո՞ւմ կարող եմ հրավիրել մոտենալ Հիսուս Քրիստոսին և զգալ Նրա սիրո քաղցրությունը: Ի՞նչ կարող ենք անել «նրանց ձեռքով նշան [անելու]» համար։

1 Նեփի 9․5–6

Մենք ե՞րբ ենք հետևել որևէ պատվիրանի, առանց պատճառները լիովին հասկանալու: Ինչպե՞ս էինք օրհնվել։

1 Նեփի 10․20–22

Ինչպե՞ս է ֆիզիկապես անմաքուր լինելը նման հոգևորապես անմաքուր լինելուն: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի համոզված լինենք, որ հոգևորապես մաքուր ենք:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել մեր ուսուցումը

Ինչպե՞ս են այդ հատվածները կիրառելի մեր կյանքում։ Սուրբ գրությունների հատվածը կարդալուց հետո հրավիրեք ընտանիքի անդամներին կիսվել, թե հատվածն ինչպե՞ս է վերաբերում իրենց: Օրինակ, երբ ձեր ընտանիքի որևէ անդամ կարդա 1 Նեփի 8․33 հատվածը, կարող են քննարկել, թե ինչպես ուշադրություն չդարձնել այն մարդկանց, ովքեր «ուղղում են արհամարհանքի մատը»։

Նկար
Լեքիի տեսիլքը

Կենաց ծառը, Էյվոն Օկսոն

Տպել