Եկ, հետևիր ինձ
Հունվարի 27-ից փետրվարի 2-ը։ 1 Նեփի 16–22․ «Կպատրաստեմ ձեր առջև ճանապարհը»


Հունվարի 27-ից փետրվարի 2-ը։ 1 Նեփի 16–22․ «Կպատրաստեմ ձեր առջև ճանապարհը»» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը։ 1 Նեփի 16–22, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Լեքին նայում է Լիահոնային

Լեքին և Լիահոնան, Ջոզեֆ Բրիքի

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը

1 Նեփի 16–22

«Կպատրաստեմ ձեր առջև ճանապարհը»

Երբ ուսումնասիրեք 1 Նեփի 16–22 գլուխները, փնտրեք այնպիսի հատվածներ, որոնք ձեզ վրա տպավորություն կգործեն։ Ոմանք սիրում են նշել այդ հատվածներն իրենց սուրբ գրություններում, մյուսները նշումներ են կատարում լուսանցքներում։ Մտածեք, թե ինչպես կգրանցեք ձեր ստացած տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ Լեքիի ընտանիքը ճամփորդում էր դեպի խոստումի երկիրը, Տերը նրանց հետևյալ խոստումը տվեց․ «կպատրաստեմ ձեր առջև ճանապարհը, եթե լինի այնպես, որ դուք պահեք իմ պատվիրանները» (1 Նեփի 17․13)։ Ակնհայտ էր, որ այդ խոստումը չէր նշանակում, որ ճամփորդությունը հեշտ կլիներ․ ընտանիքի անդամները դեռևս վիճում էին, աղեղները կոտրվում էին, մարդիկ պայքարում ու մահանում էին, և նրանք դեռ ստիպված էին նավը կառուցել չմշակված նյութերից: Այնուամենայնիվ, երբ ընտանիքը հանդիպեց ձախորդության կամ թվացյալ անհնարին խնդիրների, Նեփին հասկացավ, որ Տերը երբեք հեռու չէր եղել: Նա գիտեր, որ Աստված «կերակրում է [հավատարիմներին] և ուժեղացնում է նրանց, և ապահովում միջոցներ, որոնցով նրանք կարող են իրագործել այն, ինչ նա պատվիրել է նրանց»: (1 Նեփի 17․3)։ Եթե երբևէ մտածել եք, թե ինչու են վատ բաները պատահում Նեփիի և նրա ընտանիքի նման լավ մարդկանց հետ, կարող եք գաղափարներ գտնել այս գլուխներում: Բայց, թերևս, ամենակարևորն այն է, որ դուք կտեսնեք, թե ինչ են անում լավ մարդիկ, երբ վատ բաներ են տեղի ունենում։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

1 Նեփի 16–18

Երբ պահեմ պատվիրանները, Աստված կօգնի, որ հաղթահարեմ դժվարությունները։

Գլուխներ 16–18-ը 1 Նեփիի նկարագրում են այն մի քանի դժվարությունները, որոնց բախվեցին Նեփիի ընտանիքը, այդ թվում՝ կոտրված աղեղի դժվարությունը (տես 1 Նեփի 16․17–32), Իսմայելի մահը (տես1 Նեփի 16․34–39), նավի կառուցումը (տես 1 Նեփի 17․7–16, 18․1–4), և ընտանեկան տարաձայնությունը (տես 1 Նեփի 18․9–22)։ Այս մարտահրավերների դեմ Նեփիի արձագանքներն ինչպե՞ս էին տարբերվում ընտանիքի որոշ անդամների արձագանքներից: Որո՞նք էին այդ արձագանքների հետևանքները:

Օգտակար կլինի ձեր նկատառումները գրել աղյուսակում՝ հետևյալ վերնագրերի տակ․ «Դժվարություն», «Նեփիի արձագանքը», «Այլ արձագանքներ» և «Արդյունքներ»։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ Նեփին կարողացավ այդքան հավատարիմ մնալ, իսկ մյուսները՝ ոչ։ Մտածեք, թե Նեփիի և նրա ընտանիքի օրինակը ինչպես կարող է օգտակար լինել ձեր դժվարությունների ժամանակ:

Նաև, տեսեք առնչվող տեսանյութերը Մորմոնի Գրքի տեսանյութերի հավաքածուի մեջ ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում։

1 Նեփի 16․10–16, 23–31, 18․11–22

Տերն առաջնորդում է ինձ փոքր և պարզ միջոցներով

Երբ Աստված Լեքիի ընտանիքին առաջնորդեց անապատում, Նա նրանց չտվեց խոստացված երկիր հասնելու մանրամասն ծրագիր: Բայց նա Լեքիին տվեց Լիահոնան, որ ամեն օր առաջնորդի իր ընտանիքին դեպի նպատակակետը։ Ի՞նչ է Երկնային Հայրը տվել ձեզ, որ առաջնորդություն ու ուղղություն ունենաք։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ «փոքր միջոցներով Տերը կարող է առաջ բերել մեծ բաներ»։ (1 Նեփի 16․29

Երբ դուք կարդաք 1 Նեփի 16․10–16, 23–31 և 18․11–22 հատվածները, կարող եք սկզբունքների մի ցուցակ կազմել, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Աստված առաջնորդում Իր զավակներին (օրինակ, 1 Նեփի 16․10 կարող է սովորեցնել, որ Աստված երբեմն առաջնորդում է մեզ անսպասելի ձևերով)։ Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել այդ սկզբունքների վերաբերյալ։

Տես նաև Ալմա 37․7, 38–47, Վարդապետություն և Ուխտեր 64․33–34։

Նկար
Լեքին օգտագործում է Լիահոնան

Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա Քլարկ Կելլի Փրայս

1 Նեփի 19․23–24, 20–22

Ես կարող եմ «բոլոր սուրբ գրությունները նմանեցնել» ինձ:

Եսայիան գրեց Իսրայելի բոլոր զավակներին, և Նեփին տեսավ, որ դա հատկապես ընդգրկում է իր ընտանիքը, և այն ընդգրկում է ձեզ (տես 1 Նեփի 19․23–24)։ Եսայիայի խոսքերը Նեփիի կողմից մեջբերելու մասին Նախագահ Հենրի Բ․ Այրինգն ասել է․ «Ես կարդում եմ Եսայիայի խոսքերը ․․․ ենթադրելով, որ Նեփին մեջբերել է Եսայիայի այն հատվածները, որ առանց պատկերների մասին անհանգստանալու, ուղղակի կարող էի անմիջապես հասցնել իմ սրտին այնպես, կարծես Տերը խոսում էր ինձ հետ» (“The Book of Mormon Will Change Your Life,” Ensign, Feb. 2004, 10)։

Մտապահելով Նախագահ Այրինգի խոսքերը, մտածեք հետևյալ հարցերի մասին, երբ կարդաք 20–22 գլուխները

1 Նեփի 20․1–9Ո՞ր արտահայտություններն են այս հատվածներում նկարագրում Իսրայելի զավակներին։ Ինչպե՞ս են դրանք նկարագրում Լամանին ու Լեմուելին։ Դուք ի՞նչ նախազգուշացումներ և կիրառություններ եք գտնում ձեզ համար։

1 Նեփի 20․17–22Ինչպե՞ս Տերն առաջնորդեց Իսրայելի զավակներին։ Ինչպե՞ս Նա առաջնորդեց Լեքիի ընտանիքը: Ինչպե՞ս է Նա առաջնորդում ձեզ։

Ուրիշ ի՞նչ եք գտնում 1 Նեփի 20–22 գլուխներում, որոնց շնորհիվ դուք զգում եք, թե Տերը, կարծես, խոսում է ձեզ հետ։ Ինչպե՞ս է գլուխ 22-ի Նեփիի մեկնաբանությունը օգնում ձեզ հասկանալ Եսայիայի մարգարեությունները։

1 Նեփի 21

Ովքե՞ր են Իսրայելի տունը և Հեթանոսները

Իսրայելի տունը Հին Կտակարանի Հակոբ մարգարեի հետնորդներն են, ում Տերը տվել է Իսրայել անունը (տես Ծննդոց 32․28, 35․10, տես նաև Bible Dictionary, “Israel”)։ Տերը որոշակի ուխտեր կապեց Իսրայելի հետ, և նրա զավակները համարվեցին Աստծո ուխտի ժողովուրդ: Սակայն, սերունդներ անց, նրանցից շատերը հեռացան Տիրոջից և, ի վերջո, ցրվեցին ողջ երկրով մեկ։

Այս հատվածներում Հեթանոսներ եզրույթը վերաբերում է այն մարդկանց, ովքեր դեռևս չունեն ավետարանը (տես Bible Dictionary, “Gentile”)։ Եսայիան ուսուցանեց, որ վերջին օրերում հեթանոսներին կտրվի ավետարանը և նրանք գործիք կդառնան Իսրայելի տունը ուսուցանելու և հավաքելու գործում (տես 1 Նեփի 21․22, 22․8–12, տես նաև Եսայիա 60, 66․18–20

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

1 Նեփի 17․1–6, 17–22

Գուցե, ձեր ընտանիքը կարող է հակադրել անապատում Նեփիի ճամփորդության պատմությունը (տես 1 Նեփի 17․1–6) իր եղբայրների պատմության հետ (տես 1 Նեփի 17․17–22)։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ նրանք միևնույն իրադարձությունները տարբեր կերպ տեսան։ Ի՞նչ կարող ենք սովորել Նեփիից հավատարիմ հեռանկար ունենալու մասին։

1 Նեփի 17․17–22, 18․9–16

Որո՞նք են նախանձի, վիճաբանության և դժգոհության հետևանքներն ընտանիքում: Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այդ դժվարությունները։

1 Նեփի 19․22–24

Նեփին սուրբ գրությունները նմանեցրեց իր ընտանիքին, «որ դա լինի [նրանց] օգտի և ուսման համար» (1 Նեփի 19․231 Նեփի 16–18 գլուխներում կան մի քանի պատմություններ, որոնք ձեր ընտանիքը կարող է նմանեցնել իրենց։ Գուցե, դուք դերակատարեք այդ պատմություններից մեկը և քննարկեք, թե ինչպես է այն վերաբերում ձեր ընտանիքին։

1 Նեփի 21․14–16

Այդ հատվածների ուղերձն ինչպե՞ս կարող է օգնել որևէ մեկին, ով մոռացված է զգում։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Տիրոջից օգնություն խնդրեք: Սուրբ գրությունները տրված են հայտնությամբ, և մենք կարիք ունենք հայտնության, որպեսզի իսկապես հասկանանք դրանք։ Տերը խոստացել է․ «Եթե խնդրեք ինձ հավատքով, … իհարկե այս բաները հայտնի կդարձվեն ձեզ» (1 Նեփի 15․11

Նկար
Նեփին և նրա ընտանիքը նավի վրա

Նրանք շատ անողորմ վարվեցին ինձ հետ, Վոլտեր Ռեյն

Տպել