Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 17–23-ը։ 2 Նեփի 11–25․ «Մենք հրճվում ենք Քրիստոսով»


Փետրվարի 17–23-ը։ 2 Նեփի 11–25․ «Մենք հրճվում ենք Քրիստոսով», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Փետրվարի 17–23-ը։ 2 Նեփի 11–25, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Եսայիան մագաղաթի վրա գրելիս

Փետրվար 17-23-ը

2 Նեփի 11–25

«Մենք հրճվում ենք Քրիստոսով»

Նեփին ուսուցանեց, որ Եսայիայի խոսքերը «պարզ են բոլոր նրանց համար, որոնք լցված են մարգարեության ոգով» (2 Նեփի 25․4)։ Երբ կարդաք, փնտրեք մարգարեության ոգին՝ պատրաստվելով հոգևորապես, լսելով Հոգուն և գրի առնելով ձեր տպավորությունները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Մետաղե թիթեղների վրա փորագրելը հեշտ չէ, իսկ Նեփիի փոքր թիթեղների վրա տարածությունը սահմանափակ էր։ Ուրեմն, ինչո՞ւ Նեփին ձանձրալի աշխատանք կատարեց և Եսայիայի գրվածքների մեծ քանակ արտագրեց իր հիշատակարանում: Նա արեց դա «որպեսզի … նրանք, ովքեր տեսնեն այս խոսքերը, կարողանան բարձրացնել իրենց սրտերը և ուրախանալ» (2 Նեփի 11․8)։ Ինչ-որ իմաստով, Եսայիայի գրվածքները կարդալու հրավերը ուրախության հրավեր է: Դուք կարող եք Նեփիի նման Եսայիայի մարգարեություններից բերկրանք ստանալ՝ կարդալով Իսրայելի հավաքման, Մեսիայի գալուստի և արդարներին խոստացած հազարամյակի խաղաղության մասին: Դուք կարող եք հրճվել, որ նույնիսկ «նեղության ու խավարի» օրերին «տեսել եք մի մեծ լույս» (2 Նեփի 18․22, 19․2)։ Դուք կարող եք հրճվել, որ կարող եք «ջուր դուրս քաշել փրկության ջրհորներից» (2 Նեփի 22․3)։ Այլ կերպ ասած, դուք կարող եք «հրճվել Քրիստոսով» (2 Նեփի 25․26

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

2 Նեփի 11–25

Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ Եսայիայի ուսմունքները։

Նեփին ընդունեց, որ ոմանց համար «Եսայիայի խոսքերը պարզ չեն» (2 Նեփի 25․4)։ Դա, անշուշտ, կարող է ճիշտ լինել այն մարդկանց համար, ովքեր ծանոթ չեն հին հրեական մշակույթի և աշխարհագրության հետ, ինչպես Նեփին էր ծանոթ (տես 2 Նեփի 25․6)։ Սակայն, Նեփին նաև խորհուրդ է տվել մեզ, որպեսզի կարողանանք գտնել Եսայիայի գրվածքների իմաստը։

«Նրա խոսքերը վերագրեք» ձեզ (2 Նեփի 11․2Եսայիայի ուսմունքներից շատերն ունեն բազմաթիվ հնարավոր իմաստներ և կիրառություններ: Օրինակ, Իսրայելը ցրելու և հավաքելու մասին նրա գրվածքները կարող են ձեզ հուշել այն անհրաժեշտության մասին, որ դուք պետք է «հավաքվեք» Փրկիչի մոտ:

Ձգտեք «լցվել մարգարեության ոգով» (2 Նեփի 25․4Եսայիայի մարգարեությունները լավագույնս հասկանալու համար ձգտեք Հոգուց ոգեշնչում ստանալ։ Աղոթեք հոգևոր առաջնորդության համար: Հնարավոր է, դուք միանգամից չհասկանաք ամեն ինչ, բայց Հոգու օգնությամբ կարող եք սովորել, թե ինչ պետք է իմանաք այսօրվա ձեր կյանքի համար:

Օգտակար կլինի նաև հղումներ անել ուսումնասիրման օժանդակ նյութերին, այդ թվում՝ ծանոթագրություններին, գլխի վերնագրերին, Սուրբ գրքերի ուղեցույցին, և այլն։

2 Նեփի 11․2–8, 25․19–29

«Ճիշտ ճանապարհը Քրիստոսին հավատալն է»

Եսայիայի մեջբերումները ներկայացնելիս և ավարտելիս, Նեփին արտահայտվեց Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությամբ (տես 2 Նեփի 11․2–8, 25․19–29)։ Ի՞նչն է տպավորություն թողնում նրա վկայության մեջ: Երբ այս շաբաթ ուսումնասիրեք, մտածեք, թե ինչպես էր Նեփին ցանկանում «համոզել [իր] զավակներին… հավատալու Քրիստոսին և հաշտվելու Աստծո հետ» (2 Նեփի 25․23), և նշեք այն հատվածները, որոնք համոզում են ձեզ հավատալ և հետևել Հիսուս Քրիստոսին։

Օգտակար կլինի հիշել, որ Փրկիչի մասին Եսայիայի ուսմունքներից շատերը տրված են խորհրդանիշերի միջոցով։ Օրինակ, դուք Փրկիչին կարող եք տեսնել այնպիսի խորհրդանիշերի մեջ, ինչպիսիք են՝ այգու Տերը (տես 2 Նեփի 15․1–7), քարը (տես 2 Նեփի 18․14), և լույսը (տես 2 Նեփի 19․2)։ Ուրիշ ի՞նչ խորհրդանիշեր գտաք այս գլուխներում Հիսուս Քրիստոսի մասին։ Ի՞նչ են այդ խորհրդանիշերն ուսուցանում ձեզ Նրա մասին:

2 Նեփի 12–13

Հպարտներն ու աշխարհիկը կխոնարհեցվեն

Նեփին կանխատեսել էր, որ հպարտությունը կբերի իր ժողովրդի անկմանը (տես 1 Նեփի 12․19)։ Այսպիսով, զարմանալի չէ, որ Նեփին իր ժողովրդի հետ կիսում էր Եսայիայի բազմակի զգուշացումները հպարտության մասին: Գլուխներ 12 և 13-ում ուշադրություն դարձրեք այն բառերին, որոնց միջոցով Եսայիան նկարագրեց հպարտությունը, ինչպես օրինակ՝ ամբարտավան և գոռոզ բառերը։ Ապա, այդ նախազգուշացումները կարող եք վերաձևակերպել ձեր բառերով այնպես, կարծես մի ուղերձ եք ձեզ գրում՝ նախազգուշացնելով հպարտության մասին։

Տես նաև «Գլուխ 18․ Զգուշացեք հպարտությունից» (Եկեղեցու նախագահների ուսմունքներ. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 229–40)։

2 Նեփի 12․2–5, 21․9–12, 22, 24․1–3

Հազարամյակի ժամանակ Աստծո ժողովուրդը խաղաղության մեջ կապրի

Օգտակար կլինի պատկերացնել ձեզ Նեփիի և նրա ժողովրդի տեղում։ Պատկերացրեք, որ դուք փախել եք Երուսաղեմից նախքան նրա կործանումը (տես 2 Նեփի 25․10), և այժմ դուք ցրված Իսրայելի մասն եք։ Ինչպիսի՞ զգացում կունենայիք՝ կարդալով Եսայիայի ուսմունքները Իսրայելի ապագա հավաքման և խաղաղ Հազարամյակի մասին։ Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք կոչված ենք հավաքելու Աստծո ժողովրդին վերջին օրերում՝ Քրիստոսի հազարամյա թագավորությանը նախապատրաստվելու համար: Երբ կարդաք այս հատվածները, մտածեք, թե ինչպես եք օգնում կատարել դրանք նկարագրող մարգարեությունները: Ձեր կարծիքով, ի՞նչ պիտի անեք, որ օգնեք հավաքել Աստծո ժողովրդին։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

2 Նեփի 12․1–3

Եթե դուք եղել եք տաճարում՝ «Տիրոջ տան սարերում», կարող եք կիսվել ձեր ընտանիքի հետ, թե ինչպես են տաճարային ուխտերն օգնում ձեզ «քայլել [Տիրոջ] ուղիներով»։ Եթե դուք չեք եղել տաճարում, այս հատվածները միասին կարդալով, կարող եք ոգեշնչվել և քննարկել, թե ինչպես կարող եք պատրաստվել տաճարային օրհնությունները ստանալուն։

2 Նեփի 15․18–23

Կարո՞ղ է ձեր ընտանիքը մտածել անիրավ գաղափարների ժամանակակից օրինակներ, որոնք նկարագրված են այս հատվածներում։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել բարու և չարի մասին կեղծ գաղափարներով խաբվելուց։

2 Նեփի 21

Եթե ձեր ընտանիքին օգնություն է պետք հասկանալու այդ հատվածները (որը համապատասխանում է Եսայիա 11), կարող եք մտքեր գտնել Վարդապետություն և Ուխտեր 113․1–6 հատվածներում, որտեղ Մարգարե Ջոզեֆ Սմիթը պատասխանում է որոշ հարցերի Եսայիա 11 գլխի վերաբերյալ։ Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից Հիսուս Քրիստոսի մասին:

2 Նեփի 21․9

Ի՞նչ որոշակի քայլեր կարող ենք անել, որպեսզի օգնենք երկիրը լցնել «Տիրոջ գիտությունով»։

2 Նեփի 25․23–26

Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքի անդամներին «հրճվել Քրիստոսով»։ Գուցե, կարող եք հրավիրել նրանց թերթիկի վրա գրել Փրկիչի մասին այն բաները, որոնք նրանց ուրախություն են պարգևել։ Ապա, հետագա ընտանեկան երեկոների կամ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության ժամանակ ինչ-որ մեկը կարող է կարդալ այդ թերթիկը: Ընտանիքի անդամները տարվա ընթացքում կարող են ավելացնել թերթիկները։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Ուշադրություն դարձրեք օրինաչափություններին: Սուրբ գրություններում մենք կարող ենք գտնել օրինաչափություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Տերն աշխատում։ Օրինակ, 2 Նեփի 11–25 գլուխներում դուք կարող եք գտնել օրինաչափություններ, որոնք ցույց են տալիս, որը Տերը նախազգուշացնում և ներում է։

Նկար
Պանամա Սիթի Պանամա Տաճար

Պանամա Սիթի Պանամա Տաճար: «Տիրոջ տունը կհաստատվի սարերի գագաթին, … և բոլոր ազգերը կհոսեն դեպի այն» (2 Նեփի 12․2

Տպել