Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 17-23-ը: 2 Նեփի 11–25. «Մենք հրճվում ենք Քրիստոսով»


Փետրվարի 17-23-ը: 2 Նեփի 11–25. «Մենք հրճվում ենք Քրիստոսով» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Փետրվարի 17-23-ը: 2 Նեփի 11–25, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2020

Նկար
Isaiah writing on scrolls

Փետրվար 17-23-ը

2 Նեփի 11-25

«Մենք հրճվում ենք Քրիստոսով»

Նախապատրաստվեք ուսուցանել՝ կարդալով հետևյալ գլուխները՝ 2 Նեփի 11–25: Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ծրագիրը կարող է օգնել ձեզ հասկանալ այս գլուխները, իսկ այս համառոտ շարադրանքը կարող է ձեզ ուսուցման մտքեր տալ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Երեխաների հետ համառոտ կրկնեք, թե անցյալ շաբաթ ինչ են սովորել Փրկիչի և Նրա Քավության մասին: Եթե նրանք իրենց սովորածով կիսվել են իրենց ընտանիքների հետ, խրախուսեք նրանց խոսել այդ մասին։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

2 Նեփի 12.2-3

Տաճարը Տիրոջ տունն է

Եսայիայի մարգարեությունը՝ «Տիրոջ տան սարը», կարող է հնարավորություն տալ ուսուցանել երեխաներին տաճարի մասին և օգնել նրանց անհամբեր սպասել, որ մի օր կգնան այնտեղ:

Հնարավոր վարժություններ

  • Թող մի երեխա պահի տաճարի նկարը (այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում կա մի նկար) և խնդրեք երեխաներին կիսվել այն ամենով, ինչ գիտեն տաճարի մասին: Կարդացեք 2 Նեփի 12.3-ը և բացատրեք, որ այս հատվածում Եսայիա մարգարեն մարգարեացավ տաճարների մասին, որոնք կլինեն վերջին օրերում: Կարդացեք հատվածը նորից և շեշտեք, որ երբ մենք գնում ենք տաճար, Տերը «կսովորեցնի մեզ իր ուղիների մասին» և կօգնի մեզ «քայլել իր շավիղներում»:

  • Մի արահետ պատրաստեք հատակի վրա և արահետի վերջում տեղադրեք տաճարի մի նկար՝ վրան ծածկոց: Թող երեխաները քայլեն արահետով, իսկ դուք օգնեք նրանց կրկնել «քայլել [նրա] շավիղներում»: Երբ երեխաները հասնեն արահետի վերջը, թույլ տվեք նրանց բացել նկարի ծածկոցը: Ի՞նչ է նշանակում քայլել Աստծո շավիղներում:

  • Երեխաների հետ երգեք մի երգ տաճարի մասին, օրինակ՝ «Ես սիրում եմ տեսնել տաճարը» (Մանկական երգարան, 95): Օգնեք նրանց երգի մեջ գտնել բառեր և արտահայտություններ, որոնք ուսուցանում են, թե ինչ է տաճարը և մենք ինչ ենք անում այնտեղ։

2 Նեփի 19.6, 25.26

«Մենք հրճվում ենք Քրիստոսով»

Նեփին և Եսայիան վկայություններ ունեին Փրկիչի մասին, և նրանց վկայությունները ուրախացնում էին իրենց: Օգնեք երեխաներին տեսնել, որ դուք «հրճվում եք Քրիստոսով»:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք որևէ երեխայի պահել Հիսուս Քրիստոսի ծննդյան նկարը (օրինակ ավետարանի պատկերագիրք, հ. 30) և օգնեք երեխաներին նկարում գտնել մանուկ Հիսուսին: Կարդացեք 2 Նեփի 19.6 կամ ցույց տվեք տեսանյութ «Փրկիչ է ծնվել. Սուրբ ծննդյան տեսանյութ» (ChurchofJesusChrist.org), և խնդրեք երեխաներին ցույց տալ Հիսուսին, երբ լսեն հետևյալ բառերը՝ երեխա և որդի: Բացատրեք, որ մարգարե Եսայիան, ով գրել է խոսքերը 2 Նեփի 19.6-ում, գիտեր Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին հարյուրավոր տարիներ առաջ, նախքան այն տեղի կունենար:

  • Պատմեք որևէ պատմություն, որտեղ Հիսուս Քրիստոսը ուրախություն է բերում ուրիշներին, օրինակ՝ «Հիսուսը բուժում է կույրին» կամ «Թոյլ տուէք այդ երեխաներին ինձ մօտ գալ» (ChurchofJesusChrist.org): Նշեք պատմության կամ տեսանյութի ուրախալի պահերը։ Կարդացեք 2 Նեփի 25.26-ը և խոսեք այն մասին, թե ինչու եք դուք «հրճվում Քրիստոսով» Խնդրեք երեխաներին խոսել այն մասին, թե Հիսուսն ինչպես է նրանց ուրախություն բերում:

2 Նեփի 21.6–922

Հազարամյակը երկրի վրա կլինի խաղաղության և ուրախության ժամանակ

Իր Երկրորդ Գալուստից հետո Հիսուս Քրիստոսը կբնակվի Իր ժողովրդի հետ խաղաղության ժամանակաշրջանում, որը կոչվում է Հազարամյակ:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք 2 Նեփի 21.6–7-ում նշված կենդանիների նկարները և հարցրեք կենդանիների անունները: Բացատրեք, որ այս կենդանիները սովորաբար թշնամիներ են, բայց Եսայիան ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսի Գալուստից հետո կլինի խաղաղության ժամանակ, որը կկոչվի Հազարամյակ, երբ կենդանիները չեն վնասի միմյանց: Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել այս կենդանիների օրինակին այն ձևով, ինչպես մենք ենք վերաբերվում միմյանց: Երեխաներին հրավիրեք նկարել այս կենդանիների նկարները, որոնք խաղաղությամբ ապրում են միմյանց հետ:

  • Կարդացեք 2 Նեփի 22.5-ը և խնդրեք երեխաներին օգնել ձեզ գտնել որևէ երգ, որը նկարագրում է «մեծամեծ բաներ», որոնք Տերն է կատարել: Որոշ օրինակներ կարող են ընդգրկել «Իմ Երկնային Հայրը սիրում է ինձ» (Մանկական երգարան, 228–29) կամ “How Great Thou Art” (Hymns, no. 86): Միասին երգեք երգը: Բացատրեք, որ Հազարամյակի ընթացքում բոլորը կիմանան «մեծամեծ բաների» մասին, որոնք Տերն է գործել:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

2 Նեփի 12.2-3

Տաճարը Տիրոջ տունն է:

Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս համեմատությունները, որպեսզի օգնեք երեխաներին հավատք ունենալ նրանց հանդեպ, ովքեր առաջնորդում են Նրա Եկեղեցին:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք տաճարի նկար (այս շաբաթվա համառոտ շարադրանքի Եկ հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնում կա մի նկար): Խնդրեք երեխաներից մեկին կարդալ 2 Նեփի 12.2–3-ը, և հրավիրեք երեխաներին գտնել պատճառներ, թե ինչու Եսայիան ասաց, որ մենք տաճարների կարիք ունենք: Կարող եք բացատրել, որ Եսայիան տաճարը կոչեց «Տիրոջ տան սարը»։ Ինչո՞ւ է սարը լավ խորհրդանիշ տաճարի համար:

  • Երեխաներին խնդրեք նկարել իրենց նկարը տաճար գնալիս: Եթե հնարավոր է, ծխի երիտասարդ տղամարդկանցից կամ կանանցից որևէ մեկին խնդրեք պատմել երեխաներին, թե ինչպես են մահացածների համար մկրտություններ կատարվում տաճարում: Այս երիտասարդը կամ ծխի մեկ այլ անդամ կարող է ուսուցանել երեխաներին, թե ինչպես գտնել իրենց նախնիների անունները, ովքեր կարիք ունեն տաճարային արարողությունների:

2 Նեփի 15.20

Սատանան փորձում է շփոթեցնել ինձ բարին ու չարը տարբերելիս:

Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ, ինչպես Եսայիան է մարգարեացել, մարդիկ կարող են չարը բարի դարձնել, իսկ բարին՝ չար: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին տարբերել այս խաբեությունը։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք որևէ դառը կամ թթու ուտելիք, օրինակ թթու վարունգ կամ լիմոն, որը փաթաթված է կոնֆետի թղթով: Միասին կարդացեք 2 Նեփի 15.20-ը և բացատրեք, որ սատանան փորձում է այնպես անել, որ չարը բարի երևա: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ եղանակներով է սատանան անում դա: Մենք ինչպե՞ս կարող ենք բացահայտել նրա խաբեությունը:

  • Ցույց տվեք տեսանյութի առաջին մեկ ու կես րոպեն «Դուք ազատ կարձակվեք» (ChurchofJesusChrist.org): Ինչո՞ւ է ձկնորսը քողարկում իր կարթը: Ինչո՞ւ է սատանան քողարկում մեղքը։

2 Նեփի 17.14, 19.6, 25.23–26

«Մենք հրճվում ենք Քրիստոսով»

Երեխաները պետք է իմանան, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ուրախալի է։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց «հրճվել Քրիստոսով»։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին գտնել Հիսուս Քրիստոսի անունները 2 Նեփի 17.14 և 19.6-ում: Միգուցե անհրաժեշտություն լինի բացատրել, որ «Էմմանուելը» այդ անուններից մեկն է և այն նշանակում է «Աստված քեզ հետ»: Այս անուններից յուրաքանչյուրն ի՞նչ են ուսուցանում մեզ Նրա մասին:

  • Փրկիչի նկարը դրեք գրատախտակին և միասին կարդացեք 2 Նեփի 25.26-ը: Նեփին ինչո՞ւ է այդքան շատ խոսում ու գրում Հիսուս Քրիստոսի մասին: Թող երեխաները գրատախտակին դրված Հիսուսի նկարի կողքին գրեն մի բան Փրկիչի մասին, որը նրանց ուրախություն է բերում:

  • Հրավիրեք երեխաներին մտածել մեկի մասին, ում նրանք կցանկանային «համոզել … հավատալ Քրիստոսին» (2 Նեփի 25.23)։ Ինչպե՞ս կարող ենք ուրիշների համար արտահայտել այն ուրախությունը, որը Փրկիչն է մեր կյանք բերում։ Թող երեխաները գրեն կամ դերախաղ կազմակերպեն մի քանի բաների մասին, որոնք նրանք կարող են անել, որ օգնեն այդ մարդուն հավատալ Հիսուս Քրիստոսին:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին մտածել որևէ բանի մասին, որ նրանք կարող են անել՝ ցույց տալով իրենց ընտանիքներին, որ իրենք «հրճվում են Քրիստոսով»:

Բարելավել մեր ուսուցումը

Թող երեխաները ստեղծագործեն։ «Երեխաներին ուսուցանելիս թույլ տվեք նրանց կառուցել, նկարել, ներկել, գրել և ստեղծագործել: Սրանք միայն զվարճալի զբաղմունքներ չեն, դրանք կարևոր են սովորելու համար» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 25):

Տպել