Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 3-9-ը: 2 Նեփի 1-5. «Եվ եղավ այնպես, որ մենք ապրեցինք երջանիկ»


Փետրվարի 3-9-ը: 2 Նեփի 1-5. «Եվ եղավ այնպես, որ մենք ապրեցինք երջանիկ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Սեպտեմբերի 3-9-ը: 2 Նեփի 1-5, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2020

Նկար
Ադամն ու Եվան հեռանում են Եդեմի պարտեզից

Ադամն ու Եվան, Դուգլաս Ֆրայեր

Փետրվար 3-9-ը

2 Նեփի 1-5

«Եվ եղավ այնպես, որ մենք ապրեցինք երջանիկ»

Լեքին ուսուցանեց իր երեխաներից յուրաքանչյուրին՝ համաձայն իրենց անձնական կարիքների ու հանգամանքների: Հետևեք նրա օրինակին, երբ պատրաստվեք ուսուցանել ձեր դասարանի երեխաներին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Երբ կբացատրեք, որ Լեքին ուսուցանեց իր ընտանիքին ազատության մասին, որը պետք է դարձնենք մեր սեփական ընտրությունները, հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, որ նրանք ունեցել են՝ ընտրելով ճիշտը: Ինչպե՞ս են զգացել այդ ընտրությունը կատարելուց հետո։ Նրանք ինչպե՞ս կարող են հիշել, որ ապագայում ընտրեն ճիշտը:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

2 Նեփի 1.20

Ես օրհնված եմ, երբ հնազանդվում եմ

Այս հատվածում ուսուցանված սկզբունքը՝ հնազանդությունը օրհնություններ է բերում, հաճախ է լուսաբանվում Մորմոնի Գրքում: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին ճանաչել այն իրենց սեփական կյանքում:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին օգնել ձեզ սահմանել պատվիրաններ բառը և կազմեք պատվիրանների ցանկը: Կարդացեք 2 Նեփի 1.20, և շեշտեք, որ մենք «կբարգավաճենք» կամ կօրհնվենք, երբ պահենք պատվիրանները: Ի՞նչ ենք մենք զգում, երբ պահում ենք այս պատվիրանները:

  • Երեխաներին ցույց տվեք այնպիսի իրեր, որոնք առաջարկում են պաշտպանություն, օրինակ՝ կոշիկներ, գլխարկներ և ձեռնոցներ: Թող նրանք փորձեն դրանք: Այս իրերն ինչպե՞ս են պաշտպանում մեզ: Ասեք նրանց, որ Երկնային Հոր պատվիրանները կարող են պաշտպանել մեզ հոգևոր վտանգից։ Կիսվեք փորձառությամբ, երբ դուք պաշտպանված էիք հետևյալ պատվիրաններով:

2 Նեփի 2.11, 16, 27

Աստված ինձ տվել է ընտրելու ազատություն:

Իրենց ընտրությունների պատճառով Ադամն ու Եվան ստիպված էին հեռանալ Եդեմի պարտեզից: Ինչպե՞ս կարող եք երեխաներին ուսուցանել, որ Ադամի ու Եվայի ընտրությունը մեզ ներկայումս թույլ է տալիս օգտագործել մեր ազատ կամքը՝ ընտրելով Երկնային Հորը:

Հնարավոր վարժություններ

  • Նկարեք որևէ ազատ մարդու նկար և մի գերված մարդու նկար (հավանաբար բանտարկված մարդու), և խնդրեք երեխաներին ցույց տալ ճիշտ նկարը, երբ կարդաք ազատ և գերություն բառերը 2 Նեփի 2.27: Շեշտեք «ազատ են ընտրելու» արտահայտությունը և խնդրեք յուրաքանչյուր երեխայի կրկնել այն։

  • Երեխաների հետ կրկնեք Ադամի ու Եվայի պատմությունը (տես 2 Նեփի 2.17–19, տես նաև «Գլուխ 3. Ադամն ու Եվան», Հին Կտակարանի պատմություններ, 15–18, կամ համապատասխան պատմությունը ChurchofJesusChrist.org-ում) և ընտրությունը, որը նրանք կատարեցին Եդեմի պարտեզում: Օգնեք երեխաներին թվարկել այն ընտրությունները, որ նրանք կատարում են ամեն օր: Վկայեք, որ մեր Երկնային Հայրը տվել է մեզ ազատություն՝ ընտրելու բարու և չարի միջև, հրավիրեք երեխաներին ցատկել վեր կամ ծափ տալ ձեռքերով՝ տոնելով ազատ լինելու ընտրությունը:

  • Խաղացեք մի խաղ, որում դուք ասում եք որևէ բառ (օրինակ լույս), իսկ երեխաները ասում են դրա հակառակը՝ (խավար): Կրկնեք վարժությունը մի քանի անգամ։ Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե հակադրություն ունենալն ինչպես է օգնում մեզ ընտրություններ կատարել, կարդացեք այս հատվածների առաջին մասը՝ 2 Նեփի 2.11 և 2 Նեփի 2.16: Երեխաներին պատմեք պատմություններ մի երեխայի մասին, ով գայթակղվում է կատարել սխալ ընտրություններ։ Օգնեք երեխաներին մտածել, թե որն է այդ ընտրության հակառակը և հրավիրեք նրանց բեմականացնել այն։ Վկայեք, որ Երկնային Հայրն օրհնում է մեզ, երբ մենք ճիշտ ընտրություններ ենք կատարում։

  • Միասին երգեք որևէ երգ ընտրություններ կատարելու մասին, օրինակ՝ «Ես փորձում եմ լինել Հիսուսի նման» կամ «Ընտրիր ճիշտը» (Մանկական երգարան, 78–79, 160–61), և հարցրեք երեխաներին, թե նրանք ինչ են սովորել երգից ընտրություններ կատարելու մասին:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

2 Նեփի 1.20

Ես օրհնված եմ, երբ հնազանդվում եմ

Երբ երեխաները հավատք ունեն, որ Աստված կօրհնի իրենց պատվիրանները պահելու համար, նույնիսկ եթե այդ օրհնությունները անմիջապես չեն գալիս, նրանց համար հեշտ է ճիշտ ընտրություններ կատարել:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին վերանայել որոշ ընտրություններ, որոնք կատարեցին Նեփին ու նրա եղբայրները: Մի քանի օրինակների համար տես՝ 1 Նեփի 2.11–16, 3.5–7 և 18.9–11: Հրավիրեք նրանց միասին կարդալ 2 Նեփի 1.20 և կիսվել, թե նրանք ինչու են կարծում, որ Լեքին կտար այս պատգամը իր զավակներին:

  • Գրեք արտահայտություններ 2 Նեփի 1.20-ից թերթիկների վրա և քննարկեք արտահայտությունների նշանակությունը: Հրավիրեք երեխաներին թերթիկները դնել ճիշտ հերթականությամբ, օգտագործելով հատվածը: Որպեսզի լուսաբանեք տարբերությունը բարգավաճելու և կտրվելու միջև, երեխաներին ցույց տվեք մի առողջ բույս, մի տերև կամ ճյուղ, որը կտրվել է այդ բույսից: Ո՞րն է տարբերությունը բույսի վրա գտնվող տերևի և կտրված տերևի միջև: Մենք ինչո՞վ ենք նման բույսի վրա գտնվող տերևին, երբ հնազանդվում ենք պատվիրաններին: Հրավիրեք երեխաներին օրագրում գրանցել եղանակներ, որոնցով Աստված օրհնում է նրանց, երբ ճիշտ ընտրություն են կատարում:

2 Նեփի 2.22–28

Աստված տվել է ինձ ազատ ընտրելու իրավունք

Հիսուս Քրիստոսը փրկեց մեզ ֆիզիկական և հոգևոր մահից (բաժանում Աստծուց մեղքի պատճառով) Իր Քավության և Հարության միջոցով: Որպեսզի կրկին ապրենք Երկնային Հոր հետ, մենք պետք է օգտագործենք մեր ազատ կամքը, որպեսզի մշտապես ապաշխարենք և ձգտենք արդար ապրել:

Հնարավոր վարժություններ

  • Բարձր պահեք Ադամի ու Եվայի նկարը (տես Ավետարանի պատկերագիրք, հմր. 4), և հրավիրեք երեխաներին կիսվել իրենց իմացածով այն մասին, թե ինչ պատահեց Ադամին ու Եվային Եդեմի պարտեզում: Օգնեք երեխաներին գտնել պատասխաններ 2 Նեփի 2.22–27-ում: Բացատրեք, որ Ադամի և Եվայի ընտրության շնորհիվ մենք օրհնված ենք՝ գալով երկիր և օգտագործելով մեր ազատ կամքը լավ ընտրություններ կատարելու համար, և ապաշխարել Հիսուսի Քավության միջոցով, երբ սխալ ընտրություններ կատարենք:

  • Գրատախտակին գրեք 2 Նեփի 2.27 բառերը: Օգնեք երեխաներին անգիր սովորել հատվածը՝ կրկնելով այն, և հերթով մաքրել բառերն ամեն անգամ, երբ կրկնում են այն: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպիսին կլիներ կյանքն առանց ընտրությունների: Ինչո՞ւ են նրանք շնորհակալ ազատ կամքի համար:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել մի փորձառությունով, երբ նրանք լավ ընտրություն են կատարել: Ինչպե՞ս են զգացել այդ ընտրությունը կատարելուց հետո։ Մենք ինչպե՞ս կարող ենք օգնել մեզ, որ ճիշտ ընտրություն կատարենք, երգ գայթակղվում ենք որևէ սխալ բան անել: Երգեք որևէ երգ ընտրություններ կատարելու մասին, օրինակ՝ «Ընտրիր ճիշտը» (Հիմներ, հ. 239), և հրավիրեք երեխաներին կիսվել այս երգից իրենց սովորածով:

2 Նեփի 3.6-24

Ջոզեֆ Սմիթը «ընտրյալ տեսանող էր»:

2 Նեփի 3 Լեքին հղում է կատարում Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին մարգարեությանը: Կարող եք սա օգտագործել որպես հնարավորություն երեխաներին ուսուցանելու նրա առաքելության մասին այս վերջին օրերում:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին 2 Նեփի 3.6–24-ում փնտրել հուշումներ, թե որ մարգարեի մասին է խոսքը: Հուշումները գրեք գրատախտակին: Ջոզեֆ Սմիթն ինչո՞ւ է կոչվում «ընտրյալ տեսանող»: Ի՞նչ արեց Ջոզեֆ Սմիթը «իր եղբայրների համար, որը կլինի մեծ արժեքի»: (հատված  7):

  • Երգեք որևէ օրհներգ Ջոզեֆ Սմիթի մասին, օրինակ՝ «Փառք տանք մարդուն» (Հիմներ և մանկական երգեր, հ. 27), կամ դիտեք տեսանյութ, որը պատկերում է նրա առաքելության տարբեր ոլորտները, տեղակայված՝ history.ChurchofJesusChrist.org/article/joseph-smith-video-downloads: Հարցրեք երեխաներին, թե նրանք ինչու են շնորհակալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի համար։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին նկատել հնարավորություններ, երբ պետք է ընտրություններ կատարեն այս շաբաթ: Խնդրեք նրանց հաջորդ շաբաթ պատրաստ լինել կիսվելու իրենց կատարած ընտրություններով և իրենց ընտրությունների արդյունքներով:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաները կարող են ճանաչել Հոգու ազդեցությունը Ուսուցանեք երեխաներին, որ խաղաղության, սիրո և ջերմության զգացումները, որ նրանք ունենում են Հիսուս Քրիստոսի կամ Նրա ավետարանի մասին խոսելիս կամ երգելիս, գալիս են Սուրբ Հոգուց: Այս զգացումները կարող են կառուցել նրանց վկայությունը:

Տպել