Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 10-16-ը. 2 Նեփի 6-10․ «Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը»


Փետրվարի 10-16-ը. 2 Նեփի 6-10․ «Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Փետրվարի 10-16-ը. 2 Նեփի 6-10, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2020

Նկար
Հիսուսը աղոթում է Գեթսեմանիում

Ոչ թե իմ, այլ Քո կամքը լինի, Հարի Անդերսոն

Փետրվար 10-16-ը

2 Նեփի 6-10

«Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը»

Երբ կարդաք 2 Նեփի 6-10-ը, առաջնորդություն փնտրեք Հոգուց, թե ինչ ուսուցանեք: Այս համառոտ շարադրանքը և Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժինը կարող են լրացուցիչ գաղափարներ տալ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խրախուսեք երեխաներին հերթով կիսվել ինչ-որ բանով, որը նրանք սովորել են Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին, մինչ ուսումնասիրում էին 2 Նեփի 6-10 անհատապես և իրենց ընտանիքների հետ:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

2 Նեփի 9.7-13, 20-23

Հիսուս Քրիստոսը փրկեց ինձ մեղքից ու մահից

Ինչպե՞ս կարող եք օգտագործել 2 Նեփի 9.7-13 և 20-23 հատվածները, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը փրկում է բոլորին մահից և հնարավոր է դարձնում, որ մենք ապաշխարենք մեր մեղքերի համար։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին պատմեք պատմություն մի մարդու մասին, ով ընկավ խորը փոսի մեջ և չկարողացավ դուրս գալ: Մի մարդ մոտեցավ և նրան հանեց այդ փոսից: Կարող եք գրատախտակին նկարել այս պատմության նկարը և բեմադրել այն երեխաների հետ: Բացատրեք, որ այս փոսը նման է մահվան, իսկ մարդը, ով օգնեց ընկածին, նման է Հիսուս Քրիստոսին, ով փրկեց բոլոր մարդկանց մահից՝ տալով մեզ հարության պարգևը: Պատմեք երեխաներին, որ այս նույն մարդը ընկավ մեկ այլ փոսի մեջ։ Այս անգամ փրկարարը մարդուն մի սանդուղք տվեց, որ մագլցելով դուրս գա փոսից: Բացատրեք, որ այս փոսը նման է մեղքի, իսկ սանդուղքը Հիսուս Քրիստոսի Քավությանը, որը մեզ հնարավորություն է տալիս ապաշխարել մեր մեղքերի համար և ներում ստանալ: Կարդացեք 2 Նեփի 9.22-23-ը, և բերեք ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին:

  • Միասին երգեք որևէ երգ Հիսուս Քրիստոսի սիրո մասին, օրինակ՝ «Զգում եմ սերը Փրկչի» (Երեխաների երգարան, 42): Հրավիրեք երեխաներին նկարել առարկաներ, որոնք օգնում են նրանց իմանալ, որ Փրկիչը սիրում է իրենց:

2 Նեփի 9.49

«Իմ սիրտը հրճվում է արդարությամբ»

Ինչպե՞ս կարող եք քաջալերել ձեր ուսուցանած երեխաներին [հրճվել] արդարությամբ կամ ուրախությամբ հնազանդվել Տիրոջը (2 Նեփի 9.49):

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք 2 Նեփի 9.49 երեխաների համար և օգնեք նրանց գտնել ու հասկանալ, թե Հակոբը ինչն էր սիրում և ինչը՝ ատում: Կիսվեք սցենարներով, որոնցում մի երեխա կատարում է լավ կամ վատ ընտրություն, և հրավիրեք երեխաներին կանգնել, երբ ընտրությունը երջանկություն է բերում և նստել, երբ ընտրությունը տխրություն է բերում: Ինչո՞ւ է ճիշտ ընտրությունը մեզ ուրախություն բերում: Ե՞րբ եք ուրախություն զգացել ճիշտ ընտրություն կատարելու արդյունքում:

  • Միասին երգեք որևէ երգ այն ուրախության մասին, որը գալիս է հնազանդությունից, օրինակ՝ «Երբ մենք ծառայում ենք» (Երեխաների երգարան, 198), և խնդրեք երեխաներին ուշադիր լինել, թե ինչն է մեզ երջանիկ դարձնում: Թող երեխաները հերթով ծնողի դեր կատարեն, խնդրելով ուրիշ երեխաների ինչ-որ բան անել: Թող մյուս երեխաները հնազանդվեն ուրախությամբ:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

2 Նեփի 6, 7.1-2

Տերը միշտ կկատարի Իր խոստումները

Հասկանալով, որ Տերը պահում է Իր խոստումները, երեխաները կկառուցեն իրենց հավատքը Նրա հանդեպ և իրենց վստահությունը՝ Նրա պատվիրաններին հնազանդվելիս:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին խոսել իրենց տված որոշ խոստումների մասին, օրինակ՝ ընկերոջը տված խոստումի կամ ուխտերի մասին, որոնք կապել են մկրտության ժամանակ: Ինչո՞ւ է երբեմն դժվար պահել մեր խոստումները: Ինչո՞ւ է կարևոր պահել մեր խոստումները: Կարդացեք հետևյալ արտահայտությունը. «Տեր Աստված կիրագործի իր ուխտերը, որոնք նա արել է իր զավակների հետ» (2 Նեփի 6.12): Կիսվեք օրինակով այն մասին, թե Աստված ինչպես է պահել Իր խոստումները, անգամ, եթե օրհնությունները չեն եկել անմիջապես:

  • Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը որևէ երեխայի նկարի կողքին: Կարդացեք 2 Նեփի 7.1-ը և բացատրեք, որ երբ Աստծո ժողովրդը դադարում է հնազանդվել Նրա ավետարանին, կարծես «ապահարզան» է տալիս Նրան: Երեխայի նկարը հեռացրեք Հիսուսի նկարից, ցույց տալով, որ երբ չենք պահում մեր ուխտերը, օրինակ՝ մկրտության ուխտը, մենք բաժանում ենք ինքներս մեզ Երկնային Հորից և Փրկիչից: (Մկրտության ուխտերի վերանայման համար, տես Վ&Ու 20.37): Փրկիչի քավությունն ինչպե՞ս է թույլ տալիս մեզ ավելի մոտենալ Նրան: Երբ քննարկեք սա, հրավիրեք երեխաներին նորից մոտեցնել նկարները:

2 Նեփի 9.10-23

Հիսուս Քրիստոսը փրկեց ինձ մեղքից ու մահից:

Ինչպե՞ս կարող եք օգտագործել 2 Նեփի 9.10-23-ը, որպեսզի օգնեք երեխաներին սովորել, որ Հիսուս Քրիստոսը Փրկիչն է:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին օգնել ձեզ գրատախտակին նկարել մի ճանապարհ և հրավիրեք նրանց ավելացնել որոշ խոչընդոտներ կամ արգելափակոցներ ճանապարհի երկայնքով։ Միասին կարդացեք 2 Նեփի 9.10-ը և հրավիրեք երեխաներին պիտակավորել ճանապարհի խոչընդոտները հատվածի բառերով, որոնք նկարագրում են խոչընդոտները, որոնք կարող են խանգարել մեզ վերադառնալ Աստծո ներկայության մեջ: Հետո խոսեք այն մասին, թե Հիսուս Քրիստոսը ինչպես հաղթահարեց այդ խոչընդոտները մեզ համար (տես 2 Նեփի 9.21-23), և հրավիրեք երեխաներին ձեզ հետ միասին ջնջել խոչընդոտները:

  • Ցույց տվեք Ադամի ու Եվայի նկարը, օրինակ՝ Հեռանալով Եդեմի պարտեզից (ChurchofJesusChrist.org): Բացատրեք, որ երբ Ադամն ու Եվան կերան պտուղը, որն Աստված արգելել էր նրանց ուտել Եդեմի պարտեզում, նրանք մեղք ու մահ բերեցին աշխարհ: Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը: Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես հաղթահարել մեղքն ու մահը, պատմեք այն մարդու պատմությունը, ով ընկել էր փոսի մեջ, որը գտնվում է առաջին ուսուցման գաղափարի այս համառոտ շարադրանքի «Կրտսեր խմբի երեխաներ» բաժնում: Ապա խնդրեք երեխաներին նկարել այս պատմության նկարները կամ դերախաղով կատարել այն: Կարդացեք 2 Նեփի 9.21-23-ը և բերեք ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին:

  • Օգնեք յուրաքանչյուր երեխայի գտնել որևէ երգ Փրկիչի քավության մասին Հիմների գրքում կամ Երեխաների երգարանում (այս գրքի ցուցիչները կարող են օգնել): Խնդրեք երեխաներին գտնել և կիսվել երգի արտահայտություններով, որոնք նկարագրում են, թե Հիսուսն ինչ է արել մեզ համար: Խնդրեք երեխաներին կիսվել Փրկիչի Քավության մասին իրենց մտքերով և զգացմունքներով կամ կիսվեք ձեր վկայությամբ։

2 Նեփի 9.20, 28-29, 42-43

Ես կօրհնվեմ, երբ հետևեմ Աստծո խորհրդին

Օգնեք երեխաներին վստահության ամուր հիմք կառուցել Աստծո հանդեպ, որպեսզի երբ նրանց գիտելիքներն ու կարողություններն աճեն, նրանք շարունակեն ապավինել Նրան և հետևել Նրա խորհուրդներին:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին պատմել ձեզ մի բանի մասին, որը շատ լավ ծանոթ է իրենց, օրինակ սիրելի գրքի կամ հոբբիի մասին։ Որևէ երեխայի խնդրեք կարդալ 2 Նեփի 9.20-ը, և վկայել, որ Աստված «գիտի բոլոր բաները»։ Ինչո՞ւ է կարևոր, որ հասկանանք, որ Աստված գիտե բոլոր բաները:

  • Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ իրենց ընկերն ասում է, թե Եկեղեցու պատվիրաններն ու ուսմունքները հիմարություն են։ Ի՞նչ կասեին իրենց ընկերոջը: Ինչո՞ւ է կարևոր վստահել Աստծո խորհրդին, նույնիսկ, եթե մենք ամբողջովին չենք հասկանում դա: Խրախուսեք երեխաներին բացել 2 Նեփի 9.20, 28-29, և 42-43 հատվածները օգնության համար՝ խորհելով այս հարցերի շուրջ և քննարկելով դրանք:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Օգնեք երեխաներին մտածել որևէ եղանակ, որով նրանք կարող են ուսուցանել իրենց ընտանիքներին, թե ինչ են սովորել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին։ Օրինակ, նրանք կարող են օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի բացատրեն, թե Փրկիչն ինչպես է օգնում մեզ հաղթահարել մեղքն ու մահը։

Բարելավել մեր ուսուցումը

Կիրառեք գործնական աշխատանքի էջերը: Խնդրեք երեխաներին աշխատել գործնական աշխատանքի էջերի վրա՝ օգտագործելով ժամանակը, որ օգնեն նրանց տեսնել, թե վարժությունն ինչպես է առնչվում դասի սկզբունքներին և ինչպես են սկզբունքներն առնչվում իրենց կյանքին:

Տպել