Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 10–16-ը։ 2 Նեփի 6–10․ «Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը»


Փետրվարի 10–16-ը։ 2 Նեփի 6–10․ «Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Փետրվարի 10–16-ը։ 2 Նեփի 6–10, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Հիսուսը Գեթսեմանում աղոթելիս

Ոչ թե իմ, այլ Քո կամքը լինի, Հարի Անդերսոն

Փետրվար 10-16-ը

2 Նեփի 6–10

«Օ՜հ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը»։

Երբ կարդաք 2 Նեփի 6–10 գլուխները, մտածեք, թե ինչ է Տերը փորձում ուսուցանել ձեզ։ Երբ ուսումնասիրեք այս ճշմարտությունները, գրի առեք դրանք և աղոթքով մտածեք, թե ինչպես կարող եք կիրառել ձեր սովորածը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Անցել էր առնվազն 40 տարի, ինչ Լեքիի ընտանիքը հեռացել էր Երուսաղեմից։ Նրանք մի տարօրինակ նոր երկրում էին, Երուսաղեմից և Աստծո ուխտյալ ժողովրդի մնացած մասից կտրված։ Լեքին մահացավ, և նրա սերունդն արդեն սկսել էր այն, ինչ դարեր շարունակ պայքար էր դառնալու նեփիացիների՝ «ովքեր հավատում էին Աստծո նախազգուշացումներին և հայտնություններին» և լամանացիների միջև, ովքեր չէին հավատում (2 Նեփի 5․6)։ Այս հանգամանքներում Հակոբը, ով Նեփիի կրտսեր եղբայրն էր, և այժմ Նեփիացիների համար կարգվել էր ուսուցիչ, ցանկանում էր, որ ուխտյալ ժողովուրդը հասկանար, որ Աստված երբեք չի մոռանա նրանց, այնպես որ նրանք երբեք չպետք է մոռանան Աստծուն: Դա մի ուղերձ է, որն, անկասկած, անհրաժեշտ է մեր աշխարհում, որտեղ ուխտերը նսեմացնում են, իսկ հայտնությունը՝ մերժում: «Եկեք հիշենք նրան, … քանզի մենք մերժված չենք։ … Մեծ են Տիրոջ խոստումները», հայտարարեց նա (2 Նեփի 10․20–21)։ Այդ խոստումների մեջ ոչ մեկն այդքան մեծ չէ, որքան «անսահման քավության» խոստումը՝ հաղթելու մահին և դժոխքին (2 Նեփի 9․7)։ Հակոբը եզրափակեց․ «Հետևաբար, ուրախացրեք ձեր սրտերը» (2 Նեփի 10․23

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

2 Նեփի 6–8

Տերը ողորմած է իր ժողովրդի հանդեպ և կկատարի իր խոստումները:

Որպեսզի իր ժողովուրդը հասկանա, որ նրանք Իսրայելի տան մաս են կազմում, և կարող են վստահել Աստծուն ու Նրա խոստումներին, Հակոբը մեջբերեց Եսայիայի մարգարեությունները, որոնք գրված են 2 Նեփի 6–8։ Եսայիան նկարագրում է Իսրայելի ցրումը և Փրկիչի խոստացված հավաքումը և իր ժողովրդի փրկագնումը: Երբ կարդաք, խորհեք նմանատիպ հարցերի շուրջ․

  • Ի՞նչ եմ ես սովորում Փրկիչի՝ իմ հանդեպ փրկագնող սիրո մասին։

  • Ի՞նչ սփոփանք է Փրկիչն առաջարկում նրանց, ովքեր փնտրում են Նրան։

  • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հավատարմորեն «սպասեմ» Փրկիչին և Նրա խոստացված օրհնություններին։

2 Նեփի 9.1-26

Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսն ազատում է բոլոր մարդկանց ֆիզիկական և հոգևոր մահից։

Ի՞նչ խոսքերի կամ կերպարների միջոցով կհաղորդակցվեք մեկի հետ՝ մեզ մահից և մեղքից փրկող Քավիչ ունենալու հուսահատ կարիքի վերաբերյալ։ Հակոբն օգտագործեց «սարսափելի» և «հրեշ» բառերը։ Հակոբն ի՞նչ ուսուցանեց «այն հրեշի՝ մահի ու դժոխքի» և այն «փախուստի» մասին, որն Աստված պատրաստել է մեզ համար։ (2 Նեփի 9․10)։ Երբ կարդաք 2 Նեփի 9․1–26 հատվածները, կարող եք մի գույնով նշել, թե ինչ կպատահեր մեզ հետ առանց Հիսուս Քրիստոսի քավության: Ապա, մեկ այլ գույնով կարող եք նշել, թե ինչ կարող ենք ստանալ Փրկիչի քավության շնորհիվ։ Ինչ ճշմարտություններ եք իմանում Հիսուս Քրիստոսի Քավության մասին, որը ստիպում է ձեզ գովել «իմաստությունն Աստծո, նրա ողորմությունը և շնորհը»: (2 Նեփի 9․8

Տես նաև “Atonement of Jesus Christ”, Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org։

2 Նեփի 9․27–54

Ես կարող եմ մոտենալ Քրիստոսին և ստանալ Նրա Քավության փառավոր օրհնությունները։

Հիսուս Քրիստոսը եկավ «աշխարհ, որպեսզի փրկի բոլոր մարդկանց, եթե նրանք ականջ դնեն նրա ձայնին» (2 Նեփի 9․21, շեղագիրն ավելացված է)։ Այլ խոսքով, մենք պետք է ընդունենք այն փրկարար օրհնությունները, որոնք Նա առաջարկում է։ Փրկագնման մեծ ծրագիրը նկարագրելուց հետո Հակոբը կարևոր նախազգուշացումներ ու հրավերներ տվեց, որոնք գտնվում են 2 Նեփի 9․27–54 հատվածներում, որպեսզի օգնի մեզ ստանալ Քավության օրհնությունները։ Կարող եք գրի առնել դրանք այսպիսի աղյուսակի մեջ.

Նախազգուշացումներ

Հրավերներ

Նախազգուշացումներ

Հրավերներ

Նախազգուշացումներ

Հրավերներ

Այս նախազգուշացումներին ու հրավերներին ի պատասխան, ի՞նչ կարող եք անել Հոգուց մղված։

2 Նեփի 10․20, 23–25

Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ ես կարող եմ «ուրախացնել» իմ սիրտը։

Հակոբի ուղերձն ուրախալի ուղերձ էր։ Նա ասաց․ «Ես խոսում եմ ձեզ հետ այս բաները, որպեսզի դուք կարողանաք ուրախանալ և բարձրացնել ձեր գլուխները հավիտյան» (2 Նեփի 9․32 Նեփի 10․20, 23–25 հատվածները կարդալիս, ի՞նչ եք հասկանում, որը ձեզ հույս է տալիս։ 2 Նեփի 9–10 գլուխներից ուրիշ ի՞նչ եք հասկացել, որը ձեզ հույս է տվել։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի հուսահատության ժամանակ հիշեք այդ խոսքերը։

Տես նաև Հովհաննես 16․33։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

2 Նեփի 8․3–7

2 Նեփի 8․3 հատվածը կարդալիս կարող եք ցույց տալ անապատի և պարտեզի նկարները։ Տերն ինչպե՞ս է մեր կյանքի անապատները դարձնում պարտեզներ։ 4–7 հատվածներում ի՞նչ է Տերը խորհուրդ տալիս մեզ, որ անենք, որպեսզի ստանանք հատված 3-ում նկարագրված ուրախությունը։

2 Նեփի 8․24–25

Սիոնի ժողովրդին ուղղված Եսայիայի խրախուսող խոսքերն ինչպե՞ս կարող են ամրացնել մեզ, որպեսզի մենք ձգտենք դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի հավատարիմ աշակերտներ։ Արթնանալն ու հագնվելը ինչո՞վ են նման նրան, ինչ Աստված մեզանից ցանկանում է հոգևորապես։

2 Նեփի 9.1-26

Ի՞նչ կարող է ձեր ընտանիքն անել, որպեսզի ավելի լավ հասկանա Հիսուս Քրիստոսի «անսահման քավության» կարևորությունը: (հատված  7): Գուցե, նրանք նայեն կամ մտածեն այնպիսի բաների մասին, որոնք թվով անսահման են՝ դաշտի խոտի ցողունների, լողափի ավազի հատիկների կամ երկնքի աստղերի մասին: Ինչո՞վ է Փրկիչի Քավությունն անսահման։ 2 Նեփի 9 գլխում ո՞ր արտահայտություններն են մեծացնում մեր երախտագիտությունը Փրկիչի կատարած գործերի հանդեպ։

2 Նեփի 9․27–44

Գուցե, այս շաբաթ մի օր, ձեր ընտանիքը կարողանա ուսումնասիրել 2 Նեփի 9․27–38 հատվածները և ուշադրություն դարձնել նախազգուշացումներին (որոնց նախորդում է «վա՜յ» բառը)։ Դրանցից ո՞րն է կարևոր ձեր ընտանիքի համար, որ կարող եք քննարկել։ Մեկ այլ օր, կարող եք ուսումնասիրել 2 Նեփի 9․39–44 հատվածները և ուշադրություն դարձնել, թե Հակոբն ինչ խնդրեց իր ժողովրդին անել հիշելու համար։

2 Նեփի 9․28–29, 50–51

Որո՞նք են «մարդու սնափառության, անկայունության և հիմարության» օրինակները (հատված 28)։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ավելի շատ արժևորենք Աստծո բաները և ավելի քիչ՝ աշխարհի բաները։

2 Նեփի 9․45

Ձեր ընտանիքը կարող է զվարճանալ և պատրաստել թղթե շղթա, իսկ հետո հերթով կրել այն և թոթափել շղթաները։ Ինչպե՞ս են մեր մեղքերը նման շղթաների։ Ինչպե՞ս է Փրկիչն օգնում մեզ թոթափել դրանք:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել մեր ուսուցումը

Եղեք մատչելի և հասանելի: «Ուսուցողական լավագույն պահերից մի քանիսը ծագում են որպես հարց կամ մտահոգություն [ընտանիքի] անդամի սրտում։ … Ձեր խոսքերի և գործողությունների միջոցով թող իմանան, որ դուք հետաքրքրությամբ լսում եք նրանց» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 16

Նկար
Հիսուսը մարդկանց բժշկելիս

Փրկիչը կփրկի Աստծո բոլոր զավակներին, «եթե նրանք ականջ դնեն նրա ձայնին» (2 Նեփի 9․21Նա բուժեց բազմաթիվ ու տարբեր հիվանդություններ, Ջ. Քրք Ռիչարդս

Տպել