Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 24-ից մարտի 1-ը: 2 Նեփի 26–30. «Զարմանալիք և զարմանք»


Փետրվարի 24-ից մարտի 1-ը: 2 Նեփի 26–30. «Զարմանալիք և զարմանք», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Փետրվարի 24-ից մարտի 1-ը: 2 Նեփի 26–30, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2020

Նկար
Հիսուսն օգնության է հասնում կնոջը

Նա ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ, Սանդրա Ռաստ

Փետրվարի 24-ից մարտի 1-ը

2 Նեփի 26-30

«Զարմանալիք և զարմանք»

Նախքան կսկսեք ծրագրել ուսումնական վարժությունները ձեր դասարանի երեխաների համար, ուսումնասիրեք 2 Նեփի 26–30: Սա կհրավիրի Հոգին ձեր նախապատրաստության ընթացքում։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք Մորմոնի Գրքի մի օրինակ և բացատրեք, որ Նեփին կանխատեսեց, որ Մորմոնի Գիրքը կարևոր կլինի մեր օրերում: Խնդրեք երեխաներին կիսվել ինչ-որ բանով, որը նրանք սովորել են այս տարի։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

2 Նեփի 26.33

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ բոլորը գան Իր մոտ:

Նեփին վկայում է, որ Փրկիչը սիրում է բոլորին, անկախ այն բանից, թե ովքեր են նրանք, և Նա հրավիրում է նրանց բոլորին «ճաշակել իր բարությունից»:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք տարբեր էթնիկական և մշակութային ծագում ունեցող մարդկանց նկարներ (մի քանիսը կարող եք գտնել Եկեղեցու ամսագրերում): Խնդրեք երեխաներին նկարագրել մի քանի մանրամասներ, որոնք նրանք տեսնում են նկարներում: Բացեք սուրբ գրությունները 2 Նեփի 26.33 և կարդացեք «[Հիսուս Քրիստոսը] հրավիրում է նրանց բոլորին՝ գալ իր մոտ»: Երեխաների հետ միասին կրկնեք այս արտահայտությունը, երբ ցույց տաք յուրաքանչյուր նկարը։ Ապա մատնացույց արեք յուրաքանչյուր երեխային և ասեք. «[Հիսուս Քրիստոսը] հրավիրում է նրանց բոլորին՝ գալ իր մոտ»: Ի՞նչ կարող ենք անել, որ գանք Փրկիչի մոտ:

  • Երեխաների հետ երգեք որևէ երգ բոլոր մարդկանց սիրելու մասին, օրինակ՝ «Ես կքայլեմ ձեզ հետ» կամ «Մենք տարբեր ենք» (Մանկական երգարան, 140–41, 263): Նշեք բառերն ու արտահայտությունները երգում, որոնք, ըստ ձեզ, ամրապնդում են 2 Նեփի 26.33-ի ուղերձը:

2 Նեփի 28,2, 30.6

Մորմոնի Գիրքը օրհնություն է

Մտածեք, թե ինչպես կօգնեք ձեր դասարանի երեխաներին զգալ, որ Մորմոնի Գիրքը «օրհնություն է իրենց համար՝ Աստծո ձեռքից» (2 Նեփի 30.6):

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք Մորմոնի Գիրքը՝ փաթաթված որպես նվեր, և ասեք նրանց, որ ներսում ինչ-որ արժեքավոր բան կա: Թույլ տվեք նրանց պահել նվերը և հուշումներ տվեք, օգնելով նրանց կռահել, թե ինչ է դա, օրինակ, դա մի բան է, որը Տերը տվել է մեզ, այն օգնում է մեզ հավատալ Հիսուս Քրիստոսին և այլն: Կարդացեք 2 Նեփի 30.6-ը. «Այն օրհնություն է իրենց համար՝ Աստծո ձեռքից»: Թող երեխաները բացեն նվերը, իսկ հետո բացատրեն, որ մենք պետք է բացենք Մորմոնի Գիրքը և կարդանք այն՝ ստանալով օրհնությունները, որոնք այն պարունակում է:

  • Կարդացեք երեխաներին 2 Նեփի 28․2-ը։ Բացատրեք, որ Նեփին հասկացավ, որ Մորմոնի Գիրքը «մեծ արժեք կունենա» մեզ համար, ինչը նշանակում է, որ այն կօգնի և կօրհնի մեզ: Ասացեք երեխաներին, թե ինչու է Մորմոնի Գիրքը արժեքավոր ձեզ համար: Կիսվեք ձեր սիրելի հատվածներով կամ պատմությունով Մորմոնի Գրքից և հրավիրեք երեխաներին կիսվել իրենցով: Ցույց տվեք նկարներ Ավետարանի պատկերագրքից նրանց գաղափարներ տվեք:

2 Նեփի 28.30

Երկնային Հայրն ինձ քիչ-քիչ է ուսուցանում

Հավանաբար դուք կարող եք մտածել որևէ առարկայական դաս կամ վարժություն, որը կօգնի երեխաներին տեսնել, թե ինչ է նշանակում սովորել «տող առ տող»: Ստորև տրված առաջարկները ձեզ կտան որոշ գաղափարներ:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին հավաքել մի պարզ գլուխկոտրուկ կամ խորանարդիկներով ինչ-որ բան կառուցել: Տվեք նրանց որևէ գլուխկոտրուկ կամ մեկական խորանարդիկ, և մինչ նրանք կառուցում են, բացատրեք, որ սա այն եղանակն է, որով Երկնային Հայրն ուսուցանում է մեզ՝ ամեն անգամ տալով մի ճշմարտություն: Ի՞նչ կպատահեր, եթե մենք փորձենք հավաքել բոլոր կտորները միանգամից:

  • Ուսուցանեք երեխաներին որևէ հմտություն քայլ առ քայլ, ինչպես օրինակ փողկապ կապելը կամ նկար նկարելը: Կարդացեք 2 Նեփի 28.30-ում. «Ես կտամ մարդկանց զավակներին՝ տող առ տող, … մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ»: Ինչո՞ւ է Աստված մեզ քիչ-քիչ ուսուցանում:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

2 Նեփի 26.23–28, 33

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ բոլորը գան Իր մոտ:

Օգնեք երեխաներին զգալ, որ Քրիստոսի մոտ գալու հրավերը ուղղված է նրանց և բոլոր մարդկանց:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ խոսեք այն ժամանակների մասին, երբ նրանք հրավիրել են իրենց ընկերներին կամ ընտանիքին գալ որևէ հատուկ իրադարձության, օրինակ՝ ծննդյան տարեդարձի տոնակատարության: Նրանք ի՞նչ արեցին, որպեսզի խրախուսեն մարդկանց գալ: Կարդացեք երեխաների հետ 2 Նեփի 26.23–28, 33-ը, և օգնեք նրանց գտնել, թե Տերն ի՞նչ է հրավիրում մեզ անել: Խնդրեք երեխաներին ստեղծել որևէ քարտ կամ նամակ, հրավիրելով ինչ-որ մեկին գալ Հիսուս Քրիստոսի մոտ: Խրախուսեք նրանց իրենց հրավերի մեջ օգտագործել մի արտահայտություն այս հատվածներից (Եթե անհրաժեշտ է, օգնելու համար գրատախտակին գրեք որոշ արտահայտություններ):

  • Երեխաների հետ կարդացեք 2 Նեփի 26.33-ը և օգնեք նրանց կազմել այն մարդկանց ցուցակը, ովքեր համաձայն այս հատվածի, հրավիրվում են «ճաշակել [Տիրոջ] բարությունից»: (Գուցե կարիք լինի բացատրել, որ «հեթանոսները» նրանք են, ովքեր չեն հավատում Աստծուն:) Հրավիրեք նրանց ավելացնել իրենց սեփական անունները ցուցակին: Մենք ինչպե՞ս ենք ճաշակում Տիրոջ բարությունից:

  • Հանառոտ պատմեք երեխաներին այն մասին, թե ինչո՞վ են տարբերվում աշխարհի երեխաները, և վկայեք, որ Տերը սիրում է նրանց բոլորին (տես 2 Նեփի 26.24, 33): Հրավիրեք երեխաներին նկարել Հիսուսին շատ տարբեր երեխաների հետ:

2 Նեփի 28.27-30

Երկնային Հայրը բացահայտում է ճշմարտությունը «տող առ տող»

Նեփին նախազգուշացրեց այն դիրքորոշման դեմ, որ մենք այլևս ճշմարտության կարիք չունենք Աստծուց: Օգնեք երեխաներին տեսնել ավետարանի ուսումնասիրությունը որպես աստիճանական, ողջ կյանք տևող զբաղմունք:

Հնարավոր վարժություններ

  • Ընտրեք որևէ արտահայտություն 2 Նեփի 28.30-ից, և խնդրեք որևէ երեխայի գրել առաջին բառը գրատախտակին: Ապա խնդրեք մեկ այլ երեխայի գրել հաջորդ բառը և այլն, մինչև ամբողջ արտահայտությունը գրվի: Այս վարժությունը ինչո՞վ է նման այն եղանակին, որով Տերը մեզ ճշմարտություն է տալիս։

  • Օգնեք երեխաներին կարդալ և հասկանալ 2 Նեփի 28.27–30-ը, փնտրելով պատասխաններ այսպիսի հարցերին. Այս հատվածները ի՞նչ են ուսուցանում մարդկանց մասին, ովքեր կարծում են, որ իրենք բավականաչափ ճշմարտություն գիտեն և այլևս կարիք չեն զգում: Խնդրեք նրանց ուղիներ առաջարկել, որոնցով կարող ենք Տիրոջը ցույց տալ, որ մենք ցանկանում ենք ավելի շատ ճշմարտություն ստանալ նրանից:

2 Նեփի 29.7-11

Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը աշխատում են միասին:

Քանի որ մենք ունենք Աստվածաշունչը, որոշ մարդիկ կարծում են, որ Մորմոնի Գիրքը անհրաժեշտ չէ: Այս հատվածները կարող են օգնել երեխաներին հասկանալ և բացատրել ուրիշներին, թե մենք ինչու ենք երախտապարտ այս երկու սուրբ գրությունների համար:

Հնարավոր վարժություններ

  • Մի երեխայի տվեք Մորմոնի Գրքի օրինակը, մյուսին՝ Աստվածաշնչի օրինակը։ Հարցրեք նրանց, թե այս գրքերն ինչով են նույնը, և ինչով՝ տարբեր: Երեխաներին ցույց տվեք աշխարհի քարտեզը և օգնեք նրանց համեմատել յուրաքանչյուր գիրքը այն աշխարհամասի հետ, որտեղ այն ծագել է: Կարդացեք և քննարկեք 2 Նեփի 29.8-ը: Աստված ինչո՞ւ է մեզ տվել երկու «վկայություններ» կամ սուրբ գրությունների գրքեր, որոնք մեզ սովորեցնում են Իր մասին:

  • Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ մի ընկեր ասել է իրենց. «Ես Մորմոնի Գիրքը կարդալու կարիք չունեմ: Ես արդեն կարդացել եմ Աստվածաշունչը»։ Միասին կարդացեք 2 Նեփի 29.7–11, բացատրելով արտահայտություններն ու մտքերը, եթե անհրաժեշտ է: Ապա խնդրեք նրանց կիսվել գաղափարներով այն մասին, թե նրանք ինչ կարող են ասել իրենց ընկերոջը:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին բացատրել իրենց ընտանիքներին, թե Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը ինչպես են աշխատում միասին՝ վկայելով Հիսուս Քրիստոսի մասին։

Բարելավել մեր ուսուցումը

Կենտրոնացեք մարդկանց, ոչ թե դասերի վրա: Այս համառոտ շարադրանքում բերված գաղափարները միայն առաջարկներ են: Կարող եք հարմարեցնել դրանք երեխաների կարիքներին և ունակություններին, ում ուսուցանում եք:

Տպել