Եկ, հետևիր ինձ
Մարտի 9-15-ը Հակոբ 1-4. «Հաշտվեք Աստծո հետ Քրիստոսի քավության միջոցով»


Մարտի 9-15-ը Հակոբ 1-4. «Հաշտվեք Աստծո հետ Քրիստոսի քավության միջոցով», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մարտի 9-15-ը Հակոբ 1-4, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Կինը ծնկի է իջել Հիսուսի ոտքերի մոտ

Ներված ես, Գրեգ Կ. Օլսեն

Մարտի 9-15-ը

Հակոբ 1-4

Հաշտվեք Աստծո հետ Քրիստոսի քավության միջոցով

Երբ կարդաք Հակոբ 1-4-ը, խորհեք, թե այս գլուխներից որոնք են ամենակարևորը, որ երեխաները սովորեն: Փնտրեք հոգևոր առաջնորդություն, որպեսզի իմանաք, թե ինչպես ուսուցանել այս սկզբունքները և գրի առեք ձեր տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին կիսվել ինչ-որ բանով, որ իրենք կամ իրենց ընտանիքներն արել են այս շաբաթ, որպեսզի սովորեն Հակոբ 1–4-ը: Կարող եք խնդրել նրանց կիսվել նաև ինչ-որ բանով, որ նրանք հիշում են անցյալ շաբաթվա դասից: Ի՞նչ հարցեր կտայիք նրանց, որ օգնեիք նրանց հիշել:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Հակոբ 1.6-8, 2.1-11

Աստված կանչում է Եկեղեցու ղեկավարներին, որպեսզի օգնեն ինձ հետևել Հիսուս Քրիստոսին

Օգնեք երեխաներին հասկանալ, որ նրանք կօրհնվեն՝ հետևելով Եկեղեցու ղեկավարների խորհուրդներին:

Հնարավոր վարժություններ

  • Պատրաստեք պարզ տիկնիկներ, որոնք կներկայացնեն Հակոբին և Հովսեփին՝ Նեփիի կրտսեր եղբայրներին, ովքեր ղեկավարներ էին Եկեղեցում: Կիսվեք որոշ հատվածներով Հակոբ 1 և 2-ից, որպեսզի բացատրեք, թե ինչու են կանչված Եկեղեցու ղեկավարները: Օրինակ, ղեկավարները համոզում են մեզ «հավատալ Քրիստոսին» (Հակոբ 1.8), հրավիրում են մեզ ապաշխարել (տես Հակոբ 2.5–6, 9–10), և «Հայտարարել Աստծո խոսքը» (Հակոբ 2.2, 11): Թող երեխաները օգտագործեն տիկնիկներ, ձևացնելով, թե անում են այս բաներից մի քանիսը:

  • Հրավիրեք երեխաներին անվանել Եկեղեցու իրենց ճանաչած որոշ ղեկավարների անունները, օրինակ Երեխաների Միության ղեկավարներին, եպիսկոպոսության անդամներին և մարգարեներին ու առաքյալներին: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ եղանակներով են այս ղեկավարները օրհնում մեզ։

Նկար
two men shaking hands over a desk

Մեր Եկեղեցու ղեկավարներն օգնում են մեզ հետևել Հիսուս Քրիստոսին:

Հակոբ 2.12-14, 17-21

Ես կարող եմ օգնել կարիքի մեջ գտնվողներին, երբ կիսվեմ նրանց հետ։

Ձեր ուսուցանած երեխաները հասկանո՞ւմ են այն օրհնությունները, որոնք գալիս, երբ կիսվում են կարիքավորների հետ: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Երկնային Հայրը և Հիսուսը ցանկանում են, որ նրանք օգնեն ուրիշներին:

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք, որ որոշ մարդիկ Հակոբի ժամանակ շատ հարուստ էին, բայց նրանք չէին ցանկանում իրենց ունեցածով կիսվել աղքատների հետ: Կարդացեք Հակոբ 2.17–19-ը, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ Հակոբի ուսմունքները՝ ուղղված այս մարդկանց: Երբ կարդաք, երեխաներին տվեք նկարներ կամ առարկաներ, որոնք համընկնում են այս հատվածների բառերի և արտահայտությունների հետ:

  • Խնդրեք երեխաներին դերերով ցույց տալ եղանակներ, որոնցով նրանք կարող են իրենց ունեցածով կիսվել կարիքավորի հետ: Վկայեք, որ մենք օրհնվում ենք, երբ կիսվում ենք ուրիշների հետ։

  • Դասարան բերեք որևէ բան, որով կարող եք կիսվել երեխաների հետ: Դրանից բաժին հանեք բոլոր երեխաներին և բացատրեք, որ դուք կիսվում եք: Հարցրեք նրանց, ինչ էին զգում, երբ դուք կիսվում էիք նրանց հետ: Նրանք ի՞նչ են զգում, երբ կիսվում են ուրիշների հետ: Օգնեք նրանց մտածել ինչ-որ բանի մասին, որով նրանք կարող են կիսվել՝ օգնելով ինչ-որ մեկին երջանիկ զգալ:

Հակոբ 4․6

Ես կարող եմ ամրացնել իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Երբ Հակոբն ապրում էր արդարակյաց կյանքով, չնայած շուրջը տիրող ամբարշտությանը, նրա հավատքը այնքան ուժեղացավ, որ այն հնարավոր չէր թուլացնել: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում՝ ունենալ հավատք, որը հնարավոր չէ թուլացնել:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ կարող են անել իրենց մարմինն ամրացնելու համար: Ի՞նչ կարող ենք անել մեր հավատքը ուժեղացնելու համար: Բացեք սուրբ գրությունները Հակոբ 4.6-ը և օգնեք երեխաներին բացահայտել, թե Հակոբն ու իր ժողովուրդը ի՞նչ արեցին, որպեսզի իրենց հավատքը դառնա «անսասան»:

  • Երեխաների հետ երգեք «Իմաստունն ու հիմարը» երգը (Մանկական երգարան, 281): Գրատախտակի մի կողմում մի տուն նկարեք ավազի վրա: Մյուս կողմում նկարեք մեկ այլ տուն ժայռի վրա: Եթե հնարավոր է, քիչ քանակությամբ ավազ ու քար բերեք դասարան։ Ո՞րն է ավելի հեշտ շարժել կամ տեղափոխել: Ո՞ր մեկին ենք ուզում նմանվի մեր հավատքը՝ քարի՞ն, թե՞ ավազին:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Հակոբ 1․66-8, 18, 2․11-6, 11

Աստված կանչում է Եկեղեցու ղեկավարներին, որպեսզի օգնեն ինձ հետևել Հիսուս Քրիստոսին

Ձեր ուսուցանած երեխաները կօրհնվեն, երբ վստահեն ու հետևեն Եկեղեցու ղեկավարների խորհրդին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ միասին կարդացեք Հակոբ 1․6-8 և 2․1-6, 11, գտնելով արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե Աստծո ծառաներն ինչպես են առաջնորդում Եկեղեցին։ Խնդրեք նրանց գրել այս արտահայտությունները թերթիկների վրա, ապա թերթիկները ցուցադրել գրատախտակին: Ինչո՞ւ է Աստված կանչում Եկեղեցու ղեկավարներին առաջնորդելու մեզ: Խնդրեք երեխաներին կիսվել Եկեղեցու ղեկավարից կամ ուսուցչից սովորելու, առաջնորդություն ստանալու փորձառությունների մասին և օրհնությունները, որոնք նրանք ստացել են:

  • Խնդրեք երեխաներին նկարել Եկեղեցու որևէ ղեկավարի նկարը, և դասարանի մնացած մասը թող կռահի, թե ում է նա նկարել: Այս ղեկավարներն ի՞նչ են անում, որ օգնեն մեզ հետևել Հիսուս Քրիստոսին: Հրավիրեք երեխաներին երկտող գրել Եկեղեցու ղեկավարներին, շնորհակալություն հայտնելով նրանց ծառայության համար։

  • Հրավիրեք որևէ տեղական Եկեղեցու ղեկավարի պատմել երեխաներին, թե նա ինչպես է կատարում իր կոչումը: Խնդրեք երեխաներին թվարկել մի քանի բան, որ կարող են անել իրենց ղեկավարներին աջակցելու համար:

Հակոբ 2.12-14, 17-21

Ես կարող եմ օգնել ուրիշներին երջանիկ զգալ՝ կիսվելով նրանց հետ

Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդները պատրաստ են ուրիշների հետ կիսվել իրենց ունեցածով: Խրախուսեք երեխաներին ուրախություն պարգևել կարիքավորներին՝ կիսվելով նրանց հետ:

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք երեխաներին, որ Հակոբի ժամանակ շատերը հպարտ էին ու չար, քանի որ սիրում էին հարստությունը (տես Հակոբ 2.12–14, 17–21): Խնդրեք մի քանի երեխաների բարձրաձայն կարդալ Հակոբ 2.17-19-ը և օգնեք նրանց հասկանալ դժվար բառերը: Մենք ի՞նչ պետք է փնտրենք՝ նախքան հարստություն փնտրելը: Մենք ի՞նչ պետք է անենք այն հարստության հետ, որը ստանում ենք:

  • Երեխաների համար կարդացեք Հակոբ 2.17-ը: Երկնային Հայրն ի՞նչ օրհնություններով է կիսվել մեզ հետ: Ինչո՞ւ է Նա ցանկանում, որ մենք կիսվենք միմյանց հետ: Խնդրեք երեխաներին պատմել, թե ինչպես են ինչ-որ բանով կիսվել ուրիշի հետ, և ինչ են զգացել իրենք ու այդ մարդը:

Հակոբ 4․4-13, 17

Ես կարող եմ ամրացնել իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Հակոբի հավատքն ամրացավ, երբ նա փնտրեց մարգարեների խոսքերն ու ստացավ իր սեփական վկայությունը (տես Հակոբ 4.6): Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին կառուցել հավատքն այնպես, որ հնարավոր չլինի այն սասանել:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին մտածել մի այնպիսի բանի մասին, որը ժամանակի ընթացքում դարձել է ուժեղ և հուսալի, օրինակ՝ որևէ մեծ ծառի: Հավատքը ինչպե՞ս է նման այն բաներին, որոնց մասին նրանք մտածել են։ Ո՞ր արտահայտություններն են Հակոբ 4.6, 10–11-ում նկարագրում, թե ի՞նչ կարող ենք անել մեր հավատքը անսասան պահելու համար: Խնդրեք երեխաներին գրատախտակին թվարկել այն եղանակները, որոնցով կարող են ամրացնել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

  • Կիսվեք Երեց Նեյլ Լ. Անդերսենի ելույթում նկարագրված ծառի համանմանությունով, որն աճում էր քամոտ վայրում «Հոգևոր պտտահողմեր» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 18–21), կամ ցուցադրեք «Հոգևոր պտտահողմեր» (ChurchofJesusChrist.org): Ինչո՞ւ է կարևոր, որ մեր հավատքը անսասան և ամուր մնա, ինչպես ծառի բունը: Ի՞նչ են ներկայացնում պտտահողմերը: Ի՞նչ կարող ենք անել անսասան հավատք կառուցելու համար: Խնդրեք երեխաներին մտածել համանմանությունների մասին, որոնք ուսուցանում են այնպիսի հավատք ունենալու մասին, որը հնարավոր չէ սասանել։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին մտածել ինչ-որ բանի մասին, որով նրանք կարող են կիսվել իրենց ընտանիքների հետ՝ նաև ընդգրկելով ինչ-որ բան, որը նրանք սովորել են դասարանում: Հաջորդ դասին նրանց հնարավորություններ տվեք խոսել այն մասին, ինչով կիսվել են:

Բարելավել մեր ուսուցումը

Ակնածանք խրախուսեք Օգնեք երեխաներին հասկանալ, որ ակնածանքի կարևոր տարրերից է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին մտածելը: Կարող եք երեխաներին հիշեցնել ակնածալից լինել ցածրաձայն երգելով, շշնջալով որևէ երգ կամ ցույց տալով Հիսուսի նկարը:

Տպել