Եկ, հետևիր ինձ
Մարտի 2-8-ը: 2 Նեփի 31–33. «Սա է ճանապարհը»


Մարտի 2-8-ը: 2 Նեփի 31–33. «Սա է ճանապարհը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար 2020 (2020)

Մարտի 2-8-ը: 2 Նեփի 31–33, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2020

Նկար
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է Իր աշակերտներին

Քրիստոսն ուսուցանում է Իր աշակերտներին, Ջասթին Քունզ

Մարտի 2-8-ը

2 Նեփի 31-33

«Սա է ճանապարհը»

Սկսեք ձեր նախապատրաստությունը, կարդալով 2 Նեփի 31–33-ը: Փնտրեք Հոգու առաջնորդությունը, որպեսզի իմանաք, թե ինչ ուսուցանեք երեխաներին: Այս համառոտ շարադրանքը ձեզ կտա որոշ գաղափարներ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Քանի որ Նեփին ուսուցանեց Քրիստոսի մկրտության մասին, խնդրեք երեխաներին կիսվել մկրտության մասին իրենց սովորածով: Նրանք կարող են կիսվել նաև իրենց և ընկերների ու ընտանիքի անդամների մկրտությունների մասին խոհերով ու զգացումներով:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

2 Նեփի 31

Հիսուս Քրիստոսն ուսուցանել է ինձ, թե ինչպես վերադառնալ Երկնային Հոր մոտ

Նեփին ուսուցանեց, որ Փրկիչի օրինակին և ուսմունքներին հետևելը միակ ճանապարհն է «Աստծո արքայությունում» փրկվելու համար (2 Նեփի 31.21):

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնից, մինչ կամփոփեք Հիսուսի մկրտության պատմությունը (տես 2 Նեփի 31.4–13): Բացատրեք, որ մկրտությունը մի քայլ է այն արահետի վրա, որով կվերադառնանք ապրելու Երկնային Հոր հետ։ Հրավիրեք վերջերս մկրտված ինչ-որ մեկին պատմել երեխաներին, թե ինչպիսի զգացումներ ունեն մկրտության վերաբերյալ:

  • Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսն ուսուցանել է մեզ, թե ինչ պետք է անենք, որպեսզի մահանալուց հետո վերադառնանք Նրա մոտ: Գրատախտակին մի արահետ նկարեք և Քրիստոսի նկարը տեղադրեք ուղու վերջում: Երեխաներին նկարներ տվեք, որոնք ներկայացնում են Քրիստոսի վարդապետության տարրերը (հավատք առ Հիսուս Քրիստոսը, ապաշխարություն, մկրտություն, Սուրբ Հոգու պարգևը և համբերել մինչև վերջ)։ Օգնեք նրանց տեղադրել նկարները արահետի երկայնքով:

  • Օգնեք երեխաներին սովորել հավատո չորրորդ հանգանակը: Միասին երգեք որևէ երգ ավետարանի առաջին սկզբունքներից մեկի մասին «Հավատք», «Երբ ես մկրտվեմ» կամ «Ընտրիր ճիշտ ճանապարհը» (Մանկական երգարան, 96–97, 103, 160–61):

2 Նեփի 32.3

Ես կարող եմ սնվել Քրիստոսի խոսքերով

Ձեր փորձառությունները՝ «սնվ[ել] Քրիստոսի խոսքերով» (2 Նեփի 32.3), ինչպե՞ս կարող են օգնել երեխաներին հասկանալ այս արտահայտությունը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին թվարկել իրենց սիրած մթերքներից մի քանիսը և հրավիրեք նրանց բեմադրությամբ ցույց տալ, թե ինչպես կսնվեին դրանցով: Կարդացեք 2 Նեփի 32.3-ը, և խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե, ըստ Նեփիի, մենք ինչով պետք է սնվենք: Ի՞նչ է նշանակում սնվել սուրբ գրություններով: Բացատրեք, որ սուրբ գրություններում մենք կարող ենք գտնել Քրիստոսի խոսքերը:

  • Գրատախտակին գրեք Աստված և Տեր բառերը: Երեխաներին խնդրեք բացել սուրբ գրությունների որևէ էջ և փնտրել այս բառերը: Անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց: Վկայեք, որ երբ կարդանք սուրբ գրությունները, կարող ենք սովորել Աստծո մասին:

2 Նեփի 32.8–9

Երկնային Հայրը կամենում է, որ ես միշտ աղոթեմ

Այս հատվածները կարող են ոգեշնչել երեխաներին աղոթքը դարձնել իրենց կյանքի մասը:

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին, թե երբ են աղոթում: Արդյո՞ք նրանք աղոթում են առավոտյան, երեկոյան և նախքան ճաշը: Խնդրեք երեխաներին մտածել գործողություններ, որոնց միջոցով ցույց կտան, թե երբ կարող ենք աղոթել, օրինակ՝ արթնանալիս, քնելիս և ուտելիս, կամ մեկ այլ ժամանակ: Նրանց համար կարդացեք 2 Նեփի 32.9-ի առաջին կամ երկրորդ տողերը և շեշտեք «միշտ աղոթեք» արտահայտությունը:

  • Հարցրեք երեխաներին, թե նրանք ինչպես են աղոթում: Ի՞նչ դիրքում են պահում իրենց գլուխը, ձեռքերը և այլն: Ի՞նչ են նրանք ասում: Խնդրեք նրանց պատկերացնել, որ դուք չգիտեք, թե ինչպես աղոթել և թող նրանք ուսուցանեն ձեզ: Ինչո՞ւ է Երկնային Հայրը կամենում, որ մենք աղոթենք:

Նկար
աղոթող երիտասարդ աղջիկը

Մենք Աստծո հետ զրուցում ենք աղոթքի միջոցով։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը:

2 Նեփի 31

Հիսուս Քրիստոսն ուսուցանել է ինձ, թե ինչպես վերադառնալ Երկնային Հոր մոտ

Մենք կարող ենք վերադառնալ Աստծո մոտ այս կյանքից հետո հետևելով վարդապետությանը, որն ուսուցանել է Հիսուս Քրիստոսը՝ հավատք առ Հիսուս Քրիստոսը, ապաշխարություն, մկրտություն, Սուրբ Հոգու պարգևը և համբերել մինչև վերջ։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ծրագրից և հրավիրեք երեխաներին ասել ձեզ, թե ինչ գիտեն Փրկիչի մկրտության մասին (տես Մատթեոս 3.13–17)։ Գրատախտակին գրեք հետևյալ բառերը պատահական կարգով. Հիսուսը վկայեց Հորը, որ Ինքը հնազանդ կլիներ Նրան: Հրավիրեք երեխաներին դասարանով կարդալ 2 Նեփի 31.7-ը և բառերը դնել ճիշտ հերթականությամբ:

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ կասեին այն մարդուն, ով պատրաստվում է մկրտվել, և օգնեք նրանց գրել իրենց խորհուրդը քարտերի վրա, որը կտան ինչ-որ մեկին: Ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի օրինակին մկրտվելուց հետո:

  • Բացատրեք, որ Քրիստոսի վարդապետությունն ընդգրկում է քայլերը, որոնք ուսուցանեց Հիսուս Քրիստոսը, որ մենք պետք է կատարենք, որպեսզի վերադառնանք Երկնային Հոր մոտ։ Տարբեր թերթիկների վրա գրեք՝ հավատք առ Հիսուս Քրիստոսը, ապաշխարություն, մկրտություն, Սուրբ Հոգու պարգևը, և համբերել մինչև վերջ, և տարածեք դրանք ամբողջ սենյակով: Երեխաների համար կարդացեք 2 Նեփի 31.11–19-ը և հրավիրեք նրանց հերթով ցատկել թերթիկից թերթիկ, երբ լսեն նշված սկզբունքները: Խնդրեք նրանց մտածել որևէ առնչվող փորձառության մասին, որ նրանք ունեցել են յուրաքանչյուր սկզբունքի հետ կապված:

2 Նեփի 32.3-5

Ես կարող եմ սնվել Քրիստոսի խոսքերով

Երեխաներն ինչու կարիք ունեն հասկանալ Քրիստոսի խոսքերով սնվելու կարևորությունը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին պատկերացնել որևէ խնջույք: Ի՞նչ մթերք կուզենային լիներ այնտեղ: Սկզբում ի՞նչ կուտեին: Ապա հրավիրեք նրանց պատկերացնել, թե ի՞նչ կարող է նշանակել սնվել սուրբ գրություններով, երբ կարդաք 2 Նեփի 32.3-ը: Նեփին ինչո՞ւ օգտագործեց սնվել բառը, որպեսզի մեզ ուսուցանի, թե ինչպես պետք է ուսումնասիրենք Աստծո խոսքը: Ինչո՞ւ Նա պարզապես չի ասում կարդալ: Ի՞նչ է նշանակում սնվել սուրբ գրություններով: Երեխաների հետ կիսվեք օրհնություններով, որոնք դուք ստացել եք, երբ սնվել եք սուրբ գրություններով։

  • Երեխաների հետ ավարտեք գործնական աշխատանքի էջը և հրավիրեք նրանց նպատակ դնել՝ սնվել սուրբ գրություններով այս շաբաթ:

2 Նեփի 32.8–9

Երկնային Հայրը կամենում է, որ ես միշտ աղոթեմ

Հակառակորդը գայթակղում է մեզ չաղոթել: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին դիմակայել գայթակղությանը և «միշտ աղոթել» (2 Նեփի 32.9):

Հնարավոր վարժություններ

  • Ընտրեք որևէ արտահայտություն աղոթքի մասին 2 Նեփի 32.8-9-ում, գրեք այն գրատախտակին և յուրաքանչյուր բառը փակեք թղթի կտորով: Հրավիրեք երեխաներին հերթով մեկական հեռացնել թուղթը, մինչև կարողանան կռահել, թե ինչ արտահայտություն է:

  • Միասին կարդացեք 2 Նեփի 32.8–9-ը և խնդրեք երեխաներին կիսվել, թե նրանք ինչ սովորեցին աղոթքի մասին այս հատվածներից: Ի՞նչ է նշանակում «միշտ աղոթեք»: (հատված 9)։ Ինչպե՞ս կարող ենք անել այդ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Սատանան չի ուզում, որ մենք աղոթենք: Կիսվեք փորձառությամբ, երբ դուք աղոթել եք, չնայած տրամադրված չէիք: Ի՞նչ եք ձեզ զգացել դրանից հետո: Հրավիրեք որևէ երեխայի կարդալ 2 Նեփի 32.8-ի երկրորդ մասը և երեխաներին ժամանակ տվեք խորհել դրա մասին: Սատանան ինչո՞ւ չի ցանկանում, որ մենք աղոթենք: Ինչպե՞ս կարող ենք հիշեցնել ինքներս մեզ աղոթել, նույնիսկ, երբ չենք ցանկանում անել այդ:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին գտնել ինչ-որ մեկին՝ մի ընկերոջ, քրոջ կամ եղբոր կամ ընտանիքի մեկ այլ անդամի, ում կարող են ուսուցանել աղոթել:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաները եռանդով լի են: Խնդրեք երեխաներին դերախաղով կատարել սուրբ գրությունների պատմություններ կամ երգեր: Օգտագործեք նրանց եռանդը ուսումնառությունը լավացնելու համար: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25-26:)

Տպել