Եկ, հետևիր ինձ
Մարտի 2–8-ը։ 2 Նեփի 31–33․ «Սա է ճանապարհը»


Մարտի 2–8-ը։ 2 Նեփի 31–33․ «Սա է ճանապարհը» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մարտի 2–8-ը։ 2 Նեփի 31–33, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Հիսուսն ուսուցանում է Իր աշակերտներին

Քրիստոսն ուսուցանում է Իր աշակերտներին, Ջասթին Կյուն

Մարտի 2-8

2 Նեփի 31–33

«Սա է ճանապարհը»

Այս ակնարկն առաջարկում է սկզբունքներ, որոնք կարող են նշանակալից լինել 2 Նեփի 31–33 գլուխներում։ Բայց ամենակարևոր սկզբունքները, որոնք դուք կսովորեք ձեր ուսումնասիրության մեջ, կստանաք Հոգու հուշումներից: Փնտրեք այս առաջնորդությունը և գրեք ստացած հուշումները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նեփիի արձանագրած վերջին խոսքերից մենք գտնում ենք այս հայտարարությունը. «Քանզի այսպես է պատվիրել ինձ Տերը և ես պետք է հնազանդվեմ» (2 Նեփի 33․15)։ Կարծես թե, դա Նեփիի կյանքի համապատասխան ամփոփումն է: Նա փնտրեց Տիրոջ կամքը և խիզախորեն ձգտեց հնազանդվել դրան՝ իր կյանքը Լաբանից ստացած պղնձե թիթեղները ձեռք բերելու, նավ կառուցելու և ծովը անցնելու համար վտանգելուց մինչև հավատարմորեն Քրիստոսի ուսմունքը պարզությամբ և զորությամբ ուսուցանելը: Նեփին կարող էր համոզիչ կերպով խոսել «առաջ մղվելու Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ» և «նեղ և անձուկ արահետին, որը տանում է դեպի հավերժական կյանք» հետևելու անհրաժեշտության մասին (2 Նեփի 31․20, 18), քանի որ դա է այն ճանապարհը, որին նա հետևեց։ Իր փորձից Նա գիտեր, որ չնայած ճանապարհը ժամանակ առ ժամանակ դժվար է, այն նաև ուրախալի է, և որ «չկա ոչ մի այլ ճանապարհ, ոչ էլ անուն՝ երկնքի տակ տրված, որով մարդ կարողանա փրկվել Աստծո արքայությունում» (2 Նեփի 31․21

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

2 Նեփի 31–32

Հիսուս Քրիստոսը և Նրա վարդապետությունը հավերժական կյանք տանող միակ ճանապարհն է։

Եթե հավերժական կյանք տանող ճանապարհը ցանկանայիք ամփոփել միայն մի քանի բառով, ի՞նչ խոսքեր կօգտագործեիք։ Նեփին, իրեն բնորոշ պարզությամբ ու պարզամտությամբ, վարվեց այս կերպ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով, ապաշխարությամբ, ընկղմումով մկրտությամբ, Սուրբ Հոգու պարգևը ստանալով և մինչև վերջ համբերելով։ Երբ ուսումնասիրեք 2 Նեփի 31–32 գլուխների Նեփիի ուսմունքները, մտածեք, թե ձեր բառերով ինչպես կբացատրեիք դա մեկ ուրիշին։ Մտածեք, թե ինչպես են այդ ուսմունքներն օրհնել ձեզ։ Կարող եք մտածել 2 Նեփի 31․18–20 հատվածների ուսմունքների մասին և գնահատել ավետարանի ուղիով «առաջ մղվելու» ձեր ջանքերը։

Տես նաև 3 Նեփի 11․32–39, 27․13–22, Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Քրիստոսի վարդապետությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 86–90, Բրայն Ք. Էշթոն, «Քրիստոսի վարդապետությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 106–9։

Նկար
Ընտանիքը միասին աղոթելիս

Հիսուս Քրիստոսի ուսմունքներին հետևելով, մենք առաջնորդվում ենք դեպի հավերժական կյանք։

2 Նեփի 31․4–13

Հիսուս Քրիստոսը հնազանդության կատարյալ օրինակ սահմանեց, երբ Նա մկրտվեց։

Ձեր մկրտությունը երեկ էր, թե 80 տարի առաջ, դա առանցքային պահ էր, երբ դուք ամբողջ կյանքի համար ուխտ կապեցիք հետևելու Հիսուս Քրիստոսին։ Մտածեք ձեր մկրտության մասին, երբ կարդաք Փրկիչի մկրտության մասին 2 Նեփի 31․4–13 հատվածներում։ Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսը մկրտվեց։ Նրա մկրտվելու պատճառներն ինչպե՞ս են նման ձեր մկրտվելու պատճառներին։ Ի՞նչ եք անում այսօր, որպեսզի շարունակեք հետևել Փրկիչի հնազանդության օրինակին:

Հաղորդության արարողությունը ամեն շաբաթ հնարավորություն է ձեզ համար կրկին պարտավորվել հետևելու Հիսուս Քրիստոսին: Հաջորդ անգամ հաղորդությունը ճաշակելիս կարող եք կարդալ 2 Նեփի 31․13 և խորհել «Որդուն սրտի ողջ նվիրվածությամբ հետևելու» վճռականության և «Հիսուս Քրիստոսի անունը ձեզ վրա վերցնելու» ցանկության մասին։

2 Նեփի 31․17–2032

Սուրբ Հոգին ցույց կտա, թե ինչ պետք է անեմ։

Եթե մկրտությունն ու հաստատումը «այն դուռն է, որով [մենք] մտնում ենք» նեղ և անձուկ արահետը (2 Նեփի 31․17), ի՞նչ ենք մենք անում, երբ արդեն այդ արահետի վրա ենք։ Այդ մասին էր մտածում Նեփիի ժողովուրդը (տես 2 Նեփի 32․1)։ Ի՞նչ պատասխաններ տվեց Նեփին 2 Նեփի 31․19–20 հատվածներում և գլուխ 32-ում։ Ի՞նչ պատասխաններ եք դուք գտնում:

Տես նաև Դեյվիդ Ա. Բեդնար, «Ստանալ Սուրբ Հոգին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 94–97, «Սուրբ Հոգին», Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org։

2 Նեփի 33

Մորմոնի Գիրքը համոզում է բոլորին հավատալ Հիսուս Քրիստոսին:

2 Նեփի 33 գլխում, երբ Նեփին ավարտեց իր գրվածքները, նա բացատրեց պատճառները, թե նա ինչու էր առաջին հերթին գրում։ Ի՞նչ պատճառներ եք գտնում այս գլխում։ Մտածեք, թե ինչ եք կարդացել մինչ այժմ 1 Նեփի և 2 Նեփի գրքերում և ձեր կատարած նշումների մասին։ Ինչպե՞ս են պատմություններն ու ուսմունքները իրագործել Նեփիի նպատակները ձեր կյանքում։ Օրինակ, ինչպես են դրանք համոզել ձեզ «հավատալ [Քրիստոսին] և համբերել մինչև վերջ» (հատված 4): Կարող եք գրի առնել այդ փորձառությունները և կիսվել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

2 Նեփի 31․5–13

Արդյո՞ք ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը պատրաստվում է մկրտվել, կամ որևէ մեկը վերջերս մկրտվե՞լ է։ Գուցե, նրանք կարող են կիսվել, թե ինչու են մկրտվելու որոշում կայացրել։ Համաձայն Նեփիի ուսմունքների, որո՞նք են մկրտվելու պատճառները։ Որո՞նք են այն օրհնությունները, որ ստանում ենք մկրտվելիս։

2 Նեփի 31․17–21

Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքին հասկանալ «նեղ և անձուկ արահետի» մասին Նեփիի համանմանությունը։ (2 Նեփի 31․18)։ Օրինակ, կարող եք միասին նկարել այն արահետի նկարը, որը Նեփին նկարագրեց 2 Նեփի 31․17–21 հատվածներում և պիտակավորել այն քայլերը, որոնք մենք պետք է անենք այդ արահետը մտնելու և առաջ գնալու համար։ Ինչպե՞ս է Փրկիչն օգնում մեզ առաջ գնալ այդ արահետով։

2 Նեփի 31․20

Եթե ցանկանում եք ձեր ընտանիքին ավելի լավ բացատրել, թե ինչպես դիմանալ մինչև վերջ, ապա էջ 6-ում՝ Քարոզիր իմ ավետարանում, կա մի օգտակար սահմանում, ինչպես նաև Երեց Դեյլ Գ. Ռենլանդի ուղերձում «Վերջին Օրերի Սրբերը շարունակում են ճիգ թափել» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 56–58)։

2 Նեփի 32․8–9

Որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին հասկանալ, որ մենք կարող ենք «միշտ աղոթել», դուք կարող եք կազմել այն հանգամանքների ցուցակը, որոնց ժամանակ կարող ենք աղոթել (կամ դրանք ներկայացնելու համար նկարներ նկարեք)։ Ապա, ձեր ընտանիքը կարող է մի երգ երգել, որն ուսուցանում է աղոթքի մասին, ինչպես օրինակ՝ «Աղոթեցի՞ր դու» (Օրհներգ, հմր. 48) երգը՝ երգի որոշ բառերը փոխարինելով ձեր կազմած ցուցակի բառերով։ Ինչպե՞ս է Տերն օրհնում մեզ, երբ մենք մշտապես աղոթում ենք:

2 Նեփի 33․1–2

Ի՞նչն է մղում մարդկանց «կարծրացնել իրենց սրտերը Սուրբ Հոգու դեմ»։ Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ Սուրբ Հոգին «տեղ ունի [մեզանում]։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել մեր ուսուցումը

Ընդօրինակել Փրկիչին։ Օգտակար է ուսումնասիրել, թե ինչպես էր Փրկիչն ուսուցանում. Նրա օգտագործած մեթոդները, Նրա ասած բառերը: Բայց Հիսուսի ուսուցանելու և մյուսներին բարձրացնելու զորությունը, ի վերջո, գալիս էր Նրա անհատականությունից և Նրա ապրելաձևից։ Որքան հետևողականորեն փորձեք ապրել Հիսուս Քրիստոսի նման և ապավինել Նրա քավիչ զորությանը, բնական է, այնքան ավելի շատ կկարողանաք ուսուցանել Նրա նման»։

Նկար
Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին

Ամեն արդարություն կատարվի, Լիզ Լեմոն Սվինդլ

Տպել