Եկ, հետևիր ինձ
Մարտի 16-22-ը Հակոբ 5–7․ «Տերն աշխատում է մեզ հետ»


Մարտի 16-22-ը Հակոբ 5–7․ «Տերն աշխատում է մեզ հետ» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մարտի 16-22-ը Գործք 5-7, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
տղամարդիկ ձիթենիների պուրակում աշխատելիս

Ձիթենու այլաբանությունը, Բրեդ Թիեր

Մարտի 16-22-ը

Հակոբ 5-7

Տերն աշխատում է մեզ հետ

Սուրբ գրությունների ընթերցանությունը հայտնություն է բերում։ Այսպիսով, երբ դուք կարդաք Հակոբ 5–7 գլուխները, առաջնորդություն փնտրեք Հոգուց, ով կօգնի ձեզ և ձեր ընտանիքին։ Ի՞նչ ուղերձներ է Տերը պատրաստել ձեզ համար։

Գրի առեք ձեր տպավորությունները

Կան շատ մարդիկ, ովքեր դեռևս չեն լսել Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին։ Եթե Տիրոջ Եկեղեցում երբևէ զգաք նրանց հավաքելու առաջադրանքի մեծությունը, Հակոբ 5 գլխի ձիթենիների այլաբանությունն ունի համոզիչ հիշեցում․ այգին պատկանում է Տիրոջը։ Նա մեզանից յուրաքանչյուրին տվել է մի փոքրիկ ոլորտ, որպեսզի աջակցենք Նրա աշխատանքին` մեր ընտանիքը, ընկերների շրջանակը, մեր ազդեցության ոլորտը: Եվ երբեմն, առաջին մարդը, ում կարող ենք օգնել հավաքվել Տիրոջ Եկեղեցում, մենք ինքներս ենք։ Բայց մենք երբեք միայնակ չենք այս աշխատանքում, որովհետև այգու Տերն աշխատում է իր ծառաների կողքին (տես Հակոբ 5․72)։ Աստված ճանաչում ու սիրում է Իր զավակներին և Իր ավետարանը լսելու համար ուղի կպատրաստի յուրաքանչյուրի համար, նույնիսկ նրանց, ովքեր նախկինում մերժել են Իրեն (տես Հակոբ 4․15–18)։ Իսկ հետո, երբ աշխատանքն ավարտվի, այն մարդիկ, ովքեր եղել են «ջանասեր [Նրա] հետ այգում աշխատելիս … [Նրա] հետ [Իր] այգու պտղի համար ուրախություն կունենան» (Հակոբ 5․75

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հակոբ 5–6

Ի՞նչ է այլաբանությունը։

Այլաբանությունները պատմություններ են, որոնք հոգևոր ճշմարտություններն ուսուցանում են խորհրդանիշերի միջոցով։ Օրինակ, ձիթենիների այլաբանության մեջ այգին խորհրդանշում է աշխարհը, ընտանի ձիթենին խորհրդանշում է Իսրայելը (նրանք, ովքեր ուխտեր են կապել Աստծո հետ), իսկ վայրի ձիթենիները խորհրդանշում են հեթանոսական ազգերը (նրանք, ովքեր ուխտեր չեն կապել Աստծո հետ)։

Երբ ուսումնասիրեք Հակոբ 5-ի այլաբանությունը, ուշադրություն դարձրեք այլ խորհրդանիշերին և խորհեք, թե ինչ կարող են դրանք նշանակել: Օրինակ, ձեր կարծիքով, ի՞նչ է խորհրդանշում բարի պտուղը: Ի՞նչ կարող է խորհրդանշել վատ պտուղը։

Հակոբ 5, 6․3–5

Հիսուս Քրիստոսը այգու Տերն է:

Նախքան կուսումնասիրեք Հակոբ 5 գլխի ձիթենիների այլաբանությունը, օգտակար կլինի վերանայել Հակոբ 4․10–18 հատվածները, որպեսզի սովորեք, թե ինչու Հակոբը զգաց, որ պետք է այդ այլաբանությամբ կիսվի իր ժողովրդի հետ։ Հակոբ 6․3–5 հատվածներում կարող եք գտնել այլ ուղերձներ, որոնք Հակոբը ցանկացավ կարևորել․ ուշադրություն դարձրեք այլաբանության այդ ուղերձներին։ Ի՞նչ ուղերձներ եք գտնում ձեզ համար Հակոբ 5-ում։

Հակոբ 5-ը երկար գլուխ է՝ ամենաերկար գլուխը Մորմոնի Գրքում։ Գուցե, օգտակար կլինի բաժանել այն հետևյալ բաժինների, որոնք նկարագրում են աշխարհի պատմության ժամանակաշրջանները.

3–14 հատվածներԻսրայելի ցրումը Քրիստոսից առաջ

15–28 հատվածներՔրիստոսի ծառայությունը և Առաքյալները

29–49 հատվածներՄեծ ուրացություն

50–76 հատվածներԻսրայել հավաքումը Վերջին օրերում

76–77 հատվածներՀազարամյակ և աշխարհի վերջը

Այլաբանության մասին լրացուցիչ մտքերի համար տես այս ակնարկին կից գծապատկերը:

Նկար
Մեծահասակ զույգն այլ մարդկանց հետ համակարգչի մոտ

Մենք բոլորս կարող ենք ծառայել Աստծուն՝ օգնելով Նրան հավաքել Իր զավակներին։

Հակոբ 5․61–75

Աստված հրավիրում է ինձ, որ օգնեմ Նրան հավաքել Իր զավակներին

«Ուրիշ ծառաները» (Հակոբ 5․70), ովքեր կանչվեցին Տիրոջ այգին, ձեզ նման մարդիկ են, և որպես Եկեղեցու անդամներ, մենք բոլորս պարտավոր ենք օգնել Աստծուն հավաքել Իր զավակներին։ Ի՞նչ սկզբունքներ եք գտնում Հակոբ 5, հատկապես 61–62 և 70–75 հատվածներում, Տիրոջ այգում աշխատելու մասին։ Ինչպե՞ս եք զգացել, որ Նա կանչում է ձեզ ծառայելու Իր այգում։ Ի՞նչ փորձառություններ եք ունեցել Նրա աշխատանքին մասնակցելու ժամանակ։

Տես նաև “Missionary Work,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org; “Old Testament Olive Vineyard,” “Help the Church Grow” (տեսանյութեր, ChurchofJesusChrist.org

Հակոբ 7․1–23

Ես կարող եմ ուժեղ լինել, երբ ուրիշները վիճարկում են իմ հավատքը:

Սերեմի հետ ունեցած նեփիացիների փորձառությունը հաճախ կրկնվում է այսօր․ կարող են լինել ուսյալ, ճարտար խոսող մարդիկ, ովքեր կփորձեն կործանել ձեր հավատքը։ Բայց Հակոբը «չէր կարող սասանվել» (Հակոբ 7․5)։ Ինչպե՞ս Հակոբն արձագանքեց, երբ նրա հավատքը հարձակման ենթարկվեց։ Ի՞նչ եք սովորում նրա պատասխաններից: Ի՞նչ կարող եք անել այժմ, որպեսզի պատրաստվեք այն պահերի համար, երբ ձեր հավատքը վիճարկվի։

Տես նաև “Answering Gospel Questions”, Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org, Ջեֆրի Ռ. Հոլանդ, «Աշակերտ լինելու գինը և օրհնությունները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 6–9։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Հակոբ 5

Որոշ ընտանիքներ օգտակար են համարել խորհրդանիշեր նկարել ձիթենիների այլաբանությունը կարդալուն զուգահեռ։ Ձեր ընտանիքին կարող է դուր գալ այդ մոտեցումը կամ կարող է լինել մեկ այլ տարբերակ, որի միջոցով կարող եք օգնել ընտանիքի անդամներին պատկերացնել այլաբանության խորհրդանիշերը։ Գուցե, այգին (կամ աշխարհը) խորհրդանշելու համար կարող եք սեղանին կամ հատակի վրա նշել մի հատված և նկարագրել ընտանի ձիթենին (կամ Իսրայելի տունը) մի առարկայով, օրինակ՝ գլուխկոտրուկով, որը կարելի է մասերի բաժանել (որ ներկայացվի ցրված Իսրայելը), իսկ այնուհետև հավաքել այն (որ ներկայացվի Իսրայելի հավաքումը): Ի՞նչ է այդ այլաբանությունն ուսուցանում մեզ Տիրոջ և Իր ծառաների մասին։

Հակոբ 5․70–77

Երբ կարդաք այն մասին, երբ Տերն Իր այգում աշխատում է «վերջին անգամ», ի՞նչն է ոգեշնչում ձեզ և ձեր ընտանիքին ծառայել Տիրոջը «ձեր զորությամբ»: (Հակոբ 5․71) Կարող եք ընտանիքի անդամներին հրավիրել անհատականացնել հատված 75 և իրենց անուններն ավելացնել այդ հատվածին․ օրինակ՝ «Օրհնված եք դուք [անունը]»։ Գուցե, նրանք կարող են կիսվել այն փորձառություններով, որոնց ժամանակուրախություն են ապրել այգու Տիրոջը ծառայելիս, օրինակ՝ ավետարանով կիսվելիս, տաճարում ծառայելիս կամ Եկեղեցու անդամներին ամրապնդելիս: (Տես նաև Մ. Ռասսել Բալլարդ, «Ապավինեք Տիրոջը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 43–45։)

Հակոբ 6․4–7

Ինչպե՞ս է Տերն Իր ողորմության բազուկը մեկնում դեպի մեզ։ Այդ հատվածներում ի՞նչ է նշանակում «հարել» բառը։ Տերն ինչպե՞ս է հարում մեզ: Ինչպե՞ս կարող ենք հարել Նրան։

Հակոբ 7․1–12

Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից այն մասին, թե մարդիկ ինչպես փորձեցին ուրիշներին մոլորեցնել։ Ինչպե՞ս կարող ենք հետևել Հակոբի օրինակին և հաստատուն լինել Քրիստոսի հանդեպ մեր հավատքում։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել մեր ուսուցումը

Անգիր սովորեք սուրբ գրության որևէ հատված: Ընտրեք սուրբ գրության որևէ հատված, որը հատկապես կարևոր է ձեր ընտանիքի համար և միասին անգիր սովորեք այն: Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է. «Անգիր սովորած սուրբ գրությունը դառնում է հավերժական ընկեր, որի զորությունը չի պակասում ժամանակի ընթացքում» («Սուրբ գրությունների զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 6)։

Տպել