Եկ, հետևիր ինձ
Մարտի 9-15-ը Հակոբ 1-4․ «Հաշտվեք Աստծո հետ՝ Քրիստոսի քավությամբ»


Մարտի 9-15-ը Հակոբ 1-4․ «Հաշտվեք Աստծո հետ՝ Քրիստոսի քավությամբ»» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մարտի 9-15-ը Հակոբ 1-4, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
Հիսուսի ոտքերի մոտ կինը ծնկի գալիս

Ներվածը, Գրեգ Կ. Օլսեն

Մարտի 9-15

Հակոբ 1-4

Հաշտվեք Աստծո հետ Քրիստոսի քավությամբ

Երբ գրի եք առնում հոգևոր տպավորությունները, դուք ցույց եք տալիս, որ ցանկանում եք Սուրբ Հոգին ուսուցանի ձեզ։ Երբ կարդաք Հակոբ 1–4 գլուխները, կարող եք գրի առնել ձեր մտքերը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նեփիացիները Նեփիին համարում էին իրենց «մեծ պաշտպանը» (Հակոբ 1․10)։ Նա պաշտպանել էր նրանց թշնամիների հարձակումներից, և զգուշացրել էր նրանց հոգևոր վտանգների մասին: Այժմ նա չկար և նեփիացիներին հոգևորապես առաջնորդելու առաջադրանքն ընկել էր Հակոբի վրա, ում Նեփին նվիրաբերեց որպես քահանա և ուսուցիչ ժողովրդի վրա (տես Հակոբ 1․18)։ Հակոբը ոգեշնչմամբ հասկացավ, որ իր ժողովրդին պետք է սովորեցներ «շատ խստությամբ», քանի որ «սկսում էին գործել մեղքի մեջ» (Հակոբ 2․7, 5)։ Այս մեղքերը շատ նման էին այն մեղքերին, որոնք մարդիկ ունեն այսօր՝ սերը դեպի հարստությունը և սեռական անբարոյությունը: Եվ թեև Հակոբը զգում էր, որ պետք է դատապարտեր այդ ամբարշտությունը, նրա սիրտը նաև ցավում էր դրա զոհերի համար, որոնց սրտերը «խոցված են խորը վերքերով» (Հակոբ 2․35)։ Հակոբը վկայեց, որ երկու խմբերի՝ մեղավորի և հոգեպես վիրավորվածների բուժումը գալիս է Փրկիչ Հիսուս Քրիստոսից: Հակոբի ուղերձը, ինչպես Նեփիի ուղերձը նրանից առաջ, կոչ էր «հաշտվել [Աստծո] հետ՝ Քրիստոսի քավությամբ» (Հակոբ 4․11

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հակոբ 1․6–8, 15–19, 2․1–11

Տերը կամենում է, որ ես մեծարեմ իմ կոչումը

Հակոբի համար Աստծո խոսքն ուսուցանելն ավելին էր, քան հանձնարարություն իր եղբորից, դա «հանձնարարություն [էր] Տիրոջից», այնպես որ նա ջանասիրաբար աշխատեց, որպեսզի «մեծարի [իր] պաշտոնը» (Հակոբ 1․17, 19)։ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է, որ մենք մեծարում ենք մեր կոչումները, երբ «ծառայում ենք ջանասիրաբար, ուսուցանում ենք հավատքով և վկայությամբ, երբ բարձրացնում, ամրացնում և կառուցում ենք արդարակեցության սկզբունքները այն մարդկանց մոտ, ում կյանքում մենք որևէ դեր ենք կատարում» (“Magnify Your Calling,” Ensign, May 1989, 47)։ Հակոբ 1․6–8, 15–19 և 2․1–11 հատվածները կարդալիս մտածեք «Տիրոջից [ ձեր հանձնարարությունների]» մասին։ Ինչո՞ւ Հակոբն այդքան հավատարմորեն ծառայեց։ Նրա օրինակից ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի մեծարեք Եկեղեցու ձեր կոչումները և պարտականությունները ձեր տանը:

Տես նաև “Rise to Your Call” (տեսանյութը, ChurchofJesusChrist.org

Հակոբ 2․23–3․12

Տերը հիանում է մաքրաբարոյությամբ:

Մեղքը հետևանքներ է թողնում անհատների և հասարակությունների վրա։ Սեռական մեղքի մասին խոսելիս, Հակոբը նախազգուշացրեց երկու տեսակի հետևանքների մասին: Երբ կարդաք Հակոբ 2․31–35 և 3․10 հատվածները, ուշադրություն դարձրեք, թե ինչպես էր անբարոյականությունն ազդում նեփիացիների վրա՝ որպես ժողովուրդ և որպես անհատներ։ Ինչպե՞ս են դրանք նման անբարոյականության հետևանքներին, որոնց ականատես ենք լինում այսօրվա աշխարհում։ Ի՞նչ եք հասկանում Հակոբի խոսքերից, որոնց օգնությամբ կարող եք սիրելիներին ուսուցանել մաքրաբարոյության կարևորության մասին։ Ինչպե՞ս եք օրհնվել՝ ձեզ մաքրաբարո պահելով։

Ուշադրություն դարձրեք, որ Հակոբը նույնպես անդրադարձավ մեկից ավելի կին ունենալու սովորույթին։ Ի՞նչ եք սովորել Հակոբ 2․23–30 հատվածներից, որի շնորհիվ կարող եք հասկանալ, թե սահմանափակ իրավիճակներում ինչու է Տերը պատվիրել Իր ժողովրդին կիրառել բազմակնությունը։ Ինչպե՞ս է Նա վերաբերվում նրանց, ովքեր կիրառում են դա առանց Իր թույլտվության։

Հակոբ 4

Ես կարող եմ հաշտվել Աստծո հետ՝ Քրիստոսի քավությամբ

Հակոբն աղերսեց իր ժողովրդին «հաշտվել [Աստծո] հետ՝ Քրիստոսի քավությամբ» (Հակոբ 4․11)։ Ձեր կարծիքով, ի՞նչ է դա նշանակում: Կօգնե՞ր, եթե հաշտվել բառը փնտրեիք բառարանում։ Գուցե, դուք այս գլխում կարող եք գտնել բառեր կամ արտահայտություններ, որոնք հուշում են ձեզ, թե ինչպես կարող եք մոտենալ Քրիստոսին, որպեսզի կարողանաք հաշտվել Աստծո հետ: Օրինակ, Հակոբն ուսուցանեց, որ Մովսեսի օրենքը տրվել է, որպեսզի մարդկանց մատնանշի Հիսուս Քրիստոսին (տես Հակոբ 4․5)։ Ի՞նչ էր Աստված տվել, որպեսզի մատնանշեր Քրիստոսին։ Ինչպե՞ս եք այդ բաների օգնությամբ մոտենում Աստծուն։

Տես նաև 2 Նեփի 10․24։

Հակոբ 4․8–18

Կենտրոնանալով Փրկիչի վրա, ես կարող եմ խուսափել հոգևոր կուրությունից։

Երբ Հակոբը ձգտեց իր ժողովրդին ավելի մոտեցնել Տիրոջը, նա զգուշացրեց, որ նրանք չպետք է հոգևոր կույր լինեն և չարհամարհեն ավետարանի «պարզության խոսքերը» (տես Հակոբ 4․13–14)։ Երեց Քվենթին Լ. Քուքը զգուշացրեց մեր օրերի նմանատիպ խնդիրների մասին․ «Մեզանից ոմանք միտում ունեն «նշանակետից այն կողմ նայել», այլ ոչ թե ավետարանի հիմունքների մասին վկայությունը պահպանել։ Մենք այդպես ենք վարվում, երբ ավետարանի ճշմարտությունները փոխարինում ենք մարդկանց փիլիսոփայությամբ, ներգրավվում ենք ավետարանական ծայրահեղականության մեջ … կամ կանոնները վեր ենք դասում վարդապետությունից։ Խուսափելով այդ վարքագծից, մենք կկարողանանք խուսափել աստվածաբանական կուրությունից և սայթաքելուց», (“Looking beyond the Mark,” Ensign, Mar. 2003, 42)։

Համաձայն Հակոբ 4․8–18 հատվածների, ի՞նչ կարող ենք անել Փրկիչի վրա կենտրոնանալու և հոգևոր կուրությունից խուսափելու համար։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Հակոբ 1․6–8, 15–19, 2․1–11, 4․18

Ի՞նչ բառեր և արտահայտություններ են այս հատվածներում հաղորդում այն սերը, որն զգում էր Հակոբը իր առաջնորդած մարդկանց հանդեպ։ Եկեղեցու ղեկավարներն ի՞նչ են արել, որպեսզի օգնեն մեզ զգալ իրենց «ցանկությունն ու մտահոգությունը [մեր] հոգիների բարօրության համար (Հակոբ 2․3)։ Գուցե, ընտանիքի անդամները կարողանան կիսվել այն եղանակներով, որոնցով մենք կարող ենք աջակցել Եկեղեցու ղեկավարներին։ Դուք կարող եք պլանավորել Եկեղեցու տեղի ղեկավարների համար ընտանիքով որևէ բան անել, օրինակ՝ շնորհակալական երկտող գրել նրանց ծառայության համար կամ նրանց և նրանց ընտանիքներին հիշատակել ձեր աղոթքներում:

Հակոբ 2․8

Ինչպե՞ս է Աստծո խոսքը ամոքում «վիրավոր հոգին»։

Հակոբ 2.12–21

Ի՞նչ են ուսուցանում այս հատվածներն այն մասին, թե մենք ինչպես պետք է վերաբերվենք նյութական հարստությանը։ Ի՞նչ ենք անում, որպեսզի հասնենք մեր օգնության կարիքն ունեցող մարդկանց։

Հակոբ 3․1–2

Ի՞նչ է նշանակում լինել «մաքուր սրտով» և «նայել առ Աստված մտքի կայունությամբ»։

Հակոբ 4․4–11

Որպեսզի օգնեք ձեր ընտանիքի անդամներին հասկանալ, թե ինչ է նշանակում լինել «անսասան» իրենց հավատքում, կարող եք մոտակայքում մի մեծ ծառ գտնել և խնդրել ընտանիքի անդամներին թափահարել առանձին ճյուղերը։ Ապա, թույլ տվեք նրանց թափահարել ծառի բունը։ Ինչո՞ւ է դժվար թափահարել բունը։ Ի՞նչ կարող ենք սովորել Հակոբի ուսմունքներից այն մասին, թե ինչպես «անսասան» հավատք զարգացնել։

Նկար
մեծ ծառ այգում

Ծառի բնի նման, մեր հավատքը կարող է «անսասան» լինել։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Լսեք Հոգուն։ Երբ ուսումնասիրեք, ուշադրություն դարձրեք ձեր մտքերին ու զգացմունքներին (տես ՎևՈւ 8.2–3), նույնիսկ երբ թվում է, որ դրանք կապված չեն ձեր կարդացած նյութի հետ: Այդ տպավորությունները կարող են լինել հենց այն բաները, որոնք Տերը կամենում է, որ դուք իմանաք և կատարեք:

Նկար
Հակոբը ոսկե թիթեղների վրա գրելիս

Ես կուղարկեմ նրանց խոսքերն աշխարհին (Հակոբ Ուսուցիչը), Էլսփեթ Քեյթլին Յանգ

Տպել