Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 24-ից մարտի 1-ը։ 2 Նեփի 26–30․ «Զարմանալիք և զարմանք»


Փետրվարի 24-ից մարտի 1-ը։ 2 Նեփի 26–30․ «Զարմանալիք և զարմանք» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Փետրվարի 24-ից մարտի 1-ը։ 2 Նեփի 26–30, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Հիսուսը դիմում է կնոջը

Նա ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ, Սանդրա Ռասթ

Փետրվարի 24-ից մարտի 1-ը

2 Նեփի 26–30

«Զարմանալիք և զարմանք»

Տերն ասել է. «Ես պատվիրում եմ բոլոր մարդկանց … որ նրանք պետք է գրեն խոսքերը, որոնք ես խոսում եմ նրանց համար» (2 Նեփի 29․11)։ Հոգու միջոցով Տերը կխոսի ձեզ հետ, երբ ուսումնասիրեք Նրա խոսքը: Գրի առեք այն, ինչ ստացել եք։

Գրի առեք ձեր տպավորությունները

«Ես մարգարեանում եմ ձեզ վերջին օրերի վերաբերյալ»,- գրել է Նեփին (2 Նեփի 26․14)։ Այլ կերպ ասած, նա գրում էր մեր օրերի մասին։ Եվ պատճառ կա անհանգստանալու այն ամենի համար, ինչ նա տեսավ. մարդիկ ժխտում են Աստծո զորությունը և հրաշքները, մոլեգնում է նախանձն ու հակասությունը, և սատանան կապում է մարդկանց ուժեղ կապանքներով: Սակայն, բացի հակառակորդի կողմից ղեկավարվող այս վերջին օրերի «խավարի գործերից» (2 Նեփի 26․10, 22), Նեփին նաև խոսեց Տիրոջ կողմից ղեկավարվող «զարմանալիք և զարմանք»-ից (2 Նեփի 27․26)։ Եվ այդ աշխատանքի կենտրոնում կլինի մի գիրք, որը խոսում է փոշու միջից և բացահայտում է սատանայի ստերը, ու հավաքում է արդարներին որպես չափանիշ: Այդ գիրքը Մորմոնի Գիրքն է, զարմանալիքը վերջին օրերի Տիրոջ եկեղեցու աշխատանքն է, իսկ զարմանքն այն է, որ Նա բոլորին հրավիրում է մասնակցելու, անկախ մեր թուլություններից:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

2 Նեփի 26․20–33

Հիսուս Քրիստոսը հրավիրում է բոլորին գալ Իր մոտ։

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Երկնային Հայրն ավելի «անսահման է ողորմություններ ու օրհնություններ բաժանելիս, քան մենք պատրաստ ենք հավատալ կամ ստանալ դրանք» (The Joseph Smith Papers,History, 1838–1856, volume D-1,” p. 4 [addenda], josephsmithpapers.org)։ Կարդացեք, թե Նեփին ինչ կանխատեսեց 2 Նեփի 26․20–22 հատվածներում և ինչ սովորեցրեց Փրկիչի մասին 23–33 հատվածներում, և համեմատեք դա Ջոզեֆ Սմիթի հայտարարության հետ։ Ի՞նչ եք դուք սովորում Տիրոջ անսահման ողորմածության մասին։ Որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ, ի՞նչ կարող եք անել, որպեսզի Քրիստոսանման վերաբերմունք ցուցաբերեք Աստծո զավակների հանդեպ:

Տես նաև 3 Նեփի 18․30–32։

2 Նեփի 26–27

Ո՞րն է այս գլուխներում հիշատակված գիրքը։

2 Նեփի 26–27 գլուխների Նեփիի մարգարեությունը, որը մեծապես հիմնվում է ավելի վաղ արված Եսայիայի մարգարեության վրա (տես Եսայիա 29), կանխատեսում է Մորմոնի Գրքի ի հայտ գալը։ Այդ մարգարեությունը նկարագրում է հետևյալը․

Բացի Եսայիայից, աստվածաշնչյան այլ մարգարեներ վկայակոչում են Մորմոնի Գիրքը, չնայած, նրանք անունով չեն նշում այն։ Օրինակ, Եզեկիել 37․15–20 հատվածներում խոսվում է «Հովսեփի փայտ»-ի մասին, որը կարող էր վերաբերել նեփիացիների հիշատակարանին, ովքեր Հովսեփի հետնորդներն էին։ Այդ հիշատակարանը մեկ կդառնա «Հուդայի փայտի» հետ, որն Աստվածաշունչն է։

Այլ օրինակներ կարելի է գտնել Սուրբ գրքերի ուղեցույցում, «Մորմոնի Գիրք» (scriptures.ChurchofJesusChrist.org

2 Նեփի 28

Սատանան փորձում է խաբել։

Սատանայի ստերի և գործելակերպի մեծ մասը բացահայտվում է վերջին օրերի մասին Նեփիի նկարագրություններում՝ 2 Նեփի 28-րդ գլխում։ Փորձեք գտնել դրանք (օրինակ, տես հատվածներ 6, 8, 21–23, 29)։ Ինչո՞ւ է ձեզ անհրաժեշտ իմանալ սատանայի ստերի մասին: Ինչպե՞ս կվարվեք, երբ հակառակորդը փորձի խաբել ձեզ։

2 Նեփի 28․27–3129

Աստված շարունակում է հայտնություն տալ իր զավակներին առաջնորդելու համար:

Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք օրհնված ենք Աստծո խոսքի առատությամբ, այնպես որ Նեփիի նախազգուշացումները կարող են վերաբերել մեզ. մենք երբեք չպետք է զգանք, որ «մենք բավականաչափ ունենք»: Երբ կարդաք 2 Նեփի 28 և 29 գլուխների նախազգուշացումները, խորհեք նմանատիպ հարցերի շուրջ․

  • Ինչպե՞ս է Տերը ցանկանում, որ ես զգամ և արձագանքեմ Նրա խոսքին։

  • Ինչո՞ւ են մարդիկ երբեմն «բարկացած» Աստծուց ավելի շատ ճշմարտություն ստանալու համար: (2 Նեփի 28․28)։ Ես երբևէ այդպիսի զգացում ունեցե՞լ եմ։ Եթե այո, ապա ինչպե՞ս կարող եմ ավելի ընկալունակ դառնալ ճշմարտության հանդեպ:

  • Ի՞նչ է նշանակում ստանալ Աստծո խոսքը: Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ Նրան, որ ցանկանում եմ ավելի շատ ստանալ Նրա խոսքը։

Տես նաև Ալմա 12․10–11, 3 Նեփի 26․6–10։

2 Նեփի 29–30

Աստված Մորմոնի Գիրքը պատրաստել է մեր օրերի համար:

Նեփին հայտնությամբ գիտեր, որ Մորմոնի Գիրքըմի օր «մեծ արժեք կունենար մարդկանց զավակների համար», նույնիսկ նախքան վերջնականապես ավարտին կհասցվեր (2 Նեփի 28․2)։ Ինչո՞ւ Մորմոնի Գիրքը մեծ արժեք ունի ձեզ համար։ Մտածեք այս հարցի մասին, երբ կարդաք 2 Նեփի 29–30 գլուխները։ Որո՞նք են այն «զարմանալի» գործերը, որոնք Աստված Մորմոնի Գրքի շնորհիվ իրականացնում է աշխարհում և ձեր կյանքում։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

2 Նեփի 26․12–13

Նեփին սովորեցրեց, որ Հիսուս Քրիստոսը Սուրբ Հոգու միջոցով հայտնի է դարձնում իրեն: Ինչ փորձություններով կարող էին ընտանիքի անդամները կիսվել միմյանց հետ, երբ Փրկիչի վերաբերյալ նրանց վկայությունները ամրապնդվեցին Սուրբ Հոգու կողմից:

2 Նեփի 26․22, 28․19–22

Գուցե, ձեր ընտանիքը բավականություն ստանա առարկայական դասից, որտեղ կլուսաբանվի, թե ինչ է 2 Նեփի 26․22 հատվածն ուսուցանում դևի մասին։ Երբ կարդաք 2 Նեփի 28․19–22 հատվածներում սատանայի գործելակերպի մասին, դուք կարող եք ինչ-որ մեկի դաստակի վրա թել կապել, որը կներկայացնի «վուշե պարանը»։ Ինչո՞վ է վուշե պարանը նման սատանայի գայթակղություններին: Ինչպե՞ս կարող է այն դառնալ ամուր պարան։ Ինչպե՞ս կարող ենք հայտնաբերել Սատանայի ստերը:

Նկար
օղակաձև փաթաթված պարան

Նեփին համեմատում է դևի գայթակղությունները «վուշե պարանի» հետ։

2 Նեփի 27․20–21

Ի՞նչ կարող էր Տերը նկատի ունենալ, երբ ասաց․ «Ես ի վիճակի եմ անելու իմ սեփական գործը»։ Ինչպե՞ս է այս ճշմարտությունն ազդում այն ձևի վրա, որով մենք ծառայում ենք Նրա Եկեղեցում։

2 Նեփի 28․30–31

Կարո՞ղ է ձեր ընտանիքը մտածել մի բանի մասին, որն Աստծո հայտնության նման, ավելի լավ է ընդունվում, երբ տրվում է քիչ-քիչ։ Ինչո՞ւ է Տերը ճշմարտությունը մեզ հայտնում «տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ», այլ ոչ թե բոլորը միանգամից։

2 Նեփի 29․7–9

Ի՞նչ է Տերը ցանկանում ապացուցել կամ ցույց տալ Մորմոնի Գրքի միջոցով։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Կիսվեք գաղափարներով Ուրիշների հետ կիսվելով ձեր սովորած սկզբունքներով, կարող եք ամրացնել ձեր հասկացողությունը։ 2 Նեփի 29․6–14 հատվածները կարդալուց հետո կարող եք ոգեշնչվել և ընկերոջ հետ կիսվել, թե ինչու է մեզ անհրաժեշտ Մորմոնի Գիրքը։

Նկար
Նեփին ոսկե թիթեղների վրա գրելիս

Նեփիի գրվածքները կանխագուշակել էին «զարմանալիք և զարմանք», որը տեղի կունենար վերջին օրերում (2 Նեփի 27․26

Տպել