Եկ, հետևիր ինձ
Մարտի 23-29-ը Ենովս-Մորմոնի Խոսքերը․ Նա ներգործում է իմ մեջ՝ անել Իր կամքը


Մարտի 23-29-ը Ենովս-Մորմոնի Խոսքերը․ Նա ներգործում է իմ մեջ՝ անել Իր կամքը, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մարտի 23-29-ը Ենովս-Մորմոնի Խոսքերը, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Ենովսը երեխա ժամանակ իր հոր, Հակոբի, և մոր հետ

Հակոբը և Ենովսը, Սքոթ Սնու

Մարտի 23-29

ԵնովսՄորմոնի Խոսքերը

Նա ներգործում է իմ մեջ՝ անել Իր կամքը

Երբ կարդաք Ենովսից մինչև Մորմոնի խոսքերը, ուշադրություն դարձրեք այն ուղերձներին, որոնք արժեքավոր կլինեն ձեզ և ձեր ընտանիքի համար։

Գրի առեք ձեր տպավորությունները

Ենովսն անտառ գնաց, որ գազաններ որսա, բայց մնաց այնտեղ և աղոթեց «ողջ օրվա ընթացքում … և երբ եկավ գիշերը» (Ենովս 1․3–4)։ Քանի որ Ենովսի հոգին իսկապես քաղցում էր իր մեղքերի համար թողություն ստանալ, նա պատրաստ էր այնքան աղոթել, որքան անհրաժեշտ էր, և նույնիսկ «գոտեմարտ» ունենալ Աստծո առաջ (Ենովս 1․2)։ Դա է անկեղծ աղոթքը․ ոչ այնքան խնդրել որևէ բան, որը մենք ցանկանում ենք, այլ անկեղծ ջանքեր գործադրել Աստծո հետ հաղորդակցվելու և մեր կամքն Աստծո կամքին համապատասխանեցնելու համար։ Երբ աղոթեք այդ ձևով, երբ ձեր ձայնը «հասնի երկինքներին», դուք Ենովսի նման կբացահայտեք, որ Աստված լսում է ձեզ և իսկապես հոգ է տանում ձեր մասին, ձեր սիրելիների մասին, և նույնիսկ, ձեր թշնամիների մասին (տես Ենովս 1․4–17)։ Այդ պահերին, Աստված կարող է Իր կամքը հայտնել ձեզ, և դուք ավելի պատրաստակամ և ունակ կլինեք կատարել Նրա կամքը, քանի որ դուք ներդաշնակ կլինեք Նրա հետ։ Մորմոնի նման, հնարավոր է, դուք «չիմանաք բոլոր բաները. բայց Տերը գիտի բոլոր բաները … [և] նա ներգործում է [ձեր] մեջ՝ անել ըստ իր կամքի» (Մորմոնի խոսքերը 1․7

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ենովս 1․1–3

Ծնողների խոսքերը կարող են հարատև ազդեցություն ունենալ։

Ի՞նչ ուղերձներ են այս հատվածները պարունակում ծնողների և երեխաների համար։

Ենովս 1․4–27

Իմ սրտաբուխ աղոթքները պատասխան կստանան:

Աղոթքի վերաբերյալ Ենովսի փորձառությունը ամենահիշարժանն է սուրբ գրություններում։ Հնարավոր է, ձեր փորձառություններն այդքան էլ տպավորիչ չեն, սակայն դա չի նշանակում, որ դրանք այդքան իմաստալից չեն։ Ենովսի փորձառությունները կարող են ձեր աղոթքները բարելավելու ուղիներ առաջարկել։ Ահա որոշ հարցեր, որոնց շուրջ կարող եք խորհել․

  • Ո՞ր բառերն են նկարագրում Ենովսի ջանքերն աղոթելիս։

  • Սկզբում ինչի՞ համար Ենովսն աղոթեց: (տես Ենովս 1․4) Ի՞նչ կարող եք սովորել Ենովսի արձագանքից, երբ նա ստացավ պատասխանը: (տես Ենովս 1․5–7)

  • Ինչպե՞ս վարվեց Ենովսը պատասխանները ստանալուց հետո։

  • Ի՞նչ կարող եք սովորել Ենովսից այն մասին, թե ինչպես «անսասան» հավատք ունենալ Տիրոջ հանդեպ: (Ենովս 1․11)

ՀարոմՕմնի

Տերը կօրհնի ինձ, երբ պահեմ պատվիրանները

Մորմոնի Գրքում Աստծո ամենակրկնվող խոստումներից մեկն այն է, որ եթե նեփիացիները պահեն պատվիրանները, նրանք կբարգավաճեն (տես 2 Նեփի 1․20, Հարոմ 1․9–12, Օմնի 1․6Հարոմի և Օմնիի գրքերը ցույց են տալիս, թե ինչպես է մի քանի ձևերով այդ խոստումն իրագործվում։ Ի՞նչ եք սովորում այս պատմություններից, որի օգնությամբ կարող եք «բարգավաճել երկրի վրա»։

Օմնի 1․14, 21

Ովքե՞ր էին Զարահեմլայում ապրող մարդիկ։

Երբ նեփիացիները փախան Նեփիի երկիրը, նրանք հայտնաբերեցին մեծաթիվ մարդկանց, ովքեր բնակվում էին Զարահեմլա կոչվող վայրում: Զարահեմլայի ժողովուրդը մի խումբ իսրայելացիների ժառանգներ էին, ովքեր Լեքիի ընտանիքի նման հեռացել էին Երուսաղեմից և Աստծո կողմից առաջնորդվել խոստացված երկիր: Այդ խմբի մեջ էր նաև Մուղեքը, Սեդեկիայի որդիներից մեկը, ով Հուդայի թագավորն էր, ում բաբելոնացիները գերի վերցրեցին մոտ 587 մ․թ․ա (տես Երեմիա 52․1–11, Մոսիա 25․2, Հելաման 8․21

Երբ Զարահեմլայի ժողովուրդը հասավ խոստացված երկիրը, նրանք հանդիպեցին Կորիանթումրին (տես Օմնի 1․21), հարեդացիների վերջին բնակչին, ում պատմությունը գրված է Եթերի գրքում։

Մորմոնի խոսքերը

Ի՞նչ է Մորմոնի Խոսքերը։

Մորմոնի խոսքերը կապող օղակ է հանդիսանում երկու կարգի թիթեղների համար, որոնցից բաղկացած է Մորմոնի Գիրքը։ Այդ գլխում Մորմոնն այդ երկու հիշատակարանների բացատրությունն է տալիս, և նրա խոսքերն ուսուցանում են Տիրոջը վստահելու մասին կարևոր մի ուղերձ, նույնիսկ, երբ մենք լիովին չենք հասկանում Նրա ցուցումները:

Երբ Նեփին գրում էր իր ժողովրդի հիշատակարանը, Աստված նրան հրահանգեց երկու կարգի թիթեղներ ստեղծել, որոնք կոչվում էին Նեփիի փոքր և մեծ թիթեղներ: Նեփին չգիտեր, թե ինչու իրեն պատվիրվեց ստեղծել երկու կարգի թիթեղներ, բայց նա վստահեց, որ Տերն ուներ «իմաստուն նպատակ … , թե ինչ նպատակի՝ ես չգիտեմ» (1 Նեփի 9․5, տես նաև «Մորմոնի Գրքի մասին համառոտ բացատրություն»)։

Դարեր անց, երբ Մորմոնը կրճատեց Նեփիի մեծ թիթեղները, նա գտավ փոքր թիթեղները: Փոքր թիթեղները պարունակում էին նույն իրադարձություններից շատերը, որոնք նկարագրված էին մեծ թիթեղներում, որոնք Մորմոնն արդեն կրճատել էր, բայց փոքր թիթեղներն ավելի շատ էին կենտրոնանում հոգևոր հարցերի վրա, մարգարեների ծառայության և ուսմունքների վրա: Աստված ոգեշնչեց Մորմոնին, որ բացի մեծ թիթեղներից, Նեփիի փոքր թիթեղները նույնպես ընդգրկի իր հիշատակարանի մեջ։ Նեփիի նման, Մորմոնը նույնպես չհասկացավ երկու կարգի թիթեղներն ընդգրկելու Աստծո նպատակը, բայց նա վստահեց, որ այն «իմաստուն նպատակի համար» էր (Մորմոնի խոսքերը 1․7

Այսօր մենք գիտենք, թե որն էր Աստծո նպատակը։ 1828 թվականին Ջոզեֆ Սմիթը թարգմանեց Նեփիի մեծ թիթեղների Մորմոնի կրճատումների մի մասը (116 ձեռագիր էջեր), իսկ Մարտին Հարրիսը կորցրեց այդ էջերը: Աստված պատվիրեց Ջոզեֆին, որ նա կրկին չթարգմանի այդ հատվածը, քանի որ չար մարդիկ կփոխեին խոսքերը և կփորձեին վարկաբեկել Ջոզեֆին (տես ՎևՈւ 10, բաժնի վերնագիր, ՎևՈւ 10․14–19, 30–45)։ Բարեբախտաբար, Աստված կանխատեսել էր դա և տվեց այն փոքր թիթեղները, որոնք պարունակում էին նույն պատմությունը, որը կորավ 116 էջերի հետ միասին։ Փոքր թիթեղները կազմում են այն գրքերը, որոնք գալիս են Մորմոնի խոսքերից առաջ, իսկ մեծ թիթեղների Մորմոնի կրճատումը սկսվում է Մորմոնի խոսքերից հետո:

Նկար
Մորմոնը կազմում է ոսկե թիթեղները

Մորմոնը կազմում է թիթեղները, Խորխե Կոկկո

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Ենովս 1․1–17

Ձեր ընտանիքը կարող է նայել Ենովսի աղոթելու նկարին և Ենովս 1․1–17 հատվածներում փնտրել այնպիսի արտահայտություններ, որոնք կարելի է օգտագործել որպես այդ նկարի վերնագիր։ Կարող եք նաև ընտանիքի անդամներին խնդրել նկարներ նկարել Ենովսի փորձառության վերաբերյալ։ Ի՞նչ ենք սովորում Ենովսից ներում փնտրելու մասին։

Հարոմ 1․2

Ինչպե՞ս է Մորմոնի Գրքի մեր ուսումնասիրությունը «բացահայտել փրկության ծրագիրը» մեզ համար։

Օմնի 1․12–22

Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում մեր կյանքում Աստծո խոսքի կարևորության մասին։

Մորմոնի խոսքերը 1․3–9

Ինչպե՞ս մենք կօրհնվենք՝ անձնական և ընտանեկան գրառումներ պահելիս։ Ինչպե՞ս կարող ենք մեր գրառումներն ավելի Քրիստոսակենտրոն դարձնել։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել մեր ուսուցումը

Հաճախ հավաքվեք միասին: Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է. «Երբեք բաց մի թողեք հնարավորությունը, որպեսզի հավաքեք երեխաներին Հիսուս Քրիստոսի վարդապետությունը միասին սովորելու համար: Այդպիսի պահերն այնքան հազվադեպ են թշնամու ջանքերի համեմատ» (“The Power of Teaching Doctrine,” Ensign, May 1999, 74)։

Նկար
Ենովսն աղոթելիս

Ենովսն աղոթելիս, Ռոբերտ Թ․ Բարեթ

Տպել