Եկ, հետևիր ինձ
Մարտի 30-ից ապրիլի 12-ը Զատիկ․ «Նա կբարձրանա … Իր թևերի մեջ ունենալով բժշկություն»


Մարտի 30-ից ապրիլի 12-ը Զատիկ․ «Նա կբարձրանա … Իր թևերի մեջ ունենալով բժշկություն», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մարտի 30-ից ապրիլի 12-ը Զատիկ, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
հարություն առած Քրիստոսն Իր Առաքյալների հետ

Քրիստոսը և Առաքյալները, Դել Փարսոն

Մարտի 30-ից ապրիլի 12-ը

Զատիկ

«Նա կբարձրանա … Իր թևերի մեջ ունենալով բժշկություն»

Զատիկի կիրակիին նախորդող օրերին կարող եք ձեր անձնական և ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրությունը կենտրոնացնել Մորմոնի Գրքում Հիսուս Քրիստոսի կյանքի, մահվան, Հարության և քավող զորության մասին բերված զորեղ վկայության վրա:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հնադարյան Առաքյալները համարձակ էին Հիսուս Քրիստոսի և Նրա Հարության մասին իրենց վկայությունների մեջ: Միլիոնավոր մարդիկ հավատում են Հիսուս Քրիստոսին և ձգտում են հետևել Նրան Աստվածաշնչում արձանագրված առաքյալների խոսքերի շնորհիվ: Սակայն ոմանք կարող են մտածել, եթե Հիսուս Քրիստոսն ամբողջ աշխարհի Փրկիչն է, ապա ինչո՞ւ էին նրա ականատեսները սահմանափակ թվով՝ կենտրոնացած մի փոքր տարածքում։

Մորմոնի Գիրքը հանդիսանում է լրացուցիչ, համոզիչ վկայություն, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է, ով «իրեն հայտնում է բոլոր ազգերին» (Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ) և փրկություն է առաջարկում բոլոր նրանց, ովքեր գալիս են Նրա մոտ։ Բացի այդ, այս երկրորդ վկան նաև պարզաբանում է, թե ինչ է փրկությունը: Ահա թե ինչու Նեփին, Հակոբը, Մորմոնը և բոլոր մարգարեները աշխատեցին «ջանասիրաբար, փորագրելով այս խոսքերը թիթեղների վրա», որպեսզի ապագա սերունդներին հայտարարեն, որ նրանք նույնպես «գիտեն Քրիստոսի մասին և … ունեին նրա փառքի մի հույս» (Հակոբ 4․3–4)։ Զատիկի այս օրերին, անդրադարձեք Մորմոնի Գրքի վկայություններին, որ Քրիստոսի Քավության զորությունը և՛ համամարդկային է, և՛ անհատական, որը փրկագնում է ամբողջ աշխարհը և փրկագնում է ձեզ։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

2 Նեփի 9․6–15, 22, Ալմա 11․41–45, 40․21–23, 3 Նեփի 26․4–5

Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն:

Ավանդություն է դարձել Զատիկի ժամանակ մտածել Հիսուս Քրիստոսի Հարության մասին, բայց հատկապես ի՞նչ է նշանակում հարություն առնել: Ի՞նչ գաղափարներ է առաջարկում Մորմոնի Գիրքը հարության մասին։ Գուցե, Զատիկի տոնը սուրբ պահելու օրերին հարության վերաբերյալ ճշմարտությունների ցուցակ կազմեք, որոնք գտնվում են 2 Նեփի 9․6–15, 22, Ալմա 11․41–45, 40․21–23, և 3 Նեփի 26․4–5։ Դուք նաև կարող եք գրի առնել, թե ձեր կարծիքով, ինչու է կարևոր իմանալ այս ճշմարտություններից յուրաքանչյուրը:

Միգուցե նկատեցիք, որ Հարության վերաբերյալ ճշմարտությունները, սովորաբար, ուսուցանվում են վերջին դատաստանի մասին ճշմարտությունների հետ միասին: Խորհեք այն մասին, թե ինչ է դա ուսուցանում ձեզ փրկության ծրագրում Վերականգնման կարևորության մասին:

Տես նաև Ղուկաս 24․36–43, Գործք Առաքելոց 24․15, Ա Կորնթացիս 15․12–23։

Մոսիա 3․7, 15․5–9, Ալմա 7․11–13

Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց իմ մեղքերը, ցավերն ու թուլությունները

Աստվածաշունչը հստակ ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսը քավեց մեր մեղքերը։ Սակայն Մորմոնի Գիրքը կարևոր ձևերով ընդլայնում է մեր հասկացողությունը Քրիստոսի զոհաբերության և տառապանքի մասին: Այդ ուսմունքներից մի քանիսը կարող եք գտնել Մոսիա 3․7, 15․5–9, Ալմա 7․11–13 հատվածներում։ Այդ հատվածները կարդալուց հետո մտածեք, թե ինչ բացահայտեցիք այսպիսի գծապատկերում.

Ի՞նչ տառապանք կրեց Փրկիչը:

Ինչո՞ւ Նա տառապեց:

Ի՞նչ է դա նշանակում ինձ համար:

Ի՞նչ տառապանք կրեց Փրկիչը:

Ինչո՞ւ Նա տառապեց:

Ի՞նչ է դա նշանակում ինձ համար:

Տես նաև Եսայիա 53, Եբրայեցիս 4․14–16։

Նկար
Քրիստոսն աղոթում է Գեթսեմանի պարտեզում

Գեթսեման, Մայքլ Թ. Մալմ

Մոսիա 5․1–2, 27․8–28, Ալմա 15․3–12, 24․7–19

Հիսուս Քրիստոսի Քավությունը մաքրում է ինձ և օգնում է կատարելագործվել

Կարելի է ասել, որ Մորմոնի Գիրքը, հիմնականում, Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ փոխված մարդկանց մասին է: Իրականում, այդ մարդկանցից ոմանք ծանր մեղքեր էին գործել և, նույնիսկ, Աստծո ժողովրդի թշնամիներն էին, մինչ որ Փրկիչի զորությունը նրանց մեջ ուժեղ փոփոխություն գործեց՝ համաձայն Նրա հանդեպ իրենց հավատքի: Այդ փորձառություններից մի քանիսի մասին կարող եք կարդալ Մոսիա 5․1–2, 27․8–28, Ալմա 15․3–12, 24․7–19 հատվածներում, ինչպես նաև կարող եք ուսումնասիրել այլ հատվածներ։ Ի՞նչ ընդհանուր բան նկատեցիք այդ բոլոր փորձառություններում։ Ի՞նչ տարբերություններ եք դուք նկատում: Ի՞նչ են այդ պատմություններն ուսուցանում ձեզ այն մասին, թե ինչպես կարող է Փրկիչի Քավությունը փոխել ձեզ:

Տես նաև Ալմա 5․6–14, 13․11–12, 18, 19․1–16, 22․1–26, 36․16–21, Եթեր 12․27, Մորոնի 10․32–33։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ նշեք Զատիկը ձեր ընտանիքի հետ, փնտրեք ուղիներ միասին սովորելու Փրկիչի, Նրա Քավության ու Հարության մասին: Ահա որոշ մտքեր։

3 Նեփի 1117

Որոշ ընտանիքներ գտել են, որ հարություն առած Փրկիչի Ամերիկա մայրցամաք կատարած այցելության ուսումնասիրումը, հատկապես, իմաստալից է Զատիկի տոների ժամանակ: Հորդորեք ընտանիքի անդամներին պատկերացնել, թե ինչպես են շոշափում Նրա վերքերը (տես 3 Նեփի 11․14–15) կամ լինել այն երեխաներից մեկը, որոնց Նա օրհնեց (տես 3 Նեփի 17․21)։ Ինչպե՞ս է այս պատմությունը մեծացնում մեր երախտագիտությունը Փրկիչի Հարության հանդեպ։ Այս պատմությունը պատկերող նկարը կցված է այս ակնարկին, իսկ մյուսները կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում։ Ձեր ընտանիքի անդամները նույնպես կարող են բավականություն ստանալ և նկարել այն, ինչ կարդում են։

Ուղերձներ գերագույն համաժողովից

Աշխարհի շատ մասերում այս տարվա ապրիլյան համաժողովը տեղի է ունենում Զատիկին նախորդող հանգստյան օրերին։ Գուցե, լսելով համաժողովների ուղերձները, ձեր ընտանիքն այս Զատիկի օրերին կարողանա կենտրոնանալ Փրկիչի վրա: Օրինակ, դուք կարող եք հրավիրել ընտանիքի անդամներին լսել համաժողովների ուղերձները, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի և Նրա Հարության մասին, հատկապես, Առաքյալների ուղերձները, որոնք Հիսուս Քրիստոսի հատուկ վկաներն են: Այնուհետև, դուք կարող եք վերանայել այս ուղերձները միասին և բացահայտել այն ուսմունքները, որոնք ամրապնդում են Փրկիչի մասին ձեր վկայությունները:

«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը»

Ընտանիքով կարդացեք « Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, դիմացի կազմի ներսի կողմը, տես նաև ChurchofJesusChrist.org) և հրավիրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի ընտրել Զատիկի որևէ ուղերձ այս վկայությունից և կիսվել մյուսների հետ: Օրինակ, դուք կարող եք ստեղծել պաստառներ և ցուցադրել սոցիալական լրատվամիջոցներում, շքամուտքի դռան վրա կամ փակցնել պատուհանին:

Տեսանյութեր․ Քրիստոսի հատուկ վկաներ

ChurchofJesusChrist.org և Gospel Library հավելվածն ունեն տեսանյութերի շարք, որոնք կոչվում են Քրիստոսի հատուկ վկաները։ Այն ներառում է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի բոլոր անդամներին, ովքեր վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։ Ձեր ընտանիքը կարող է դիտել այդ տեսանյութերից որևէ մեկը կամ մի քանիսը և քննարկել, թե ինչ են դրանք ուսուցանում այն մասին, թե ինչ է Փրկիչն արել մեզ համար։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել մեր ուսուցումը

Ապրեք Հիսուս Քրիստոսի ավետարանի համաձայն: Ամենակարևոր բանը, որ դուք կարող եք անել որպես ծնող՝ ամբողջ սրտով ավետարանով ապրելն է։ Սա լավագույն եղանակ է Սուրբ Հոգու ընկերակցությանն արժանանալու համար: Պարտադիր չէ, որ կատարյալ լինեք, պարզապես ջանասիրաբար աշխատեքուժերի ներածին չափով և ձգտեք ներում ստանալ Փրկիչի Քավության միջոցով։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 13–14։)

Նկար
Քրիստոսը ողջունում է նեփիացիներին

Բեն Սովարդի կողմից նեփիացիների հետ Քրիստոսի նկարազարդումը

Տպել