Եկ, հետևիր ինձ
Ապրիլի 20-26-ը Մոսիա 4-6․ «Մի հզոր փոփոխություն»


Ապրիլի 20-26-ը Մոսիա 4–6․ «Մի հզոր փոփոխություն» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Ապրիլի 20-26-ը Մոսիա 4-6, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
Բենիամին թագավորն իր ժողովրդին ուսուցանելիս

Ձեր Աստծո ծառայության մեջ, Վոլթեր Ռեյն

Ապրիլի 20-26-ը

Մոսիա 4-6

«Մի հզոր փոփոխություն»

Երբ կարդաք և խորհեք Մոսիա 4–6 գլուխների շուրջ, ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին։ Ի՞նչ բարի գործեր եք ցանկանում անել: (տես Մոսիա 5․2)

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբևէ լսե՞լ եք որևէ մեկի ելույթը, որը ոգեշնչել է ձեզ փոխել ձեր կյանքը: Գուցե, շնորհիվ ձեր լսածի դուք որոշեցիք ապրել մի փոքր այլ կերպ, կամ նույնիսկ՝ շատ տարբեր։ Բենիամին թագավորի քարոզն այդպիսի քարոզ էր, և նրա ուսուցանած ճշմարտություններն այդ նույն ազդեցությունը գործեցին այն մարդկանց վրա, ովքեր լսեցին դրանք։ Բենիամին թագավորն իր մարդկանց հետ կիսվեց նրանով, ինչ հրեշտակն ուսուցանեց նրան․ այդ հրաշալի օրհնությունները հասանելի են «Քրիստոսի քավիչ արյամբ» (Մոսիա 4․2)։ Նրա ուղերձն ամբողջովին փոխեց իրենց անձի մասին նրանց պատկերացումները (տես Մոսիա 4․2), փոխեց նրանց ցանկությունները (տես Մոսիա 5:2), և ոգեշնչեց նրանց ուխտ կապել Աստծո հետ, որպեսզի նրանք միշտ կատարեն Նրա կամքը (տես Մոսիա 5․5)։ Ահա թե ինչպես Բենիամին թագավորի խոսքերը փոխեցին նրա ժողովրդին։ Ինչպե՞ս դրանք կփոխեն ձեզ։

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մոսիա 4

Հիսուս Քրիստոսի միջոցով ես կարող եմ ստանալ և պահպանել իմ մեղքերի թողությունը

Բնական մարդուն հաղթահարելը հեշտ չէ։ Մեծ ջանքեր են պահանջվում «Տեր Քրիստոսի Քավության միջոցով սուրբ դառնալու» համար (Մոսիա 3․19)։ Երբեմն, նույնիսկ երբ դուք զգացել եք որ ձեր մեղքերը ներված եք, հնարավոր է, դժվարացել եք պահել այդ զգացումը և մնալ արդարության ուղու վրա։ Բենիամին թագավորը սովորեցրեց իր ժողովրդին, թե ինչպես ստանալ և պահպանել մեղքերի թողությունը և շարունակաբար ապրել սրբի նման։ Երբ ուսումնասիրեք գլուխ 4-ը (Մոսիա), կարող եք ինքներդ ձեզ այսպիսի հարցեր ուղղել․

Հատվածներ 1–12Մեղքերի թողությունն ի՞նչ օրհնություններ բերեց Բենիամին թագավորի ժողովրդին։ Ի՞նչ ուսուցանեց Բենիամին թագավորը, որպեսզի օգնի նրանց պահպանել մեղքերի թողությունը։ Նա ի՞նչ սովորեցրեց այն մասին, թե ինչպես ենք մենք փրկություն ստանում։ Ուշադրություն դարձրեք Բենիամին թագավորի այն խոսքերին, թե մենք ինչ պետք է «միշտ պահենք հիշողության մեջ» (հատված 11)։ Ի՞նչն եք ոգեշնչվում անել, որ հիշեք այս բաները։

Հատվածներ 12–16Համաձայն այս հատվածների, ի՞նչ է պատահում մեր կյանքում, երբ կատարում ենք հատված 11-ի ցուցումները։ Արդյո՞ք դուք տեսել եք այդ փոփոխությունները ձեր կյանքում։ Ինչպե՞ս են դրանք փոխկապակցված Մոսիա 3․19 հատվածի փոփոխությունների հետ։

Հատվածներ 16–30Աղքատներին բաժին հանելով, ինչպե՞ս ենք պահպանում մեղքերի թողությունը։ Ինչպե՞ս կարող եք հատված 27-ը կիրառելով դառնալ ավելի Քրիստոսանման։

Տես նաև Դեյվիդ Ա. Բեդնար, «Միշտ պահեք ձեր մեղքերի թողությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 59–62, Դեյլ Գ. Ռենլանդ, «Պահպանելով սրտի հզոր փոփոխությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 97–99։

Մոսիա 5․1-7

Տիրոջ Հոգին կարող է հզոր փոփոխություն գործել իմ սրտում։

Սովորական է դարձել, երբ մարդիկ ասում են․ «ես չեմ կարող փոխվել։ Ես այդպիսին եմ»։ Ի տարբերություն սրա, Բենիամինի թագավորի ժողովրդի փորձը ցույց է տալիս, թե ինչպես է Տիրոջ Հոգին իսկապես փոխում մեր սրտերը: Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Մենք կարող ենք փոխել մեր վարքը: Մեր բուն ցանկությունները կարող են փոխվել: … Իրական, այսինքն` մշտական փոփոխությունը կարող է գալ միայն Հիսուս Քրիստոսի Քավության բժշկող, մաքրագործող և օժանդակող զորությունից: … Հիսուս Քրիստոսի ավետարանը փոփոխության ավետարան է»Որոշումներ՝ հավերժության համար», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 108)։

Երբ կարդաք Բենիամին թագավորի ժողովրդի ունեցած փոփոխության մասին, մտածեք, թե ինչպես է ճշմարիտ դարձ տանող «հզոր փոփոխությունը» պատահել, կամ հնարավոր է, դեռևս կարող է պատահել ձեր կյանքում։ Արդյո՞ք մի քանի «հզոր» պահերն են հանգեցրել ձեր սրտի փոփոխությանը, թե՞ ձեր դարձը տեղի է ունեցել աստիճանաբար։

Տես նաև Եզեկիել 36․26–27, Ալմա 5․14, Դեյվիդ Ա. Բեդնար, «Դարձ դեպի Տերը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 106–9։

Նկար
Քրիստոսը հիվանդ կնոջը բժշկելիս

Փրկիչը կարող է փոխել մեր սրտերը և մեր կյանքը։ Բուժող ձեռքերը, Ադամ Աբրամ

Մոսիա 5.5–15

Ես ինձ վրա եմ վերցնում Հիսուս Քրիստոսի անունը, երբ ուխտեր եմ կապում

Իր ժողովրդին դիմելու պատճառներից մեկը «այդ ժողովրդին մի անուն տալն» էր։ Ոմանք նեփիացիներ էին, իսկ մյուսները Մուղեկի հետնորդները, սակայն դրանք այն անուններ չէին, որոնք նա ուներ իր մտքում։ Նա հրավիրեց իր ժողովրդին «Քրիստոսի անունը» վերցնել իրենց վրա՝ որպես Աստծո հետ կապած հնազանդության ուխտի մաս Մոսիա 1․11, 5․10)։ Ի՞նչ եք սովորում Մոսիա 5․7–9 հատվածներից այն մասին, թե ինչ է նշանակում ձեզ վրա վերցնել Քրիստոսի անունը։

Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնն ուսուցանել է․ «[Բարոյական և հոգևոր ուժի] աղբյուրը Աստված է։ Այդ զորությունը ձեռք է բերվում Նրա հետ ուխտ կապելով» («Ուխտերի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 20)։ Երբ կարդաք Մոսիա 5․5–15 հատվածները, կազմեք այն օրհնությունների ցանկը, որոնք կստանաք ձեր կյանքում, երբ պահեք Աստծո հետ կապած ձեր ուխտերը։ Ինչպե՞ս եք ձեր ուխտերը պահելով կարողանում պահպանել այն «հզոր փոփոխությունը», որը գործում է ձեր մեջ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության միջոցով։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Մոսիա 4․9–12

Ինչպե՞ս կարող է ձեր ընտանիքը «լիովին հավատալ Աստծուն» (Մոսիա 4․9) և «միշտ պահել հիշողության մեջ Աստծո մեծությունը»: (Մոսիա 4․11) Գուցե, ընտանիքի անդամները կարդան Մոսիա 4․9–12 հատվածները և բացահայտեն այն արտահայտությունները, որոնք կարող են օգնել ամրապնդել իրենց հավատքն առ Աստված։ Ապա, նրանք կարող են գրի առնել այդ արտահայտությունները և որպես հիշեցում փակցնել դրանք տան բոլոր սենյակներում։ Այդ բաների մասին հիշողությունն ինչպե՞ս կարող է օգնել մեզ «միշտ հրճվել» և «պահպանել [մեր] մեղքերի թողությունը» (Մոսիա 4․12

Մոսիա 4․14–15

Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից կռվելու և վիճելու մասին:

Մոսիա 4․16–26

Ի՞նչ իմաստով ենք մենք բոլորս մուրացկաններ: Համաձայն այդ հատվածների, մենք ինչպե՞ս պետք է վերաբերվենք Աստծո բոլոր զավակներին: (Մոսիա 4․26) Ո՞վ մեր օգնության կարիքն ունի:

Մոսիա 4.27

Արդյո՞ք ձեր ընտանիքը վազում է ավելի արագ, քան ուժ ունի: Գուցե, դուք հրավիրեք ընտանիքի անդամներին գնահատել իրենց գործունեությունը, որպեսզի հավաստիանան, որ իրենք ջանասեր են ու նաև իմաստուն։

Մոսիա 5.5–15

Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելով, ի՞նչ ենք ենթադրում Նրա հետ ունեցած մեր հարաբերության մասին։ Օգտակար կլինի խոսել այն մասին, թե ինչու են մարդիկ իրենց անունը, երբեմն, գրում իրենց իրերի վրա։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք «պատկանում» ենք Փրկիչին։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնում:

Բարելավել մեր ուսուցումը

Ստեղծեք սիրո մթնոլորտ: Ընտանիքի անդամների վերաբերմունքը միմյանց հանդեպ կարող է խորապես ազդել տան հոգևոր մթնոլորտի վրա: Օգնեք ընտանիքի բոլոր անդամներին կատարել իրենց բաժինը, որպեսզի ստեղծեք սիրալիր և հարգալից միջավայր, որպեսզի բոլորն իրենց ապահով զգան՝ կիսվելով իրենց փորձառություններով, հարցերով և վկայություններով: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով» 15:)

Նկար
Քրիստոսը բակում թռչուններին կերակրելիս

Նրա անընդհատ հոգատարության ներքո, Գրեգ Կ․ Օլսեն

Տպել